ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն (9.Միացյալ Նահանգներում ռասիզմի դրսևորումները շարունակվում են)
«ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» 11 մասերից բաղկացած հաղորդաշարը պատմում է ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» հաղորդաշարը նպատակ ունի ուսումնասիրել փոքրամասնությունների և գունամորթների դեմ ուղղված ԱՄՆ-ի ոստիկանության բռնության երևույթի արմատները: Հաղորդաշարի նախորդ համարում անդրադարձանք մուսուլման փոքրամասնության դեմ ոստիկանության բռնություններին: Իսկ այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք ԱՄՆ-ի պատմության մեջ ռասիզմի դրսևորումները շարունակվելու մասին:
ԱՄՆ-ում ռասիզմի անցյալը վերադառնում է եվրոպացիների այդ տարածք գաղթելուն ու ԱՄՆ-ի ձևավորմանը: Բրիտանացի, ֆրանսիացի ու իսպանացի սպիտակամորթներն այս տարածք գաղթելով պնդեցին,թե իրենց ռասան գերակայում է մյուս ռասաների նկատմամբ և ամերիկացի տեղաբնիկները վայրենիներ են: Նրանք տեղաբնիկներին քաղաքակիրթ դարձնելը համարեցին իրենց առաքելությունը և այդպիսով ցեղապաշտության առաջին սերմերը տարածեցին Ամերիկայում: Անկախության հռչակմամբ և ԱՄՆ-ի անկախ պետության ձևավորմամբ այդ երկրում ցեղապաշտությունը ոչ միայն չվերացավ, այլև 17-րդ դարում ստրկատիրության համակարգի տարածմամբ առավել լուրջ տեսք ստացավ:
Գաղթական եվրոպացիների ոչ միայն չարաշահման ենթարկեցին ԱՄՆ-ի մայրցամաքի տեղաբնիկներին, այլև աֆրիկացի սևամորթներին էլ դաշտերում ու հանքերում աշխատելու համար ստրկության վերցրին: 1500-ից 1800 թվականների ընթացքում շուրջ 15 միլիոն աֆրիկացի սևամորթներ Ամերիկայի մայրցամաք փոխադրվեցին: Հարավային նահանգներում տիրող ցեղապաշտական հայացքներն ու նաև հողագործության համար բարենպաստ պայմանները պատճառ դարձան, որ այդ տարածքի հողագործները պաշտպանեն ստրկատիրությունը: Փոխադարձաբար հյուսիսային նահանգները, որոնք զբաղվում էին արդյունաբերությամբ ու առևտրով սպառողական հասարակության ձևավորումն ու ստրկատիրության չեղարկումն իրենց շահին էին համարում: Ի վերջո ԱՄՆ-ի հյուսիսային ու հարավային նահանգների միջև ներքին պատերազմը վերջ գտնելով և ստրկատիրության չեղարկմամբ ԱՄՆ-ի հասարակությունը նոր շրջան թևակոխեց:
Թեև 1856 թվականին ԱՄՆ-ի սահմանադրության 13-րդ հավելվածով այդ երկրում վերջ տրվեց ստրկատիրությանը, սակայն ցեղապաշտությունն այդ երկրից չվերացավ: Շատ սևամորթներ շարունակում էին ապրել չքավորության պայմաններում և նրանց երեխաները սպիտկամորթների դպրոցները հաճախելու իրավունք չունեին: Սևամորթները զրկված էին քաղաքացիական շատ իրավունքներից: Օրինակ սեփականատիրության իրավունքը սևամորթների համար սահմանափակված էր և նրանք քաղաքական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունէին: Սևամորթների դեմ ցեղապաշտ սպիտկամորթների բրտարարքները և դրանք դատական ու իրավական հետապնդման չենթարկվելը սևամորթների քաղաքացիական իրավունքների ոտնահարման հող էին նախապատրաստում: Համաշխարհային երկրորդ պատերազմը և դաշնակիցների դեմ ճակատում սևամորթների լայնամասշտաբ ներկայությունը ցեղային այս փոքրամասնության մոտ այն հույսն էր առաջացրել, որ կկարողանա սպիտակամորթներին հավասար դիրքեր զբաղեցնել: Այդուհանդերձ այդ հույսն էլ միայն միրաժ էր: ԱՄՆ-ի հասարակության մեջ ցեղապաշտությունը շարունակվելով սևամորթ հասարակությունը գիտակցեց, որ ցեղային խտրականության վերացման համար շարունակական պայքար պիտի մղի: Պայքար, որը ձևավորվեց քաղաքացիական իրավունքի շարժման ներքո:
-----------
1955-ից 1968 թվականների ընթացքում քաղաքացիական իրավունքների շարժումն ԱՄՆ-ի սևամորթների պայքարի պատմության մեջ կարևոր փուլ է համարվում: Ամերիկացի հոգևորական ու պայքարող դոկտ. Մարտին Լյութեր Քինգի գլխավորությամբ այս շարժումը վավերացնել տալով քաղաքացիական իրավունքների օրենքը սևամորթների դեմ խտրականությունների վերացման և նրանց իրավունքների մի բաժնի վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ վերցրեց: Սակայն հենց այս շարժման ընթացքում ԱՄՆ-ում սաստիկ ցեղապաշտությունը զոհեր խլեց: Քաղաքացիական իրավունքի շարժման մուսուլման սևամորթ ակտիվիստ Մալքոլմ Իքսը 1965 թվականին մահափորձի զոհ գնաց: Այս շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգն էլ, որ իր խաղաղասիրական գործունեության պատճառով արժանացել էլ նոբելյան խաղաղության մրցանակին 1968 թվականին սպանվեց: Այս շարժման առաջնորդների ահաբեկումը վկայեց այն մասին, թե ԱՄՆ-ում ցեղապաշտությունն ինչ աստիճան խորացած է: 1964 թվականին ընդունված օրենքում փոքրամասնությունների դեմ խտրականությունների վերացմամբ հանդերձ գործնականում ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների հանդեպ տարբեր տեսակի խտրականությունները շարունակվում են: Օրինակ համաձայն «Դոչե Վելե»-ի հաղորդման, 1974 թվականից ի վեր ականատեսն ենք այն իրողության, որ սևամորթների միջին եկամուտն ԱՄն-ի հասարակության մեջ մյուս փոքրամասնությունների համեմատությամբ ամենացածրն է:
ԱՄՆ-ի կալանավայրերի վարչության 2011 թվականի զեկույցի համաձայն ԱՄՆ-ում կալանավորների շուրջ 40 տոկոսը սևամորթներ են: Դա ի տես այն բանի, որ այդ փոքրամասնության բնակչության թիվը 2010 թվականի մարդահամարի համաձայն ԱՄՆ-ի բնակչության միայն 12 տոկոսն է եղել: Նաև նույն զեկույցի համաձայն յուրաքանչյուր ամերիկացու տարեկան միջին եկամուտը շուրջ 26000 դոլար է, մինչդեռ ԱՄՆ-ի աֆրիկածինների միջին եկամուտը տարեկան շուրջ 17000 դոլար է: Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական ու դատական անհավասար պայմանները պատճառ են դարձել, որ սևամորթ երեխաների առնվազն 50 տոկոսն ապրեն չքավորության պայմաններում: Համաձայն գոյություն ունեցող վիճակագրական թվերի սևամորթների մոտ գործազրկության տոկոսը գերազանցում է սպիտակամորթներին, իսկ սևամորթների եկամուտը չափազանց չնչին և սպիտակամորթների գրեթե կեսն է: PUNDIT 2014 թվականի օգոստոսի 26-ին FACT ամերիկյան կայքէջում Քաթիե Սանդերզի հրապարակած զեկույցի համաձայն 2012 թվականին միջին հաշվով յուրաքանչյուր 36 ժամ, իսկ 2013 թվականին յուրաքանչյուր 28 ժամում մեկ սևամորթ է սպանվել ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի միջոցով: Հիշատակված թվերը վկայում են այն մասին, որ չնայած մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության հետ կապված իր հավակնություններին ԱՄՆ-ն շարունակում է գլխավորել ցեղապաշտության և փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ականատես երկրների ցուցակը:
1999 թվականի ապրիլին Նյու Ջերսիի ոստիկանության կենտրոնի ուսումնասիրության արդյունքները հաստատում են ոստիկանության մոտ առկա ցեղապաշտությունը: Այս ուսումնասիրության հեղինակներից մեկը հստակ կերպով ասում է. «Թմրադեղերի և կամ մաքսանենգված ապրանքների փոխադրման մեջ կասկածվող ավտոներին կանգնեցնելու համար Նյու Ջերսիի ոստիկանության ուժերի սպաների չափանիշը բարձր տոկոսը ավտոյի վարորդի ցեղային պատկանելիություն է: Այսպիսով սևամորթները, դեղնամորթներն ու լատինամերիկացիները մյուս վարորդների համեմատությամբ ավելի շատ են խուզարկման ենթարկվում»: 1998 թվականին ԱՄՆ-ում լրատվական սկանդալի վերածված նման մեկ խուզարկման ժամանակ ոստիկանության ուժերի սպաները Նյու Ջերսիի մայրուղիներից մեկում առանց նախազգուշացման կրակեցին մի ավտոյի կողմը, որի ուղևորներն էին երկու լատինամերիկացիներ և մեկ սևամորթներ և նրանց երեքին է վիրավորեցին: Ավտոն կանգնեցնելուց հետո պարզվեց որ այդ երեքը մեկնում էին Նյու Ջերսիում Բասկետբոլի մրցության կայացման վայրը:
Այն որ գունամորթ կամ այլ փոքրամասնությունների պատկանող անմեղ ու անզեն մեկ անձ ոստիկանության կողմից վիրավորվում կամ սպանվում է հարցի մեկն կողմն է: Դրա մյուս երեսը օրենքը խախտած ոստիկանի հանդեպ դատական վերաբերմունքն է: Սա նույնպես կարևորվում է փոքրամասնությունների դեմ ոստիկանության ուժերի բրտարարքների ժամանակ քանի, որ այս երևույթի հանդեպ դատական կողմնակալ մոտեցումը և նույնիսկ որոշ դեպքերում առանց դատաքննության օրինախախտ ոստիկանի անպարտ արձակվելը նման բրտարարքների տարածման ազդեցիկ գործոններից են համարվում : Օրինակ 1999 թվականին Նյու Յորքի ոստիկանության ուժերի չորս աշխատակիցներ 41 գնդակներ արձակելով սպանեցին գվինիացի գաղթական Ամադո Դիալոյին: Չորս ոստիկաններն էլ անմեղ ճանաչվեցին: Օրինախախտ կամ այլ կերպ ասած անմեղ փոքրամասնություններին սպանած ոստիկանների անպարտ արձակվելը ճամբա է հարթում փոքրամասնությունների հանդեպ հետագա բիրտ ու խտրական քայլերի համար: Թվում է, որ ԱՄՆ-ի գլխավոր խնդիրներից մեկն առնվազն փոքրամասնությունների դեմ օրենքը խախտած ոստիկանների դեպքում նրանց դատական համակարգի տկարությունն է:
Չնայած բողոքներին ԱՄՆ-ի դատական համակարգում խտրական մոտեցումներն ու օրինախախտ ոստիկանների հանդեպ աջակցությունը շարունակվում է: Եթե փոքրամասնությունների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի բռնության հակամարդկային դեպքերից մեկը գրանցված լիներ զարգացող մի երկրում ամերիկացիները դա անմիջապես իրենց ԶԼՄ-ների օգնությամբ խոշորացնելու էին: Մինչդեռ շատ դեպքերում ԱՄՆ-ի դատական համակարգի թուլություն ու անարդարությունը հեշտությամբ քողարկում է օրենքը խախտած ոստիկանի արարքը: 1973 թվականին Թոմաս Շեյ կոչվող Նյու Յորքի ոստիկանության ուժերի սպան սպանեց սևամորթ 10-ամյա մի երեխայի: Նա իր արարքը պաշտպանելով հավակնեց, որ այդ երեխան մտադիր է եղել կրակել իր ուղղությամբ: Նման դեպքերի ընդհանուր ցավալի կետն այն է, որ պարզվում է սպանված անձն անմեղ ու անզեն է եղել: Առավել ցավալին այն է, որ Թոմաս Շեյն ավելի վաղ հարցաքննված է ր եղել 14-ամյա մեկ այլ երեխայի սպանելու համար, իսկ դրանից առաջ դատարանի առջև էր կանգնած եղել գողության մեջ կասկածվող 22-ամյա մի երիտասարդի սպանելու մեջ ու բոլոր դեպքերում է անմեղ ճանաչվելով վերականգնվել էր նախկին պաշտոնում: Այդ բոլոր դեպքերում զոհերն անզեն էին եղել և բացի նրանց հանցավոր լինելու մասին Թոմաս Շեյի հավակնություններից նրանց դեմք ապացույցներ չկային: Այս դեպքում էլ դատարանն ի վերջո անմեղ ճանաչեց նրան:
Թվում է, որ ԱՄՆ-ի դատարաններում ոստիկանությունն ամերիկացի դատավորների համար անձեռնամխելի սիմվոլի է վերածվել, որ ամեն դեպքում ու նույնիսկ անմեղ կասկածյալների սպանելիս պիտի անմեղ ճանաչվի: Իհարկե եղել են նաև հազվագյուտ դեպքեր, երբ ոստիկանության ուժերում ծառայող որևէ անհատ բացահայտել է անմեղ փոքրամասնություններին սպանելու իր գործընկերների ցեղապաշտական բնույթի ոճրագործությունը: