Միացյալ Նահանգները և միջազգային էկոլոգիական իրավունքը (1.Էկոլոգիական ճգնաժամը և Վաշինգտոնի դիրքորոշումը)
Ողջույն սիրելի ունկնդիրներ։ «Միացյալ Նահանգները և միջազգային էկոլոգիական իրավունքը » հաղորդաշարը պատրաստվել է կիրառական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ։ Կարևորելով մեդիա մոտեցումները հաղորդաշարն անդրադառնում է Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումներին։Այն բաղկացած է 10 մասից։ Այս թողարկման ընթացքում կխոսենք էկոլոգիական ճգնաժամի մասին։Ընկերակցեք մեզ։
Բնապահպանական ճգնաժամերն այսօր միջազգային հանրության, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կարևորագույն մտահոգություններից են:Միջազգային համակարգի բևեռացման տարբեր ժամանակահատվածներում բնապահպանական խնդիրները տարբեր դիրքեր են ունեցել:Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և Սառը պատերազմի մեկնարկից հետո, Արևելքի և Արևմուտքի երկու բլոկներում անվտանգության խնդիրներին ցուցաբերվող չափազանց մեծ ուշադրության պատճառով, ռազմական խնդիրները առաջնային տեղ գրավեցին աշխարհի երկրներում ,իսկ շրջակա միջավայրը, որպես պակաս կարևոր խնդիր, սովորաբար դեր չուներ մակրոքաղաքականության մշակման գործում։
Փաստորեն, ինդուստրացման ժամանակաշրջանից հետո, և հատկապես 1960-ականներից, երբ շրջակա միջավայրի աղտոտումը տարածվեց,մեծացավ միջազգային ուշադրությունը շրջակա միջավայրի ճգնաժամերի նկատմամբ , բայց տնտեսական շահերի գերակայությունը և սառը պատերազմը կանխեցին պետությունների լուրջ գործողությունները նման ճգնաժամերի կործանարար հետևանքները հաղթահարելու համար։ Մեկ այլ խնդիր, որ թույլ չտվեց պետությունները վճռակամություն դրսևորեն էկոլոգիական ճգնաժամերը հաղթահարելու և համաշխարհային արդյունաբերական աճող աղտոտումը զսպելու համար, դա պոզիտիվիստական մտածողության իշխումն էր: Պոզիտիվիստները, անկախ անտեսանելի գաղափարներից, ի վիճակի չէին հասկանալու ապակառուցողական վարքագծի բացասական ազդեցությունն ու վտանգավոր հետևանքները և լուրջ չէին վերաբերվում բնապահպանական ճգնաժամերին:
Սառը պատերազմից և Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային հանրությունը փոխեց իր տեսակետը որոշ հարցերի վերաբերյալ, որոնցից մեկը բնապահպանումն էր: Չնայած դրան,շատ էլ չի փոխվել ԱՄՆ կառավարությունների քաղաքականությունը, որոնք պատասխանատու են էկոլոգիայի աղտոտման և գլոբալ տաքացման ավելի քան մեկ քառորդի համար: Այսօր գլոբալ խնդիրների, հատկապես բնապահպանման ոլորտում Դոնալդ Թրամփի վարչակազմի միակողմանիությունը կրկնակի վտանգի տակ է դրել այս խնդիրը: Գլոբալ տաքացման հարցը, որը կարող է հանգեցնել բևեռային սառույցների հալման և աղետալի վնասների, արևի կործանարար ճառագայթներից երկիր մոլորակը պաշտպանող օզոնային շերտի քայքայումը, ջրի սակավությունը, որը երկիր մոլորակի վրա մարդկային կյանքի ամենակարևոր երաշխիքն է և անմիջականորեն կապված է գյուղատնտեսության հետ, բերրի հողի բացակայությունը և հողի օգտակար նյութերի ոչնչացումը, որոնք կարող են գյուղատնտեսական արժեքավոր հողերը վերածել անօգուտ անապատների, օդի աղտոտվածությունը, որ արդյունաբերական երկրների համար մեծ վտանգ է ներկայացնում, նաև կործանարար թափոնների ոչնչացման հետ կապված խնդիրները, այդ թվում պլաստմասը, որը չի քայքայվում հողում և վտանգավոր թունավոր թափոնները, այն ճգնաժամերի մի մասն են, որոնց բախվում է այսօր աշխարհը։
Անկասկած, այս խնդիրները չեն կարող լուծվել առանց համաշխարհային կոնսենսուսի և բոլոր համաշխարհային տերությունների օժանդակության, քանի որ բոլոր պետությունները ներգրավված են աղտոտման տարածման մեջ: Այս համագործակցության անհրաժեշտությունը գիտակցում են միջազգային կազմակերպությունները, հատկապես ՄԱԿ-ը, և նրանց գործողությունների արդյունքներից մեկը միջազգային բնապահպանական օրենսդրության աստիճանական ձևավորումն է: Այս իրավունքները, որոնք բխում են տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են` կոնվենցիաները, համաձայնագրերը և ընդհանուր սովորույթներն ու սկզբունքները, նպատակ ունեն կանխել մոլորակի վրա բնապահպանական ճգնաժամերի ավելացման գործընթացը: Այս օրենքները պահանջներ են դնում կառավարությունների առջև և պահանջում են նրանց ճանաչել իրենց դերն ու պատասխանատվությունը էկոլոգիայի ոլորտում և կատարել երկիր մոլորակը պահպանելու իրենց պարտականությունը:
Արդյունաբերական խոշոր պետությունների շարքում Միացյալ Նահանգները մի երկիր է, որի բնապահպանական որոշումները հատուկ կարևորություն ունեն: Միացյալ Նահանգները հատուկ տեղ ունի էկոլոգիայի ոլորտում, քանի որ դրանք մեծ դեր են խաղում էկոլոգիայի գլոբալ աղտոտման մեջ, և կանոնների պահպանումը շատ կարևոր է: Շատ ոլորտներում շատ երկրներ հետևում են ԱՄՆ քաղաքականությանը և չեն պահպանում համապատասխան համաձայնագրեր առանց ԱՄՆ-ի համագործակցության: «Կանաչ գոտի. Ռազմականության բնապահպանական արժեքը» գրքի հեղինակ՝ Պրոֆեսոր Բարրի Սանդերսը գրում է. «Ամբողջ երկրագնդում մեր էկոլոգիայի վրա ամենամեծ հարձակումը իրականացնում է մեկ կազմակերպություն՝ Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նա ասում է, ԱՄՆ զինված ուժերը էկոլոգիայի ամենամեծ թշնամին են, և Միացյալ նահանգները դրա համար ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում:
ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունի արդյունաբերական աղտոտիչների և ջերմոցային գազերի արտանետումների տեսանկյունից: Այսպիսով, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ամենաազդեցիկ երկիրն է միջազգային բնապահպանական օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու առումով: ԱՄՆ-ի տարբեր կառավարություններում բնապահպանական քաղաքականությունը նույնը չի եղել: Որոշ դեպքերում միջազգային հանրությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի աջակցությանը էկոլոգիայի աղտոտման վերահսկման և կրճատման ծրագրերին, բայց երբեմն խախտվում են նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Համաշխարհային աշխատավորների կուսակցության քարտուղար և բնապահպանման հարցերի փորձագետ Սառա Ֆալաունդերսը գրում է․ «Ինչ չափանիշներով էլ որ չափենք՝ Պենտագոնը նավթային և էներգետիկ արտադրանքների խոշորագույն սպառողն է աշխարհում, միևնույն ժամանակ, ազատված է կլիմայի փոփոխության վերաբերյալ բոլոր միջազգային պայմանագրերից»:
Ժողովրդավարական կառավարությունները Ամերիկայի միջազգային հեղինակությունը պահելու առումով, ավելի շատ են աջակցել բնապահպանական քաղաքականությանը: Բայց այս քաղաքականությամբ Միացյալ Նահանգները կարողացավ օգտագործել էկոլոգիան որպես միջոց այլ երկրներին վերահսկելու համար, իսկ բնապահպանությանը տնտեսության հակասելու դեպքում տնտեսությունը միշտ եղել է գերակայություն: 1972 թվականից ի վեր, երբ Ստոկհոլմի միջազգային համաժողովը շեշտեց էկոլոգիային ուշադրություն դարձնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և կոչ արեց աշխարհին համագործակցել և արձագանքել բնապահպանական ճգնաժամերին, ԱՄՆ-ն աջակցել է շատ կարևոր բնապահպանական համաձայնագրերի և արդյունավետ դեր խաղացել դրանց պլանավորման մեջ, սակայն երկրի ներսում դրանց հաստատման բացակայության պատճառով հրաժարվել է դրանք իրականացնելուց և չի ընդունել իրավական պատասխանատվություն:
Դրա վառ օրինակը արտանետումների վերահսկման համար Կիոտոյի կոնվենցիայի ձևավորումն էր, որը Միացյալ Նահանգները ստորագրեց, բայց երկրի ներսում դա չվավերացրեց: ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կիոտոյի կոնվենցիայի չվավերացումը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների համար զուտ տնտեսական շահերը գերակա նշանակություն ունեն: Չնայած ԱՄՆ-ը համարում է, որ միջազգային բնապահպանական օրենսդրությունը մարդու իրավունքների կարևորագույն հիմնասյուներից մեկն է,բայց չի կարողացել դադարեցնել կամ նույնիսկ նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները, որոնք սպառնում են մոլորակին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը նոր ու դառը շրջան է գլոբալ միջավայրում:
Թրամփը, ով հեղինակության հարցը կարեւոր չի համարում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ և այս պաշտոնի է հասել պրոֆեսիոնալ գործարարի ոգով, իր նախընտրական արշավի սկզբից նույնիսկ չի թաքցրել, որ դեմ է ԱՄՆ-ի կողմից ցանկացած բնապահպանական պարտավորությունների ստանձնելուն: Նա սուր քննադատության ենթարկեց Բարաք Օբամայի գործողությունները էկոլոգիայի ոլորտում: Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթանակի առաջին օրերից բացահայտեց իր տնտեսական քաղաքականության և էկոլոգիայի հակասությունը: Ներքին հետևանքներից բացի, Թրամփի օրոք ԱՄՆ շրջակա միջավայրի կառուցվածքի և օրենքների լուրջ փոփոխությունը պայմանավորված է աշխարհում էկոլոգիայի աղտոտվածության մասշտաբով և տարածմամբ: Այս փոփոխությունները լրջորեն խախտել են միջազգային բնապահպանական իրավունքի պարտադիր նորմերն ու կանոնները և սպառնացել մարդկային կյանքին:
Բնապահպանական սպառնալիքներն անտեսվում են զբաղվածություն և տնտեսական հարստություն ստեղծելու համար ԱՄՆ-ի կողմից հանածո վառելիքի ներառյալ ածուխի, թերթաքարային նավթի և սովորական հում նավթի անսահմանափակ օգտագործման պատճառով։ Ավելի վտանգավոր է Միացյալ Նահանգների նախագահի անհատական մոտեցումը, որը հերքում է բնապահպանական ճգնաժամերի գոյությունը և այն անվանում է թշնամիների դավադրություն՝ Միացյալ Նահանգների տնտեսական հզորությունը զսպելու համար: Այս միջավայրում, որտեղ մարդկային ապագան լուրջ ուշադրություն է պահանջում գլոբալ միջավայրի վրա, ջերմոցային գազերի աշխարհի խոշորագույն արտադրող ԱՄՆ-ն ոչ միայն չի ճանաչում էկոլոգիայի նկատմամբ իր պատասխանատվությունը, այլև Թրամփը հերքում է էկոլոգիական ճգնաժամերի առկայությունը:
Դուրս գալով էկոլոգիայի պահպանության ոլորտի համապարփակ միջազգային պայմանագրերից՝ ԱՄՆ-ն մտադիր է խաթարել գլոբալ կոնսենսուսը՝ բնապահպանական ճգնաժամերի դեմ պայքարում, և ի վերջո տնտեսական շահի համար անտեսել բնապահպանական իրավունքները, որոնք այսօր մարդու և այլ կենսապահովման հիմնական իրավունքներն են: ԱՄՆ-ում նախագահի պաշտոնը ստանձնած անձի կողմից շրջակա միջավայրի փոփոխությունները հեշտությամբ չեն վերականգնվում, նույնիսկ նրա նախագահության ավարտին, և էկոլոգիայի կործանարար ազդեցությունները կարող են իրավիճակը փոխել այնպես, որ հնարավոր չլինի վերադառնալ սկզբնական վիճակին։
Թանգակին բարեկամներ մինչ այս հաղորդաշարի հաջորդ թողարկումը՝ ամենայն բարիք ձեզ: