Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից
Հոգեբանների և սոցիոլոգների դիտանկյունից ինքնասպանության թվաքանակը ոչ միայն հասարակ վիճակագրություն է, այլև բացահայտում է մի հասարակության ստվար խմբի մտային և հոգեկան վիճակը:
Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք Կանադա այցելած մի ընկերոջ հուշերը ներկայացնելով և նրա խոսքերից մեջբերումներ անելով: Նա պատմում էր.«Հարազատներիս այցելելու նպատակով մեկնեցի Կանադայի Տորենտո քաղաքը: Իմ բնակարանի մոտակայքում կար մի զբոսայգի ,որի մեջ հոսում էր մի գետ: Գետի վրա կար մի կամուրջ,որի վրա կանգնելով հնարավոր էր վայելել շրջակայքի գեղեցկությունը: Իրապես գեղեցիկ էր և ես այդ գեղեցկությունը վայելելու համար ամեն օր գնում էի այդ զբոսայգին և կանգնում կամրջի վրա: Սակայն չգիտեմ ինչու կանադացի երիտասարդները կամուրջը օգտագործում էին ջրի մեջ նետվելու և ինքնասպանության համար»:
Այս հուշը ինձ հիշեցրեց ամերիկացի գրող, լրագրող և քաղաքական ակտիվիստ Մայքըլ Սնայդերի այն նախադասությունը ,որը գրել էր ինքնասպանության թեմայով մի հոդվածում.«Իրականում մարդկանց համար անհրաժեշտ է գտնել կյանքի իմաստն ու նպատակը»:
Զարգացած երկրներում մահացության ամենատարածված պատճառներից է ինքնասպանությունը:Միջազգային տվյալների համաձայն, տարեկան 800 հազար մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով :Այս վիճակագրությունը վերաբերում է միայն մահվան պատճառ դարձած ինքնասպանություններին:Ասվում է, որ այս թվի քսանապատիկը , ինքնասպանությունների անհաջող փորձեր են:Այս շաբաթվա «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդումը հատկացրել ենք արևմուտքում մեկ այլ սոցիալական ճգնաժամի `ինքնասպանության, հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու այն:
***
Քիչ է նրանց թիվը ,ովքեր չգիտեն ինքնասպանության իմաստը: Ինքնասպանություն ,այսինքն քո ցանկությամբ և քո ձեռքով վերջ տալ կյանքիդ: Ինքնասպանությունը վարքագծային խանգարման մի տեսակ է, որին դիմում է անհատը երբ դեմ է առնում մտավոր, հոգեբանական և մոտիվացիոն փակուղու:Այս պահվածքը կապված է անհատի անճարակության և ապագայի նկատմամբ հուսահատության :Համաշխարհային կազմակերպությունների տվյալների համաձայն յուրաքանչյուր ժամ աշխարհում 19 հոգի ինքնասպանության է դիմում: Ինքնասպանությունը աշխարհում մահացության 8-րդ պատճառն է: Կանանց համեմատությամբ ,տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության և հոգեկան այդ խանգարումը տարածված է 15-ից 35 տարեկանների մեջ: Տարիքային այս խմբում, մարդիկ ավելի շատ են բախվում կյանքի մարտահրավերներին և դժվարություններին:
Ֆրանսիայում ինքնասպանությունը ,քաղցկեղից ավելի շատ է զոհ խլում: Ֆրանսիայում տարեկան շուրջ 200 հազար մարդ ինքնասպան է լինում: Դրանց մեջ ամենաշատը կազմում են 15-ից 20 տարեկան աղջիկները: 2017-ին Ֆրանսիայի հանրային առողջապահության կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, եռամյա կտրվածքով ,այդ երկրում ինքնասպանությունը 22 տոկոսով աճ է արձանագրել: Մինչդեռ փորձագետները համոզված են ,որ տվյալները շատ ավելին են քան հրապարակվածը:
2018-ի մարտի 27-ին, երբ անցորդները քայլում էին Լոնդոնի կենտրոնում, հանդիպեցին տարօրինակ տեսարանի:Տղամարդիկ,որոնք մի շարքով կանգնել էին Լոնդոնի բարձրահարկ շենքի տանիքին, ևամեն պահ զգացվում էր նրանց ընկնելու վտանգը: Այդ տղամարդիկ իրականում մարդու չափերով արձաններ էին: 84 արձանները խորհրդանշում էին ամեն շաբաթ Բրիտանիայում ինքնասպանության դիմող տղամարդկանց: Այս գեղարվեստական ստեղծագործության դիզայները այդ գործով փորձել է հասարակությանը իրազեկել տղամարդկանց ինքնասպանության մասին:
Տվյալների համաձայն,ամեն տարի Անգլիայում 4500 մարդի դիմում է ինքնասպանության: Ինքնասպանությունը այդ երկրում,մինչև 45-տարեկան տղամարդկանց մահացության հիմնական պատճառն է : Անգլիան աշխարհի առաջին երկիրն է որտեղ 2018-ին նշանակվեց ինքնասպանությունը կանխող նախարար: Բնական է ,որ երբ մի երկիր ինչ որ դժվարության կարգավորման համար անսովոր մի նախարարություն է հիմնում ,այսինքն այդ երկրում այդ դժվարությունը ճգնաժամային է: Հատկապես երբ նախարարությունը ունենա հստակ անվանում: Անգլիայում միայնության և ինքնասպանությունների կանխարգիլման երկու նախարարությունների ստեղծումը կարող են արտացոլել այդ երկրում ապրելակերպի հետևանքով առաջացած որոշ խնդիրները:
2017-ին ԱՄՆ-ում ինքնասպանություն են գործել ավելի քան 47 հազար հոգի:Դա 7 անգամ գերազանցում է ամերիկացի այն զինվորականների թվին ,որոնք 2001-ից 2018 -ը սպանվել են Աֆղանստանի և Իրաքի երկու պատերազմաների ընթացքում: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն (CDC)-ի տվյալների համաձայն,այդ երկրի ակտիվ բնակչության մեջ(16-ից,64-տարեկան)անձանց ինքնասպանությունների քանակը 2000-ից 2016 թվականների ընթացքում աճել է 34 տոկոսով:Ամերիկացի գրող Մայքըլ Սնայդերը անդրադառնալով այդ զեկույցին գրել է.«Չնայած մեր կյանքի կենսամակարդակը ծիծաղելիորեն բարձր է աշխարհի այլ երկրների համեմատությամբ սակայն , ԱՄՆ-ն ընդհանրապես երջանիկ երկիր չէ...Մենք փաստորեն խեղդվում ենք զվարճանքի մեջ բայց , այնուամենայնիվ, նախորդ սերունդների համեմատությամբ շատ էլ երջանիկ չենք»:
Հոգեբանների և սոցիոլոգների դիտանկյունից ինքնասպանության թվաքանակը ոչ միայն հասարակ վիճակագրություն է, այլև բացահայտում է մի հասարակության ստվար խմբի մտային և հոգեբանական իրավիճակը:Ինքնասպանությունից փրկվածների մեծամասնությունը ասում են ,որ չեն ցանկանում մահանալ, այլ ապրելու ցանկություն չունեն: Այժմ հարց է ծագում, թե ինչու է ինքնասպանությունների մակարդակը բարձր այն երկրներում, որտեղ թվում է թե ժողովուրդը գտնվում է բարեկեցության, ազատության և երջանկության բարձր մակարդակի վրա:Հարցի պատասխանը կարելի է գտնել ինքնասպանության փորձի պատճառներում:
Ուսումնասիրությունները ապացուցում են ,որ այն հասարակություններում ,որտեղ զանազան պատճառներով վտանգված է սոցիալական առողջությունը ,մեծ թիվ են կազմում ինքնասպանության դեպքերը: Պատճառները հետևյալներն են՝հակվածությունը դեպի թմրամիջոցների և ալկոհոլի սպառում, սոցիալական արժեքների անտեսում, ապահարզանների և երեխաների ու դեռահասների նկատմամբ բռնությունների աճը:Սոցիալական այս խնդիրները կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների , ինչպիսիք են ընկճվածությունը, հուսահատությունը և անհատականության խանգարումները։ Դրանք կարող են ենթահող ստեղծել ինքնասպանության համար: Ինքնասպանություն գործած բոլոր մարդկանց մոտ այս ցավալի երևույթի ընդհանուր առանձնահատկությունը հետևյալն է, որ նրանք ինքնասպանություն են գործում հոգեկան ճնշումների ազդեցության տակ։
Թվում է ,որ արևմուտքի մտածողության մեջ ավելի շատ ուշադրության է արժանանում մարդկանց կյանքի երևույթները և անուշադրության են մատնվում մարդկային նորմերի խորը շերտերը :Արևմուտքի քաղաքակրթությունն անտեսելով մարդու հոգեկան կողմը, կյանքում նրան փակուղու դիմաց է կանցնեցնում ,ևդա այն պատճառով է ,որ արևմտյան քաղաքակրության մոտ հանգստությունը վեր է դասվում խաղաղությունից: Էրիկ Ֆրոմը «Մարդն իր համար» գրքում անդրադառնում է արևմտյան հասարակության այս իրողությանը ,որ .«Այսօրվա մարդը խաղաղություն չի զգում այլև ձախողման զգացումով է տառապում ևիր աշխատանքներից դատարկություն է զգում»:
Արևմտյան հասարակություններում հիմնական ճգնաժամը, խաղաղության և հոգևոր ճգնաժամն է, որի բացակայությունը պետք է փնտրել այդ ժողովրդի ապրելակերպի մեջ:Կենցաղը ներառում է մեր հայացքը դեպի արարչագործություն, մեր զգացողությունը կյանքի ,վարվելակերպերի ևմեր ծրագրերի նկատմամբ: Արևմտյան հասկացողությամբ մարդը արարչագործության կենտրոնում է և նրա կյանքի ուղին ձևավորվում է եսակենտրոն լինելով, հաճույքներով և կրոնից խույս տալով :Այս ապրելակերպի արդյունքը սոցիալական ճգնաժամն է, որի հետևանքներից է՝ ինքնասպանությունը :Քանի որ նման սթրեսների հիմնական պատճառը սոցիալական ու հոգեբանական անապահովությունը և, հոգևորից ու Աստծուց հեռանալն է , ուստի ըստ այս ոլորտի հետազոտողների , նյարդերի և հոգեկանի համար ամենակարևոր դեղամիջոցը Աստծո հետ կապն է:
Աստծու հանդեպ սերն ու ուշադրությունը իմաստավորում է կյանքը և լցնում մարդու կյանքի և հոգևորի անջրպետը և հաջողություն պարգևում մարդկային կյանքին բոլոր ոլորտներում:Իալամական հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեին ասում է․ «ԱՄՆ-ի պես երկրներում , նույնիսկ փողը, ռազմական ուժը և գիտությունը չեն կարողանում ապահովել երջանկությունը,և հոգեկան ու հոգեմտավոր խաղաղությունը ,որի պատճառը Աստծու և հոգեմտավոր արժեքների նկատմամբ օտարացումն է:Նա, Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում և իսլամական նոր քաղաքակրթության կառուցման վերաբերյալ իր առաջարկություններում հայտարարել է, որ հոգևորը և էթիկան են առաջնորդում անհատական և սոցիալական բոլոր շարժումներն և գործողությունները, դրանք համարելով հասարակության հիմնական անհրաժեշտությունը»։.
«Դրանց առկայությամբ,կյանքն իր նյութական բոլոր թերություններով հանդերձ դառնում է դրախտ ,իսկ դրանց բացակայությամբ ,նույնիսկ նյութական հնարավորությունների առկայությամբ կյանքը վերածվում է դժոխքի»,հավելել է մեծարգո առաջ: