ԻՀՊԿ-ի հակադարձ քայլը. Ամերիկա-սիոնիստական նավը թիրախավորվել է թևավոր հրթիռով
Հունիս 02, 2026 10:06 Asia/Tehran
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է ամերիկա-սիոնիստական նավը թևավոր հրթիռով թիրախավորելու մասին։
Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը հայտնում է, որ Օմանի ծովում ԱՄՆ ահաբեկչական և մանկասպան բանակի կողմից իրանական «Lian Star» նավի վրա ագրեսիվ հարձակումից հետո, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը որպես պատասխան գործողություն, թևավոր հրթիռով թիրախավորել են ամերիկա-սիոնիստական թշնամու «msc. sariska» նավը։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը զգուշացրել են. «ԱՄՆ-ի մանկասպան բանակի կողմից այս տարածաշրջանում ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի»։