Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (4)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայի հարցում Արևելքի ու Արևմուտքի կողմից Սադդամին ցուցաբերված աջակցության այլ հարթություններին:
Երկբևեռ համակարգի միջև ընթացող սառը պատերազմի տարիներին չկա մի դեպք, որ Իրանի դեմ Սադդամի իրականացրած ագրեսիայի նման Արևելքի ու Արևմուտքի գերուժերը համակարծիք լինեն իրար հետ: Իրանում շահի ռեժիմը կյանքի էր կոչվել ԱՄՆ-ի կողմից, որ Միջին Արևելքում կատարում էր ԱՄՆ-ի քաղաքականությունները: Իրանում շահական ռեժիմի կործանմամբ ԱՄՆ-ն ծանր հարված ստացավ, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հսկողությունն ու ազդեցությունը ապահովելու հարցում ոչ մի երկիր չէր կարող փոխարինել Իրանին: Այս պատճառով էլ Իսլամական հեղափոխության հետ ԱՄՆ-ի թշնամությունը շատ խոր ու ծավալուն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարությունը Իսլամական հանրապետության կործանումն է եղել: 1980թ. հուլիսի 6-ին ԽՍՀՄ-ի ազդեցության տակ գտնվող Սադդամի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Բժեզինսկիի հանդիպումից հետո նոր էջ բացվեց ԱՄՆ-ի ու Իրաքի հարաբերություններում: Այս հանդիպումից հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը արտոնեց 5 ուղևորատար Բոյինգ ինքնաթիռ վաճառել Իրաքին ու Իրանի դեմ Իրաքի հարձակումից քանի օր առաջ չեղարկվեց Ջեներալ Էլեքթրիք ընկերության շարժիչների վաճառքի հարցում Իրաքի նկատմամբ սահմանված արգելքը: Չնայած ԱՄՆ-ի ու Իրաքի միջև առկա վատատեսության Վաշինգտոնը Բաղդադին համարում էր միակ միջոցն ու գուցե միակ ուժը, որ կարող էր առճակատվել ԻԻՀ-ի նոր համակարգի հետ: Սադդամը Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հատուկ ուշադրությունը հարմար առիթ էր համարում իր երազանքների իրականացման համար հատկապես որպես տարածաշրջանի ժանդարմ Իրանին փոխարինելու և արաբական աշխարհի առաջնորդությունն իր ձեռքն առնելու հարցում: Իրաքի բռնապետը ամրապնդեց Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները և իսլամական ծայրահեղականության դեմ ներկայացավ որպես Ռիադի կայունության պաշտպան: ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալու և ԽՍՀՄ-ի հետ իր կապերը պահպանելու համար Սադդամը դուրս եկավ Քամփ Դեյվիդի դեմ արաբների դիմադրության ճակատից: ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ ունեցած իր ընկալումով 1980թ Ապրիլի 9-ին նախքան ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների խզումը Սադդամ Հոսեյնը հայտարարել էր.«Իրաքը պատրաստ է պատերազմել իր ինքնիշխանության պահպանման համար»: ԱՄՆ-ի ու Իրաքի միջև համադրվածությունը, որ բխում էր իսլամական հեղափոխությանը դիմակայելու հարցում նրանց միաբանությունից, ենթահող ստեղծեց Իրանի նկատմամբ Իրաքի կողմից գործադրվող ագրեսիայի համար»:
Իրանի նկատմամբ բազմակողմանի հարձակում սանձազերծելու Սադդամի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի միջոցով Իրաքին տրամադրեց իրանի ռազմական, տնտեսական ու հասարակական իրավիճակի մասին գաղտնի տեղեկություններ, ինչը ավելի հուսադրեց Իրաքին: Ֆրանսիական Ժուն Աֆրիկա պարբերականը 1982 թ. հունիսի 9-ին գրել էր.«Մեկ ամիս նախքան Իրան-Իրաք պատերազմի սանձազերծումը, Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները Սադդամին դիմավորելու ժամանակ թագավորական պարգև տվեցին նրան, ինչը Իրանի տնտեսական, հասարակական ու ռազմական իրավիճակի մասին ԱՄՆ-ի գաղտնի գործակալությունների զեկույցն էր: Դրանից առավել, այս փաստաթղթի մեջ հստակ տեղեկություններ կային Իրանի բանակի վիճակի, զինծառայողների թվաքանակի, բանակում առկա ռազմական տեխնիկայի ու տարբեր այլ խնդիրների մասին, որոնք չափազանց գաղտնի տեղեկություններ էին, որ տրամադրվել էին Սադդամին: Կարճ ասած այդ փաստաթղթով պատրաստվել էր Իրանի դեմ ոտնձգության լիարժեք պլանը»: Նախքան հեղափոխության հաղթանակը Իրանի բանակն ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ընթացքը լիովին կախված էր ԱՄՆ-ից: Իրանի զորայինները բարձրագույն վերապատրաստումն անց էին կացնում ԱՄՆ-ում: Իրանի բանակի ռազմական իրավիճակի մասին ԱՄՆ-ն ավելի շատ տեղեկությունների էր տիրապետում: Այդ պատճառով էլ այս տեղեկությունները չափազանց արժեքավոր էին Սադդամի համար և Սադդամը կարծում էր, որ այդ տեղեկություններով երեք օրվա ընթացքում կարող է գրավել Խուզիստան նահանգը: Շպիգել օրաթերթը այս կապակցությամբ գրել էր.«Գոյություն ունեն շատ պատճառներ առ այն, որ ԻԻՀ-ն կպարտվի Իրաքի հետ դասական պատերազմում, քանի որ Իրաքն ունի սպառազինված ու պատրաստված բանակ»: Հերալդ Թրիբոն թերթը այս կապակցությամբ իր վերլուծության մեջ գրել էր.«Ամերիկացի վերլուծաբանները համոզված են, որ Իրանի բանակը չի կարող պահպանել երկրի սահմանները և ծանր ու կոշտ պատերազմի ընթացքում մի քանի օր ու գուցե մեկ կամ երկու շաբաթ ավել չի դիմանա»:
Իրանի դեմ Սադդամի բանակի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Իրանում երկրի պատասխանատուների միջև նույնպես բացակայում էր անհրաժեշտ միասնությունը և որոշները հեղափոխականի անվան տակ պաշտոններ էին զբաղեցրել, որոնց մի մասը թշնամու գործակալներն էին: Նրանցից մեկը ԻԻՀ-ի առաջին նախագահ և զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբոլհասան Բանի Սադրն էր: Ալ-Հավադես պարբերականը այս կապակցությամբ գրել էր.«Բանի Սադրը գիտի, որ Իրանի բանակը համապատասխան սպառազինություն չունենալու պատճառով չի կարող դիմակայել Իրաքի բանակին ու բացի այդ բանակի ղեկավարները կամ մահապատժի են ենթարկվել կամ էլ փախել են և տեխնիկները նույնպես աշխատանքից հեռացվել են: Բանի Սադրը սակայն լավ գիտակցում է, որ եթե Իրաքի բանակը մտնի Իրան հարմար առիթ կստեղծվի բանակն ու ազգային ուժերն իր շուրջն հավաքելու համար»: Բանի Սադրը Իրաքի ռազմական ագրեսիան գնահատում էր որպես մի առիթ իր դիրքերն ամրապնդելու համար: Այդ պատճառով էլ ժողովրդական ու հեղափոխական կառույցների հովանու ներքո պատերազմի ճակատ մեկնած ժողովրդական ուժերը բաասական բանակին դիմակայելու հարցում զրկված էին բանակի կողմից ցուցաբերվող համագործակցությունից ու օգնություններից:
Հատկանշական է, որ Թաբասի գործողության պարտությունից հետո ամերիկացիները քննարկել էին հեղաշրջման ու պատերազմի նախագծերը և որոշ պատճառներով հեղաշրջումը առաջնահերթ էին համարում: Հեղաշրջման տարրերից մեկը իր խոստովանությունների մեջ գրում է.«Վեճն այն էր, թե ո՞ր քայլը լինի առաջինը պատերազմը թե հեղաշրջումը: Հեղաշրջման պարտության դեպքում բանակի նկատմամբ առկա անվստահությունը հարմար ենթահող կստեղծի պատերազմի սանձազերծման համար»: Մեկնարկային կետում բացահայտված հեղաշրջմանը զուգահեռ, Իրաքը հակամարտություն ստեղծեց սահմանային քսան շրջաններում և իրավիճակն այնպես սրեց, որ ներքին ուշադրությունը կենտրոնացվեր սահմանային խնդիրների վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի նկատմամբ Սադդամի ռեժիմի ագրեսիան պլանավորվել էր տարածաշրջանի ու գերտերությունների մակարդակով, փաստերի ու վկայությունների համաձայն Իրաքն ու տարածաշրջանի որոշ երկրները ակտիվ դերակատարություն են ունեցել հեղաշրջող տարրերին աջակցելու հարցում: Ինչպես Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Բժեզինսկին էր ասել ԱՄՆ-ի պահանջները Իրանին պարտադրելու հարցով Իրաքին տրված նոր դերը պատճառ դարձավ, որ հեղաշրջման ձախողումից հետո Իրաքը իր զինված ուժերը տեղակայի սահմանային շրջաններ ու նախապատրաստվի Իրանի դեմ պատերազմը սանձազերծելու համար: