Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ(4.Հատուկ հաղորդում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով)
«Ով հավատացյալներ, զգուշացեք: Եթե դուք առաջնորդվել եք, նրանց մոլորությունը ովքեր մոլորվել են, ձեզ չի վնասելու: Բոլորի վերադարձը դեպի Աստված է և ձեզ կտեղեկացնենք այն ինչ կատարել եք».( Մաեդե սուրահ, 105-րդ այա):
Հոգու դեմ ջիհադի մասին առաջին անգամ խոսվեց այն ժամանակ, երբ մարգարեի աջակիցներից մի խումբ պատերազմից վերադարձավ Մեդինա և այցելեց մարգարեին: Մարգարեն նրանց խրախուսելով, ասաց. «Կեցցեն այն մարդիկ, որ վերադարձել են փոքրիկ պատերազմից ու մեծ պատերազմն առջևում է»: Հարցրեցին. «Ով մարգարե, ո՞րն է մեծ պատերազմը»: Նա պատասխանեց. «Լավագույն ջիհադն այն է, երբ մարդը պայքարում է իր հոգու դեմ»: Սա վկայում է, որ ինքն իր դեմ ջիհադն ավելի կարևոր է քան թշնամու դեմ ջիհադը: Իսլամի ուսմունքների համաձայն, գոյություն ունի փոքր ջիհադ և մեծ ջիհադ: Մեծ ջիհադն ամենադժվարն է, քանի որ մարդը պայքարում է ինքն իր դեմ, իր հոգու դեմ: Այդ հոգին մեր ինքնությունը և էությունն է ստեղծում:
Մեծ ջիհադը պայքարն է այն բոլոր բացասական երևույթների դեմ որ գոյություն ունեն մարդու մեջ՝ ցանկասիրությունը, ցոփ կյանք վարելը, բարեպաշտ չլինելը, սխալ արարքները: Այսինքն՝ երբ մարդը պայքարում է սատանայի դեմ, որպեսզի նրան չեզոքացնի ու սատանան չկարողանա մարդուն ստիպել սխալ արարքներ կատարել: Իսկ փոքր ջիհադը պայքարն է թշնամու դեմ:
Պետք է նշել, որ Իրաքի դեմ Իրանի հաղթանակի պատճառը մեծ ջիհադում տարած հաղթանակն էր: Նահատակները նախ պետք է կարողանային անցնել իրենցից, և հետո կարողանային ռազմաճակատում պայքարել թշնամու դեմ: Պատերազմի նահատակ Ալի Չիթսազանն ասել է. «Թշնամու փշալարերից կարող է անցնել միայն նա, ով անցել է իր ներքին փշալարերից»:

Սրբազան պաշտպանության ութը տարիներին աշխարհազորայիննեին ու զինծառայողները իմաստուն հայացքով էին դիտում պատերազմն այն համարելով ասպարեզ, որտեղ սխալն ու ճիշտը պայքարում են իրար դեմ: Իրանի նահատակների օրինակն էր Հուսեյն Իբն Ալին ՝ իմամ Հուսեյնը: Եվ հենց նրան հետևելով էին նրանք նետվում ռազմի դաշտ, հրաժարվելով աշխարհիկ կյանքից ու մտածելով միայն հաղթանակի մասին: Պատերազմում կային իմաստուն մարդիկ, ովքեր առաջնորդում էին պատերազմը և ստանում աստվածային բարիք:
Մուհամմադ Ռեզա Թուրջիիի մասին «Յա Զահրա» գրքում ասվում է. «Նրա քայլերը զարմանալի էին: Ամեն ինչ անում էր իր ինքնությունը մաքրելու համար: Առավոտյան ու երեկոյան նամազի ժամանակ հատուկ վիճակում էր: Իսկ գիշերներն արթուն էր մնում ու աղոթում»:
Մարտիկներն անընդհատ փորձում էին հաղորդակցվել Աստծու հետ և հենց դա պատճառ դարձավ, որ իմամ Խոմեյնին նրանց մասին ասի. «Ես մշտապես հիացած եմ աշխարհազորայինների ազնվությամբ և Աստծուն խնդրում եմ ինձ դարձնել նրանց մերձավորը»: Իսլամական հեղափոխության առաջնորդն ասում է. «Պարտադրված պատերազմը տարբեր էր այլ պատերազմներից: Մեր ճակատն աշխարհի մյուս ճակատներից տարբերվում էր նրանով, որ այնտեղ կար բարոյականություն: Այն աղոթքի, Աստծու հետ հաղորդակցվելու ռազմաճակատ էր»: Եվ պետք է ասել, որ այդ բարոյական արժեքները ստեղծեցին հերոսապատումներ, որոնց ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր: Թշնամու դեմ պայքարը և դիմադրությունն ամենասարսափելի հարձակումների ժամանակ, և թշնամու դեմ անկոտրում լինելը նահատակներից Մեհդի Զեյնոլդինի առանձնահատկություններից էր, որը հիմնված էր հավատքի վրա: Նրա նվիրվածութունը հանուն Աստծու էր և նրա դեմքին երբեք չէր կարելի նշմարել հոգնածություն: Նա համոզված էր, որ ռազմաճակատը սրբազան վայր է, որտեղ մարդն ավելի է մոտենում Աստծուն: նա իր զինակիցներին կոչ էր անում չհրաժարվել այդ մեծ ջիհադից, մշտապես պատրաստ լինել աղոթքի: Նա ինքն էլ մշտապես աղոթում էր, Ղուրան կարդում ու անգիր անում այաները: Այաթոլլահ Խամենեին ասում էր. «Ինչը կարող է մի երիտասարդի, ռազմիկի ու մի մարդու, տարբեր ասպարեզներում այդպես լուսավորել: Բնականաբար, գիտակից հավատքը: Սիրելիներս, այս գիտակից հավատքը պատճառ դարձավ, որ ռազմիկները վտանգը անտեսեն, իսկ հրամանատարները չվախենան վտանգներից ու չմտածեն իրենց մասին ու հոգ տանեն ուրիշների մասին: Գիշեր-ցերեկ աշխատեցին, հրաժարվելով իրենց եսից հանուն Աստծու, հանուն իրենց վեհ նպատակների ու մուսուլմանների հպարտության համար պատարստ եղան իրենց կյանքը նվիրել»:
Երբ Իրանի Խոռամշահր քաղաքը գտնվում էր թշնամու ձեռքում, երկիրը տխուր էր ու թշնամին այլ ուժերի հետ միասին հաստատվել էր քաղաքում: Սակայն իսլամի ռազմիկները կանգնեցին տանկերի ու զարգացած սպառազինության դեմ: Եվ այդ երիտասարդները, դատարկ ձեռքերով, սակայն առ Աստված իրենց մեծ հավատքով, չունենալով զարգացած սպառազինություն, մտան ռազմի դաշտ ու հաղթեցին: Եվ այսօր, պատերազմից 40 տարի անց, նրանք, ովքեր ռազմաճակատում էին, ինքնակերտման հատկությունը փոխանցեցին նոր սերնուդներին: Դա մի սերունդ էր, որ պատրաստ էր ամեն դժվարություն հաղթահարել, որպեսզի երկրում երբեք անվտանգությունն ու խաղաղությունը չհեռանան: