Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն (6․Մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնությունները)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121197-Միացյալ_Նահանգները_խտրությունների_կայսրություն_(6_Մուսուլման_փոքրամասնության_դեմ_ոստիկանության_բռնությունները)
«Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» 11 մասանոց հաղորդաշարը խոսում է ԱՄՆ-ի հասարակության մեջ հատկապես փոքրամասնությունների նկատմամբ այդ երկրի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների մասին։ Հաղորդաշարի այս համարում անդրադառնալու ենք մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2020 05:47 Asia/Tehran

«Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» 11 մասանոց հաղորդաշարը խոսում է ԱՄՆ-ի հասարակության մեջ հատկապես փոքրամասնությունների նկատմամբ այդ երկրի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների մասին։ Հաղորդաշարի այս համարում անդրադառնալու ենք մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնություններին:

ԱՄՆ-ում մուսուլման բնակչության թվի շուրջ հետազոտական ու վիճակագրական տվյալները տարբեր թվեր են ներկայացնում: Ըստ այդ թվերի, ԱՄՆ-ում մուսուլմանների թիվը վեցից տասը միլիոնի շուրջ է հաշվվում: Իսլամական խմբերի և մուսուլմանների իրավունքների պաշտպան կառույցները հիմնականում մուսուլմանների թիվը շուրջ տասը միլիոն հոգի է հայտարարել: Հաշվի առնելով 60-ականներից մուսուլմանների ներգաղթը, նաև Իսլամ ընդունողների թվի աճն ու մուսուլմանական համայնքում բարձր ծնելությունը, այդ թիվը տրամաբանական է թվում: Կարևոր է այն, որ այդ համայնքն ի համեմատություն երկրի ընդհանուր բնակչության, երիտասարդ համայնք է համարվում: ԱՄՆ մուսուլմանական համայնքի 60 տոկոսը 18-ից 36 տարիքային խմբում են, որոնց մեծ մասը դպրոցականներ ու ուսանողներ են: Վիճակագրության համաձայն, ԱՄՆ մուսուլմանների մեկ երրորդը ծնվել է հենց այդ երկրում:

ԱՄՆ մուսուլմանական համայնքը բազմազան է ռասայական առումով: Համայնքի 30 տոկոսը սպիտակամորթներ, 23 տոկոսը ամերիկա-աֆրիկացիներ, 21 տոկոսը ասիացիներ, 7 տոկոսը իսպանացիներ, իսկ 19 տոկոսը մյուս խմբերից են: Ամերիկացի մուսուլմանների մեծ մասը Ասիայի հարավից կամ արևմուտքից ներգաղթածներն են, կամ համարվում են ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչներ: «Փիու» (Pew) հետազոտական կենտրոնի 2014 թվականին հրապարակված զեկույցի համաձայն, ԱՄՆ-ում մուսուլմաններն ավելի քան արևմտյան եվրոպայում իրենց դավանակիցները, համակերպվել են հյուրընկալ երկրի հասարակության հետ: Եվրոպա ներգաղթյալներին հակառակ, նրանք ձգտում են պահպանել հյուրընկալ հասարակության հետ մշակութային ու տնտեսական տարբերությունները:

Չնայած այդ մոտեցմանը, մուսուլմաններն այդ երկրում ոստիկանության խտրական վերաբերմունքին են արժանանում: Այդ բռնությունները խստացվել են հատկապես 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: Թեև ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական զեկույցի համաձայն, հարձակումների հեղինակները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, սակայն այսօր բռնությունների թիրախում են բոլոր մուսուլմանները : Դրան զուգընթաց, մուսուլմանների հանդեպ հոռետեսական ու խտրական վերաբերմունք է ձևավորվել , որի գլխավոր պատճառը ամերիկյան ԶԼՄ-ների ու մուսուլմաններին ու իսլամական երկրների իրադարձությունների հարցում շահագրգիռ սիոնիստական շրջանակների անարդարացի կողմնորոշումն է: Ամերիկյան ԶԼՄ-ները աշխարհում բոլոր ահաբեկչական դեպքերը մուսուլմաններին են վերագրում ՝ աշխարհում իսլամաֆոբիա տարածելով:

Սեպտեմբերյան դեպքերից հետո մուսուլմանները ԱՄՆ-ում նոր խնդրի առջև են հայտնվել , որը կոչվում է իսլաբաֆոբիա: Երևույթը տարածում է գտել վերջին տարիներին ՝ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոճրագործությունների պատճառով: Այդպիսով ոչ-սպիտակամորթ մուսուլմանները ևս հայտնվել են կրկնակի ճնշումների տակ: Քանի որ փոքրամասնություն են համարվում ոչ միայն կրոնական , այլև ազգության առումով:

1964 թվականին ընդունված և ԱՄՆ ժամանակի նախագահ Լինդըն Բի. Ջանսոնի կողմից ստորագրված քաղաքացիական իրավունքների մասին օրենսգրքի համաձայն, երկրում արգելվում է ցեղի, կրոնի, ազգության ու սեռի պատճառով խտրականության կիրառումը: Կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ ամերիկացի ոստիկանության բռնի ու խտրական վերաբերմունքը ցույց է տալիս, որ քաղաքացիական իրավունքների մասին օրենքի ընդունումից կես դար անց,  օրենսգիրքը չի հարգվում , թեև ԱՄՆ ղեկավարները փորձում են հակառակը ձևացնել: ԱՄՆ ժամանակի սևամորթ նախագահ Բարաք Օբաման 2014 թվականին Տեխասի «Լինդըն Բի. Ջանսոնի» գրադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ , ելույթ ունեցավ այդ երկրի նախկին սպիտակամորթ նախագահ Բիլ Քլինթոնի կողքին: Այնուամենայնիվ բոլորը գիտեն, որ գործնականում օրենքում չեն ընդգրկվում փոքրամասնությունները, այդ թվում մուսուլմանները:

Ցույցեր ՝ ԱՄՆ ոստիկանության բռնությունների դեմ

 

 

 

Հարցումների համաձայն, ԱՄՆ ժողովրդի կեսը քաղաքացիական իրավունքների մասին օրենքի ընդունումը դրական իրադարձություն է համարում, համոզված լինելով, որ ժամանակ անցնելով օրենքի գործադրումը լավացել է: 2016 թ.-ին CBS հեռուստաընկերության կատարած հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակչության 52 տոկոսը լավատես է երկրում խտրականության վերացման հարցում: Դրա դիմաց, ժողովրդի 48 տոկոսը կարծում է, որ խտրականությունն այդ երկրում չի վերանալու: Ամեն դեպքում թեև ԱՄՆ Սահմանադրությունը երաշխավորել է կրոնական ու խոսքի ազատության և հավաքներ կազմակերպելու համար այդ երկրի քաղաքացիների իրավունքը, սակայն գործնականում ԱՄՆ-ում մուսուլման փոքրամասնության իրավունքները շարունակվում են ոտնահարվել: Վաշինգտոնում հաստատված Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) զեկույցի համաձայն, 2004 թվականին գրանցվել է երկրում մուսուլման փոքրամասնության քաղաքացիական իրավունքների ամենամասշտաբային ոտնահարումը ՝ նախորդ տարվա համեմատությամբ 50 տոկոսանոց աճ արձանագրելով: 2003 թվականին պատկան կառույցների դեմ մուսուլմանների դժգոհության դեպքերը կազմում էին ընդհանուր հայցերի յոթ տոկոսը: Մինչդեռ 2006 թվականին, ցուցիչը հասել է 26 տոկոսի: 2004 թվականի հայցերի մեծ մասն առնչվում է առանց պատճառների ձերբակալումներին, կալանավորումներին, տնային խուզարկումներին և գույքի առգրավմանը: 2003 թվականին բռնությունների, խտրականության և ոստիկանության կողմից մուսուլմաններին ճնշելու 1019 դեպք է գրանցվել: Գործընթացը շարունակվել է նաև հաջորդ տարիներին: 2012 թ.-ին ԱՄՆ դաշնային բյուրոն, խոստովանել է, որ մուսուլմանների դեմ բռնությունները ՝ այն է նրանց քաղաքացիական իրավունքների ոտնահարումների դեպքերի թիվն ավելացել է ՝ 2009 թ.-ի 107-ից 2010 թ.-ին 160-ի հասնելով: Այս նույն ժամանակահատվածում հրեաների դեմ բռնությունները չորս տոկոսով պակասել են: Հաշվի առնելով ժողովրդի և հասարակական կազմակերպությունների զեկուցումները, մյուս կողմից դաշնային բյուրոյի ու ավտանգության ծառայության կոծկումները, այդ երկրի մուսուլմանների դեմ բռնության իրական թվերը շատ ավելի բարձր են հայտարարվածներից: 

ԱՄՆ քսան նահանգներում և Նյու Յորք քաղաքում քրեաբանական կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, որի արդյունքները հրապարակվել են 2016 թ.-ի նոյեմբերին ՝ «Հաֆինգտոն փոստ» օրաթերթում, երկրում մուսուլմանների դեմ ատելության ֆոնի վրա կատարված հանցագործությունները ՝ սեպտեմբերյան դեպքերից մինչև զեկույցի հրապարակումը, 89 տոկոսանոց աճ են ունեցել: ԱՄՆ-ում մուսուլմանների նկատմամբ ատելության ֆոնի վրա հանցագործությունների պատճառն է հայտարարվել սեպտեմբերյան դեպքերից , Եվրոպայում ու ԱՄՆ-ում 2016 թ.-ի ահաբեկչական հարձակումները, Իրաքի և Աֆղանստանի վրա ԱՄՆ-ի հարձակումներից և Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոճրագործություններից հետո իսլամաֆոբիայի ձևավորումը: Ինչպես զեկույցում է նշված, Իսլամ կրոնին ծանոթ չլինելը, խաղաղասեր մուսուլմանների հետ կապեր չհաստատելը, ծայրահեղականների ապաքարոզչությունը, բոլորը թողել են բացասական ազդեցություն  և մուսուլմանների նկատմամբ թյուր կարծիք է ձևավորվել:  ԱՄՆ-ում մուսուլմանների խոշորագույն կազմակերպություն ՝ Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը 2016 թ.-ի նոյեմբերին տարածած հաղորդագրությունում հայտարարել է.«2015 թ.-ին մուսուլմանների դեմ իրականացված բռնությունների ու հանցագործությունների մեծ մասն իրականացվել է Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ»:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR)

 

 

ԱՄՆ-ի մուսուլմանների քաղաքացիական իրավունքների խմբի կողմից 2016 թ.-ին տարածած հայտարարության համաձայն, քայլերը, որոնք ստացան «Քայլեր ՝ առանց հայրենասիրական ոգու» անվանումը, 2001 թվականից մինչև զեկույցի հրապարակումը , երկրի մուսուլմանների դեմ ոստիկանության բռնությունները 121 տոկոսանոց աճ է արձանագրել: Սեպտեմբերյան դեպքերի և Աֆղանստանի ու Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման նման քայլերը հանգեցրել են բռնությունների տարածմանը: Այս ժամանակահատվածում, ըստ Amnesty International Համաներում կազմակերպության տվյալների, ամեն 9-րդ ամերիկացի մուսուլմանի դեմ գործ է հարուցվել և դաշնային ու պետական կառույցները ՝ տարբեր պատճառաբաննություններով դիմում են նման նվաստացուցիչ, խտրական ու վտանգավոր միջոցների: Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արիզոնայում, Վիրջինիայում, Տեխասում, Ֆլորիդայում, Օհայոում, Մերիլենդում, Նյուջերսիում և Իլինոյզում մուսուլմանների դեմ հիշյալ բռնությունների ավելի քան 80 տոկոսի պատճառը եղել է երկրում Իսլամից շինծու սարսափ առաջացնելու նպատակով իրականացվող պետական ծրագիրը: Այդպես է հայտարարել CAIR-ը: 2018 թ.-ի օգոստոսին դատական հայց է ներկայացրել անվտանգության ուժերի և ոստիկանության դեմ ՝ երկրի օդանավակայաններում մուսուլմանների դեմ բռնության կիրառման համար:

ԱՄՆ ոստիկանությունը բռնություն է կիրառում մուսուլմանների նկատմամբ

 

Հակաիսլամական շրջանակների քաղաքականացված քայլերով ուղեկցվող ոստիկանության բռնությունները հանդուգն են  դարձրել ծայրահեղական խմբերին: Մուսուլմանների դժգոհությունները ևս անազդեցիկ են , քանի որ երկրի դատարաններում տիրող խտրական միջավայրը խոչընդոտում է օրինախախտ ոստիկանների պատժումը: Այս իրավիճակին հանգեցնող հանգամանքներից մեկն էլ 11 սեպտեմբերյան դեպքերից հետո Կոնգրեսում հայրենասիրական օրենքի ընդունման անվան ներքո ոստիկանությանն ու գործադիր մարմիններին հատուկ արտոնություններ ու լիազորություններ տրվելու հանգամանքն է: Մյուս կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման ոճրագործությունների և Թրամփի կառավարության իմիգրացիոն սահմանափակումների պատճառով իսալամաֆոբիայի և մուսուլմանների նկատմամբ ատելության տարածումը, հանգեցրել են ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ բռնությունների ծավալմանը: Իրավիճակն իրոք ցավալի է ՝ հեռանկարն էլ ոչ-լուսավոր: Այդ մասին մտահոգիչ հայտարարություն է արել նաև Մարդու իրավունքների մոնիտորինգի Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպությունը :