Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (15.Թռիչք բժշկական գիտությունների ոլորտում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126809-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(15.Թռիչք_բժշկական_գիտությունների_ոլորտում)
Իրանական 1399թ. տարեմուտի առիթով հղած ուղերձում Այաթոլլահ Խամենեին այս տարին անվանել է «Արտադրության թռիչքի» տարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2020 00:11 Asia/Tehran

Իրանական 1399թ. տարեմուտի առիթով հղած ուղերձում Այաթոլլահ Խամենեին այս տարին անվանել է «Արտադրության թռիչքի» տարի:

Արտադրության թռիչքը լայն հասկացություն է և արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների ոլորտին առնչվող նպատակներ հետապնդելուց բացի, գիտական ցուցանիշների աճի, գիտական արտադրանքների ու գիտական ծառայությունների մատուցման ոլորտում այն նույնպես հետապնդում է ռազմավարական ու երկարատև նպատակներ:

Այս ոլորտի հետ կապված կարևոր բաժիններից մեկը առողջապահական զբոսաշրջությունն է և այլ երկրներից եկած պացիենտերին բժշկական ու բուժման ծառայություններ մատուցելը:

Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանը բժշկության, բուժման ու դեղերի արտադրության ոլորտում կախված էր այլ երկրներից և չէին կարողանում  երկրի ներսում բավարարել բժշկական կարիքների մեծ մասը :

Մինչև 1357թ. Իրանը այլ երկրներից ինչպես Բանգլադեշից, Հնդկաստանից ու Պակիստանից բժիշկներ է բերել  երկիր:

Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը բժշկական սարքավորումների ու այլ պարագաների առումով Իրանը ոչ միայն հեռու էր մնացել իր ժամանակի առաջադիմություններից, այլև երկրի շրջանների մեծ մասի բնակիչները տառապում էին նախնական հնարավորությունների այդ թվում հիվանդանոցների ու բուժարանների բացակայությունից: Շատ քաղաքների բնակիչներին հասանելի չէին հիվանդանոցն ու բժիշկները:

Այժմ իսլամական հեղափոխության հաղթանակից 4 տասնամյակ անց, Իրանը տեղ է գտել աշխարհի առաջադեմ երկրների շարքում և դարձել է բուժման ու բժշկական կրթության կարևորագույն բևեռներից մեկը:

Բժշկական կրթության ինստիտուտների ընդլայնմամբ և բժշկական տարբեր ճյուղերում մասնագետ ուժերի քանակական ու որակական աճով աստիճանաբար վերացել են կարիքները այնպես որ բժիշկների արտերկիր գործուղման ոլորտում տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բաժնում Իրանը համարվում է բժշկական բևեռներից մեկը և հեղափոխության հաղթանակից հետո Իրանը համեմատվում է աշխարհի առաջադեմ կենտրոնների հետ:

Տարածաշրջանային երկրների մեջ Իրանը տարբեր հիվանդությունների բուժման այդ թվում քաղցկեղի բուժման մեջ առաջատար  դիրքերում է:

Այս ոլորտում Իրանի առաջադիմությունները պատճառ են դարձել, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում նվազի քաղցկեղի պատճառով մահվան դեպքերի թիվը:

Այս ոլորտում Իրանի արձանագրած առաջադիմությունները նույնպես պատճառ են դարձել, որ մեծ թվով հիվանդներ բուժում ստանալու ու հատկապես քաղցկեղի բուժման համար տարածաշրջանի ու հարևան երկրներից ընտրեն Իրանը:

Արդիական սարքավորումների օգտագործումը, բժիշկների բարձր կարողություններն ու դրա հետ միասին ցածր ծախսերը Իրանում բուժվելու առավելություններից են համարվում:

Իրանի բժշկագիտական համալսարանը պարծանքով է հայտարարում, որ առաջին քայլերն է կատարում նորագույն պրոտոնների կիրառման հատկապես քաղցկեղի բուժման մեջ  ծանր պրոտոնների օգտագործման ոլորտում:

Ներկա դրությամբ իրանցի մասնագետները տարբեր քաղցկեղների այդ թվում աչքի, կոկորդի, գլխուղեղի և ներքին օրգանների քաղցկեղների կանխարգելման, ախտորոշման ու բուժման երեք հարթակներում գործունեություն են ծավալում: Ցողունային բջիջներին առնչվող հարթակում ծառայությունների մատուցումը նույնպես այն թեմաներից է, որ Իրանի գերագույն առաջնորդը բազմիցս կարևորել է այն:

Ցողունային բջիջների գիտությունը նույնպես համարվում է Իրանում առկա առաջատար ճյուղերից մեկը:

Ցողունային բջիջների կարևորությունը կայանում է նրանում, որ կարող են ձևավորել լիարժեք մարդ: Գեների ու ԴՆԹ-ի հայտնաբերման նման ցողունային բջիջների հայտնագործումը կարողացավ մեծ հեղաշրջում առաջացնել գիտության ոլորտում, այս առումով էլ Իրանում ցողունային բջիջներին ուշադրություն դարձնելը առաջնահերթություն է համարվել:

Աշխարհում շուրջ 45 տարի է ինչ հայտնաբերվել են ցողունային բջիջները: Գիտնականները ցողունային բջիջները առաջին անգամ 1970թ. բաժանեցին արյան քաղցկեղի բջիջներից և դրանից հետո 1998թ. նրանք այդ բջիջներն ստացան մարդու սաղմի բջիջներից:

Իրանում ցողունային բջիջների գիտության ոլորտում առաջադիմությունը տեղի է ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Մանկավարժական համալսարանը, Ռոյանի հետազոտական կենտրոնը, Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանը և Թեհրանի պետական համալսարանը եղել են այն կենտրոնները, որոնք ցողունային բջիջների մասին հետազոտությունները սկսել են երկու տասնամյակ առաջ: Այս ընթացքը պատճառ դարձավ, որ Իրանն այլ երկրների հետ համաքայլ առաջադիմություն ունենա այս ոլորտում:

Ներկա դրությամբ Սկոպուսի համաշխարհային տվյալների համաձայն Իրանը ցողունային բջիջների ոլորտում գիտության արտադրության հարցում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Այս առաջադիմությունները ցույց են տալիս, որ Իրանը կարող է 5-10 տարվա ընթացքում ցողունային բջիջների ոլորտում գիտության արտադրության հարցում հայտնվել առաջին տասնյակում:

Անդրադառնալով այն խնդրին, որ 1404թ. հեռանկարով գիտական առումով Իրանը պետք է աշխարհում բարձր դիրքեր զբաղեցնի ու ցողունային բջիջների ոլորտում գիտության արտադրության հարցում աշխարհում հասնի բարձր դիրքի ու լինի տարածաշրջանի առաջին ուժը, Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանի ղեկավար դոկտեր «Նիք Նեժադը» ասում է.«Ներկա դրությամբ ցողունային բջիջների ոլորտում Իրանը տարածաշրջանի առաջատարն է և հուսով ենք, որ այդ հարցը գլոբալ մակարդակով նույնպես հնարավոր կլինի:

Ներկա դրությամբ հիմնական հետազոտություններ են իրականացվել նյարդաբանական հիվանդությունների ինչպես պարկինսոնի ու ալցհեյմերի, շաքարային դիաբետի, լյարդի ու երիկամների անբավարարության բուժման հարցում: Նույնպես սրտանոթային և մաշկային հիվանդությունների, օստեոպորոզի և քաղցկեղի հարցում կլինիկական փորձերի փուլն ենք անցկացնում»:

Ցողունային բջիջներով քաղցկեղի ուսումնասիրության հարցում նույնպես Իրանը առաջատար դիրք է զբաղեցնում: Ցողունային բջիջներով բուժումը նոր թեմա է հետևաբար թվում է թե Իրանը կարող է հաղթող երկիր լինել եթե հայտնաբերի ցողունային բջիջներով բուժման նոր մեթոդները:

Նիք Նեժադի ասելով կան անձինք, որ այլ երկրներից ցողունային բջիջներով բուժվելու համար գալիս են Իրան և պետք է կարողանանք առողջապահական զբոսաշրջությամբ ճանապարհ հարթել այս գիտության ընդլայնման ու երկրում հարստության ստեղծման համար:

Անդրադառնալով այն խնդրին, որ աշխարհի շատ երկրներ 2020թ. և ուրիշ երկրներ մինչև 2025թ. նպատակ ունեն իրականացնել ցողունային բջիջներով  տարբեր հիվանդությունների բուժումը Դոկտոր Նիք Նեժադը համոզված է, որ Իրանը նույնպես կարող է այս ժամանակահատվածի ընթացքում հույս դնել ցողունային բջիջներով բուժման վրա:

Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի հետ խորհրդակցությամբ ու Իրանի գերագույն առաջնորդի կողմից հաստատված «Առողջության ընդհանուր քաղաքականությունների» համաձայն բժշկության ու բուժման ծրագրերի ընդլայնման բաժնում Իրանի ռազմավարական նպատակներն են՝ տարածաշրջանում առաջին դիրքը գրավելու համար առողջապահության ցուցանիշների զարգացումը, գիտության ու բժշկական ծառայությունների մատուցման հարցում բարձր դիրքերի հասնելու համար նորարար մոտեցումներով բժշկագիտության հետազոտությունների բաժնում հեղաշրջումը և Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում ու իսլամական աշխարհում Իրանին բժշկական բևեռը դարձնելը: Արտադրության թռիչքի տարում իրականացվող քայլերը այս նպատակներին հասնելու համար կապահովվեն Իրանի հաջողությունը:

Միակողմանի ու անօրինական պատժամիջոցների ժամանակաշրջանում Քովիդ-19 հիվանդության հետ կապված դեղերի տեղական արտադրությունը և կլինիկական փորձերը մի անգամ ևս ընդգծել են այս ոլորտում Իրանի կարողությունները:

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարար դոկտոր Սաիդ Նամաքին ԱՀԿ-ի անդամ Արևելյան Միջերկրականի երկրների առողջապապհության նախարարների վիրտուալ նիստի ընթացքում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր փորձը փոխանցել տարածաշրջանի երկրներին: