ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն (7.Մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնությունները)
«ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» 11 մասերից բաղկացած հաղորդաշարը խոսում է ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» հաղորդաշարը նպատակ ունի ուսումնասիրել փոքրամասնությունների և գունամորթների դեմ ուղղված ԱՄՆ-ի ոստիկանության բռնության երևույթի արմատները: Հաղորդաշարի նախորդ համարում անդրադարձանք ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի ձևավորման գործընթացին և մուսուլմանների քաղաքացիական իրավունքների ոտնահարմանը: Այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնարարքների ու իսլամաֆոբիայի սրման հարցը:
-------------------
ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ ոստիկանության ուժերի բռնարարքների սրընթաց աճը Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությանը մղեց, որպեսզի 2014 թվականին ԱՄՆ-ում ոստիկանության բռնարարքներն ու մուսուլմանների դեմ ուղղված ցանկացած տեսակի բռնարարք մարդու իրավունքների ոտնահարում բնութագրի և ԱՄՆ-ի կառավարությանը պարտավորեցնի այդ կապակցությամբ ավելի շատ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: 2001 թվականի 11-սեպտեմբերյան ահաբեկչական կասկածելի դեպքին և ահաբեկչության դեմ Ջորջ Դաբլյու Բուշի հայտարարած պատերազմին հաջորդած տարիների ընթացքում Վաշինգտոնի իշխանությունները սրելով իսլամաֆոբիան ԱՄՆ-ի հասարակության մեջ մուսուլմանների հանդեպ կասկածի մթնոլորտ են առաջացրել: 2008, 2012 և 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իսլամաֆոբիան քվեարկողների ձայները շահելու համար որոշ թեկնածուների գլխավոր կողմնորոշումը դարձավ: Ամերիկացի պաշտոնատարների կողմից իսլամաֆոբիայի սրումը պատճառ է դարձել, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության, նաև ցեղապաշտ խմբերի ու անհատների բռնարարքների քանակը ավելանա, ինչը փոխադարձաբար բացասաբար է ազդել ոչ-մուսուլմանների հանդեպ ամերիկացի մուսուլմանների վերաբերմունքի վրա:
Pew ուսումնասիրությունների կենտրոնի կողմից 2013 թվականին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացի մուսուլմանները մյուս ամերիկացիների հետ իրենց հասարակական շփումների կապակցությամբ տարբեր ու բարդ տեսակետներ են արտահայտել: Այս սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի մուսուլմանների շուրջ մեկ երրորդն իր անձնական փորձի վրա հիմնվելով համողված է, որ մյուս ամերիկացիները չեն հարգում մուսուլմաններին: Մյուս մեկ երրորդը համոզմունք է հայտնել, որ ամերիկացիները հանդուրժող ու հարգալից են մուսուլմանների հանդեպ: Սակայն ամերիկացի մուսուլմանների մեծամասնությունը ասում է, որ իր ընկերներից կամ ընտանիքի անդամներից առնվազն մեկը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ոստիկանության կամ ոչ-մուսուլման քաղաքացիների կողմից խտրական ու բռնի վերաբերմունքի ականատես է եղել: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հաջորդած տարիների ընթացքում իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն ամերիկացի մուսուլմաններն այդ տարիների ընթացքում տարբեր տեսակի խտրականության ականատես են եղել, որը նույնիսկ հաստատել են ամերիկացի ոչ-մուսուլման քաղաքացիները: 2014 թվականին իրականացված Pew-ի սոցհարցման արդյունքների համաձայն ամերիկացիների 58 տոկոսը համոզված է եղել, որ ԱՄՆ-ի հասարակության մեջ տարբեր խտրականությունների են ենթարկվում մուսուլմանները, մինչդեռ 42 տոկոսն այդ տեսակետը չի բաժանել:
Իհարկե ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ բացասական քարոզչությունը 11-սեպտեմբերյան դեպքերից սկիզբ չի առել, սակայն ակնհայտ է, որ այդ դեպքից հետո իսլամաֆոբիան և մուսուլմանների մասին բացասական ներշնչումները ուշագրավ կերպով աճել են: Այնպես որ այդ դեպքից անցած ամբողջ տարիներ ի ընթացքում մուսուլման աշխատողներն ու առևտրականները, իսլամական դպրոցները, հաստատություններն ու բարեգործական հիմնարկները, նաև մուսուլմանները մեղադրանքների ու կասկածների թիրախում են հայտնվել և այդ երկրի մուսուլմաններն անգամներ ոստիկանության և կամ այդ երկրի պարզ քաղաքացիների կողմից հարձակման կամ սպառնալիքի են ենթարկվել: ԱՄՆ մուսուլմանները համոզված են, որ ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն ու Հոլիվուդը մուսուլմանների կերպարը կերտելիս արդար մոտեցում չեն ցուցաբերում: Ամերիկյան ԶԼՄ-ներն շատ հաճախ բացասական կերպար են ներկայացնում իսլամից և մուսուլմաններին ահաբեկիչներին ու ծայրահեղականներին համազոր են համարում: Այսպիսով ամերիկյան ԶԼՄ-ներն էլ ոստիկանությանն ու պարզ քաղաքացիներին ԱՄՆ-ի մուսուլման փոքրամասնության դեմ հրահրելու հարցում գլխավոր դերակատարություն ունեն: ԱՄՆ-ում մուսուլման փոքրամասնության դեմ քաղաքացիների ու ոստիկանության բռնարարքների բացահայտ օրինակներից կարելի է համարել 2013 թվականին Միշիգան նահանգի Բիրմենգամ քաղաքի փողոցներից մեկում Ջուդի Փալ կոչվող ծածկոցավոր մի կնոջ դեմ բռնությունը: Նա իր ամուսնու ընկերակցությամբ քայլում էր փողոցում, երբ մի քանի իսլամատյաց ամերիկացիների կողմից հարձակման ու նվաստացման ենթարկվեց: Այս մուսուլման կնոջ վկայությամբ Միշիգանի ոստիկանության աշխատակիցները, ովքեր մոտիկից ականատես էին, թե իր ամուսինն ինչպես է ծեծի ենթարկվում իսլամատյացների կողմից ու վիրավորանքներ ստանում, որևէ հակազդեցություն չցուցաբերեցին: Ընդհակառակը ոստիկանության աշխատակիցները միայն այն ժամանակ, երբ մուսուլման զույգին մեր կերպ հաջողվում է փախչել ցեղապաշտ ծայրահեղականների ձեռքից ասպարեզ են իջնում և այն էլ ոչ թե նրանց օգնելու այլ կալանավորելու համար:
«Հաֆինգտոն Փոստ» պարբերաթերթի հաղորդման համաձայն, մուսուլմանների դեմ բռնարարքի մեկ այլ դեպքի ժամանակ ամերիկացի մի մուսուլման կին 2016 թվականի նոյեմբերին Սան Դիեգոյի համալսարանից դուրս գալու ժամանակ հարձակման է ենթարկվում երկու տղամարդկանց կողմից և նրա անձնական իրերը հափշտակվում են: Մյուս ցավալի դեպքը տեղի ունեցավ 2017 թվականի ամռանը, երբ ԱՄՆ-ի արևելյան Վիրջինիա նահանգի Հերնդոն քաղաքի բնակիչ 17-ամյա մուսուլման աղջիկ Նաբրա Հասանենը ռամազան ամսվա առավոտյան աղոթքը մզկիթում կատարելուց հետո իր ընկերների հետ փողոց է դուրս գալիս: Մի մոտոցիկլետավոր նրանց ցրում է և Հասանենը միայնակ է մնում: Հաջորդ կեսօրին նրա դիակը գտան դեպքի մերձակայքում գտնվող լճակում: Թեև ոստիկանությունը մերժեց իսլամատյացության և այս դեպքի միջև եղած կապը, սակայն Նաբրայի ընտանիքն ու մյուս մուսուլմանները դա իսլամատյացության քարոզչության արդյունք համարեցին: Նաբրայի մայրը «Հաֆինգտոն Փոստ»-ին տված հարցազրույցում ասել է. «Ես վստահ եմ, որ մարդասպանն իմ դստերը սպանել է մուսուլման լինելու և ծածկոց կրելու պատճառով: Ես այլևս ինձ ապահովն չեմ զգում: Վախենում եմ նրանից, որ մյուս երեխաներիս էլ փողոց ուղարկելով հնարավոր է, որ նրանց դիակները հետ ստանամ»:
Վերջին տարիներին մուսուլմանների քաղաքացիական իրավունքների անտեսումը և նրանց սրբությունների հանդեպ անարգանքը մուսուլման փոքրամասնության դեմ բռնարարքների ու նաև ԱՄՆ-ում իսլամատյացության վառ օրինակներից են: Մուսուլմանների սրբությունների պղծումը, որը 2013 թվականին ամերիկացի հոգևորական Թերի Ջոնզի կողմից Ղուրանն այրելու բացահայտ սպառնալիքի տեսքով երևան եկավ ու նաև դրա հանդեպ ոստիկանության անտարբերությունը կարելի է ԱՄՆ-ում իսլամատյացության ու մուսուլման փոքրամասնության դեմ բռնության օրինակ ներկայացնել: Թեև սեպտեմբերի 11-ի դեպքերի 12-րդ տարելիցին ամերիկացի այսպես կոչված հոգևորականի սպառնալիքն իրականություն չդարձավ սակայն աշխարհի տարբեր կետերում մուսուլմանների ու նույնիսկ այլ կրոնների հետևորդների բողոքին արժանացավ: Այս հակաիսլամական սպառնալիքն այնքան զազրելի ու նողկալի էր, որ ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում ժամանակի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պարտավորվեցին դրա դեմ դիրքորոշվել: Իհարկե ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրաուլին երկակի կողմնորոշում ընդունելով, որը նաև մուսուլմանների կողմից բռնությունների ենթադրություն էր ներշնչում, ասաց. «Այդ քայլը վտանգում է ԱՄՆ-ի պարզ քաղաքացիների և մեր դիվանագետների ու զինվորների կյանքը»:
2016 թվականին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից Իլինոյզ և Օհայո նահանգներում ոստիկանության բռնությունների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն ԱՄՆ ոստիկանությունը փոքրամասնությունների և հատկապես մուսուլմանների դեմ շատ դեպքերում բռնարարքներ է գործադրել: Նաև 2017 թվականին «Ինթերսեփթ» ամերիկյան պարբերաթերթում հրապարակված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ԱՄՆ-ի դատարաններն էլ մուսուլմանների հանդեպ խտրական ու տարբեր վերաբերմունք են ցուցաբերում: Համաձայն այս ուսումնասիրության արդյունքների, օրինակ եթե գաղափարական հողի վրա իրականացված բռնարարքի և կամ նման այլ հանցագործության հեղինակը մուսուլման լինի դատարանը նրա համար ավելի ծանր պատիժ է նշանակում: Այնպես որ նույն հանցագործության դեպքում մուսուլման հանցագործի կրած պատիժը չորս անգամ գերազանցում է նման հանցագործությամբ դատապարտված ոչ-մուսուլմանի կրած պատժին: Նաև ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ներ այդ թվում «Ֆաքս Նյուզ»-ը և «Սի Էն Էն»-ը խտրական ու մտածված կողմնորոշմամբ 7,5 անգամ ավելի շատ են մեկնաբանում մուսուլմանների կողմից իրականացված բռնարարքները:
Վաշինգտոնում տեղակայված Հասարակական քաղաքականության և համախոհության ինստիտուտը 2016 թվականին ԱՄՆ-ում գաղափարական հողի վրա հանցագործություններին ԶԼՄ-ների անդրադարձի մասին մի զեկույցում հստակ կերպով գրել է. «Ամերիկյան ԶԼՄ-ները փորձում են ոչ-մուսուլմանների համեմատությամբ առավել չափազանցնել մուսուլմանների բռնարարքները և չափազանցված կերպով ներկայացնել որոշ ծայրահեղական մուսուլմանների քայլերը»:
Անկասկած այն կենտրոններն ու շրջանակները, որոնք տարբեր պատրվակներով հրահրում և կամ պատճառաբանում են հասարակության մեջ, ոստիկանության կառույցում և ԱՄՆ-ի դատարաններում իսլամաֆոբիան, իսլամատյացությունը և մուսուլմանների դեմ բռնարարքներն ու խտրականությունը նպատակ ունեն ընդդիմանալ իսլամամետության աճին և այդ երկրում մուսուլմաններին մեկուսացման մատնել: Դա ի տես այն բանի, որ այս շրջանակների քայլերն ու հրահրումները իսլամ կրոնը ավելի շատ ճանաչելու, ոչ-մուսուլմանների մոտ այս կրոնի հանդեպ հակումը հզորացվելու և քաղաքական, հասարակական ու մշակութային ասպարեզներում ԱՄՆ-ի մուսուլմանների ակտիվացման պատճառ են դարձել: ԱՄՆ-ի մուսուլմանները գիտակցելով այն իրողությունը, որ պիտի շարունակեն ապրել ԱՄՆ-ի հասարակության մեջ և հանուն իրենց ու իրենց երեխաների լավ ապագայի պիտի դիմադրեն ու պայքարեն, իսլամի մասին պարզաբանումներ կատարելով, միասնականությամբ և կրոնական արժեքներին կառչած մնալով կարողացել են չեզոքացնել իսլամատյաց այս խմբերի ու շրջանակների սադրանքներից ու նախագծերից շատերը: