Իրանցի կանայք(2)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ կծանոթացնենք«Կանայք իսլամում» վերնագրով գրքի հեղինակ Ֆարիբա Ալասվանդի հետ: Ընկերակցեք մեզ:
«Կանայք իսլամում» վերնագրով գրքում ասված է.«Որոշակի տարբերություններով երկու սեռերի արարման մեջ, յուրաքանչյուրի համար զանազան դերեր է նկատի առնվել:Արարման սկզբում երկու սեռերը դարձան ուղեկիցներ և զուգընկերներ և ամուսնության այս կապը շարունակվեց:Մեկ զույգը կազմում է մարդկության ամբողջական շրջանակը:Այսպիսով, կինն ու տղամարդը համալրում են միմյանց:Այս փոխլրացումն արտահայտվում է ինչպես բնական հատկություններով,որոնք են ՝կարիքները և կարողությունները, այնպես էլ այն իրավունքներով ու պարտականություններով, որ հիշյալ երկուսը ունեն միմյանց նկատմամբ:Որքանով,որ մարդիկ ձգտեն առավել համալրել միմյանց, այնքան ավելի արդյունավետ կլինի մարդկային զույգը։ Ուրեմն բնական տարբերությունները ոչ թե մեկ սեռի մյուսի նկատմամբ արժեքի և առաքինության ապացույցն է , այլ իդեալական կյանք ապրելու միջոցը»:
Գրքի առաջին հատորը քննարկում է ճանաչողության և հասկացողության ընդհանրություններն ու հիմունքները, նաեւ իսլամում կանանց իրավունքները, իսկ երկրորդ հատորն անդրադառնում է՝ անհատական, սոցիալական և ընտանեկան ոլորտներում կանանց իսլամական իրավունքներին:Գիրքը հարուստ է գիտական ու կրոնական բովանդակությամբ : Գրքի հեղինակն է Դոկտոր «Ֆարիբա Ալասվանդ»-ը: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք այս բարեկիրթ տիկնոջ հետ:
Ֆարիբա Ալասվանդը, Կանանց և ընտանիքի մասին հետազոտությունների կենտրոնի գիտական կազմի , կանանց կրոնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի և կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ է, կնոջ և ընտանիքի հետ կապված հարցերի ոլորտում հետազոտող և քարոզիչ է և ունի կրոնագիտական կենտրոնի չորրորդ աստիճանի վկայական :Նա, կանանց կրոնագիտության և սոցիալական հարցերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, և նրա «Կինն իսլամում» գիրքն արժանացել է կրոնագիտական կենտրոնի «Տարվա գիրք» մրցանակին:
Տկն. Ալասվանդի հիմնական մտահոգությունը ՝Մոհամմադ մարգարեի դստեր՝ Զահրային ներկայացնելն է, որպես մուսուլման կանանց օրինակելի խորհրդանիշ:Նա «Կինը իսլամում» գրքի նախաբանում այսպես է գրում.«Շիական մտածողության մեջ, մարգարեական ավանդույթի և իսլամի իմամների բարքերին զուգընթաց, աշխարհի միակ տիկինը ՝ Ֆաթեմե Զահրան, շարժման ելակետը և թաքնված միտքն է , նա է մուսուլման կանանց հասկացության առանցքը և ամբողջ արժանապատվության և անհատականության կառուցվածքը:Սրբազնագույն տիկնոջ արարմամբ , կանանց պատմական նվաստացմանը փոխարինեց մարդկային կյանքի համատեքստում՝ կանացիության ընթացակարգը:Նա ապացուցեց , թե ինչպես կանացի զգացմունքներն ու ճկունությունը կարելի է զուգակցել դյուցազնական իմացականությամբ ու գիտակցությամբ,տան մթնոլորտը կարելի է վերածել հասարակական ու պատմական իրադարձութիւնների ելակետի, կարելի է պաշտամունքի զոհասեղանին ներդաշնակ լինել Աստծու հետ , այնտեղից մտնել մզկիթ և գագաթնակետին հասցնել հռետորաբանությունը քաղաքական ու մշակութային գրականության մեջ: Կանացի վեհագույն հեղինակութունը կարելի է մեկնաբանել ՝ ամուսնու հանդեպ հնազանդությամբ, երեխայի դաստիարակությամբ, նպատակասլաց տնային տնտեսությամբ, գիտության և գիտելիքի նկատմամբ ուշադրությամբ, քարոզչական աշխատանքներով, մաքրամաքուր վարք ու բարքով , ջիհադին և ջիհականներին աջակցելով , սոցիալական ու կյանքի կարևորագույն ոլորտներում արդյունավետ ներկայությամբ և պատմության մեջ հավերժացնել նյութական կարճատև կյանքը »:
Նա Կանադա կատարած իր ուղևորության մասին այսպես է գրում.««Մակ Մաստեր» համալսարանում ,իսլամական հարցերով դասախոսներից մեկը ցանկացավ ներկայացնել Շիա միստիցիզմում կանանց խնդիրը և դասարանում այդ թեմայի ներկայացումը վստահեց ինձ: Նրանց քննարկման թեման էր «Ռաբեէ Ադուեն», որպես միստիկ կնոջ տիպարը , բայց ես ասացի, որ միստիկ կանանց իմ մոդելը հազրաթ Զահրան է: Մեկ ժամյա քննարկումը խիստ ազդեցիկ էր,ոչ այն առումով ,որ բոլորը սիրահարվեն Հազրաթ Զահրային, այլ նրանց վրա ազդել էր այն փաստը, որ տասնչորս դար առաջ ապրել է մի կին, որը կատարյալ կին էր և ապրում էր այս կերպ»:
...
Ֆարիբա Ալասվանդը ծնվել է 1967 թվականին Խուզեստան նահանգում, իսկ 1983 թվականին կրոնագիտական կրթություն է ստացել:1986 թվականից նա դասավանդում է Մասջեդ Սոլեյմանի կրոնագիտական դպրոցներում , 1990 թվականից ՝ Ղոմի Ալ-Զահրա համալսարանում, ապա իր գիտական և մտավոր գիտելիքները փոխանցում է երկրի համալսարանների ուսանողներին:Ուսանելու և դասավանդելու հետ զուգընթաց , նա նաև պարսկերենով ու արաբերենով գրել է բազմաթիվ գիտական և մասնագիտական հոդվածներ հետևյալ թեմաներով՝ ֆեմինիզմ, աղջիկների սեռական հասունություն, «Դիյե և ղեսաս»,(արյան գին և մահապատիժ), ամուսնալուծության բնույթ, և երկու գիրք ՝ «Կանայք և հավասար իրավունքներ»և «Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիայի քննարկումը»:
Միևնույն ժամանակ, տկն. Ալասվանդը սկսեց իր գիտական քարոզչական ուղևորությունները արտասահման և ճանապարհորդեց ՝ Լիբանան, Սիրիա, Թուրքիա և ԱՄԷ:Ճանապարհորդությունների նպատակներից մեկը՝ մուսուլման կրթված կանանց մասնակցությամբ համաշխարհային կազմակերպություն ստեղծելու գաղափարի արծարծելն էր , որի հիմքը դրվեց:
Նա մի զրույցի ընթացքում ասել է.
«Ես ընթերցանությունը սկսել եմ տարրական դպրոցի առաջին և երկրորդ դասարաններից: Golden Books- ը տպագրում էր այնպիսի մեծությունների , ինչպիսիք էին՝ Վիկտոր Հյուգոյի և Ժան Ժակ Ռուսոյի վեպերի 30 էջանոց ամփոփագրերը և ես գնում էի այդ գրքերը ու կարդում դրանք ,ինչը ինձ համար դարձավ հարստություն :Հինգերորդ դասարանում ես վերցնելով«Ամիդ»բառարանը անգիր էի անում բառեր: Երբ այդ բառերը օգտագործում էի իմ մանկական շարադրություններում ,նույնիսկ զավեշտական էին թվում: Սակայն այդ քայլը բավականին նպաստեց գրելուս ունակությանը: Առաջին ուղեցույց դասարանում գրածս շարադրությունը ուսուցիչների միջոցով ձեռքից ձեռք էր անցնում և ուսուցիչներից մեկը ,որ մինչ օրս չիմացա ով է եղել ,ինձ նվիրեց երկու հաստափոր գրքեր ,որոնց շատ փորձեցի այն ժամանակ հասկանալ,սակայն չհաջողեցի: Առաջին միջնակարգ դասարանում այնքան նվերներ էի ստացել ,որ ուսումնադաստիարակչության նախարարությունը արգելել էր ինձ ,մասկանցելու քննություններին ու օլիմպիադաներին: Ես այդ տարիներին փորձեցի գրել հոդվածներ , պիեսներ և այլն»:
Ալասվանդը ,իսլամական հեղափոխությունից հետո կանանց ինքնավստահությունը ,զարգացումը և դինամիկան համարել է անժխտելի և կարևոր իրողություն և ասել է.«Իսլամական հեղափոխությունը ինձ փոխանցեց այն զգացողությունը ,թե՝որոշված է մենք կերտենք երկրի ապագան: Ցանկանում եմ երիտասարդներին ասել ,որ իրենց համար ստեղծված պայմաններում պիտի ճշտեն իրենց նպատակները ,չսպասելով ոչ ոքու»:
Նա ընդգծում է նաև.«Պիտի ասել ,որ հասարակությունը և համայնքը կարիք ունի գրագետ անձանց: Մարդ, որն ունի հմտություններ և մոտիվացիա:Պահանջում է նման անձի ,ով ոչ միայն առաջատար կլինի կրոնագիտության , այլ նաև ճարտարագիտության, բժշկության և այլ ոլորտներում : Նման մարդիկ են , ովքեր առաջ են շարժվում և հասարակությունը առաջ են մղում:Նրանք մարդիկ են, ովքեր ունեն բարձր տեխնիկա, գրագիտություն և գործող ուժ:Հետևաբար, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, հատկապես տիկնանց, ոչ պաշտոնականացված մի մասի այս անձնական հատկությունների թուլությունն է,օրինակ, երբ մարդիկ փնտրում են որոշակի բառ, որը գալիս է գիտելիքից և գրագիտությունից, եթե ձեր խոսքը մասնագիտացված և արհեստավարժ չէ, դուք ստանում եք որոշակի մակարդակի պատասխան և չեք կարող անցնել ավելի բարձր մակարդակի:Եթե գրագետ եք, բայց չունեք սոցիալական հմտություններ. դուք չեք կարող լավ հարցեր տալ, լավ պատասխանել և լավ մարտահրավեր նետել, դուք կանգ եք առնում մեկ մակարդակի վրա:Հասարակությունն ունի ամբողջովին ինտերակտիվ մթնոլորտ, և իրերը փոխազդում են: «Մեր ազդելու ունակությունը մեծապես կախված է մեր սեփական ուժից»:
Կանանց և ընտանիքի բնագավառում ամենաշատ հոդվածների հեղինակը խորհուրդ է տալիս սկսել ընտանիքից `հասարակությունը բարեփոխելու համար:Թեև այսօր այն համոզման ենք, որ ընտանիքները դաստիարակչության ոլորտում այդ հեղինակությունը կամ լիազորությունը չունեն, և որ կապի տեխնոլոգիաները հսկայական անջրպետ են ստեղծել ընտանիքի և երեխաների միջև:Բացի այդ, սոցիալական ծրագրավորումներին իշխող մոտեցումները պիտի դառնան չափավոր և ծրագրեր չմշակեն հաճոյամոլության հիմամբ: Քանի որ հաճոյական ապրելակերպը կատարելապես ծաղրանկար է, որի հաճույքը անտրամաբանորեն աճում է , իսկ տրամաբանական կողմը նվազ է աճում : Սակայն չափավոր կյանքում ,որը ձևավորված է ըստ չափավորության ,ամեն ինչ հաճելի է ,քանի որ ամեն ինչ իր տեղում է: