Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (16)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127494-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(16)
Բժշկական զբոսաշրջությունը երկրների տնտեսության զարգացման կարևոր արդյունաբերություններից է համարվում, որը աշխատատեղերի ստեղծման, արտարժույթի և հարստության ապահովման ոլորտներում խիստ արդյունավետ են երկրների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 08:06 Asia/Tehran

Բժշկական զբոսաշրջությունը երկրների տնտեսության զարգացման կարևոր արդյունաբերություններից է համարվում, որը աշխատատեղերի ստեղծման, արտարժույթի և հարստության ապահովման ոլորտներում խիստ արդյունավետ են երկրների համար:

Վաղ ժամանակներից ի վեր Իրանը տարածաշրջանի բնակիչների համար եղել է բժշկական նվաճումների խորհրդանիշ և բժշկական բևեռ:

Գիտնական, իսլամական ոսկեդարի  խոշորագույն ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա և գրող Ավիցեննան (Աբու Ալի Սինա) հայտնի է որպես վաղ ժամանակների բժշկության հայր։ Ներկայիս դարաշրջանում ևս իրանցի բժիշկները առաջատար են աշխարհում և իրանցի բժիշկների գիտելիքները հավասարազոր են զարգացած երկրների բժիշկների գիտելիքներին: Իրանցիները միշտ էլ նշանակալի դեր են ունեցել գիտության արտադրության մեջ, և այսօրվա մեծ ձեռքբերումները փորձագետների ինքնավստահության և հայրենասիրական ոգու արդյունք են:

Այսօր ամբողջ աշխարհում ներդրողներից շատերը ցանկանում են ներդրումներ կատարել այս ոլորտում:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (WTO) առողջապահական տուրիզմը սահմանում է, որպես «Ծառայությունների մատուցում, որոնք բարելավում կամ բարձրացնում են մարդու առողջությունն ու հոգեկանը»: Իրանը տարեկան շուրջ մեկ միլիոն առողջության զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություն ունի, ինչը համարժեք կլինի երկրի համար 7 միլիարդ դոլար եկամտի ապահովմամբ:

Իրանի առողջապահության  փոխնախարար Դոկտոր Իրաջ Հարիրչին կարծում է որ այս արտարժույթը 10 տարի առաջվա համեմատությամբ 10 անգամով ավելացել է, և համոզված է, որ հարևան երկրների և ECO անդամ երկրների առողջապահական ծառայություններ ստացող բնակչությունը կազմում է ավելի քան 500 միլիոն մարդ, իսկ Իրանը մտադիր է 20 տարվա հեռանկարում երկրի համար նախատեսված 20 միլիոն զբոսաշրջիկների մեծ մասըհատկացնել առողջապահական զբոսաշրջության :

Ջրաբուժության, տիղմաթերապիայի, աղի թերապիայի և ավանդական բժշկությունից բացի, Իրանի տարբեր նահանգներ, հատկապես կենտրոնական նահանգները բժշկական առաջադիմության շնորհիվ, տարեկան հյուրընկալում են արտասահմանից ժամանող բազմաթիվ ճանապարհորդների և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեն:

Այս ոլորտում աշխատելով՝ հնարավոր է մեկ տարվա ընթացքում Իրանի մասնաբաժինը առողջապահական զբոսաշրջության ոլորտում հասցնել 5 միլիարդ դոլարի: Այս ոլորտում նպատակների իրագործումը հնարավոր է Իրանում առկա բժշկական կարողությունների շնորհիվ: Անցյալ տարի աշխարհում այս ոլորտից ստացված եկամուտը կազմել է 400 միլիարդ դոլար, որից Իրանի բաժինը 1,2 միլիարդ դոլար էր:

Թեհրանի, Խորասան Ռազավիի, Ղոմի, Խուզիստանի, Արևմտյան Ատրպատականի և Ֆարսի նահանգները շատ բարձր կարողություններ ունեն առողջապահական զբոսաշրջության արդյունաբերությունը զարգացնելու գործում և այդ հիման վրա ծրագրավորում է կատարվել նշյալ նահանգներում:

Արևելյան Ատրպատականի, Իլամի, Քուրդիստանի, Սիստանի և Բալուչեստանի, Քերմանշահի, Արդաբիլի և Գիլանի նահանգները նույնպես կարևոր դեր են խաղում երկրի բժշկական զբոսաշրջության արդյունաբերության մեջ՝ հարևան երկրներից ընդունելով օտարերկրյա հիվանդներ:

Դեկտոր Հոմայուն Յուսեֆին ասում է, որ տարածաշրջանի բնակիչները մեծ վստահություն ունեն իրանական բժշկության նկատմամբ: Իրանի հարևան երկրների բնակիչներին բժշկական ծառայություններ մատուցելը տարածաշրջանի բնակիչների այս վստահության արդյունքն է:

Շիրազ քաղաքում գտնվող Աբու Ալի Սինայի  (Ավիցեննայի) անվան  օրգանների փոխպատվաստման ամենամեծ կրթական, հետազոտական-բուժական բարեգործական կենտրոնի հնարավորություններն ու համապատասխան բժշկական սարքավորումները այս կենտրոնը դասել  է աշխարհի առաջավոր կենտրոնների շարքում: Հիվանդները ամբողջ երկրից և Պարսից ծոցի երկրներից բժշկական ծառայություններ ստանալու համար գալիս են Շիրազ։

Շիրազի հիվանդանոցային կենտրոններում կատարվում են  տարբեր օրգանների, ներառյալ երիկամների, գեղձերի, լյարդի և ենթաստամոքսային գեղձեր փոխպատվաստում: Այսօր Շիրազի փոխպատվաստման բաժանմունքը դարձել է միջազգային հանրության հայտնի կենտրոն: Երկու տարի առաջ  իրանցի բժիշկներն հենց այս կենտրոնում կատարեցին աչքի ցանցաթաղանթի առաջին արհեստական ​​փոխպատվաստումը,որն առաջինն է համարվում նաև ողջ Արևմտյան Ասիայում: 

Այսօր իրանական բժշկությունը կանգնած է ինքնաբավության և ինքնավստահության գագաթնակետին; 1993 թ.-ին պրոֆեսոր Մալեք Հոսեյնիի ջանքերով Շիրազում կատարվեց սրտի և լյարդի առաջին փոխպատվաստումը և Շիրազը դարձավ լյարդի փոխպատվաստման ամենամեծ կենտրոնն  աշխարհում:

Իրանում լյարդի փոխպատվաստման հայր՝ դոկտոր Սեյեդ Ալի Մալեք Հոսեյնին, նշելով, որ մենք մեծ գիտական ​​առաջընթաց ունենք երկրի բժշկահիտության բոլոր ոլորտներում, ասում է.«Մենք հպարտ ենք, որ ականատեսն ենք օրգանների փոխպատվաստման նոր և ինքնաբավ առաջընթացների և այս բոլոր գործողությունները երկարատև ջանքերի արդյունք են, որոնք այժմ իրականացվում են»։

Նշելով,որ Իրանում մենք կատարում ենք բոլոր առաջադեմ բժշկական և վիրաբուժական բուժումները և այսօր մեր երկրում չկա այնպիսի վիրահատությունը,որի համար կպահանջվի  այլ երկրների բժշկագիտությունը, Դոկտոր Սեյեդ Ալի Մալեք Հոսեյնին հստակեցրել է․«Աբու Ալի Սինայի անվան բժշկական փոխպատվաստման թիմը ավելի քան 900 փոխպատվաստմամբ 2017 թ-ին կոտրեց Կենտրոնական Ամերիկայի  561 փոխպատվաստման ռեկորդը և կարողացավ լյարդի փոխպատվաստումների քանակի առումով նոր ռեկորդ արձանագրել աշխարհում »։

Այս տարի Իրանի հիվանդանոցներ են այցելել Աֆղանստանից, Իրաքից, Ադրբեջանից, Պակիստանից, Օմանից, Բահրեյնից, Քուվեյթից, Թուրքմենստանից, Հնդկաստանից և Կատարից ժամանած առողջապահական զբոսաշրջիկները:

Արտասահմանցի հիվանդներին մատուցվող բժշկական ծառայությունները ներառում են ոսկրածուծի փոխպատվաստում, լսողական, կոկորդի և շնչառության հիվանդությունների բուժում, գանգի վիրահատություն և նյարդավիրաբուժություն, ցողունային բջիջների օգտագործում որոշ քրոնիկ հիվանդությունների բուժման համար և Պարկինսոնի արդյունավետ բուժում: