ԻԻՀ առաջնորդի հայեցակետը(Տեսահանդիպում՝ կառավարության անդամների հետ)
Օգոստոսի 23-ին Իրանում մեկնարկեց կառավարության շաբաթը։ Այս կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը տեսակապի միջոցով հանդիպեց երկրի նախագահի և կառավարության անդամների հետ և կարևոր ելույթ ունեցավ:
Պետք է ասել, որ յուրաքանչյուր վարչակարգ ունի իր նպատաները: Իսլամական համակարգի նպատակն իսլամական սկզբունքները գործադրելն է: Իսլամի նպատակը մարդու երջանկությունն է: Ուստի իսլամական կառավարության նպատակն է ստեղծել դրա համար հարմար պայմաններ: Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ եթե ժողովուրդն ապահովված է նյութապես ու բարոյապես և հետևում է բարոյական վեհ արժեքներին, այդ մարդը և հասարակությունը երջանիկ կլինեն: Այաթոլլահ Խամենեին կարևորել է հատկապես երկրի 12-րդ կառավարության վերջին աշխատանքային տարին և նշել, որ արտադրության զարգացման առաջ ծառացած բոլոր խոչընդոտները պետք է վերանան:
Կառավարության ամենակարևոր առանձնահատկություններից մեկն Այաթոլլահ Խամենեիի ասելով, ժողովրդին ծառայելն է: Նա ժողովրդին ծառայելու հարցում անդրադարձել է երկու կարևոր խնդրի: Նա նշել է, որ եթե որևէ կառավարության որոշակի ժամանակ է տրված, այն պետք է օգտվելով հնարավորությունից ծառայի ժողովրդին և կապ չունի, թե կառավարության աշխատանքի որ ժամանակահատվածում է դա արվում:
Երկրորդ հերթին, Այաթոլլահ Խամենեին կարևորել է ջիհադական աշխատանքը՝ նվիրվածությունը և վեհ նպատակները չմոռանալը:
Իսլամական հեղափոխության կարևորագույն նպատակներից է ծառայել խոցելի ու կարիքավոր մարդկանց: Իրանի առաջնորդը բազմիցս կարևորել է այս հանգամանքը և նշել, որ ոչ մի բան չպետք է պատճառ դառնա, որպեսզի մարդը հրաժարվի նման ծառայությունից:
ԻԻՀ առաջնորդը նշել է, որ պետությունը նման է մի ընտանիքի, որ իր անդամների զարգացման նկատմամբ ունի որոշակի պարտավորություններ: Ուստի պետությունը պետք է կատարի իր խոստումները: Այդ թվում են էներգետիկայի նախարարության ներկայացրած ծրագերը, ներառյալ՝ նավթավերամշակումը զարգացնելու ծրագիրը, գիտելիքահենք ընկերությունների աշխատանքը խթանելը, գիտական, առողջապահական ու բժշկական ծրագրերին աջակցությունը և արտադրությանը զարկ տալը: Առաջնորդը կառավարության անդամներին հորդորել է իրենց աշխատանքի վերջին տարում ավելի արագ ու արդյունավետ աշխատել, որպեսզի հաջորդ տարիներին նրանց անունը բարությամբ հիշվի:
Իրանի առաջնորդը կարևորել է արտադրության զարգացումը՝ որպես բազմաթիվ դժվարությունները լուծելու բանալի: Այդ դժվարությունենրից են գործազրկությունը, ինֆլյացիան: Նրա ասելով, որոշ խնդիրներ, այդ թվում՝ պատժամիջոցները կամ նավթի վաճառքի դիմաց գումարների չփոխանցելը դուրս են կառավարության լիազորություններից: Սակայն կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարելի է վերացնել արտադրությանը զարկ տալով: Դրանցից են գործազրկությունը, կենցաղային խնդիրները և ինֆլյացիան: Ուստի արտադրությունն իրոք այս բոլոր խնդիրների բանալին է և հնարավոր է այս կապակցությամբ շատ ակտիվ գործել:
ԻԻՀ առաջնորդը անկառավարելի ներմուծումը, մաքսանենգությունը, պահեստամասերի արտադրության կապակցությամբ առկա դժվարությունները, վարչական քաշքշուկները և մյուս կողմից հումքի արտահանումը համարել է այդ դժվարություններից: Նա նշել է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ խոչընդոտներ գոյություն ունեն և ինչպես կարելի է եռյակ իշխանությունների համագործակցությամբ, լուծել այդ խնդիրները:
Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է նաև ներդրումային ոլորտի հետ կապված հարցերին: Նրա կարծիքով, այս ոլորտը շատ կարևոր է տնտեսության և ազգային արտադրության զարգացման հարցում: Նա հավելել է, որ անհրաժեշտ է վերականգնել կիսատ մնացած ներդրումները և ներգրավել նոր ներդրումներ: Իսլամական հեղափոխության առաջնորդը ռազմավարական սխալ է բնութագրել երկրի տնտեսությունն արտաքին գործոնների հետ կապելը, նշելով, որ չպետք է տնտեսության նախագծերի իրացման համար սպասել մինչև պատժամիջոցները վերանան և տեսնել թե որևէ երկրում ընտրություններն ինչ արդյունք են ունենալու: Նա հավելել է, որ չպետք է հետաձգել ծրագրերը, սպասելով, որ պատժամիջոցները կչեղարկվեն: ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պետք է ենթադրել, որ պատժամիջոցները մինչև 10 տարի կշարունակվեն: Ուստի ձեր աշխատանքը պետք է հիմնված լինի ներքին կարողությունների ու ներուժի վրա»:
Վիրտուալ միջավայրը այսօր մարդկանց կյանքի ամենակարևոր մասն է կազմում, որը կառավարվում և ղեկավարվում է հատուկ ուժերի կողմից: Այս առումով, միջազգային գործակալները ակտիվ են վիրտուալ միջավայրում: ԻԻՀ առաջնորդը խիստ կարևորել է ինֆորամցիայի ներքին ցանցի վերահսկողությունը և այդ նպատակով հատուկ խորհրդի ձևավորումը՝ եռյակ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ասել է. «Վիրտուալ աշխարհը հոսող ջուր չէ, որպեսզի այն օգտագործեք ինչպես ցանկանանք: Այս աշխարհը տնօրինվում է հատուկ մարմինների կողմից: Մենք չենք կարող անպաշտպան թողնել մեր ժողովրդին, որ շփվում է այս միջավայրի հետ և նրան հանձնենք այն ղեկավարին, որ կուլիսների հետևում կառավարում է վիրտուալ աշխարհը»:
Անկախատենչությունն իսլամական կառավարության կարևոր առանձնահատկություններից է: Իսլամական հեղափոխության առաջնորդը կառավարություններին մշտապես կոչ է արել հեռու մնալ արևմտամետ լինելուց: Նա այս կապակցությամբ երկու հարց է բարձրացրել: Նախ, որ Իրանը երբեք թույլ դիրքից չի խոսել որևէ խնդրի առկայության դեպքում և չի նահանջել ու չի ենթարկվել ճնշումներին: Այսօր էլ, Իրանի ժողովուրդը, վստահելով իր ուժերին, կանգնել է բոլոր սադրանքների դեմ և խնդիրները լուծելու համար ապավինում է իր ներքին հնարավորություններին: Երկրորդ հերթին, Իրանը չի մոռացել անցյալը և լավ գիտի ԱՄՆ-ի իրական նպատակները:
Իրանի առաջնորդն արևմտյան կառավարման օրինակը ձախողված բնութագրելով, ասել է. «Այս կապիտալիստական արևմտյան օրինակի ամենաբարձրագույն կետը ԱՄՆ-ն է, որում տիրող իրավիճակը բոլորս ենք տեսնում: Դա բառիս բուն իմաստով ձախողված կառավարության օրինակ է: Այսօր անվտանգությունն ու առողջությունը ամենաշատը վտանգված են ԱՄՆ-ում: Դասակարգային ճեղքն այդ երկում ամենաբարձր մակարդակին է հասել: Իսկ քաղցածների ու անտունների թիվը մյուս երկրների համեմատ, ամենամեծն է: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածուները նույնպես խոսել են այդ մասին: Յուրաքանչյուր հինգ ամերիկացի երեխայից մեկը սոված է: Բացի այդ, այս երկրում շատ բարձր է անապահովության ու հանցագործությունների մակարդակը: Դրանից բացի, ամերիկացիներն ունեն ներքին բազմաթիվ խնդիրներ: Բացի այդ, ամերիկացիները զբաղված են այլ երկրներում պատերազմ ու անապահովություն հրահրելով, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և Վիետնամում ու Հիրոսիմայում»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր այդ երկրի համար նավաստացուցիչ են: Դա վկայում է արևմտամետերի մարդկային օրինակների և երազանքների երկրի ձախողման մասին:
Վերջում, Այաթոլլահ Խամենեին շնորհակալություն է հայտնել բոլոր սգավորներին, որ այս օրերին մասնակցել են Աշուրայի սգո արարողություններին, պահպանելով առողջապահական ցուցումները: