Թեհրանի հետ կապը խզվելու վախից, Թրամփը կասեցրեց սիոնիստական ռեժիմի գործողությունները
Pars Today - Ամերիկյան Axios լրատվամիջոցը հայտնել է. –Թեհրանի հետ հաղորդագրությունների փոխանակումը խզվելու վախից, ԱՄՆ նախագահը կասեցրել է Լիբանանի վրա հարձակման Իսրայելի վարչապետի գործողությունները։
Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, հաղորդել է, Axios լրատվականը երկուշաբթի երեկոյան հայտնել է. –Իրանի նախազգուշացումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բեյրութի թիրախները ռմբակոծելու ծրագիրը։
Սիոնիստ պաշտոնյան Axios-ին տված հարցազրույցում պնդել է. «Բեյրութի վրա նախատեսված հարձակումները տեղի չեն ունենա»։
Ամերիկյան լրատվամիջոցն ընդգծել է. «Նեթանյահուին զսպելու Թրամփի որոշումը հստակ նշան էր, որ նա չի ցանկանում, որ իր գլխավոր դաշնակիցը կանխի Իրանի հետ համաձայնությունը»։
Իսրայելական ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը նույնպես հայտարարել է, որ Նեթանյահուի և Թրամփի միջև զրույցը հետաձգել է հարավային Դահիայի վրա հարձակվելու որոշումը, և որ ջանքեր են գործադրվում նոր հրադադարի հասնելու համար։
Սա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած հրադադարից հետո առաջին օրերին Միացյալ Նահանգների կողմից հայտարարված ջանքերին՝ սիոնիստական ռեժիմին հարկադրելու դադարեցնել իր ագրեսիան Լիբանանի դեմ, հստակ է Միացյալ Նահանգների անմիջական պատասխանատվությունը՝ թե՛ Իրանի դեմ հրադադարի խախտման, թե՛ Իսրայելի ռեժիմի կողմից Լիբանանի դեմ հրադադարի խախտման հարցում, և այս իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները»։