Իսլամաֆոբիան արևմուտքում(113)
(last modified Sun, 02 Aug 2020 22:05:08 GMT )
Օգոստոս 03, 2020 02:35 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին իսլամաֆոբիայի տարածման մասին:

Կորոնավիրուսի տարածումը չկարողացավ նվազեցնել իսլամաֆոբիան: Կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ մարդ արարածը մինչև ինչ աստիճան թույլ ու խոցելի է: Իր բոլոր առաջադիմություններով հանդերձ մարդ արարածը անկարող է դիմակայել մի վիրուսի: Սակայն որոշ երկրներում կորոնավիրուսի համավարակը ու մարդկային տկարության առիթը մարդասիրության ու միասնության համար ծառայացնելու փոխարեն այն չարաշահում են իսլամաֆոբիայի ու իսալամատյացության տարածման համար: Եգիպտոսի Դար Ալ-Իֆթայի (Dar al-Ifta) դուստր դիտորդական կառույցն իր ներկայացրած զեկույցում հայտնել է, որ արևմուտքում կորոնավիրուսի տարածումից իվեր իսլամաֆոբիան միջին հաշվով 10 տոկոս աճել է: Զեկույցում  ասված է.«Ահաբեկչական կազմակերպություններն ու աջակողմյան ծայրահեղական խմբերը չարաշահում են այս վիրուսի տարածումը և այն որպես նոր զենք են կիրառում մուսուլմանների կյանքին սպառնալու համար: Ծայրահեղական աջամետների հայտարարությունները և մուսուլմանների մասին տարածած սխալ տեղեկությունները ամենաշատ ազդեցությունն են ունեցել մուսուլմանների դեմ ատելության ու զզվանքի ավելացման հարցում»: Նյուզվիքը այս կապակցությամբ հրապարակած զեկույցում նշել է.«Վերջին ժամանակների ընթացքում կորոնավիրուսի տարածման ֆոնին մուսուլմանների դեմ զզվանքից դրդված հանցագործությունները ավելացել են»: Այս տեղեկությունները ձեռք է բերվել Բրիտանիայում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ու ոստիկանության  համագործակցության շնորհիվ՝ աջակողմյան ծայրահեղականների քայլերը առավել քննարկելու նպատակով: Այս ահաբեկչական խմբերը չարաշահելով կորոնավիրուսի համավարակի պայմանները սուտ լուրեր են տարածում այն մասին, որ մզկիթներն ու մուսուլմանների պաշտամունքային կենտրոնները վերածվել են կորոնավիրուսի տարածման կենտրոնների: Այս սուտ լուրերի մեջ ասված է, որ մուսուլմանները խախտում են Բրիտանիայի կառավարության որոշումը և ռամադան բարեբաստիկ ամսվա ընթացքում այցելում են մզկիթներ ու իֆթարի հյուրասիրություններ են կազմակերպում: Թել Մամա բարեգործական հաստատության տնօրեն Իման Աթան ասել է.«Կորոնավիրուսի տարածման ու դրա դեմ պայքարի ֆոնին համացանցում հակաիսլամական տրամադրությունները  զգալիորեն աճել են»: Նա շարունակել է.«Ծայրահեղական անձինք մուսուլմաններին կապում են կորոնավիրուսի հետ ու նրանց անվանել են աշխարհում այս վիրուսի տարածման պատճառը, քանի որ նրանք չեն հետևում կառավարության հորդորներին ու շարունակում են իրենց հավաքները»: Այս հակաիսլամական սուտ լուրերը տարածվում են այն դեպքում, երբ Բրիտանիայում իսլամական աղբյուրները հայտարարել են, որ այս ընթացքում մզկիթները լիովին փակ են եղել:

Կորոնավիրուսի տարածումից հետո մուսուլմաններին ուղղված օնլայն հարձակումները

Ուշագրավ կետն այն է, որ այն դեպքում երբ հակաիսլամականները փորձել են կորոնավիրուսի համավարակի առիթն օգտագործել մուսուլմանների դեմ, այս վիրուսի տարածումը ցույց է տվել, որ իսլամատյացությունն ու ատելության տարածումը որքան անհիմն են:

Որպես օրինակ 2011-2019թթ. եվրոպական երկրների մեծ մասը հիջաբ ու ցանկացած  տեսակի դիմակ կրելը ապօրինի հայտարարեցին, սակայն այս օրերին Ֆրանսիայի բժշկության ազգային ակադեմիան կոչ է արել տանից դուրս եկող ցանկացած մարդու համար դիմակ կրելը դարձնել պարտադիր և Ավստրիայի կառավարությունը սուպերմարկետ և սննդի խանութ մտնող ցանկացած մարդու համար դիմակ կրելը պարտադիր է դարձրել: 2018թ. Դանիայի կառավարությունը հակառակ սեռի նկատմամբ իսլամ կրոնում առկա նորմերը վերացնելու նպատակով քաղաքացիություն ստանալու արարողություններում ձեռք սեղմելը պարտադիր դարձրեց: Այժմ այս օրերին կառավարությունը այս արարողության մեջ ձեռք սեղմելը չեղարակելու փոխարեն արարողությունն է կասեցրել: Մինչև կորոնավիրուսի տարածումը անվտանգության ու արևմտյան նորմերի խախտման պատրվակով արևմտյան պետությունները սահմանափակումներ էին կիրառել իսլամական որոշ նորմերի ինչպես կանանց հագուստի և կամ էլ մուսուլման տղամարդկանց ձեռքով չբարևելու նկատմամբ և օրենքներ էին սահմանել կանանց իսլամական հագուստն արգելելու և տղամարդկանց համար էլ ընտանիքի շրջանակներից դուրս կանանց հետ ձեռքով բարևելու համար: Այժմ կորոնավիրուսի տարածմամբ այդ սահմանափակությունները վերացել են և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ձեռքով բարևելը արգելվել է: Այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ իսլամին դիմակայելու հարցում արևմտյան կառավարությունների ու իսլամատյացների մոտեցումները որքան անհիմն են: Բայց արևմուտքում մուսուլմանների նկատմամբ իսլամատյացների վարքագծում մարդկային, իրավական ու բարոյական տրամաբանություն չկա: Նրանք արևմտյան հասարակությունների համար մուսուլմաններին սպառնալիք ներկայացնելու հարցում պատրվակներ են փնտրում ու ցանկացած միջոց օգտագործում են իրենց մոտեցումները արդարացնելու համար: Աշխարհի այլ մասերում նույնպես իսլամատյացները այս մեթոդները կիրառում են մուսուլմանների դեմ: Հնդկաստանի ծայրահեղական հինդուները այն իսլամատյացներից են, որ մուսուլմանների դեմ օգտագործում են արևմուտքի հակաիսլամական մեթոդները: Վերջին ամիսների ընթացքում հակաիսլամական ամենաշատ դրսևորումներն ուղղված են եղել Հնդկաստանի մուսուլմանների դեմ։  Հնդկաստանում կորոնավիրուսի տարածումը ավելի է խորացրել մուսուլմանների դեմ այդ երկրում գործադրվող ֆիզիկական, բանավոր և հոգեբանական խտրականությունը և ավելացրել է նրանց նկատմամբ ճնշումները:

Հնդկաստանում մուսուլմանների վրա ծայրահեղական հինդուների հարձակումը

Հնդկաստանի տարբեր շրջանների մասին պատմող հաղորդումները վկայում են մուսուլմանների դեմ գործադրվող բռնությունների ու պողոտաներում մուսուլման վաճառողների կողմից ապրանքների վաճառքի արգելման մասին: Գարդիան օրաթերթի հաղորդմամբ, Հնդկաստանի որոշ շրջաններում մուսուլմաններին անվանում են «կորոնավիրուսային ահաբեկիչներ», որոնք աղտոտելով հնդիկների ջուրն ու սնունդը մտադիր են վերացնել հինդուների սերունդը: Հնդկական որոշ լրատվամիջոցներ այդ թվում օրաթերթեր ու հեռուստաալիքներ, որ անուղղակիորեն կորոնավիրուսը կապում են իսլամական հագուստի ու նիստուկացի հետ, պատասխանատու են վերջին շաբաթների ընթացքում Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ գործադրված բռնությունների հարցով: Վերջերս Հնդկաստանում հրապարակվել էր մի ծաղրանկար, որում կորոնավիրուսը պատկերվել էր իսլամական հագուստով, որը աշխարհը դարձրել էր իր պատանդը: Հնդկաստանում կորոնավիրուսի ու մուսուլմանների դեմ բռնությունների տարածմամբ նրանք ովքեր քաղաքական ասպարեզից դուրս էին մղվել հայտնվեցին տնտեսական դժվարությունների առջև: Հնդկաստանի Միրութ տարածաշրջանում գտնվող քաղցկեղի մասնագիտական հիվանդանոցներից մեկը այս երկրի օրաթերթերում մի հաղորդագրություն էր տարածել,որի համաձայն «Ցանկացած մուսուլման հիվանդ ու նրան ուղեկցող անձը, որ ուզում են մտնել այս հիվանդանոց պետք է իրենց հետ ունենան կորոնավիրուսի թեստի պատասխանը»: 30-ամյա հնդիկ մուսուլման «Ռեզվանե Խաթունը» այս կապակցությամբ ասում է, որ հղիության ժամանակ վատ վիճակ է ունեցել, սակայն նրան թույլ չեն տվել մտնել հիվանդանոց: Այս հիվանդանոցի աշխատողները հարձակվել են նրա վրա և նրան մեղադրել են կորոնավիրուսի տարածման մեջ: Խաթունն ասում է.«Մարմնումս ուժեղ ցավ էի զգում: Ինձ տեղափոխեցին մասնավոր հիվանդանոց: Այս հիվանդանոցում բժիշկներն ասացին, որ երեխան մահացել է»: «Հնդկաստանը մուսուլմաններին է մեղադրում կորոնավիրուսի տարածման մեջ» խորագրով հաղորդման մեջ Սամեր Յասիրը  հնդիկ մուսուլման բուժքրոջ մասին գրում է.«Այն փաստը, որ Ամբերխանը բուժքույր է ոչ մի կերպ չազդեց նրան հարձակվողների կարծիքի վրա: Նա մուսուլման էր ու այդ փաստը Փանջաբի հինդու բնակչության համար ամեն բանից ավելի կարևոր էր: Ապրիլի 10-ին, երբ մուսուլման բուժաշխատողը հիվանդանոցից տուն էր վերադառնում նրա հարևանները ձեռքերում կրելով երկաթ ու բամբուկի փայտ պաշարում են Ամբերխանին, նրան ավտոմեքենայից դուրս են բերում ու ծեծում: Այն ժամանակ երբ մուսուլման անհատը խնդրեց չծեծել և իր ծննդյան վկայականն ու երթևեկության իրավունքը ցույց տվեց հարձակվողներին նրանք սկսեցին ավելի շատ ծաղրել ու վիրավորել բուժշախատողին»: Ոստիկանության հաղորդման համաձայն մի մարդ Ամբերխանին ասաց.«Վերադարձեք Պակիստան և ձեր պարտականությունը այնտեղ կատարեք»: Խանն ասում է.«Այժմ վախենում եմ  ապրել Հնդկաստանում: Հնդկաստանը այլևս իմ տունը չէ և զգում եմ ապրում եմ օտար երկրում»: Հինդուների մեծ մասն ասում է, որ մուսուլմաններն առհասարակ փորձում են կորոնավիրուսը, որպես միջոց կիրառել հինդուների մեծամասնության դեմ իրենց ջիհադական պատերազմում ու տարածել այս վիրուսը: Այս կարգի հայտարարությունները ոչ միայն սովորական են դարձել, այլ հակաիսլամական քարոզչության ճանապարհով խրախուսվում են Հնդկաստանի իշխող կուսակցության կողմից:

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio