Դեկտեմբեր 23, 2019 20:07 Asia/Tehran

Քաղաքացիություն շնորհելը ոչ մուսուլման ներգաղթյալներին, ինչպիսիք են Հինդուները, Սիքերըը, բուդդիստները, Ջեյնիզմի հետևորդների ծեսերը, փարսիները և քրիստոնյաները , որոնք 2015-թվականից առաջ , իսլամական մի շարք երկրներից ,ինչպես Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից, Հնդկաստան են մտել և ծավալուն բողոքների պատճառ դարձել հատկապես արևելյան շրջաններում իմասնավորի Ասամ նահանգում: :

Հնդկաստանի մուսուլմաններն ակնկալում էին, որ կրոնների միջև այդ օրենքի բացահայտ խտրական լինելով, Հնդկաստանի Հանր.նախագահ Ռամ Նաթ Քովինդը չստորագրի կառավարության նախագիծը, որը հաստատել էր խորհրդարանը: Սակայն նրա այդ քայլով , գործարկվեց այն նախագիծը , որը տարիներ հետաձգվում էր դրա հետևանքների շուրջ եղած  մտահոգությունների պատճառով:Հնդկաստանի հինդուամետ  վարչապետ Նարենդարա Մոդին խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ,հինդուների քվեները շահելու համար խոստացավ  զանազան բնագավառներում սահմանափակել  մուսուլմանների իրավունքները:

 Քաշմիրի  մասնավոր ինքնավարության օրենքի չեղարկումը և դրա համակցելը Հնդկաստանին, այն  երկու մասի բաժանելով , «Բաբերի»մզկիթի տարածքը հինդուներին հանձնելու  մասին դատարանի կայացրած որոշւմը և  խորհրդարանում քաղաքացիության   օրինագծի հաստատում ու վերափոխումը ,Մոդիի նախընտրական քարոզարշավի կարգախոսներից էին ,որոնք շատ արագ իրագործվում են: Քաղաքացիական օրենքի համաձայն, Հնդկաստանը ,Բանգլադեշի, Պակիստանի եւ Աֆղանստանի ոչ մուսուլման փոքրամասնությանը քաղաքացիություն է պարգևում: Օրինագիծըն առաջին անգամ ներկայացվեց 2016-ին Հնդկաստանի խորհրդարանում, բայց այն հետաձգվեց լայնածավալ բողոքների պատճառով:Թվում էր թե ՝Նարենդրա Մոդին, այն ենթադրությամբ ,որ հինդուների լիակատար հովանավորությամբ և խոհրդարանական մեծամասնությամբ կարող է իրականացնել իր պլանները՝Հնդկաստանի սեկուլար հասարակությունում հինդուիզմն ամրապնդելու համար, լրջորեն իրականացնում է իր հինդուամետ կարգախոսները:

Թվում է թե, նա  մեծ ռիսկի է դիմել այս առումով, քանի որ վերջին օրերին քաղաքացիության օրենքը  ոչ միայն լայնամասշտաբ բողոքի ալիք է բարձրացրել  հատկապես արևելյան Ասամ նահանգում, այլ նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ջերեմի Լարենսը ևս  մտահոգություն է հայտնել Հնդկաստանի քաղաքացիական նոր օրենքի վավերացման հետևանքների կապակցությամբ ,որը վկայում է այդ հարցով միջազգային բողոքների մասին:Հնդկաստանի քաղաքացիական օրենքի դեմ բողոքելու պատճառները գնահատելով ,ցուցարարները մատնանշում են տարբեր խնդիրներ, մասնավորապես ՝ խտրականությունը և Հնդկաստանում մուսուլմանների  իրավունքների անտեսումը:Այս օրենքով,  Իսլամ կրոնի  հետևորդները զրկվում են   քաղաքացիություն ստանալու   իրավունքից :Մի քայլ ,որը ըստ քննադատների թուլացնում է Հնդկաստանի սեկուլար սահմանադրական օրենքը: 

Հնդկաստանի Սահմանադրությունը շեշտում է բոլոր կրոնների հետևորդների միջև արդարությունը հարգելու անհրաժեշտությունը,հետևաբար, քաղաքացիության  օրենքի հաստատումը համարվում է Հնդկաստանի սեկուլար Սահմանադրության  14-րդ հոդվածի խախտում:  Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Ասադ Էդդին Օվեյսին համոզված է ,որ այդ օրենքը Հիտլերի օրենքներից ավելի ահավոր է և նպատակ ունի ինքնությունից և երկրից զրկել Հնդկաստանի մուսուլմաններին:

Իրավագետները ևս համոզված են ,որ Հնդկաստանի սահմանադրության 14-րդ հոդվածը բոլորի համար երաշխավորում է համահավասար և արդար իրավունք: Մինչդեռ ,Հնդկաստանում քաղաքացիական նոր օրենքի հիմամաբ ,քաղաքացիություն շնորհելու առումով առաջնահերթ է համարվում մարդկանց կրոնը,որը նշանակում է ,որ Նարենդրա Մոդիի հինդուամետ կառավարությունը նոր բացատրություն է ներկայացնում անօրինական միգրանտների մասին և նրանց  նկատմամբ մոտեցում դրսևորլու համար   հիմք  ծառայեցնում 6 կրոններ՝ Հինդուն, Սիկը,բուդիզմը ,Ջին դավանանքը ,փարսիները և քրիստոնեությունը:

Հնդկաստանի արևելյան տարածքի,իշարս Ասամ նահանգի բնակիչները  մտահոգված են ,որ անօրինական միգրանտները ,իմասնավորի հինդուները  դառնան Հնդկաստանի քաղաքացիներ և հարևան երկրներից ոչ մուսուլման միգրանտներ ներգրավվելով, նահանգների բնակչության դեմոգրաֆիան փոխվի հօգուտ հինդուների:  Հնդկաստանում կա հետևյալ մտահոգությունը ,որ քաղաքացիական իրավունքի շնորհիվ  Հնդկաստանի կառավարությունը այլ տարածքներից Հնդկաստան ներգրավվի հինդուներին ,կամ նրանք անօրինական ձևով մուտք գործեն Հնդկաստան և նոր օրենքի հիմամբ Հնդկաստանում հնգամյա կեցությունից հետո դիմեն քաղաքացիության: Այս օրենքի թաքնված շերտը հետևյալն է  Հնդկաստանը դարձնել հինդուների երկիրը: Հաշվի առնելով, որ զանազան տարածքներից , այդ թվում ՝ Բանգլադեշից շատ մուսուլմաններ  ներգաղթել են Հնդկաստան,ուստի քաղաքացիության նոր օրենքը նրանց ավելի է հուսահատեցնում քաղաքացիություն ստանալու համար և Հնդկաստանի կառավարությունը հույս ունի, որ այդպիսով առիթ կստեղծի Հնդկաստանից նրանց հեռացման կամ վտարման համար:

Այդ ուղղությամբ ,Հնդկաստանի  քաղաքացիական օրենքի փոփոխման առումով ,Հնդկաստանի կառավարության կարևորագույն նպատակն է Ռոհինգյա մուսուլմաններին հուսահատեցնել քաղաքացիության իրավունք ստանալուց,որոնց Հնդկաստանից վտարելու մասին վերջերս շշուկներ են տարածվում: Այս առումով ուշադրության արժանի է  Հնդկաստանի խորհրդարանում ներքին գործերի նախարար Ամիթ Շահի հայտարարությունն, առ այն ,որ Ռոհինգյա մուսուլմանները երբևէ չեն ճանաչվելու, որպես Հնդկաստանի քաղաքացիներ: Իրավական հարցերով մասնագետ Ֆեյզան Մուստաֆան համոզված է ,որ քաղաքացիության նոր օրենքի համաձայն ՝ անհատները կրոնական հիմունքներով քաղաքացիություն չեն ստանում Հնդկաստանում:Հնդկաստանի սահմանադրությունն արգելում է կրոնով հիմնավորված յուրաքանչյուր խտրականություն:Կրոնի հիմամբ անօրինական գաղթականներին տարբերակելով,  քաղաքացիական նոր օրենքը խախտում է Հնդկաստանի սահմանադրական օրենքի հիմնական կառուցվածքը:Նրա խոսքով՝  եթե  Հնդկաստանի կառավարությունը  ցանկանում է այդ օրինագծի շրջանակում քաղաքացիություն պարգևել հարևան երկրների այն փոքրամասնություններին ,որոնց կյանքը վտանգված է ,ուստի ինչպես է կարելի  անտեսել Միանմայում Ռոհինգյա մուսուլմաններին ,որոնք խիստ անարդարությունների են ենթարկվում:

Պիտակ