Մարտ 09, 2020 07:32 Asia/Tehran
  • Կազմակերպված բռնություններ՝ Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Թեև այս օրերին աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի աճը և համաճարակի դեմ պայքարը գլխավորում են աշխարհի զանգվածային լրատվամիջոցների լուրերը, սակայն Հնդկաստանում մուսուլմանների դեմ կազմակերպված բռնությունները հայտնվել են աշխարհի զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս հաղորդման ընթացքում կխոսնեք այդ մասին։ Ընկերակցեք մեզ։ ---

 

Հնդկաստանում մուսուլմանների դեմ բռնությունները պատմական անցյալ ունեն, սակայն այս տարի, հատկապես վերջին շաբաթների ընթացքում, դրանք սրվել են։ Նշվում է, որ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, զոհվել է 46 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։ Հիմնական հարցն այն է, թե ինչո՞ւ են Հնդկաստանում աճել  մուսուլմանների նկատմամբ բռնությունները։ Արդյոք դա ինչ-որ տեղ կապ ունի՞ վերջերս այդ երկրում անցկացված ընտրություններում Հնդկաստանի վարչապետ Մոդիի տարած հաղթանակի հետ։ Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք Հնդկաստանի մուսուլմանների դեմ բռնությունները սրվելու պատճառներին։ Շարունակեք մնալ մեզ հետ։

*** 

Հնդկաստանի մուսուլմանների դեմ բռնությունները սրվելու պատճառները

2019 թվականի մարտ ամսին կայացած թեժ ընտրապայքարի թոհուբոհում,  «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության առաջնորդ Ամիթ Շահն իր ռասիստական ելույթում դիմեց հնդիկ մուսուլման միգրանտներին՝  որպես «սպիտակ մրջյունների», խոստանալով, որ նրանց կնետի Բենգալյան ծոցը։ Ամիթ Շահից բացի, Հնդկաստանի ՆԳ նախարարը և Նարենդրա Մոդիի աջ թևը,   կոչ արեց մուսուլման միգրանտներին դուրս անել երկրից, նրանց անվանելով  տերմիտներ։ Նա ընդգծել էր, որ 2019 թվականի ընտրություններում «Բհարաթիա ջանաթա պարտի» իշխող կուսակցության վերստին  հաղթելը հնարավորություն կտա էմիգրանտներին վերադարձնել իրենց երկրներ։ Քաղաքական փորձագետների տեսակետից, «Բհարաթիա ջանաթա պարտի» իշխող կուսակցության պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխող կուսակցությունը և Մոդիի կառավարությունը հատուկ  ռազմավարություն   ունեն Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ։ Այլ խոսքով, մուսուլման միգրանտների նկատմամբ ճնշումը եղել է  Հնդկաստանի «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ) հինդու-ազգայնամետ կուսակցության նախընտրական կագախոսներից մեկը։ 2014  և 2019 թվականներին Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակով, այդ կուսակցությունը հնարավորություն ստացավ առաջ տանել իր խիստ ազգայնական  քաղաքականությունը։ Այս կապակցությամբ իշխող կուսակցությունը երկու ապակառուցողական քայլեր է իրականացրել։

*** 

Մոդիի կառավարության առաջին քայլն այդ երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումն էր, որով չեղարկվեց Սահմանադրությամբ ամրագրված հնդկական Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը։ 2019 թ․ օգոստոսի հինգին կառավարությունը Նոր Դելիում հայտարարեց  Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու որոշման մասին՝ դրանով իսկ վերացնելով Ջամուի եւ Քաշմիրի նահանգը և երկու դաշնային տարածքներ ստեղծելով այդ տարածաշրջանում։ Հոդվածի չեղարկումը ենթահող ստեղծեց ոչ-մուսուլմաններին Ջամու և Քաշմիր նահանգում բնակեցնելու,  այլ խոսքով այդ նահանգի դեմոգրաֆիան հօգուտ հինդուների փոխելու համար։

Այնուհետև, Հնդկաստանի խորհրդարանը  հավանություն տվեց քաղաքացիության մասին վիճելի օրենքում նոր փոփոխություններին: Նոր օրենքով հինդուների, սիխերի, զրադաշտների, քրիստոնյաների ու բուդդիստների նման փոքրամասնությունները ստանում են Հնդկաստանի քաղաքացիության իրավունք, իսկ 200-250 միլիոն կազմող մուսուլմանները, որպես Հնդկաստանի ամենամեծ  փոքրամասնություն, նման իրավունք չեն ստանում։ 

*** 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների կոտորածի հետևանքով, վերջիններս ստիպված եղան փախչել Բանգլադեշ, սակայն քանի որ Բանգլադեշն աղքատ երկիր է, և բոլոր էմիգրանտներին տեղավորելու հնարավորություն չունի, ռոհինգյա մուսուլմաններն ստիպված եղան ապաստանել Հնդկաստանի արևելյան նահանգներում։ Մյանմայի մուսուլմանների պարտադիր ներգաղթը Հնդկաստան, պատճառ դարձավ, որ Մոդիի կառավարության կողմից հովանավորվող  ծայրահեղական հինդուներին մտահոգի այն փաստը, թե երկրի բնակչության կազմը կարող է փոխվել հօգուտ մուսուլմանների։ Այդ մտահոգությունից ելնելով, Հնդկաստանի իշխող կուսակցությունը, որն այժմ զբաղեցնում է խորհրդարանի  մեծամասնությունը, ներկայացրեց քաղաքացիության մասին  օրինագիծը։ Չնայած այդ օրինագծի դեմ հնչեցված բազում քննադատություններին, այն ընդունվեց  և օրենքի ուժ ստացավ։ Քաղաքական հարցերի փորձագետները համոզված են, որ օրենքը ներկայումս հանդիսանում է Հնդկաստանի մուսուլմանների դեմ կազմակերպված բռնությունների հիմնական աղբյուրը, իսկև Մոդիի կառավարությունը, մուսուլմաններին օգնելու փոխարեն, հանդես է գալիս  դիտորդի դերում։

***

Շատ քաղաքագետների կարծիքով, Հնդկաստանի իշխող ֆունդամենտալիստական կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում 72 ազգություն ունեցող երկրում իսլամական ինքնությունն ու խորհրդանիշները վերացնելու ուղղությամբ, որպեսզի ինչպես այդ երկրի իշխանություններն են ասում, Հնդկաստանը դառնա միմիայն հինդուների երկիրը։ Հնդկաստանի իշխող ու ծայրահեղական ղեկավարներն  այդ քայլերը համարում են վերադարձ հինդուների  «պանծալի անցյալին»։ Մինչդեռ այդ քայլը կթերարժևորի Հնդկաստանի իսլամական ժառանգությունը:

Պարզից էլ պարզ է, որ եթե Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ  կառավարության այդ քայլերը շարունակվեն, դա կազդի իսլամ աշխարհի երկրների հետ Նոր Դելիի հարաբերությունների վրա, ինչը չի բխում այդ երկրի կառավարության շահերից։ Մոդիի կառավարության քաղաքականությունների դեմ իրականացրած բողոքի ակցիաների ժամանակ, ընդդիմադիր կուսակցությունները ևս անդրադարձել են այդ հարցին։

 

Պիտակ