Խոսքի ազատություն թե՞ սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունք
Ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականն իր վերջին համարում վերահրատարակել է իսլամի մարգարեի ծաղրանկարները: Ավելի վաղ, 2015թ. ևս այդ պարբերականը հրապարակել էր այդ ծաղրանկարները, որի պատճառով հարձակման էր ենթարկվել և բողոքի մեծ ալիք էր բարձրացել իսլամական երկրներում և ողջ աշխարհում:
Խոսքի ազատություն նշանակում է օրենքի շրջանակում կարծիք արտահայտել և հարգել անհատների համոզմունքը և անկասկած այս ազատությունը չի նշանակում, որ ով ինչ ցանկանա կարող է արտահայտել հասարակության մեջ: Աշխարհի բոլոր իրավական համակարգերում ցանկացած կարծիքի արտահայտումը բացարձակապես ազատ չէ, և յուրաքանչյուր երկիր, համաձայն գաղափարախոսության տեսակի և բարոյական սկզբունքների պահպանման աստիճանի, սահմանել է խոսքի ազատության շրջանակներ, և այդ բնական իրավունքը չի կարող չարաշահվել:
Շառլի Էբդոն ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ է, որը լույս է տեսնում չորեքշաբթի օրերը: Այս շաբաթաթերթի ռազմավարական քաղաքականությունը քննադատական է և գործունեությունը հակառասիստական ու հակադավանական բնույթ է կրում:
Այս շաբաթաթերթը ծաղրում ու քննադատում է Ֆրանսիայում կաթոլիկը, հրեականությունն ու իսլամը, քաղաքականությունը և անգամ ժողովրդի մշակույթը:
Շառլի Էբդոն փոխարինել է «Հարակիրի» թերթին, որը լույս է տեսել 1960-61 թվականներին: Ազգային արժեքները անարգելու պատճառով, թերթի հրապարակումը դադարեցվեց Ֆրանսիայի կառավարության կողմից: Թերթի հրապարակումը վերսկսվեց 1966թվականին, սակայն 1970թ. գեներալ Շառլ դը Գոլի մահից հետո, նրան անարգելու պատճառով դադարեցվեց թերթի հրապարակումը: 1980-ականներին թերթի նախկին աշխատողները վերսկսեցին թերթի աշխատանքը, այս անգամ «Շառլի Էբդո» նոր անունով (Այս անունը ակնարկ է Շառլ դը Գոլին): Սակայն տպագրության ցածր քանակը և բովանդակության որակի վերաբերյալ հասարակության քննադատությունը ամսագրի փակման պատճառ դարձան: Մինչև մի նոր խումբ միացան նախկին խմբագրակազմին և 1992թ. հրապարակվեց «Նոր Շառլի Էբդո» շաբաթաթերթը:
**********
Իսլամական սրբություններն անարգելուց և իսլամի մեծ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց բացի, Շառլի Էբդո թերթը հրապարակել է Ս. Մարիամի, Հիսուս Քրիստոսի և աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ Պապի ծաղրանկարները:
2011թ. թերթի շապիկի վրա լույս տեսավ իսլամի մարգարեի ծաղրանկարը՝ անարգալից արտահայտություններով, ինչը զայրույթ ու նողկանք առաջացրեց հատկապես աշխարհի մուսուլմանների մոտ: Այնուհետև հարձակումներ տեղի ունեցան Շառլի Էբդոյի դեմ: 2015թ. հունվարին ևս զինված հարձակում տեղի ունեցավ թերթի գրասենյակի դեմ, որի հետևանքով, ինչպես Ֆրանսիայի քրեական պաշտոնատարներն են հայտարարել, զոհվել է նվազագույնը 12 և վիրավորվել շուրջ 10 մարդ:
Ընթացիկ ամսում, Շառլի Էբդոն վերահրատարակել է իսլամի մարգարեի ծաղրանկարները: Դա տեղի է ունեցել սրանից հինգ տարի առաջ, Փարիզում թերթի գրասենյակի դեմ իրականացած հարձակման գործի 14 մեղադրյալների դատական նիստի հետ միաժամանակ: Ֆրանսիայի ավագ դատախազներից մեկի հրամանով, գալիք սերունդների համար գրանցելու նպատակով, առաջին անգամ տեսագրվելու են դատական բոլոր նիստերը: Այդ գործի 14 մեղադրյալները կասկածվում են 2015թ. հունվարին տեղի ունեցած հարձակման հեղինակների հետ համագործակցության մեջ: Ուշագրավ կետն այն է, որ Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը պաշտպանել է սրբությունների նկատմամբ անարգանքը և այն խոսքի ազատության մաս է համարել: Նա պաշտպանել է իսլամի մարգարեին անարգելու Շառլի Էբդոյի քայլը և ասել է.«Դուք չեք կարող Ֆրանսիայի մի մասն ընտրել: Այդ քայլը խոսքի ազատության ուղղությամբ է կատարվել և ես այն դիրքում չեմ, որ կարողանամ վճիռ արձակել ծաղրանկարները հրապարակելու պարբերականի որոշման դեմ: Իմ երկրում խոսքի և մտքի ազատություն է տիրում»:
***
Արևմուտքում օրենքի և իշխանության հիմք հանդիսացող Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական դաշինք»-ի համաձայն մարդն ազատ է և անարխիան ու ոտնձգությունը կանխելու համար, մարդու ազատությունը սահմանափակվում է մյուս մարդկանց ազատություններով ու իրավունքներով: Մարդկանց ճանաչված ազատություններից ու իրավունքներից մեկը կրոնի ու դավանանքի ընտրության ազատությունն է և ուրիշները պատասխանատու են այս իրավունքի դիմաց: Կրոնական հավատալիքների ամենակարևոր միջոցներից մեկը որոշակի մարդկանց, վայրերի կամ առարկաների սրբությունն է: Մարդիկ ինչպես չպետք է ոտնձգեն մյուսների մարմնի, պատվի ու գույքի դեմ, նույնպես չպետք է ոտնձգեն նրանց ազատության ու կրոնական իրավունքների, այդ թվում սրբությունների դեմ: Շատերի համար այդ սրբություններն ավելի թանկ արժեն իրենց կյանքից, գույքից ու պատվից և պատրաստ են հանուն դրանց ամեն ինչ զոհել: Այդ կետը նաև նշված է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում: 1966թ. վավերացված քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշինքի 19-րդ կետի համաձայն.«Ամեն մարդ ազատության իրավունք ունի: Այդ ազատությունը ներառում է գաղափարներ ունենալ ու տարածել, առանց հաշվի առնելու սահմանները, լինեն դրանք բանավոր, գրավոր կամ ցանկացած այլ կերպ»:
Մյուս կողմից, այդ կետում խոսքի ազատությունը սահմանափակվում է մյուսների իրավունքներն ու անհատականությունը հարգելու մեջ և ակնհայտ է, որ հավատացյալի համար ամենակարևորն իր կրոնն ու դավանանքն է: Օրինակ Բրիտանիայում սրբությունների նկատմամբ անարգանքի դեմ օրենքը երկրում իրավական հիմք ունի : Մի շարք բրիտանացի իրավաբաններ գտնում են, որ մարդկային զգացմունքերը վիրավորելու, օրինական եկեղեցիներին անարգելու կամ անբարոյականություն տարածելու նպատակով սրբությունների նկատմամբ անարգանքը հանցագործություն է համարվում: Այս մեկնաբանությամբ նրանք փորձում են բացատրել դրանց կապը հասարակական բարոյականության հետ:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածում կարևորվել է բարոյական նորմաների և հասարակական կարգի սահմանափակող դերը: Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշինքի 20-րդ հոդվածի երկրորդ կետում ևս արգելված է հայտարարվել ցեղային ու կրոնական ատելության տարածումը, որը դրդում է խտրության, թշնամության ու բռնության կիրառման:
Սրբությունների նկատմամբ անարգանքը կրոնական ատելության ու ոխի տարածում է: Այդպիսով կարելի է ասել, որ սրբությունների նկատմամբ անարգանքը հանցագործություն համարելը լիովին համապատասխանում է մարդու իրավունքներին առնչվող միջազգային օրենքներին՝ մարդկանց արժանապատվությանը անարգելու և այդ քայլը հանցագործություն ճանաչած երկրներում հասարակական կարգի ու բարոյականության դեմ լինելու պատճառով:
***
Վերածննդի շրջանի սկզբից մինչ ասօր որոշ մարդիկ խոսքի ազատության անվան տակ, միշտ վիրավորել և նվաստացրել են ուրիշների կրոնական սրբությունները և դա համարել իրենց մարդու իրավունքը: Նրանք, որոնք սովորաբար արևմուտքցիներ են իրենց արարքը քննադատողներին մեղադրում են բռնությունը հովանավորելու մեջ և չեն հանդուրժում նրանց քննադատությունն ու զայրույթը:
Բոլոր կրոններն ու դավանանքները սրբություններ ունեն: Անգամ նախնական կրոններում ևս որոշ վայրեր, անհատներ կամ իրեր սուրբ էին համարվում: Շատ կրոններում սրբություններն այնքան են կարևորվում, որ մի շարք հավատացյալներ պատրաստ են հանուն դրանց զոհել իրենց կյանքն ու ունեցվածքը և այդ անարգանքն անգամ ավելի ծանր են համարում իրենց և իրենց ցեղի նկատմամբ անարգանքից:
Զարմանալին այն է, որ մարդու իրավունքների պաշտպանների կարգախոսների ու փաստաթղթերի համաձայն, Արևմուտքն ընդունում է ազգության ու ցեղի նկատմամբ անարգանքի արգելվածությունը: Եվրոպայում Հոլոքոստի ժխտման արգելք է կիրառվում, սակայն նույն Արևմուտքը կրոնի ընտրովի լինելու պատրվակով, հաստատում է կրոնական սրբությունների նկատմամբ անարգանքը և ոչ մի սահմանափակում նկատի չի առնում այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով բազմիցս ականատես ենք եղել, որ որոշ ԶԼՄ-եր խոսքի ազատության կարգախոսով, պատերազմել են միլիոնավոր մարդկանց կրոնական սրբությունների դեմ:
Վերջում հարկ է նշել, որ կրոնական սրբությունների ու խորհրդանիշերի նկատմամբ հարգանքը ժողովուրդների կարևորագույն իրավունքներից է համարվում: Պետությունների պարտականությունն է այդ սրբությունները հեռու պահել սրբապղծությունից, կանխամտածված վիրավորանքից և ավերածություններից:
Մարդկանց, քաղաքակրթությունների ու կրոնների բազմազանությունը հարգելը, նրանց միջև համագործակցությունն ու երկխոսությունը և հետևորդների խաղաղ համակեցությունը, անկախ դրանց կրոնական ու գաղափարական կողմերից, կարող են հիմնական լուծում լինել աշխարհում ռասիզմի տարբեր դրսևորումներին վերջ դնելու համար: