ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն (11.Փոքրամասնությունների դեմ ոստիկանության բռնությունների պատճառները)
«ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» 11 մասերից բաղկացած հաղորդաշարը պատմում է ԱՄՆ-ի հասարակության մեջ փոքրամասնությունների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «ԱՄՆ-ն խտրությունների կայսրություն» հաղորդաշարի վերջին համարը: Այս հաղորդաշարը նպատակ ուներ քննարկել փոքրամասնությունների ու գունամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության բռնարարքների պատճառները: Նախորդ համարում քննարկեցինք քաղաքացիների միջոցով զենք կրելու ազատության ու նաև ԱՄՆ-ի ոստիկանության բռնարարքների քանակի ավելացման հարցում ոստիկանության ստացած վարժությունների ազդեցությունը: Հաղորդման վերջին համարում քննարկելու ենք մասնավորապես վերջին տարիներին ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի բռնարարքները շարունակվելու և խստացվելու հարցում ազդեցիկ գլխավոր գործոնները:
------------------------
Ինչպես նախորդ համարում ասացինք ԱՄՆ-ում փոքրամասնությունների հետ ոստիկանության բռնարարքները համաշխարհային երկրորդ պատերազմից հետո՝ ցեղային, կրոնական ու քաղաքական հողի վրա խտրականություններն ու տարբերությունները սրվելով ու նաև հասարակական ու տնտեսական անհավասարությունների ազդեցության ներքո համակարգված կերպով սկսեցին աճել: Այս գործընթացը շարունակվելով 20-րդ դարի վերջին տարիներից ԱՄՆ հասարակությունը դեմ կանգնեց այդ երկրի ռազմականացման երևույթին: 1994 թվականին ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը, թույլատրվեց բանակի հավելյալ զինասարքերն, այդ թվում բանակային սպառազինությունն ու ամենագնացները տրամադրել այդ երկրի ոստիկանության ուժերին: 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո ներքին անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի ոստիկանության ուժերում աշխատանքի ընդունվեցին ռազմական անցյալ ու փորձ ունեցող և հատուկ վարժություններ ստացած զինված ուժերի անդամներ: Դրանից հետո ոչ-բիրտ հանցագործությունների դիմակայման գործողությունների հաջողության մասին վստահություն ձեռք բերելու համար նույնիսկ օգտագործվեցին Ոստիկանության հատուկ ծառայության ուժեր՝ SWAT-ը (Special Weapons and Tactics):
ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի ռազմականացումը ցավալի հետևանքներ ունեցավ: Այդ թվում կարելի է նշել ոստիկանության ուժերի կողմից խաղաղ քաղաքացիների որպես թշնամի ընկալվելը և այդ ուժերի բրտարարքների սրվելը: Պարզ է, որ ռազմական հատուկ ծառայության ուժերը, որոնք անհրաժեշտ ոստիկանական վարժություններ չեն ստացել և ծանոթ չեն քաղաքում ծագող բախումների կարգապահական միջավայրին, որպես ահաբեկիչներ են ընդունում բողոքարար անձանց ու մասնավորապես փոքրամասնություններին և առավել խիստ բռնարարքներ են իրականացնում: ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի ռազմականացման շրջագծում վերջին տարիներին ամերիկացի որոշ պաշտոնատարներ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերին վարժություններ փոխանցելու համար ընդգծել են Սիոնիստակամն ռեժիմին օրինակ ծառայեցնելու անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ նույնիսկ իսրայելցի ուսուցիչների համագործակցությամբ վարժություններ են իրականացրել: ԱՄՆ-ի ծովային հետևակային հատուկ ծառայության ուժերի նախկին գնդապետ և ԱՄՆ-ի զենքի ազգային միության ժամանակի նախագահ Օլիվեր Նորսը 2015 թվականին Իսրայելի «Թայմզ» պարբերաթերթին տված հարցազրույցում հստակ կերպով ԱՄՆ-ի ոստիկանությանը կոչ արեց հետևել Սիոնիստական ռեժիմի ռազմական վարժանքներին:
Ամերիկացի հայտնի վերլուծաբան Գորդոն Դաֆը 2016 թվականի օգոստոսի 14-ին «ԱՄՆ-ի տեղական ոստիկանության վարչությունների իսրայելացումը» խորագրով մերկացնող հոդվածում, որը տպագրվեց «VETERANS TODAY» կայքում գրում է. «ԱՄՆ-ի ոստիկանության վարչությունների աշխատակիցները ներքին անվտանգության նախարարության հրահանգով վարժեցվում են իսրայելցի ուսուցիչների միջոցով: ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի վարժություններում այսպես կոչված իսրայելյան օրինակների կիրառումը հեշտությամբ կարելի է նկատել զրահապատ ամենագնացների և ծանր զենքերի օգտագործման մեջ: Բացի այդ անիրական վերահսկողությունը և ժողովրդին, ԶԼՄ-ներին ու դատարաններին խաբելը բացահայտում է ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի վարժություններում սիոնիստական օրինակների ոտնահետքը: 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո և Ջորջ Դաբլյու Բուշի նախագահության օրոք իսրայելյան խմբեր վարժություններ փոխանցեցին ԱՄՆ-ի ոստիկանության ուժերին: Նրանց վարժեցումն իրականացվեց ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մայքըլ Չերթոֆի հրահանգով, որը ամերիկյան-իսրայելյան երկքաղաքացիություն ունեցող պաշտոնատարն էր: Վարժությունների նպատակն էր փողոցային հանրահավաքների վերահսկման, ահաբեկչության դիմակայման և տեղեկությունների հավաքագրման բնագավառում առավել հմտություններ փոխանցել ոստիկանության ուժերին»:
«Բի Բի Սի» լրատվական կայքը 2015 թվականի մայիսի 26-ին հրապարակելով այսօր Հարավային Կառոլինայի համալսարանի իրավաբանության դասախոս և ոստիկանության ուժերի նախկին սպա Սեթ Սթոգթոնի արտահայտությունները բացահայտեց ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի վերաբերմունքում ստացած վարժությունների դերակատարության նոր ծալքերը: Սթոգթոնը բացահայտել է, որ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի վարժություններում գլխավոր սկզբունքը ժողովրդի կողմից հնարավոր հարձակման ու սպառնալիքի դեպքում ոստիկանի կյանքի պաշտպանությունն է: Հարավային Կառոլինա նահանգի համալսարանի դասախոսը հաստատել է, որ կռվող ոստիկան դաստիարակելու մշակույթը սպառնալիք է համարվում խաղաղ քաղաքացիների համար: Սթոգթոնի ընդգծմամբ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերը 60 ժամ տևողությամբ պարտադիր վարժությունների ժամանակ առաջին հերթին սովորում են տաք զենքի օգտագործումը և ապա դիմացի անձի և մասնավորապես գունամորթ փոքրամասնությունների մարմնի ցանկացած շարժում համարում են պոտենցիալ սպառնալիք, որ պատճառաբանում է ոստիկանի կողմից տաք զենքի կիրառումը: Այս տեսակ վարժության պատճառով է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունն իր առաքելությունների ժամանակ ամենաքիչ թվով զոհերն է ունենում այլ երկրների ոստիկանության ուժերի համեմատությամբ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը 2018 թվականի հուլիսի 19-ին հղում կատարելով «Հանրային առողջության» ամերիկյան պարբերաթերթին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի մեկ ոստիկանի միջոցով ամերիկացի մեկ քաղաքացու սպանության իրական քանակը երկու անգամ գերազանցում է այն ինչին, որը հրապարակվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վիճակագրության վարչության պաշտոնական տվյալների կայքում: Համաձայն այս հաղորդման, Քոռնելի և Վաշինգտոնի համալսարանների հասարակագիտական խմբի ուսումնասիրության արդյունքների համաձայն պարզվել է, որ լատինական ծագում ունեցող և սևամորթ տղամարդիկ սպիտակամորթների համեմատությամբ ավելի շատ են ենթակա ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի միջոցով սպանվելու վտանգին: Այնպես որ ոստիկանության միջոցով սևամորթ տղամարդկանց սպանվելու հավանականությունը տարվա ընթացքում 100 հազոր հոգու մեջ 1,9-ից 2,4 հոգի է, մինչդեռ նույնը լատինական ծագում ունեցողների մոտ 0,8-ից 1,2, իսկ սպիտակամորթների մոտ՝ 0,6-ից 0,7 հոգի է:
Այս տվյալները պարզ ասած վկայում են այն մասին, որ միջին հաշվով սևամորթ տղամարդիկ սպիտակամորթների համեմատությամբ երեք անգամ ավելի շատ են սպանվում ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի կողմից: Նաև լատինական ծագում ունեցող տղամարդիկ սպիտակամորթների համեմատությամբ 40 տոկոս ավելի շար են սպանվում ոստիկանության կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի հուլիսի 9-ին արձագանքելով այդ երկրի ոստիկանության ուժերի միջոցով աֆրիկածինների սպանությանն, ասաց. «Անգամներ այս կարգի ողբերգությունների ականատես ենք եղել: Մինչև նախորդ տարի (2015) ոստիկանության միջոցով սպանված ամերիկացի աֆրիկացիների քանակը գրեթե երկու անգամ գերազանցում է ամերիկացի սպիտակամորթներին: Երբ նման դեպքեր են պատահում մեր հայրենակիցների խոշոր մասն այն տպավորությունն է ունենում, որ իրենց մորթի գույնի պատճառով նրանց հանդեպ հավասար վերաբերմունք չի ցուցաբերվում»:
Բացի ցեղապաշտական հակումներից և սխալ վարժություններից, տաք զենքի օգտագործման մշակույթը և ժողովրդի կողմից զենք պահելու և կրելու ազատության մասին օրենքը նույնպես ԱՄՆ-ում ոստիկանության ուժերի բրտարարքների խստացման հարցում դերակատար են: ԱՄՆ-ի հասարակության մեջ զենքի օգտագործման մշակույթը բացի ոստիկանության բռնարարքների խստացումից նաև հանգեցրել այդ երկրի քաղաքացիների մոր մահվան ելքով բռնարարքների քանակի հավելման: ԱՄՆ-ի Բժշկական միության նախագահ դոկտ. Սթիվեն Սթաքի 2016 թվականի մայիսին հրապարակած հայտարարության համաձայն ամեն տարի ԱՄՆ-ում շուրջ 30 հազար մարդ գնդակի հարվածով սպանվում է տարբեր վայրերում, այդ թվում դպրոցներում, կինոթատրոններում ու թատրոններում, վարչական շենքերում ու աշխատավայրերում, պաշտամունքի վայրերում ու նույնիսկ հեռուստատեսային հաղորդումների ընթացքում: ԱՄՆ-ի հասարակության մեջ նման բրտարարքների ծավալների ու հետևանքների քննարկումը պահանջում է առանձին մի հաղորդում:
Ամփոփելով այս զրույցը կարելի է ասել, որ ԱՄՆ-ում պատմական ցեղապաշտության անցյալն ու դրա արդիական տեսակները, օրինախախտ ոստիկանությանը պատասխանատվության ենթարկելու համար թափանցիկ ու թարմացված օրենքների բացակայությունը, փոքրամասնությունների դեմ տարբեր տեսակի խտրականությունների շարունակվելը, օրինախախտ ոստիկանների հանդեպ դատարանների ցուցաբերած պաշտպանությունը, տաք զենքի գնելու և պահելու ազատությունը, ոստիկանության աշխատակիցների սխալ վարժությունները և ոստիկանության ուժերում բանակային սարքերի ու մեթոդների կիրառումն ու ոստիկանության ռազմականացումն այդ երկրի քաղաքացիների, մասնավորապես փոքրամասնությունների հանդեպ ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի բրտարարքների խստացման գլխավոր պատճառներից են:
Այս միջոցին գլխավոր հարցը երկրի ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի բռնարարքների լուրերը գլխիվայր ներկայացվելն է: Այնպես որ հոլիվուդյան կինոյում ԱՄՆ-ի ոստիկանությունը ոչ որպես բռնության գործոն, այլ օրենքի իրական գործադրողն է, որը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները: Այս կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Ընչազուրկների հավաքազորի օրվա սեմին լուսահոգի Էմամ Խոմեյնիի հոսեյնիեում հավաքազորային ուժերի գումարտակների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հոլիվուդյան կինոյում երբ ոստիկանը ցանկանում է մեկի ձերբակալել սկզբում ասում է «զգուշացիր ինչ ես ասում, քանի որ դա կարող է դատարանում քո դեմ կիրառվել», այսինքն ոստիկանությունն ԱՄՆ-ում այդքան ազնիվ է: Բայց իրապես այդպիսին է ամերիկացի ոստիկանը: Սա հոլիվուդյան կինո է: ԱՄՆ-ի ոստիկանությունը երբ մեկին ձեռնաշղթա է հագցնում, նրան ծեծում է, նրա վրա կրակում է, նրան սպանում է: Մեկի վրա կրակում են այն պատճառով, որ գրպանում խաղալիք հրացան է ունեցել: ԱՄՆ-ի ոստիկանությունը սա է՞: Կինոֆիլմերում կեղծ կերպով գեղեցկացնում են դատարանը, ոստիկանին ու պետական կառույցներին»: