Առողջապահական հանդես (25.Բերանի խոռոչի և ատամների հիվանդություններ Ա .մաս)
Սիրելի բարեկամներ ,այս ծրագրում փորձելու ենք ձեզ ծանոթացնել բերանի խոռոչի և ատամների հիվանդություններին, որպեսզի կարողանաք անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, այդ հիվանդությունները կանխելու համար:Ընկերակցեք մեզ:
Բերանի խոռոչի և ատամի հիվանդությունները մարդու մոտ ամենատարածված հիվանդություններից են: Մարդիկ սովորաբար տառապում են բերանի և ատամների երկու ամենակարևոր հիվանդություններից առնվազն մեկի `ատամների կարիեսից և լինդերի հիվանդությունից:Մարդկանց սովորությունների և սննդակարգի փոփոխությունները, բերանի խոռոչի և ատամների հիգիենայի չհարգելը , երեխաների ատամների հիգիենան ու դրա կարևորության անտեսումը,համարվում են բերանի խոռոչի և ատամի հիվանդությունների կարևորագույն պատճառները:Մյուս կողմից, ատամնաբուժական ծառայությունները հիմնականում ժամանակատար և թանկ են:Այդ պատճառով ,նման հիվանդությունների կանխարգելումն անհրաժեշտ է թվում:

Կարիեսի պատճառը ատամի պինդ հյուսվածքների՝ էմալի, դենտի և ցեմենտի քայքայումն է արտադրված թթուի պատճառով,որը առաջանում է կարիոգեն բակտերիաների կողմից թթվի սեկրեցիայի պատճառով և կորցնում է կալցիումի և ֆոսֆորի հանքանյութերը և աստիճանաբար ոչնչանում:Ատամի կարիեսը անդառնալի փուլ է էմալի հանքանյութերը թթվով լուծարվելու պատճառով և դրա բուժման միակ տարբերակը հնարավոր է ատամի ոչնչացած մասը ատամնաբուժական վերականգնվող նյութերի միջոցով: Եթե ատամի կարիեսը ժամանակին չկասեցվի և չփոխարինվի, և կարիեսը հասնի ատամի արմատին, անհրաժեշտ է արմատային բուժում կամ նյարդի հեռացումը , իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ անհրաժեշտ է ատամը հեռացնել:
Ատամի կարիեսի ախտանշաններն են՝ այդ վայրում էմալի գունաթափումը,խոռոչի հայտնվելը, ատամի զգայունություն կամ ցավը սառը, տաք, թթու և քաղցր ուտելիքների ժամանակ, ատամների զգայունությունը կամ ցավը ատամները սեղմելիս,բերանի վատ հոտը ,ատամների արանքում սննդի մնալը և ատամի թելի պատռվելը :
Ատամի կարիեսի առաջացման հարցում բազմաթիվ գործոններ են դերակատար: Երբ միառժամանակ չախտահանեք ձեր ատամները ,մանրեները ատամի վրա առաջացնում են ատամնափառ: Ատամնափառն իրենից ներկայացնում է բակտերիաներ պարունակող կպչուն անգույն շերտ, որն անընդհատ ձևավորվում է ատամների և լնդների գծի վրա: Ատամնափառը պարունակում է բակտերիաներ, որոնք առաջացնում են կարիես և լնդների հիվանդություններ: Ատամնափառի առաջացման հետ մեկտեղ, այն չի հեռացվում խոզանակով և ատամների թելով մաքրման ժամանակ:Ժամանակի ընթացքում տարբեր տեսակի մանրեներ մտնում են ատամնափառի մեջ և մեծացնում դրա պաթոգենությունը:Բերանի խոռոչի բակտերիաները գլյուկոզան, ֆրուկտոզան և սովորական շաքարը ֆերմենտացիայի միջոցով վերափոխվում են թթուների:Այդ թթուները շփման մեջ են մտնում ատամի էմալի հետ, սկսում են ապահանքայնացնել այն՝ տարրալուծելով հանքային շերտը :Յուրաքանչյուր մարդու բերանում կա նաև մի շարք պաշտպանական գործոններ, որոնք դիմադրում են կարիեսի զարգացմանը:Բերանի թքի վիճակը և դրանում գտնվող բջիջները, ատամնաշարը ու ատամների ձևը, ատամների դիրքը, սեռը և այլն, որոշակի ազդեցություն ունեն կարիեսի մակարդակի վրա:Ատամների կարիեսը տեղի չի ունենում մեկ գիշերվա ընթացքում,և ժամանակի ընթացքում , էմալը լուծարվում է , իսկ էմալի փափուկ հյուսվածքը վերանում:
Գենետիկան, դիետան, կենսակերպը և բերանի խոռոչի ու ատամների հիգիենան չհարգելը ,ատամների կարիեսի վտանգը մեծացնող գործոններ են:Ատամները ժամանակին, ճիշտ և հարմար խոզանակով խոզանակելը ՝պատճառ է դառնում ատամնափառի վերացման ,իսկ ատամի մաքրման թելերը , ինչպես նաև բժշկի կողմից նշանակված բերանի լվացման լուծույթները օգտագործելը, սննդակարգում շաքարի օգտագործումը սահմանափակելը և ծխախոտ չծխելը, համարվում են այս հիվանդության կանխարգելիչ միջոցներ: Անհրաժեշտ է նաև օգտագործել ֆտոր ՝ բժշկի հսկողության ներքո,ատամի կարիեսը կանխելու համար անհրաժեշտ է ծածկել ատամի մակերեսի անցքերը, փոքր կարիեսը լցնելը ՝ դրա առաջընթացը կանխելու համար և պարբերաբար դիմել ատամնաբույժի ՝ բերանի և ատամների վիճակը ստուգելու համար :

Ատամի թարախակույտը թարախային խոռոչ է, որը ձեւավորվում է ատամի արմատում կամ դրա շուրջ:Թարախակույտը սովորաբար առաջանում է ատամի քայքայմամբ, որն աստիճանաբար ոչնչացնում է էմալը և պսակը, թույլ տալով մանրէներին ներխուժել ատամի լորձ կամ արմատը , և կարող է հանգեցնել ատամի թարախակալման:Հիվանդի ատամին դիպչելիս կամ ,ծամելու ժամանակ սաստիկ ցավը, հիվանդի ատամի թուլացումը, ատամի արմատի վրայի լնդերի ուռուցքը և կարմրությունը,ատամի հարատև ցավը , վնասված ատամի թուլացումը, ընդհանուր ֆիզիկական խնդիրները , ինչպիսիք են ՝ջերմությունը և գլխացավը, բերանի վատ հոտը և գինգիվիտը, ատամի թարախակույտի ախտանիշներ են:Եթե վարակը տարածվի ատամների շուրջ գտնվող հյուսվածքների վրա, հավանաբար այտուցվի դեմքը և վզի լիմֆոսիտ գեղձերը:Բերանի խոռոչի հիգիենան հարգելով և լինդերն ու ատամներն սննդի մնացորդներից մաքրելը ,կարող է համարվել կանխարգելիչ: Շատ կարևոր է բժշկական կանոնավոր ստուգումները:

Կանդիդոզը ,սնկային ինֆեկցիա է,որն առաջանում է կանդիդա խմբի սնկերի պատճառով:Այտերի ներքին մասը, լեզուն, քիմքը և կոկորդը կանդիդոզի ռիսկային հատվածներ են:Նաև բերանի խոռոչում օգտակար բակտերիաները ոչնչանալով ,բերանում եղած կանդիդա խմբի սնկերը խիստ աճելով հիվանդի լեզուն պատում է բնորոշ փառով: Կանդիդա Ալբիքանզ սնկից բացի , հակաբիոտիկներով բուժումը կարող է խանգարել բերանում օրգանիզմների բնական հավասարակշռությունը և առաջացնել փառ կամ կաթնախտ: Նորածինները նույնպես կարող են վարակ ստանալ մորից ծննդաբերության ընթացքում, որի դեպքում կաթնախտը կհայտնվի ծննդաբերությունից մի քանի ժամից մինչև 7 օր հետո:Տարեցները նույնպես կաթնախտ է առաջանում , մարմնի թույլ դիմադրության պատճառով:
Մի շարք ռիսկային գործոններ, ինչպիսիք են վատ սնունդը և հիվանդությունները, որոնք նվազեցնում են մարմնի դիմադրությունը, մեծացնում են այս հիվանդության առաջացման ռիսկը:ՁԻԱՀ-ը, արհեստական ատամնաշարերի բորբոքումը և ստերոիդների քրոնիկ օգտագործումը նույնպես ազդեցիկ են այս հարցով:Նորածինները, շաքարախտով տառապող կամ նյութափոխանակության այլ խանգարումներ ունեցող մեծահասակները, որոշակի դեղամիջոցների կողմնակի հետևանքների պատճառով բերանի չորություն ունեցող մարդիկ, հակաբիոտիկներով կամ քիմիաթերապիայով բուժվող հիվանդները և թմրանյութեր օգտագործողները ավելի հավանական է, որ այս հիվանդությունը ստանան:Որոշ պարագաներում կաթնախտը կարող է տարածվել մաշկի, կոկորդի, աղեստամոքսային տրակտի կամ շնչառական տրակտի վրա: Բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը և ավելորդ հակաբիոտիկների օգտագործումից խուսափելը կաթնախտի կանխարգելման միջոցներ են:

Բերանի չորություն կամ քսերոստոմիա (Xerostomia), առաջանում է երբ թքագեղձերը բավարար քանակությամբ թուք չեն արտադրում: Քանի որ բերանում թուքը պարունակում է հակաթույններ և իմունոգլոբուլիններ, ջրի մեջ լուծված թթվի չեզոքացնողներ,ուստի պաշտպանիչ դեր ունեն մանրեների դեմ, որոնք առաջացնում են ատամների քայքայում և լնդերի ինֆեկցիա, դրա սեկրացման նվազումը և բերանի չորացումը կարող է հանգեցնել կարիեսի և բերանում տարատեսակ ինֆեկցիաների:Բերանի չորության ախտանշաններից են՝բերանի չորության զգացողությունը , խոսելու,համտեսելու և սնունդ ծամելու ժամանակ դժվարությունը, լեզվի կամ կոկորդի չորանալը, շրթունքների ճաքելը , բերանի խոռոչում վերքերը , բերանում այրվող սենսացիա, բերանի տհաճ հոտը, և չհագեցվող ծարավը:
Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են հակադեպրեսանտները, հակահիստամինային և հակաքաղցկեղային դեղերը, հակափորհարիք դեղամիջոցները, մկանային հանգստացնողները, հիպերտոնիկ դեղերը, միզուղիների անզսպվածությունը կանխող դեղամիջոցները, Պարկինսոնի հիվանդության դեղերը , ՁԻԱՀ-ը և շաքարախտը կարող են բերանի չորություն առաջացնել:Բացի այդ, տարիքի բարձրացումը , քիմիաթերապիայի դեղեր ընդունելը, որոշ հիվանդություններով տառապելը, ինչպիսիք են՝ Շուգրան սինդրոմը, շաքարախտը, ՁԻԱՀ-ը, դեպրեսիան, Պարկինսոնի, բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաները, ծխելը, ծխախոտը և ալկոհոլը, բոլորը ազդեցիկ են բերանի չորություն առաջացնելու համար:Վերջապես, որոշ վնասվածքներ, ինչպիսիք են նյարդերի վնասումը, որոնցում գանգուղեղային յոթերորդ նյարդը (ֆասիալ նյարդը) վնասվում է և թքի արտադրությունը խանգարվում է գլխին և պարանոցին հասած վնասվածքի պատճառով:
Բերանի չորությունը կանխելու համար խոզանակեք օրական առնվազն երեք անգամ, օրվա ընթացքում շատ ջուր խմեք, ծամեք առանց շաքարի մաստակ, տարին առնվազն երկու անգամ դիմեք ատամնաբույժի, խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից ,ինչպես՝ թեյ, սուրճ և գազային խմելիքներ, խուսափեք ծխելուց, ծխախոտից և ալկոհոլից, սենյակում օգտագործեք ֆումիգատոր և օգտվեք բերանի լվացման լուծույթ և ատամի թել:

Գինգիվիտը լինդերի բորբոքումն է կամ լնդախտը՝որը լինդերի հիվանդության տեսակներից մեկն է:Գինգիվիտը զարգանում է, երբ ձեր ատամների վրա սկսում է առաջանալ ատամնափառ։Բակտերիաների խրոնիկ գրգռումով ՝ լնդային հյուսվածքն աստիճանաբար անջատվում է ատամներից ՝ ստեղծելով խոռոչներ, որտեղ թարախ է կուտակվում:Ատամնափառը տարածվելով և լինդի հյուսվածքի գրգռված վիճակը շարունակվելով առավել քան երբևէ շարունակվում է ատամների ՝լինդերից պոկվելու գործընթացը:Այս վիճակը կոչվում է պիորեա կամ պիերոդոնտիտ:Հիվանդությունը ցավով զուգորդված չէ և հազվադեպ է ուղեկցվում ջերմությամբ:Բերանի տհաճ հոտը, լինդերի արյունահոսությունը չնչին գրգռվածությամբ կամ առանց որևէ պատճառի ,լինդերի զգայուն, կարմիր ,կամ փափուկ լինելը այս հիվանդության այլ ախտանիշերից են:
Մասնագետները հիվանդությունը կապում են կապարի և բիսմուտի ազդեցության հետ, արյան հիվանդությունների, ինչպիսիք են ՝արյան քաղցկեղը,, ատամնափառը, , հակացնցումային դեղերի անցանկալի ռեակցիաները , անբավարար սնունդը, հատկապես վիտամինների անբավարարությունը, որոնք կարող են առաջացնել Սկորբոթի կամ Փլագերի պես հիվանդություններ:Այս հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է հարգել բերանի խոռոչի հիգիենան, ամեն օր օգտագործել ատամի թել ,տարին առնվազն երկու անգամ դիմել ատամնաբույժի ամբողջական ատամնաբուժական հետազոտություն անցնելու համար, հավասարակշռված սննդային դիետա օգտագործել, օգտագործել ֆտորացված ատամի մածուկ, բուժել ատամի կարիեսը և խուսափել ծխելուց:

Նապաստակի շրթունքը կամ շրթունքների ճեղքը բուժելի և բնածին արատ է: Այս արատը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերին ծնոտի և քթի հյուսվածքները չեն աճում այնպես, ինչպես պետք է, երբ պտուղը մեծանում է:Նապաստակի շրթունքը սովորաբար չի խանգարում մարդու առողջությանը և կարելի է բուժել վիրաբուժական միջամտությամբ ` և անձի արտաքին տեսքը բարելավել:Հղիության ընթացքում որոշակի դեղամիջոցների օգտագործումը, հղիության ընթացքում ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը, հղիության ընթացքում ծխելը կամ հաճախակի ծխախոտի ծուխը , հղիության ընթացքում ճառագայթահարման կամ վարակների ազդեցությունը և ծնողների ընտանեկան պատմությունը ,կարող են այս հիվանդությանը հանգեցնել:
Նապաստակի շրթունքներով նորածինները սովորաբար ուտելու և սնվելու առումով հատուկ խնդիր չունեն, բայց եթե նորածինը նապաստակի շրթունքից բացի ունենա քիմքի ճեղքվածք,հավանաբար սննդառման խնդիրներ կունենա: Հաճախ նապաստակի շրթունքի կամ քիմքի ճեղքի պատճառը հայտնի չէ և հնարավոր չէ կանխել այդ հիվանդությունը:Գիտնականների մեծամասնությունը այն կարծիքի է , որ ճեղքվածքները պայմանավորված են գենետիկ և շրջակա միջավայրի գործոնների համադրությամբ:Եթե նորածինի քույրը, եղբայրը, ծնողները կամ նորածինների հարազատները նապաստակի շրթունքի կամ քիմքի ճեղքման խնդիր ունենան, ավելի հավանական է դառնում երեխայի հիվանդությունը:
