ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն (8.Փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունների պատճառները)
«ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» 11 մասերից բաղկացած հաղորդաշարը պատմում է ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» հաղորդաշարի նպատակն է ուսումնասիրել փոքրամասնությունների և գունամորթների դեմ ուղղված ԱՄՆ-ի ոստիկանության բռնության երևույթի արմատները: Հաղորդաշարի նախորդ համարում անդրադարձանք մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնություններին: Իսկ այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք այդ բռնությունների պատճառները:
-------------------
Ոստիկանության բռնություններն ու վատ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ ոստիկանության ուժերի կողմից ֆիզիկական բռնի ուժ գործադրվելու իմաստով է: Դրան զուգահեռ հոգեբանական ու բանավոր սպառնալիքը նույնպես կարող է ոստիկանության կողմից գործադրված բռնություն համարվել: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ռասայական, կրոնական ու քաղաքական հողի վրա տարբերությունների սրմամբ ԱՄՆ-ում ոստիկանության ուժերի կողմից բռնությունը արդիական, կանոնակարգված ու բարդ տեսք է ստացել: ԱՄՆ-ում ոստիկանության մոդեռն բռնությունները կարելի է բաժանել երեք ժամանակաշրջանների. 1960-ական և 1970-ական թվականներին հասարակական շարժումների ժամանակ ոստիկանության բռնությունները, 1970-ական թվականներին հակապատերազմ ցույցերի ժամանակ բռնությունները և 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հաջորդած ժամանակաշրջանի բռնությունները: Ոստիկանական բռնությունը կարող է կիրառվել մարդկանց խմբի դեմ, օրինակ «Ուալսթրիթ»-ում բողոքարարների բռնաճնշումը և կամ անհատի դեմ: Փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանական բռնությունները տարբեր ծավալներ ունենալով հանդերձ նաև տարբեր պատճառներ ունեն:
Որոշ ամերիկացի փորձագետներ, այդ թվում Տեխասի համալսարանի հասարակագիտության դասախոս և «ԱՄՆ-ում ոստիկանության բռնությունները» հոդվածի հեղինակ դոկտ. Լեոնարդ Մուրը ոստիկանական բռնությունների արմատներն առավելապես ուշադրության արժանի է դարձրել ոստիկանի անհատական կողմերը նկատի առնելով և համոզված է, որ ոստիկանության միջոցով փոքրամասնության համայնքի մի անդամի սպանության դեպքում, եթե կասկածյալն անմեղ ճանաչվի, իրադարձությունը պիտի քննարկել նկատի առնելով օրինախախտ ոստիկանի անհատական վարքագծի և նրա անհատականության հիման վրա, սակայն որոշ ամերիկացի գիտնականներ, այդ թվում Վիրջինիայի համալսարանի հետազոտող Ռիչարդ Քանիոն մեղավոր են համարում այն հասարակությունը, որին անդամակցել է կասկածյալը: Իհարկե սա այն իմաստով չէ, որ մեղավոր պիտի ճանաչել փոքրամասնության համայնքը, այլ իրականության մեջ նրանք այն համոզման են, որ ոստիկանական նման բռնությունների արմատը պիտի որոնել փոքրամասնության համայնքի այն ծալքերում, որը հող է նախապատրաստել այդ փոքրամասնության հանդեպ ոստիկանության կասկածի համար: Ռիչարդ Քանիոյի նման հետազոտողների տեսակետից փոքրամասնությունների հանդեպ ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների պատճառներից մեկը փոքրամասնության համայնքի հասարակական կառույցն ու յուրահատկություններն են, այդ թվում համատարած գործազրկությունը, աղքատությունը, հանցագործությունը և հասարակության տարբեր շերտերում հանցագործական արարքների ենթահողը:
Հետազոտողների այն խումբը, որ փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնության պատճառը համարում է փոքրամասնությունների հասարակական պայմանները համոզված է, որ ԱՄՆ-ի չքավոր թաղամասերը, որտեղ են ընդհանրապես բնակվում այդ երկրի փոքրամասնությունները, շարունակ այդ երկրի ոստիկանության կողմից բարդությունների են հանդիպում: Այնպես որ շատ պարագաներում հանցագործությամբ հղի թաղամասերում հանցագործներին և սևամորթ, կարմրամորթ ու լատինական ծագում ունեցող փոքրամասնություններին ընդդիմանալու համար ոստիկանությունը բավարար մարդուժ չունի: Հետևաբար այդ թաղամասերում հանցագործությունն արմատախիլ անելու համար ոստիկանությունն իր կյանքը չի վտանգում, քանի որ գիտեն այդ թաղամասերում հանցագործները տեղյակ են հանցագործությանն ընդդիմանալու համար ոստիկանության մարդուժի ու հնարավորությունների անբավարար լինելու մասին: Նման պայմաններում և այն ժամանակ երբ այս փոքրամասնության ներկայացուցիչները կասկածվում են ոստիկանության կողմից նրանց հանդեպ սպիտակամորթ ոստիկանի կողմից առանց պատճառի բռնություն գործադրվելու հնարավորությունը մեծ է լինում, քանի որ այն պատրանքը, թե 20-րդ դարի 60-ական թվականներից և այդ երկրում սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումներից հետո ԱՄՆ-ում դասակարգային տարբերության մտածողությունը վերացել է, իրականության չի համապատասխանում: Իրականության մեջ տնտեսական, հասարակական ու նույնիսկ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների տեսակետից ոչ միայն փոքրամասնությունների և ընդհանրապես սպիտակամորթներից կազմված ԱՄՆ-ի այլ քաղաքացիների միջև դասակարգային տարբերությունը չի վերացել, այլ նույնիսկ շատ դեպքերում չի էլ կրճատվել:
Պատմական զարգացումների և տեխնոլոգիական առաջադիմության արդյունքում ԱՄՆ-ում ապրանքի արտադրությունից դեպի ծառայությունների արտադրություն կատարված անցումն առավել ցայտուն է դարձրել ԱՄՆ-ում իշխող դասակարգի և փոքրամասնությունների միջև տարածությունը: Քանի որ անցյալում ապրանքի արտադրման գործընթացում աշխատուժն ընդհանրապես փորքամասնություններն էին, սակայն ներկա ծառայողական տնտեսության մեջ աշխատուժը մարդկանց մտածելու ուժն է, որտեղ իշխող համակարգը խտրական կողմնորոշում ցուցաբերելով սևամորթներից օգտվելու մեծ ցանկություն չունի: Իրականության մեջ տեխնոլոգիայի ու ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը վերահսկվում է ամերիկացի սպիտակամորթների կողմից և բացառությամբ որոշ դեպքերի մյուս փոքրամասնություններն այդտեղ որևէ դերակատարություն չունեն: Ռիչարդ Քանիոն և նրա գործընկեր ՄքՔեյն անդրադառնալով այս իրողության քննարկել են փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունների ձևավորման հարցում փոքրամասնության համայնքին վերաբերող տնտեսական ու հասարակական պայմանները: Նրանք համոզված են, որ ԱՄՆ-ի նման սպառողական մի հասարակության մեջ, որտեղ սպառողականությունը խիստ կերպով քարոզվում է, տնտեսական ու հասարակական նվազագույն պակասությունները կարող են օգնել փոքրամասնությունների մոտ հանցագործության ձևավորմանն ու դրա արդյունքում հասարակության մեջ ցեղապաշտության տարբեր դրսևորումների երևան գալուն: Այսպիսով այդ փոքրամասնության հանդեպ հասարակության ընդհանուր հայացքի ձևավորման գործում դերակատար են մի շարք գործոններ, այդ թվում ծնելիության չափը, օժանդակությունների փաթեթները, բնակարանի հետ կապված տարրական հնարավորությունները, փոքրամասնությունների բնակության վայրը համարվող թաղամասերում հանցագործության մասին ոստիկանությանը փոխանցող հաղորդումների քանակը և այդ փոքրամասնության երիտասարդության կրթության մակարդակը:
Փորձագետ հետազոտողներ, այդ թվում ամերիկացի իրավաբան և հասարակական ակտիվիստ Ստանլի Քոհենը համոզված է հենց այնպես որ նման հատկանիշների պատճառով փոքրամասնության համայնքում բնության չափը սպիտակամորթ համայնքների համեմատությամբ մեծ է, նրանց հանդեպ ոստիկանության բռնությունն էլ ավելի խիստ է լինում: Իրականության մեջ նրանց համոզմամբ ոստիկանության կողմից գործադրված բռնությունն ուղղակի կապ ունի այդ գործոնների հետ: Իհարկե ամերիկացի մի խումբ այլ հասարակագետների, այդ թվում Քեյթլին Հարինգի համոզմամբ փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունների դեպքում պիտի նկատի ունենալ մի շարք այլ գործոնների, այդ թվում թմրադեղերի ու ալկոհոլի օգտագործման գործոնները: Իհարկե փոքրամասնությունների կյանքում տնտեսական ու հասարակական արմատների և ոստիկանության բռնությունների հետ դրանց փոխկապակցվածության մասին Հարինգի ուսումնասիրություններն ԱՄՆ-ի որոշ քաղաքներում ոստիկանության բռնությունների խստությանը չեն համապատասխանում:
Մյուս գործոնը, որ փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունների սրման պատճառ է դառնում, օրինախախտ ոստիկանների գործերի դատական ոչ-պատշաճ վերահասությունն է, որը մի տեսակ անձեռնմխելիություն է ստեղծում ոստիկանության համար և նրան լիազորում է հետագային նույնպես նման բռնություններ գործադրել: Դա շաղկապված է ԱՄՆ-ի հասարակության մեջ խորացած ցեղապաշտությանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում դաշնային օրենքները տարբերվում են նահանգային օրենքներից և հենց դա էլ բարդացնում է ոստիկանության բռնության դեպքերի դատական հետապնդումը: Առանց պատճառի գունամորթ փոքրամասնություններին գնդակի հարվածով սպանած ոստիկաններին անպարտ արձակելու կապակցությամբ ԱՄՆ-ի դատարանների ջանքն այդ երկրում փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունները շարունակվելու գլխավոր պատճառներից է: Իրանում ԱՄՆ հարցերի հետազոտող դոկտ. Զեյնաբ Ղասեմին ԱՄՆ-ի ոստիկանության մոտ հիմնավորված բռնության կապակցությամբ ասում է. «Այսօր ԱՄՆ-ի հասարակության մեջ ոստիկանության կողմից բռնությունն ընդունելի երևույթ է և մինչ այսօր ոստիկանության բռնությունների կապակցությամբ դատարաններին փոխանցված գործերը որևէ արդյունք չեն ունեցել և շատ դեպքերում ոստիկանն անմեղ է ճանաչվել: Այլ խոսքով բռնության զոհը իրավացի չի եղել և իրավունքը ոստիկանին է եղել: ԱՄՆ-ում ոստիկանության ուժերի ուսուցման համակարգն այնպես է, որ սրում է ոստիկանության մոտ բռնությունը: Նաև պիտի հիշեցնել, որ աշխարհի տարբեր կետերում, այդ թվում Իրաքում կամ Աֆղանստանում կռված շատ վետերան զինվորներ ԱՄՆ վերադառնալով ներգրավվում են ոստիկանության համակարգում: Այս ոստիկանները, որոնք բռնության կիրառման ընդունակ են ընդհանրապես աշխատանքի են ընդունվում աղքատաբնակ շրջաններում և կամ այն թաղամասերում, որոնք ցեղային կամ կրոնական փոքրամասնությունների բնակության վայրն են համարվում:
Դրան զուգահեռ փոքրամասնությունների և մասնավորապես սևամորթների մասին ամերիկյան ԶԼՄ-ների կողմից ստեղծված պատկերացման ազդեցության տակ, ոստիկանը սևամորթների հանդիպելիս այնպես է վերաբերվում, որ ասես հանդիպել է պոտենցիալ հանցագործի և նրա դեմ բռնություն է գործադրում: Հենց այնպես որ փաստագրական կամ գեղարվեստական շատ ֆիլմերում փորձ է կատարվում այդ տպավորությունը ստեղծել և փոքրամասնություններից խեղաթյուրված պատկեր ներկայացնել: Ամեն դեպքում փոքրամասնությունների և մասնավորապես սևամորթների ու մուսուլմանների հանդեպ բռնությունը նորություն չէ և վերջին տասնամյակում ԱՄՆ-ում հաղորդակցության միջոցների, մասնավորապես վիրտուալ ցանցերի ընդլայնմամբ միայն այդ կապակցությամբ շատ ավելի դեպքեր են հանրության սեփականությունը դառնում: ԶԼՄ-ների ազդեցությունը նկատելի է 2016 և 2017 թվականներին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ոստիկանության բռնությունների դեմ ժողովրդային ցույցերի ձևավորման հարցում:
Իհարկե ԶԼՄ-ների կողմից փոքրամասնությունների հանդեպ ոստիկանության բռնարարքների մեկնաբանումը կարող է կանխել դրանց կրկնությունը: Այն որ մասնավորապես ԱՄՆ-ում ԶԼՄ-ներն արտացոլում են հասարակության իրողությունները, թե դրանք ներկայացնում են այնպես ինչպես ցանկանում են իշխանության պարագլուխները կամ տարբեր կառույցների, այդ թվում ոստիկանության պատասխանատուները, ազդեցիկ դերակատարություն կարող է ունենալ: Ամերիկյան ԶԼՄ-ներից շատերը փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունները փորձում են անհատական բնույթի վերաբերմունք համարել, որի պատճառը ոստիկանի ինքնագլուխ քայլն է: Այդպիսով փորձ է կատարվում քողարկել ԱՄՆ-ում ոստիկանության բռնությունների համակարգված լինելը: Իրականության մեջ ԱՄՆ-ի կայսերապաշտական ռեժիմի պետական այրերն իրենց թույլատրում են մարդու իրավունքների ոտնահարումը միջոց ծառայեցնելով միջամտել այլ երկրների ներքին հարցերին, բայց իրենց երկրում փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունները և մարդու իրավունքների խախտումը շարունակվելու լուռ ականատես են լինում: