Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(18)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127708-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(18)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։Ներայացնում ենք «Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները» հաղորդաշարի վերջին համարը: Այս հաղորդման ընթացքում մտադիր ենք անդրադառնալ Իսլամի դիտանկյունից մարդու իրավունքներին և ներկայացնել այն արդարությունը,որի մասին սրբ.Ղուրանը զգուշացրել է մարդ արարածին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 00:09 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։Ներայացնում ենք «Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները» հաղորդաշարի վերջին համարը: Այս հաղորդման ընթացքում մտադիր ենք անդրադառնալ Իսլամի դիտանկյունից մարդու իրավունքներին և ներկայացնել այն արդարությունը,որի մասին սրբ.Ղուրանը զգուշացրել է մարդ արարածին:

Իսլամում արդարության կարևորությունն այն աստիճանի  է, որ իսլամական համակարգում բոլոր օրենքները սկզբնավորվում են արդարությունից: Իսլամում արդարությունը մեկն է այն սկզբունքներից, որը չի մասնավորեցվում  և կարելի է ասել, որ Իսլամի տեսանկյունից արդարության կարիքը զգացվում է երկու պատճառով.Նախ՝ մարդկային սոցիալական կյանքը կատարելագործված չէ և արդարությունն է, որ և՛ ճանապարհ է հարթում էվոլյուցիայի, և՛, ի վերջո, այս էվոլյուցիայի նպատակակետի  համար:Երկրորդ՝մարդու վարքի վրա ազդում են նրա ներքին ցանկությունները,որը  կարող է  չհամընկնել ուրիշների իրավունքների հետ,ուստի այդ հարաբերություններում պիտի նկատի առնել արդարությունը: Այդ հիմամբ,Իսլամը անհատական և սոցիալական վերահսկողությունը համարում է արդարության իրականացման ուղղությամբ ,այն համարելով կրոնի հիմնական նպատակը:

Սրբ.Ղուրանում ,արդարությունը իր սոցիալական իմաստով ՝մարգարեության նպատակն է ներկայացվում,որի մասին «Հադիդ»սուրայի 25-րդ այայում ասվել է.«Մենք մեր մարգարեներին հստակ պատճառներով ուղարկեցինք, և նրանց հետ ուղարկեցինք երկնային գիրք և արդարն ու սխալը տարբերակող չափորոիչ ,որպեսզի ժողովրդին խրախուսեն ընդվզել հանուն արդարության...» Նաև արդարությունը իր անհատական իմաստով ներկայացվել է որպես հավիտենականության հիմքը։ «Անբիա»սուրայի 47-րդ այայում ասվել է.«Մենք դատաստանի օրը կըներկայացնենք արդարության կշեռքով ենք կշռելու ։ Ոչ մեկի նկատմամբ անիրավություն չի լինելու նույնիսկ մանանեխի հատիկի չափ:  Մեր բոլոր վճիռներն արդար են լինելու»:

Հիմնականում Իսլամում արդարությունը հիմնված է հավատքի վրա ,և նահատակ Մոթահարին հավատքի ու արդարության կապի մասին համոզված է,որ Աստծու նկատմամբ հավատքը ,արդարության հիմքն է և արդարության իրականացման լավագույն երաշխիքը հավատքն է:

Արդարությունը  ցանկալի  երևույթ է , որին ի սկզբանե ձգտել են գիտակից  և բարեխիղճ մարդիկ, քանզի դա այն իրողությունն է ,որը միշտ տապալվել է չարերի միջոցով և երկրագնդում այն կիրականանա  փրկչի գալուստով և Իսլամի գաղափարախոսության մեջ ներկայացված է, որպես իմամ Մահդիի գալուստով:Սրբ.Ղուրանում բազմաթիվ այաներ կան արդարություն հաստատելու և այն հարգելու մասին: Ինչպես օրինակ «Մաեդե»սուրայի 8-րդ այան անհրաժեշտ է համարում հարգել արդարությունը առանց նախապայմանի ,այն համարելով բարեպաշտության և Աստծուց վախենալու օրինակներ.«Ո՛վ հավատացյալներ,ոտքի ելեք հանուն Աստծո  և արդար եղեք վկայություններ տալու մեջ: Ատելությունը ուրիշ խմբի նկատմամբ թող ձեզ չմղի անարդար գործ անելու: Արդարակորով եղեք: Արդարությունը մոտ է բարեպաշտությանը: Երկնչեք Աստծուց, որովհետև Նա տեղյակ է ձեր գործերից:»: Հիշյալ այան ամբողջությամբ վերաբերում է  արդարությանը և պատվիրում է հավատացյալներին, որ ոչինչ չպետք է խանգարի ձեզ,ձեր արդարության հաստատմանը: Հատվածը չի նշում, թե ում հետ պետք է արդար վերաբերվել:Այայում չի նշվել թե արդարությունը ոմանց նկատմամբ պիտի հարգվի:Ուստի Ղուրանը բոլորին է պատվիրում հարգել արդարությունը:Հետևաբար, արդարությունը պահպանելու պարտավորությունը պարտադիր է բոլորի համար և պարզ է որ , այն ներառում է բոլոր մարդկային արարածներին ,լինեն նրանք մուսուլմաններ , թե ոչ մուսուլման: «Նահլ» սուրայի 90-րդ այաում հստակ նշված է  Աստծո հրամանը արդարության, այնպես էլ բարեգործության մասին.«Աստված հրամայում է լինել արդար, բարի և առատաձեռն...»:

 

«Շուրա» սուրայի 15-րդ այայում Ամենակարող Աստված բացահայտորեն դիմում է Իր մարգարեին և պատվիրում նրան արդար վերաբերվել սրբ.գիրք ունեցող մարդկանց նկատմամբ,չնայած ,որ նրանք իսլամից բացի այլ կրոն ընդունած լինեն.«Այդ իսկ պատճառով ,դու նրանց հրավիրիր դեպի Աստվածային այս միատարր կրոնը և ինչպես պատվիրվել է դիմացիր և մի հետևիր նրանց մոլուցքներին և ասա.«Հավատք եմ ընծայել այն գրքին ,որը Աստծու կողմից է տրված և կոչված եմ ձեզ հետ արդարությամբ վարվելու ,Աստված  մեր և Ձեր արարիչն է ,մեր գործողությունների արդյունքը մերն է, իսկ ձեր գործողությունների արդյունքը ՝ ձերն է,մեր միջև անձնական թշնամանք չկա, և Աստված մեզ և ձեզ մի տեղում է հավաքում և բոլորի վերադարձը դեպի Նա է»:Այս այան երկու առումով պարզ ու հստակ է.«Նախ ՝ Աստծո արդարության պատվերի տեսանկյունից, և երկրորդ ՝ այն առումով , որ բոլոր մարդիկ արդարադատության են ենթարկվում, քանի որ այս այայում  այն ​​ուղղված է սրբ.Գիրք ունեցող ժողովրդին:Այսպիսով, ոչ միայն մուսուլմանները  պետք է վայելեն իսլամական արդարությունը, այլև սրբ.Գիրք ունեցող բոլոր  մարդիկ պետք է վայելեն այս արդարությունը: Մարդկանց արյան նկատմամբ հարգանքը այն հարցերից է, որին իսլամը մեծ նշանակություն է տվել:Ընդհանուր առմամբ , մարդկանց կյանքի պահպանումը, անկախ նրանց պատկանելիությունից  և հավատքից, համարվում է իսլամական հասարակության առաջնորդի պարտականություններից մեկը, բացառությամբ այն դեպքերի, երբ կրոնական համոզմունքը(շարը)և օրենքը, ըստ Սուրբ Ղուրանի, վկայակոչում է դրան:Սրբ.Ղուրանը «Անամ»սուրայի 151-րդ և «Իսրա»սուրայի 33-րդ այաներում անդրադարձել է սպանության հանգամանքին և ասել է.«Մարդկային էակի արյուն երբեք մի թափեք: Աստված արգելում է դա»։ Մուսուլման մտավորական և վերլուծաբան ,հանգուցյալ Ալամե Թաբաթաբային իր «Ալմիզան Ֆի Թաֆսիր ալ Ղուրան»գրքում այս այայի ներքևում գրել է .« Թերեւս այն փաստը, որ այս այայում «մարմնի» համար կապանք  չի նշվել , անդրադառնում է բոլոր երկնային կրոններում էակի սպանության  արգելքին , և այս վճիռը  ընդհանուր կանոններում  է:Սրբապիղծ անձը համարվում է նա ,որի գոյության կասեցման հարցով կրոնական հիմունքները   ոչ մի խոչընդոտ չեն նկատում ու նաև այն թշնամիներն են ,որոնք ընդդեմ իսլամի պատերազմի են ելել և դատապարտված են մահվան: Ուրիշները ինչ խմբից էլ որ լինեն հարգված ու ապահովված է նրանց կյանքը»: 

«Մաեդե»սուրայի 32-րդ այայում նշվել է,թե Իսլամը մեծ կարևորություն է տալիս  մարդկանց կյանքին ու արյանը։ Այայում ասված է.«Ով, երկրի վրա մարդ սպանի, բացի այն դեպքից, որ սպանվածը բռնություն գործած կամ անբարոյականություն արած լինի, ամբողջ մարդկության սպանողը կհամարվի:»:Այս այայում մարդ սպանելը  համազոր է ողջ մարդկության սպանելուն, և դա ապացուցում է իսլամի հոգատարությունը  մարդկանց կյանքի իրավունքի նկատմամբ:Միայն երկու դեպքում է, որ իսլամական կառավարությանը թույլատրվում է սպանել որոշ մարդկանց, այդ երկու պարագաներն են՝ Ղեսաս,որը իսլամական տերմին է և նշանակում է  արդար հատուցում կամ ինչպես հայերենում ենք ասում «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»,որը վրիժառության բանաձևում է։ Մյուս պարագան անբարոյականության դեմ պայքարն է։

Իմամ Ալիի գաղափարախոսության մեջ  արդարության քննարկումը շատ խորը և ընդարձակ թեմա է: Իմամ Ալիի դիտանկյունից ,արդարությունը էության հիմնական կորիզն է և  հավատքի հյութը և բոլոր բարությունների աղբյուրը:Հետևաբար, նա արդարությունը համարում է հավատքի չափանիշ և իր տեսանկյունից հավատացյալ է նա, ով միշտ շարժվում է արդարության ուղիով:Արդարության կարևորությունն Իմամի  Ալիի համար այնքան մեծ է, որ երբ նրան հարցնում են թե արդյոք արդարությունը գերազանցում է ներմանը,նա ասում է.«Արդարությունը իր տեղն է դնում բոլոր գործերը , բայց ներողամտությունը գործերը շեղում իր ուղուց: Արդարադատությունը նախաձեռնություն է, որը ձեռնտու է բոլորին, բայց ներումը `որոշակի խմբի:Այսպիսով, արդարությունն ավելի պատվաբեր  և ավելի առաքինի է»:

Իմամը համեմատելով  արդարությունն ու ներողամտությունը, նախընտրեց արդարությունը և այսպես մեկնաբանեց , որ մեծահոգությունն ու ներումը, չնայած գովելի և գնահատելի  հատկություններ են, կիրառելի չէ ամենուր և միշտ չէ, որ կարելի է օգտվել դրանից:Նույնիսկ որոշ պարագաներում  դրանք   կարող են խանգարել  հասարակության արդարության  համակարգը, և արդյունքում կարող է  մյուսների իրավունքները խախտվել: Բայց արդարության դեպքում այդպես չէ:Եթե ​​յուրաքանչյուր մարդու իրական իրավունքը տրվի , ոչ ոք չի  տուժելու և ոչ մեկի իրավունքը չի ոտնահարվելու:Հետևաբար, արդարությունը քաղաքականության, հասարակության, դատավճիռի, ինչպես նաև ֆինանսա-իրավական, քրեական և այլ հարցերում ,ընդհանուր առանցք է, որի լույսի ներքո բոլորը ապահով են և չեն վախենում  ու սարսափում   իրենց իրավունքները խախտվելու համար:

Սիրելի ունկնդիրներ, ծրագրի ավարտին ձեր ուշադրությանն են հներկայացնում Իմամ Ալիի կողմից  Մալիք Աշտարին ուղղած պատվիրանը :«Նահջ ալ-Բալաղա»  գրքի 53-րդ նամակում նա դիմում է Մալիք Աշտարին,գրելով.«Կատարեք այն ամենը, ինչ Աստված ձեզ պատվիրել է, և պահպանեք արդարությունը,եթե ​​դուք դա չեք կատարում, դուք անիրավություն եք գործել, և ով որ անիրավություն է գործում  Աստծո արարածների նկատմամբ , բացի  արարածներից , նաև Աստված նրա թշնամին է,Աստված ում հետ թշնամանա,նրա դեմ  պատերազմելու է ,միթե այն, որ նա հրաժարվի և մեղայի գա:Ոչ մի բան անարդարության չափ  չի խափանում Աստծո օրհնությունը և չի հարուցում Աստծո բարկությունը, որովհետև Աստված լսում է ճնշվածների աղոթքները և սպասում է պատժել չարագործներին»: