Իրանցի կանայք(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127432-Իրանցի_կանայք(2)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ կծանոթացնենք«Կանայք իսլամում» վերնագրով գրքի հեղինակ Ֆարիբա Ալասվանդի հետ: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 20:09 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ կծանոթացնենք«Կանայք իսլամում» վերնագրով գրքի հեղինակ Ֆարիբա Ալասվանդի հետ: Ընկերակցեք մեզ:

 «Կանայք իսլամում» վերնագրով գրքում ասված է.«Որոշակի տարբերություններով երկու սեռերի արարման մեջ, յուրաքանչյուրի համար զանազան դերեր է նկատի առնվել:Արարման  սկզբում երկու սեռերը դարձան ուղեկիցներ և զուգընկերներ և ամուսնության այս կապը շարունակվեց:Մեկ զույգը կազմում է մարդկության ամբողջական շրջանակը:Այսպիսով, կինն ու տղամարդը համալրում  են միմյանց:Այս փոխլրացումն արտահայտվում է ինչպես բնական հատկություններով,որոնք են ՝կարիքները և կարողությունները, այնպես էլ այն իրավունքներով ու պարտականություններով, որ հիշյալ երկուսը ունեն միմյանց նկատմամբ:Որքանով,որ  մարդիկ ձգտեն առավել համալրել միմյանց, այնքան ավելի արդյունավետ կլինի մարդկային զույգը։ Ուրեմն  բնական տարբերությունները ոչ թե մեկ սեռի մյուսի նկատմամբ արժեքի և առաքինության ապացույցն է , այլ իդեալական կյանք ապրելու միջոցը»:

Գրքի առաջին հատորը քննարկում  է ճանաչողության և հասկացողության ընդհանրություններն ու հիմունքները, նաեւ իսլամում  կանանց իրավունքները, իսկ երկրորդ հատորն անդրադառնում է՝ անհատական, սոցիալական և ընտանեկան ոլորտներում կանանց իսլամական իրավունքներին:Գիրքը հարուստ է գիտական ​​ու կրոնական բովանդակությամբ : Գրքի հեղինակն է Դոկտոր «Ֆարիբա Ալասվանդ»-ը: Այս  հաղորդման ընթացքում  կծանոթանանք  այս բարեկիրթ  տիկնոջ  հետ:

Ֆարիբա Ալասվանդ

Ֆարիբա Ալասվանդը, Կանանց և ընտանիքի մասին հետազոտությունների կենտրոնի գիտական  կազմի , կանանց կրոնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի և կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ է, կնոջ  և ընտանիքի հետ կապված հարցերի ոլորտում հետազոտող և քարոզիչ է և ունի կրոնագիտական կենտրոնի  չորրորդ աստիճանի  վկայական :Նա, կանանց կրոնագիտության  և սոցիալական հարցերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, և նրա «Կինն իսլամում» գիրքն արժանացել է կրոնագիտական կենտրոնի  «Տարվա գիրք» մրցանակին:

Տկն. Ալասվանդի հիմնական մտահոգությունը ՝Մոհամմադ մարգարեի դստեր՝  Զահրային ներկայացնելն է, որպես մուսուլման  կանանց օրինակելի խորհրդանիշ:Նա  «Կինը  իսլամում» գրքի նախաբանում այսպես է գրում.«Շիական մտածողության մեջ, մարգարեական ավանդույթի և իսլամի իմամների բարքերին զուգընթաց, աշխարհի միակ տիկինը ՝ Ֆաթեմե Զահրան, շարժման ելակետը և թաքնված միտքն է , նա է մուսուլման  կանանց հասկացության առանցքը և ամբողջ արժանապատվության և անհատականության կառուցվածքը:Սրբազնագույն տիկնոջ արարմամբ , կանանց պատմական նվաստացմանը փոխարինեց մարդկային կյանքի համատեքստում՝ կանացիության ընթացակարգը:Նա ապացուցեց , թե ինչպես կանացի զգացմունքներն ու ճկունությունը կարելի է զուգակցել դյուցազնական  իմացականությամբ ու գիտակցությամբ,տան մթնոլորտը կարելի է վերածել հասարակական ու պատմական իրադարձութիւնների ելակետի, կարելի է պաշտամունքի զոհասեղանին  ներդաշնակ լինել Աստծու հետ , այնտեղից մտնել մզկիթ և գագաթնակետին  հասցնել հռետորաբանությունը քաղաքական ու մշակութային գրականության մեջ: Կանացի վեհագույն  հեղինակութունը  կարելի է մեկնաբանել ՝ ամուսնու հանդեպ հնազանդությամբ, երեխայի դաստիարակությամբ, նպատակասլաց տնային տնտեսությամբ, գիտության և գիտելիքի նկատմամբ ուշադրությամբ, քարոզչական  աշխատանքներով, մաքրամաքուր վարք ու բարքով , ջիհադին և ջիհականներին աջակցելով  , սոցիալական ու  կյանքի կարևորագույն ոլորտներում արդյունավետ ներկայությամբ և պատմության մեջ հավերժացնել նյութական կարճատև կյանքը »: 

Նա Կանադա կատարած  իր ուղևորության մասին այսպես է գրում.««Մակ Մաստեր» համալսարանում ,իսլամական հարցերով  դասախոսներից մեկը ցանկացավ  ներկայացնել Շիա  միստիցիզմում  կանանց խնդիրը  և դասարանում այդ թեմայի ներկայացումը վստահեց ինձ: Նրանց  քննարկման թեման էր «Ռաբեէ Ադուեն», որպես միստիկ կնոջ տիպարը , բայց ես ասացի, որ միստիկ կանանց  իմ մոդելը հազրաթ Զահրան է: Մեկ ժամյա քննարկումը խիստ ազդեցիկ էր,ոչ այն առումով ,որ  բոլորը սիրահարվեն  Հազրաթ Զահրային, այլ նրանց վրա ազդել էր այն փաստը, որ տասնչորս դար առաջ ապրել է մի կին, որը կատարյալ  կին էր և ապրում էր այս կերպ»:

...

Ֆարիբա Ալասվանդը ծնվել է 1967 թվականին Խուզեստան նահանգում, իսկ 1983 թվականին  կրոնագիտական կրթություն է ստացել:1986 թվականից նա դասավանդում է  Մասջեդ Սոլեյմանի կրոնագիտական դպրոցներում , 1990 թվականից ՝ Ղոմի  Ալ-Զահրա համալսարանում, ապա իր գիտական ​​և մտավոր գիտելիքները  փոխանցում է երկրի համալսարանների ուսանողներին:Ուսանելու և դասավանդելու հետ զուգընթաց , նա նաև պարսկերենով ու արաբերենով  գրել է բազմաթիվ գիտական ​​և մասնագիտական հոդվածներ հետևյալ թեմաներով՝ ֆեմինիզմ, աղջիկների սեռական հասունություն, «Դիյե և ղեսաս»,(արյան գին և մահապատիժ), ամուսնալուծության բնույթ, և երկու գիրք ՝ «Կանայք և հավասար իրավունքներ»և «Կանանց նկատմամբ խտրականության  վերացման  կոնվենցիայի քննարկումը»:

Ֆարիբա Ալասվանդը

 

Միևնույն ժամանակ, տկն. Ալասվանդը սկսեց իր գիտական ​​քարոզչական  ուղևորությունները արտասահման և ճանապարհորդեց ՝ Լիբանան, Սիրիա, Թուրքիա և ԱՄԷ:Ճանապարհորդությունների  նպատակներից մեկը՝ մուսուլման կրթված կանանց մասնակցությամբ համաշխարհային կազմակերպություն ստեղծելու գաղափարի արծարծելն էր , որի հիմքը  դրվեց:

Նա մի զրույցի ընթացքում ասել է.

«Ես ընթերցանությունը սկսել եմ  տարրական դպրոցի առաջին և երկրորդ դասարաններից: Golden Books- ը տպագրում էր  այնպիսի մեծությունների , ինչպիսիք էին՝ Վիկտոր Հյուգոյի և Ժան Ժակ Ռուսոյի վեպերի 30 էջանոց  ամփոփագրերը և ես գնում էի այդ գրքերը   ու կարդում դրանք ,ինչը ինձ համար դարձավ  հարստություն :Հինգերորդ դասարանում ես վերցնելով«Ամիդ»բառարանը անգիր էի անում բառեր: Երբ այդ բառերը օգտագործում էի իմ մանկական շարադրություններում ,նույնիսկ զավեշտական էին թվում: Սակայն այդ քայլը բավականին նպաստեց գրելուս ունակությանը: Առաջին ուղեցույց դասարանում  գրածս շարադրությունը ուսուցիչների միջոցով ձեռքից ձեռք էր անցնում և ուսուցիչներից մեկը ,որ մինչ օրս չիմացա ով է եղել ,ինձ նվիրեց երկու հաստափոր գրքեր ,որոնց շատ փորձեցի այն ժամանակ հասկանալ,սակայն չհաջողեցի: Առաջին միջնակարգ դասարանում այնքան նվերներ էի ստացել ,որ ուսումնադաստիարակչության նախարարությունը արգելել էր ինձ ,մասկանցելու քննություններին ու օլիմպիադաներին: Ես այդ տարիներին փորձեցի գրել հոդվածներ , պիեսներ և այլն»: 

Ալասվանդը ,իսլամական հեղափոխությունից հետո կանանց ինքնավստահությունը ,զարգացումը և դինամիկան համարել է անժխտելի և կարևոր իրողություն և ասել է.«Իսլամական հեղափոխությունը ինձ փոխանցեց այն զգացողությունը ,թե՝որոշված է մենք կերտենք երկրի ապագան: Ցանկանում եմ երիտասարդներին ասել ,որ իրենց համար ստեղծված պայմաններում պիտի ճշտեն իրենց նպատակները ,չսպասելով ոչ ոքու»:

Նա ընդգծում է նաև.«Պիտի ասել ,որ հասարակությունը և համայնքը կարիք ունի  գրագետ անձանց: Մարդ, որն ունի հմտություններ և մոտիվացիա:Պահանջում է նման անձի ,ով  ոչ միայն առաջատար կլինի կրոնագիտության , այլ նաև ճարտարագիտության, բժշկության և այլ ոլորտներում : Նման մարդիկ են , ովքեր առաջ են շարժվում և հասարակությունը առաջ են մղում:Նրանք մարդիկ են, ովքեր ունեն բարձր տեխնիկա, գրագիտություն և գործող ուժ:Հետևաբար, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, հատկապես տիկնանց, ոչ պաշտոնականացված մի մասի այս անձնական հատկությունների թուլությունն է,օրինակ, երբ մարդիկ փնտրում են որոշակի բառ, որը գալիս է գիտելիքից և գրագիտությունից, եթե ձեր խոսքը մասնագիտացված և արհեստավարժ չէ, դուք ստանում եք որոշակի մակարդակի պատասխան և չեք կարող անցնել ավելի բարձր մակարդակի:Եթե ​​գրագետ եք, բայց չունեք սոցիալական հմտություններ. դուք չեք կարող լավ հարցեր տալ, լավ պատասխանել և լավ մարտահրավեր նետել, դուք կանգ եք առնում մեկ մակարդակի վրա:Հասարակությունն ունի ամբողջովին ինտերակտիվ մթնոլորտ, և իրերը փոխազդում են: «Մեր ազդելու ունակությունը   մեծապես կախված է մեր սեփական ուժից»:

Կանանց և ընտանիքի բնագավառում ամենաշատ  հոդվածների  հեղինակը խորհուրդ է տալիս սկսել ընտանիքից `հասարակությունը բարեփոխելու համար:Թեև այսօր այն համոզման  ենք, որ ընտանիքները դաստիարակչության ոլորտում այդ հեղինակությունը կամ լիազորությունը չունեն, և որ կապի տեխնոլոգիաները հսկայական անջրպետ են ստեղծել ընտանիքի և երեխաների միջև:Բացի այդ, սոցիալական ծրագրավորումներին իշխող մոտեցումները պիտի դառնան  չափավոր և ծրագրեր չմշակեն հաճոյամոլության հիմամբ: Քանի որ հաճոյական ապրելակերպը կատարելապես ծաղրանկար է, որի  հաճույքը անտրամաբանորեն աճում է , իսկ տրամաբանական կողմը նվազ է աճում : Սակայն  չափավոր կյանքում ,որը ձևավորված է ըստ չափավորության ,ամեն ինչ հաճելի է ,քանի որ ամեն ինչ իր տեղում է: