Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (3)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Իրաքի տապալված բռնապետ Սադդամի ռեժիմի տարածքային հավակնությունների շարունակությանը: Իրանի դեմ ագրեսիայի իրականացման ընթացքում:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի դեմ ագրեսիայի սանձազերծման ընթացքում Սադդամի ռեժիմի տարածքային ու սահմանային հավակնություններին և Ալժիրի պայմանագիրը պատռելու քայլին: Իհարկե Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում Սադդամի նպատակներն ու փառասիրությունը շատ ավելին էին տարածքային ու սահմանային հավակնություններից: Սադդամը միայն Իրանի տարածքի մի բաժնի մասնատմանը չէր ձգտում: Նա մտադիր էր տարածաշրջանում որպես ԱՄՆ-ի ժանդարմ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի ռեժիմի տապալումից հետո կործանել ԻԻՀ-ն և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ գրավել շահի տեղը: Պարտադրյալ պատերազմի սանձազերծումից շուրջ մեկ տարի անց Իրաքի փոխվարչապետ Թահա Յասինը այս կապակցությամբ ասել է.«Այս պատերազմը 1975թ. պայմանագրի կամ էլ մի քանի հարյուր կիլոոմետր տարածքի ու Արվանդ գետի մի մասի համար չէ: Այս պատերազմի նպատակը ԻԻՀ-ի կործանումն է»: Այս նպատակը արևմտյան ԶԼՄ-ներում նույնպես արծարծվել է: Վկայակոչելով Ջորջ Թաունի անվան համալսարանի դասախոս «Էդվարդ Վուդլաքին» «Քրիստիան Սայենս Մանիթոր» օրաթերթը գրեց.«Հավանաբար Իրաքի նպատակներից մեկը Իրանի ռեժիմի կործանումն է: Իրաքը, տարածաշրջանի երկրներն ու արևմտյան մեծ ուժերը Իսլամական համակարգի կործանման հարցում համակարծիք էին, Իհարկե Իրանի վարքագծի փոփոխության հարցով գործադրվող ճնշումները նույնպես այս ուժերի կողմից համաձայնեցված նվազագույն նպատակը կարելի է համարել: Այս առումով, ԱՄՆ-ն ու արևմտյան բլոկը Իրաքի ու տարածաշրջանի արաբ շեյխաբնակ տարածքների ուղեկցությամբ ձգտում էին գործադրել նոր նախագիծ, որի ընթացքում փորձում էին իրենց հսկողության տակ առնել Իսլամական հեղափոխությունը, իսլամական հանրապետությանը ստիպեն հնազանդվել արևմտյան իմպերիալիստ պետություններին ու կամ էլ իսլամական հանրապետության համակարգի կործանմամբ տարածաշրջանի պայմանները վերադարձնել նախքան հեղափոխության հաղթանակի ժամանակաշրջանը: Քանի որ ազատատենչական ու հակաիմպերիալիստական արժեքներով ԻԻՀ-ի շարունակումը հակասում էր արևմուտքի ու ԱՄՆ-ի շահերին:
Հետևաբար եվրոպական երկրների աջակցությամբ ԱՄՆ-ի կողմից բազում քայլեր գործադրվեցին ընդեմ ԻԻՀ-ի: Այս քայլերը իրականացվում էին ներքին ու արտաքին երկու մակարդակներում: Ներքին մակարդակով արևմուտքցիների կողմից այս քայլերը նախագծվեցին ու գործադրվեցին Էթնիկ փոքրամասնությունների ու թագավորական ռեժիմին կապված հոսանքների միջոցով ներքին պատերազմների հրահրմամբ, իսլամական հանրապետության դեմ մշակութային և հասարակական ոլորտում այսպես կոչված ձախակողմյան խմբերի ակտիվացմամբ: Միջազգային ու տարածաշրջանային մակարդակով նույնպես կարող ենք հիշել այնպիսի քայլեր, ինչպիսին էին Իրանի քաղաքական մեկուսացման համար քարոզչական ու հոգեբանական պատերազմի հրահրումը, դիվանագիտական կապերի խզումը, Իրանի ակտիվների և ունեցվածքի սառեցումը, տնտեսական շրջափակումն ու Թաբասի վրա իրականացված հարձակումը: Թաբասի վրա հարձակումը իրականում Իմամի հետևորդ մուսուլման ուսանողների կողմից ԱՄՆ-ի դեսպանատան գրավման դեմ մի հակազդեցություն էր: Թաբասի անապատում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը պարտվեց: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ին հասցված ամենածանր հարվածը ուսանողների կողմից այս երկրի դիվանագետների պատանդառությունն էր: Իմամին հետևող մուսուլման ուսանողները համոզված էին, որ դիվանագիտական գործունեություն ծավալելու փոխարեն ԱՄՆ-ի դեսպանատունը զբաղվում է լրտեսությամբ ու ձգտում է կործանել իսլամական հանրապետության համակարգը: Իրանցի ուսանողների այս հայտարարության ճշտությունը պարզվեց ԱՄՆ-ի դեսպանատան փաստաթղթերի հրապարակմամբ: Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը փաստորեն լրտեսական որջ և տարբեր քայլերի նախագծման վայր էր սկսած հեղաշրջումներից մինչև Իրանի ապակայունացումը: Թաբասի գործողության պարտության հետևանքով նոր քայլեր ներառվեցին ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան Բլոկի օրակարգում: Իրանական 1359թ. օրդիբեհեշթ ամսին՝ 1980թ. ապրիլին, Իրաքի հարձակումից հինգ ամիս առաջ Նյու Յորք Թայմս օրաթերթը բացահայտեց այս ոլորտում ԱՄՆ-ի կառավարության փուլային նախագծերը:
Այս օրաթերթը գրել էր.«Թաբասի գործողության տապալումից հետո ԱՄՆ-ի կառավարությունը քննարկում է երեք ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը: ԱՄՆ-ի պատանդների գտնվելու վայր հանդիսացող քաղաքներ ռազմական ուժեր ուղարկելը, Նավթի արտահանման նավթադաշտերի ականապատումը կամ Իրանի նավթազտարարնների ռմբակոծումը դասվում էին այդ նախագծերի շարքում»: Նյու Յորք Թայմսը հավելում է.«Վաշինգտոնը հուսով է Իրանի տնտեսական ու քաղաքական շրջափակումը ավելի մեծ ազդեցություն կունենա Իրանի ու Իրաքի հարաբերությունների մթագնման մեջ»: Որոշ արևմուտքցիներ համոզված էին, որ հզոր երկրների դեմ Իրանի պատերազմի հեռանկարը գուցե Իրանին ստիպի վերանայել իր քաղաքականությունը: Նախքան պարտադրյալ պատերազմի շղթայազերծումը պետք է գործադրվեր ուրիշ նախագիծ, ինչի հաջողության դեպքում կավարտվեր իսլամական հանրապետության կյանքը և ձախողման դեպքում պատերազմը կսկսվեր: Այս առումով 1359թ. թիր ամսին 4-ին ԱՄՆ-ի կառավարմամբ ու առաջնորդությամբ Իրանի բանակի ներսում գտնվող ամերիկյան տարրերի համագործակցությամբ գործադրվեց «Նեղաբ» անունը կրող հեղաշրջումը: Սակայն այս անգամ ևս Բարձրյալի օգնության ու Հեղափոխական ուժերի իրազեկվածության շնորհիվ նախքան սկսվելը չեզոքացվեց այս հեղաշրջումը՝ ծանր պարտություն պատճառելով ԱՄՆ-ին: Այս պայմաններում ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Քարթերի անվտանգության հարցերով խորհրդատու Բժեզինսկին նշել էր.«Իրանի հեղափոխությանը դիմակայելու հարցում որպես ռազմավարություն ԱՄՆ-ն պետք է ուշադրություն դարձնի Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու կարողություն ունեցող պետությունների հզորացման խնդրին»: Այս ուղղությամբ Բժեզինսկին 1395թ. թիր մասին 1980թ. հուլիսի 6-ին Հորդանանում գաղտնի հանդիպում էր ունեցել Սադդամ Հոսեյնի հետ:

Սպիտակ Տան խորհրդականների թիմից Գարի Սիքի խոսքերով Բժեզինսկին միտումնավոր կերպով Սադդամի մեջ առաջացրեց այս ենթադրությունը, որ Իրանի նկատմամբ գործադրված ագրեսիայի հարցով Վաշինգտոնը կանաչ ազդանշան է ցույց տալիս Իրաքին: Այս հանդիպման կարևորության մասին Ֆիգարո պարբերականը գրել էր.«Իրաքի ու Իրանի պատերազմը մեկնարկել է այն ժամանակ, երբ Բժեզինսկին ճամբորդեց Հորդանան ու Հորդանանի ու Իրաքի սահմանին հանդիպեց Սադդամի հետ և խոստացավ, որ կաջակցի Սադդամ Հոսեյնին: Բժեզինսկին Սադդամին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն դեմ չէ Արվանդ գետի վերաբերյալ Իրաքի նախագծերին ու այս տարածաշրջանում արաբական հանրապետության ձևավորման հավանականությանը»: Այս հանդիպումից հետո Քարթերը արտոնեց 5 Բոյինգ ուղևորատար ինքնաթիռ վաճառել Իրաքին ու Իրանի դեմ հարձակումից մի քանի օր առաջ չեղարկեց Իրաքին Ջեներալ Էլեքթրիքի շարժիչների վաճառքի սահմանափակումը: Իրաքի վերաբերյալ ԱՄՆ-ի այս քաղաքականությունը այն տեսանկյունից է կարևոր, որ այն օրերում Իրաքը գտնվում էր արևելյան ճամբարում և քաղաքական ու ռազմական հատուկ աջակցություն էր ցուցաբերում Իրաքին: Սա նշանակում է, որ Սադդամը ԱՄՆ-ի հետ համագործակցության ցանացած որոշում նախ քննարկում էր ԽՍՀՆ-ի հետ ու ստանում էր նրա հավանությունը: Բ աշխարհամարտից հետո մի հեղափոխության ու ժողովրդական իշխանության դեմ համագործակցության հարցով երկու գերուժերի միջև այս համադրվածությունը աննախադեպ իրադարձություն էր: Սակայն իսլամական հեղափոխության դեմ թշնամության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ եղավ համագործակցել իր վաղեմի թշնամի ու մրցակից ԽՍՀՄ-ի հետ, քանի որ Իրաքին ճանաչում էր որպես միակ երկիր, որ կարող էր առճակատվել Իրանի հետ: ԻԻՀ-ի տարածքի վրա հարձակումը նախապատրաստելու մասին կխոսենք հաջորդ համարի ընթացքում: