Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126060-Սրբազան_Պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(2)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք 1980թ. սեպտեմբերի 22-ին Սադդամի ռեժիմի կողմից Իրանի նկատմամբ ոտնձգության որպիսությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2020 11:04 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք 1980թ. սեպտեմբերի 22-ին Սադդամի ռեժիմի կողմից Իրանի նկատմամբ ոտնձգության որպիսությանը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ Իրանի նկատմամբ Սադդամի ռեժիմի ոտնձգությունը: Այս հարցին պատասխանելը այնքան էլ դյուրին չէ:  Իրանի տարածքի նկատմամբ ոտնձգության նախորդող ու հաջորդող օրերին, Սադդամը Իրանի հետ սահմանային տարաձայնությունները դասել է այդ քայլի պատճառների շարքում: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի սանձազերծման իրական պատճառը ավելին է նրանից ինչ Սադդամն է ներկայացրել: Իրականում Իրանի ու Իրաքի միջև տարածքային վեճերը միայն պատրվակ են ծառայել այդ ոտնձգության համար: Հիմնական պատճառը Իրանի նոր համակարգի կործանումն է եղել:

Իրանի նկատմամբ Իրաքի բաասական ռեժիմի ոտնձգության մեկնարկը

Իրանի նկատմամբ Սադդամի ռեժիմի ագրեսիայի պատճառները պետք է դիտարկել ազգային, տարածաշրջանային ու համաշխարհային հարթությունների վրա: Նախ ազգային մակարդակում կվերլուծենք այն պատճառները, որ Սադդամը արծարծել է Իրանի նկտամամբ ագրեսիա գործադրելու հարցում: Այս նպատակով հակիրճ անդրադարձ կկատարենք Իրանի ու Իրաքի սահմանային վեճերին:  Այն վեճերը, որի արմատները գտնվում են այն ժամանակներում, երբ Իրաքը Օսմանական կայսրության մի մասնիկ էր համարվում: Այս վեճերի վերջնական չլուծման պատճառով տարաձայնությունները շարունակվել են մինչև Իրաքի անկախությանը հաջորդած տարիները 1932թ.: Սահմանային Արվանդ մեծ գետի օգտագործման եղանակը վիճելի թեմաներից մեկն էր: Իրաքը պնդում էր, որ Արվանդ գետը իր սեփականությունն է և ինքն ունի այդ գետում նավարկության իրավունք: Սակայն Փահլավի դինաստիայի թագավոր Մոհամմեդ Ռեզայի օրոք Իրանը գտնվում էր արևմտյան ճամբարում ու ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական անվերապահ հովանավորման պատճառով Իրանը Պարսից Ծոցի տարածաշրջանի առաջին ուժն էր և Իրաքը այդ օրերում Իրանի հետ առճակատվելու կարողությունը չուներ: ԱՄՆ-ն Իրանին ցուցաբերած քաղաքական ու ռազմական աջակցություններով որպես տարածաշրջանի ոստիկան վերջինիս դարձրել էր կամակատարը: Տարածաշրջանի այս պայմաններում Իրաքը 1975թ. Ալժիրի պայմանագրով լուծեց Իրանի հետ իր տարածքային վեճերը: Սակայն այս պայմանագիրն ստորագրող Սադդամը շարունակ դժգոհ էր այս պայմանագրից և առիթ էր որոնում այն չեղարկելու համար: Սադդամը կարծում էր, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից և շահական համակարգի կործանումից հետո Իրանը գտնվում է քաղաքական ու անվտանգության անկայուն վիճակում և հարմար առիթ է Ալժիրի պայմանագիրը պատռելու և Իրանի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու համար:

1358թ. աբան ամսի 12-ին՝ 1979թ. նոյեմբերին, Բեյրութում Իրաքի դեսպանը Ալ-Նահար օրաթերթին տված հարցազրույցում Իրանի ու Իրաքի հարաբերությունների բարելավումը պայմանավորել էր 1975թ. Արվանդ գետի մասին Ալժիրի պայմանագրի վերանայմամբ: Սադդամը նույնպես 1980թ. ապրիլ ամսին մի հարցազրույցի ընթացքում Արվանդ գետի սեփականությունը Իրաքին վերադարձնելը համարել էր Իրան-Իրաք պատերազմի դադարեցման պայմաններից մեկը: Իրաքի բռնապետը ԻԻՀ-ի կառավարության վրա բանավոր հարձակման ընթացքում շեշտել էր, որ Իրաքը պատրաստ է իր ողջ հզորությամբ լուծել Իրանի հետ իր խնդիրները: Այս հիմունքներով էլ Իրաքը հարձակվեց Իրանի վրա:

 

Իրանի դեմ ոտնձգության առաջին օրերին Իրաքը մի հաղորդագրություն տարածելով մի քանի պայմաններ էր ներկայացրել հրադադարի հաստատման համար, որպեսզի ցույց տար, որ Իրանն է ագրեսոր և Իրաքը պաշտպանական քայլի դիմելով մտել է Իրանի տարածք: Այս հաղորդագրությունը խաղաղության հաստատումը պայմանավորել էր մի քանի պայմաններով, որոնք էին Իրանի կողմից Իրաքի տարածքների պաշտոնական ճանաչումը, Իրաքի ներքին հարցերին միջամտության դադարեցումը և բարիդրացական հարաբերությունների հաստատումն ու Պարսից Ծոցում Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա երեք կղզիները իրենց արաբ սեփականատերերին վերադարձնելու խոստումը:

Որպես Սադդամի հավակնություններից մեկը Պարսից Ծոցում եռյակ կղզիների խնդիրը արծածրվում էր այն դեպքում, երբ Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները հազարավոր տարիներ առաջվանից գտնվում էին Իրանի հսկողության տակ: Այս կղզիները որոշ ժամանակ օկուպացվեցին բրիտանական ուժերի կողմից: 1971թ. երբ բրիտանական ուժերը հեռացան Պարսից Ծոցից ու իրենց տեղը զիջեցին ԱՄՆ-ին այս կղզիներում վերականգվեցին իրանական իշխանությունը: Այն օրվանից ԱՄԷ-ն եռյակ կղզիների սեփականության մասին հանդես է եկել սեփականատիրոջ հավակնություններով և Իրանի հակառակորդ արաբական ռեժիմներն էլ հովանավորել են ԱՄԷ-ին: Իրանի դեմ ոտնձգության հարցում արաբական ռեժիմների հովանավորությունն ստանալու համար  Սադդամը Իրանի հետ հրադադար հաստատելու հարցում որպես նախապայման առաջ քաշեց  Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները Իրանից անջատելու հարցը:

Պարսից Ծոցի եռյակ կղզիները

Իրանի դեմ ոտնձգություն անելու հարցում Սադդամի փառասիրությունը ավելին էր քան Իրանի տարածքի մի բաժնի անջատումն ու ԻԻՀ-ի համակարգի կործանումը: Իրանի դեմ ոտնձգությունը Սադդամի համար տարածաշրջանում որպես ժանդարմ Իրանի նախկին շահական ռեժիմին փոխարինելու համար ԱՄՆ-ի ուշադրությունը Իրաքի կարողությունների վրա կենտրոնացնելու Սադդամի քաղաքականության գագաթնակետն էր: Այս մոտեցման պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն իր  ուժը կենտրոնացրել էր Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իր աջակիցներին զենքով ու ռազմական տեխնիկայուվ ապահովելու վրա, որպեսզի որպես ԱՄՆ-ի դաշնակիցներ դիմակայեն արևելքի գերտերություն ԽՍՀՄ-ին ու պաշտպանեն Իսրայելի կեղծ ռեժիմի անվտանգությունը: Նիքսոնի դոկտրինայի երկսյուն քաղաքականության շրջանակներում Իրանը հիշվում էր որպես տարածաշրջանի ժանդարմ: Սադդամը կարծում էր, որ Իրաքը ժամանակին բնորոշ պայմաններով կարող է կատարել այդ դերը ու դառնալ այլընտրանք շահի ռեժիմի փոխարեն:

Իրաքի առաջնորդի այս մտադրությունը քննարկելով Նյուզվիք պարբերականը համոզված էր, որ Իրաքի նպատակները Պարսից Ծոցին ու գուցե ողջ Միջին Արևելքին իշխելն էր: Քանի որ այստեղ մի դատարկություն կար, ինչը պիտի լցվեր: Քեմփ Դեյվիդի բանակցություններին մասնակցելու համար Եգիպտոսը մեկուսացվել ու մերժվել էր: Սիրիան զբաղված էր ներքին խնդիրներով և Պարսից Ծոցի ժամանակի ժանդարմ Իրանում խառնաշփոթ էր տիրում: Ուրեմն Իրաքը հուսալի թեկնածու էր այդ բացը լրացնելու համար, քանի որ իր տրամադրության տակ ուներ արդիական զենքերի ծավալուն սարքավորումները, որոնց մեծ մասը ձեռք էր բերել ԽՍՀՄ-ից ու Արևմտյան Եվրոպայից: Նույնպես իտարբերություն Սաուդյան Արաբիայի ու Պարսից Ծոցի իշխանությունների Իրաքը ավելի քան 13 մլն. բնակչություն ուներ:

Տարածաշրջանային ժանդարմ դառնալու մտադրությամբ Սադդամը հարձակվեց Իրանի վրա

Իրանի դեմ ոտնձգություն իրականացնելուց Սադդամի ռեժիմի մյուս նպատակը, ինչը նույնպես չէր հերքվում այդ ռեժիմի կողմից, ԻԻՀ-ի նոր համակարգի տապալումն էր: 1980թ. նոյեմբերի 12-ի Իրաքյան մամուլում տպագրված Սադդամի հարցազրույցում վերջինս Իրաքի ընդհանուր նպատակների մասին նշել էր.«Իրանի մասնատումն ու կործանումը մեզ չի անհանգստացնում: Մենք հստակ կերպով հայտարարում ենք, որ այն պայմաններում, երբ այս երկիրը մեր թշնամին է ցանկացած իրաքցի և գուցե ցանկացած արաբ անձ կցանկանա մասնատել Իրանը և կործանել այն»: Պատերազմից 8 ամիս անց Իրաքի ԱԳ նախարար Թարեղ Ազիզը ևս ասել էր.«Հինգ փոքր Իրանների գոյությունը ավելի լավ է քան միասնական մեծ Իրանի գոյությունը»: Նա հավելել էր.«Մենք աջակցելու ենք իրանական էթնիկ խմբերի ընդվզմանը և մեր ջանքերը կենտրոնացնելու ենք Իրանի վրա»: Իրանական 1360թ. ֆարվարդին ամսին պատերազմի դաշտ մեկնող Իրաքի ազգային բանակի (Ջեյշ Ալ-Շաաբիի) զինվորների առջև ելույթում Սադդամը նույն նպատակը այսպես բացատրեց.«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցով այդ թվում անհրաժեշտ զենքի տրամադրմամբ օգնենք Խուզեստանի արաբ ժողովրդին ու Իրանի այլ էթնիկ խմբերին հատկապես քուրդերին, բելուչներին ու բոլոր իրական ու ազնիվ հայրենասերներին: Իրանի տարածքային ամբողջականությունը մեզ չի հետաքրքրում և սա մեր ռազմավարությունն է, որ վաղուց իվեր հայտարարել ենք դրա մասին»:

Հարգելի ունկնդիրներ հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք այս թեման: