Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (23)
Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում շարունակելու ենք հարևանների հետ Իրանի տնտեսական քաղաքականության մասին քննարկումը: Նախորդ թողարկման ընթացքում հակիրճ խոսեցինք Աֆղանստանի և Իրաքի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների մասին: Այսօր խոսելու ենք Իրանի և Պակիստանի միջև տնտեսական հարաբերությունների մասին: Մնացեք մեզ հետ։
Իրանը և Պակիստանը հնագույն ժամանակներից տարբեր ոլորտներում ունեցել են շփումներ, փոխգործակցություն, այնպես որ, ավելի քան 900 կմ երկարությամբ երկու երկրների միջև ընդհանուր սահմանը հայտնի է որպես բարեկամության սահման: Իրանի և Պակիստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների առավելություններից է այն, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ պատմական, մշակութային, սոցիալական և կրոնական ընդհանրություններ, որոնք կարող են լավ հարթակ լինել Իրանի և Պակիստանի տնտեսությունների զարգացման համար՝ հաշվի առնելով նրանց հարուստ բնական ռեսուրսներն ու մարդկային արժեքավոր տաղանդները: Տնտեսության ոլորտում երկու երկրների մշակութային, սոցիալական և կրոնական ընդհանրությունները մեծապես համահունչ են ապրանքների և ծառայությունների պահանջարկի հետ: Աշխարհագրական առումով հարևանությունը նվազեցնում է տրանսպորտի ծախսերը և մեծացնում ապրանքների մրցունակությունը: Իրանի և Պակիստանի տնտեսական ներուժն պատճառ է դարձել, որ երկու երկրները գործեն ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես իրար լրացնող երկրներ՝ տնտեսական հարաբերություններում: Երկու երկրներն էլ ունեն ապրանքներ, որոնք կարող են բավարարել մյուս երկրի կարիքները:
Վերջին տվյալների համաձայն, Իրանի և Պակիստանի միջև երկկողմ առևտրի արժեքը տարեկան 1,5 միլիարդ դոլարից ցածր է: Իրանը որպես համագործակցության ոլորտներ է դիտարկում հարաբերությունների զարգացումը էներգետիկայի, նավթի, գազի, նավթաքիմիկատների, սննդի, գյուղատնտեսության, դեղագործության և տեքստիլի բնագավառներում, որոնք կարող են ընդլայնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: «Պակիստանի և Իրանի ներդրումային ընկերությունը» (PAIR) լավ ներուժ ունի համատեղ նախագծերը ֆինանսավորելու համար: Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատը, ունենալով ավելի քան 18,000 ակտիվ անդամներ տարբեր առևտրատնտեսական, տեխնիկական և արդյունաբերական ոլորտներում, լիովին պատրաստ է տարբեր հարցերի շուրջ բանակցություններ վարել իր պակիստանցի գործընկերների հետ և հատկապես հարևան նահանգներում համագործակցել առևտրային փոխգործակցությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես ներդրումային և համատեղ նախագծերի բնագավառում:
200 միլիոնանոց բնակչությամբ Պակիստանը, որպես աշխարհի վեցերորդ պոպուլյար երկիր, ներմուծման շուկա է, որտեղ ներմուծվում է իրեն անհրաժեշտ ապրանքների ավելի քան կեսը: Իրանից այդ երկրի ներմուծումներն են տարբեր ապրանքներ՝ մեքենայական գորգերից և կերամիկական սալիկներից մինչև գյուղատնտեսական ապրանքների և հրուշակեղենի տեսականի: Իրանի կողմից արտահանվող ապրանքների զգալի մասն իր առևտրային գործընկերներից շատերի համար նավթաքիմիական նյութերն են և Պակիստանը նույնպես բացառություն չէ: «Statista» վիճակագրական աղբյուրը վիճակագրության ոլորտում առաջատար հաստատություններից մեկն է: Այս ինստիտուտը, որն 2016-2017 թվականներին «պետականաշինության» ցուցանիշի անվան տակ առաջին անգամ դասակարգեց երկրները ըստ թիրախային շուկաներում իրենց արտադրանքի ցանկալիության, հայտարարեց, որ վիճակագրական աղյուսակները ցույց են տալիս, որ Պակիստանն այն երկրներից մեկն է, որտեղ ապրանքների ժողովրդականություն են վայելում իրանական արտադրության ապրանքները: Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում «Վաշինգտոն փոստը», խոստովանել են, որ պակիստանցիները աշխարհի տարբեր երկրների շարքում ավելի շատ համակրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս համակրանքը նպաստել է Պակիստանի շուկայում իրանական ապրանքների բարգավաճմանը:
Պակիստանում իրանական ապրանքների բարգավաճման ու ժողովրդականության կարևոր գործոններից են նրանց հատկանիշերը, այդ թվում`բարձր որակը, անվտանգությունը, գերազանց դիզայնը, մատչելի գինը, առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը, ամրությունը և շրջակա միջավայրին հարմարվողականությունը, մրցակիցների համեմատ։ Դեպի Պակիստան իրանական վերմակների ներմուծող Հուսեյն Լաշարին նկատում է. «Իրանական ապրանքների մասին պետք է ասեմ, որ դրանք շատ լավ որակի են, և Պակիստանում դրանց պահանջարկն օրեցօր ավելանում է: Պակիստանում մեծ ժողովրդականություն են վայելում Իրանական ապրանքները, ինչպիսիք են կերամիկական սալիկները, ցեմենտը, գորգերը, զաֆրանը, խնձորը և իրանական շատ այլ ապրանքներ»։
Իրանի՝ Պակիստան արտահանվող ապրանքներից կարող ենք նշել մեքենայական գորգերն ու հատակի ծածկույթները, լվացող միջոցները, կերամիկական սալիկները, պտուղ-բանջարեղենը, այդ թվում խնձորի ծառերի, հատիկաընդեղենը (հատկապես ոլոռը և գինձի սերմը), պիստակը, արմավը, ջեմը, ցեմենտը, շոկոլադը, պլաստմասե նյութերը, չմշակված կաշին և բիտումը: Կարաչիում Պակիստանի արտադրողների և շինարարների ասոցիացիայի նախագահ Արեֆ Յուսեֆ Ջիվան նկատում է. «Իրանի գործարանների արտադրած կերամիկաներն ու սալիկները լավ դիրք են գրավել Պակիստանի շուկաներում»։ Պակիստանցի գործարարները նախընտրում են այս ապրանքը ձեռք բերել հարևան Իրանից, եվրոպական երկրներից գնելու փոխարեն: Հիշեցնելով պակիստանցիների հետաքրքրությունը իրանական մշակույթի և քաղաքակրթության նկատմամբ, Յուսեֆ Ջիվան նշում է. «Երկու երկրների միջև այդպիսի հարուստ ընդհանրությունների առկայությունը կարևոր գործոն է Պակիստանի շուկաներում իրանական որակյալ ապրանքների վաճառքի համար, և բանկային ու հարկային խոչընդոտները վերացվելու դեպքում պակիստանցի առևտրականները կարող են արդյունավետ օգտագործել այդ ներուժը»:
Պակիստանի շուկան համարվում է Իրանի փոխլրացնող շուկաներից մեկը, այսինքն, բացի դրանից, որ բազմաթիվ ապրանքներ են Պակիստան արտահանվում, այլ նաև Պակիստանից ներմուծում են մի շարք հիմնական ապրանքներ, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքներ: Պակիստանի տնտեսությունը մեծապես հիմնված է ծառայությունների, գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության վրա: Այս առումով Պակիստանը Իրանի մսի ու բրնձի պակասուրդը լրացնող երկրներից մեկն է: Հարևան երկրների տնտեսական աճը կարևոր առավելություն է համարվում Իրանի համար: ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առավելագույն ճնշումների և միակողմանի պատժամիջոցների պայմաններում, այդ երկրները, սովորական փոխահարաբերությունների կողքին, կարող են դառնալ ռազմավարական շուկա իրանական ապրանքների և ծառայությունների արտահանման համար: Իրանի հետ սահմանակից լինելու և տնտեսական հատուկ գոտիներ ունենալու շնորհիվ Պակիստանը կարող է հիմք հանդիսանալ իրանական արտադրության ապրանքները տարածաշրջանային շուկաներ վերաարտահանելու համար: Առևտրային պատվիրակությունների փոխայցելությունները, երկու երկրների միջև մասնագիտացված ցուցահանդեսների անցկացումը, համատեղ արտադրությունների և սահմանային շուկաների ընդլայնման ոլորտում համագործակցության և ներդրումների իրականացումը լուծումներ են, որոնք կարող են հանգեցնել Իրանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառության աճին:
Իրանը և Պակիստանը ունեն ավելի քան 900 կմ երկարությամբ ընդհանուր ցամաքային սահման և գտնվում են եզակի աշխարհքաղաքական դիրք ունեցող տարածաշրջանում: Իրանի և Պակիստանի տարածքում միմյանցից ընդամենը 140 կմ հեռավորության վրա գտնվող Չաբահար և Գվադար նավահանգիստների առկայությունը այս երկու երկրների աշխարհաքաղաքական առանձնահատկություններից է: Գվադարի և Չաբահարի երկու նավահանգիստները, երկու տնտեսական մրցակիցների՝ Չինաստանի և Հնդկաստանի ներդրումներով որոշված է կարևոր դերակատարություն ունենան երկու երկրների առևտրային ապրանքները Կենտրոնական Ասիա և Եվրոպա փոխադրելու գործում: 2018թ. Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մոհամմադ Ֆեյսալը, անդրադառնալով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի առաջին փուլի բացման արարողության ժամանակ Պակիստանի ծովային հարցերով նախարարի մասնակցությանը, ընդգծել է, որ Չաբահարը և Գվադարը քույր քաղաքներ են և միմյանց լրացնում են առևտրի ու տրանսպորտի զարգացման գործում:
Երկու երկրների համագործակցության ոլորտներից է Իրանից Պակիստան գազի փոխադրումը, ինչը կարող է բարձրացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Իրանը, որպես էլեկտրաէներգիայի արտադրող հզոր մի երկիր, տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանմամբ կարող է օգնել Պակիստանին էլեկտրաէներգիայի և գազի ապահովման հարցում: Խաղաղության խողովակաշարի իրագործումը Իրանի և Պակիստանի ռազմավարական ծրագրերից մեկն է, որը չնայած իր երկար կյանքին, դեռևս արդյունքի չի հասել: Մինչ այժմ Իրանը ծրագրի շրջանակներում ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար և կատարել է ստանձնած պարտավորությունների առյուծի բաժինը: Այդ նախագծից մնացել է ընդհամենը 180 կմ Իրանի տարածքում, և եթե Պակիստանը դրական քայլ կատարի, ապա նշված հատվածը կարճ ժամանակում ի կատար կածվի: Այս ծրագրի ավարտը կարող է փոխել Պակիստանի տնտեսական իմիջը: Իրանը և Պակիստանը երիտասարդ սերնդի հսկայական ներուժ ունեն և համարվում են երիտասարդ ազգաբնակչությամբ երկրներ: Իրանական գազի և հումքի Պակիստան ներմուծմամբ հնարավոր կլինի ստեղծել մի քանի գծով աշխատատեղեր, որոնք կարող են մեծացնել զբաղվածությունը Պակիստանում: Գազի և էներգիայի մատակարարմամբ էականորեն կլուծվի Պակիստանի էլեկտրաէներգիայի սղության խնդիրը:
2017թ. ապրիլին Իրան-Պակիստան համատեղ տնտեսական միջպետական հանձնաժողովի 20-րդ նիստում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվեցին երկկողմ առևտրային հարաբերությունների ծավալը հասցնել առնվազն 5 միլիարդ դոլարի մակարդակի: Եթե դա իրականանա, ապա ոչ միայն կբարելավվի երկու երկրների սահմանամերձ նահանգների բնակիչների բարեկեցությունն ու զբաղվածությունը, այլև դա կօգնի նաև տարածաշրջանի զարգացմանն ու անվտանգությանը: Հնարավոր է նաև առևտրատնտեսական համաձայնագրերում այլ գործընկերների, այդ թվում Աֆղանստանի ներգրավման շնորհիվ, տարածաշրջանային մակարդակում ամրապնդել բազմակողմանի տնտեսական դաշինքները: Բացի այդ, հաշվի առնելով Իրանի, Պակիստանի և Թուրքիայի համագործակցությունը, որպես Տնտեսական համագործակցության կազմակերպության(ECO ) երեք հիմնադիր անդամներ, ինչպես նաև այդ երեք երկրների աշխարհագրական դիրքը, հնարավոր է առաջ շարժվել տարածաշրջանային համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այս առումով Իրանը, որպես մատչելի ու վստահելի տարանցիկ ուղի, կարող է հեշտացնել պակիստանյան ապրանքների տեղափոխումը դեպի Թուրքիա և եվրոպական այլ երկրներ: