Իրանցի կանայք(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127709-Իրանցի_կանայք(3)
2020 թվականի հոկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց ժամանակակից միստիկագետ դոկտ. Լալե Բախտիարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 00:52 Asia/Tehran

2020 թվականի հոկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց ժամանակակից միստիկագետ դոկտ. Լալե Բախտիարը:

Իրանի հազարամյա քաղաքակրթության  մշակույթը ծավալուն ոլորտներ ունի  գիտության և արվեստի տարբեր բնագավառներում:Միաժամանակ, այս մշակույթի պատմության մեջ եղել են այնպիսի ազդեցիկ անհատներ , որոնց  արժեքավոր գործերը նույնիսկ հարյուրավոր տարիներ անց դեռևս գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ այժմ ,մշակութային այս մտավորականներից ոմանք թեև երկրից շատ հեռու են գտնվում ,սակայն իրենց հայրենիքի նկատմամբ ջերմ սիրով ու զգացումներով տոգորված  ծառայում են նրան և ջանք չեն խնայում իրանական մշակույթը տարածելու գործում:Դոկտ. Լալե Բախտիարը ,մեկն էր մշակութային ոլորտում ազդեցիկ  այդ հարյուրավոր դեմքերից:

Դոկտ.Լալե Բախտիարը

 

Երկուշաբթի,հոկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց   ժամանակակից միստիկագետ դոկտ. Լալե Բախտիարը:Լալե Բախտիարը նշանավոր մտավորական  էր, որը թողել է արժեքավոր  և ինքնատիպ գործեր:Նա անգլերենի է թարգմանել«Ղուրան»-ը, «Նահջոլբալաղեն»-ն և «Մոջամ ոլ Մոֆհարս»-ը։ Նա նաև ունի միստիկական ուսումնասիրություններ  և նույնիսկ նորարարական հոգեբանական և ճարտարապետական ​​մտորումներ:Նա ուներ  պատմության բակալավրի աստիճան, փիլիսոփայության և խորհրդատվության հոգեբանության մագիստրոսի կոչում և կրթական հոգեբանության դոկտորի կոչում:Դոկտ. Լալեհ Բախտիարը, չնայած իր ծավալուն գիտելիքներին և մասնագիտական ու  ակադեմիական մեծ դիրքին, շատ համեստ էր և իր ուսանողներին սովորեցնում էր ջանասեր և անկեղծ  լինել ուսման ճանապարհին:Նա նաև մեծ ներդրում կատարեց  Իրանի բժշկական պատմության մեջ ՝ սահուն թարգմանությամբ  անգլերենի թարգմանելով Ավիցեննայի « Կանոն բժշկության»-ի հնգահատոր աշխատությունը:

Դոկտ. Լալեհ Բախտիարը ծնվել է 1938 թվականին Թեհրանում:Նրա հայրը ՝ Աբոլղասեմ Բախտիարը, առաջին իրանցի բժիշկն էր, ով սովորել էր ԱՄՆ-ի  համալսարաններում և Թեհրանի  պետական համալսարանում հիմքը դրեց  բժշկագիտական ֆակուլտետի: Նա ,նավթընկերության հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչն էր ,ով իր տիկնոջ Հելեն Ջեֆրիզ Բախտիարի հետ, ով Իրանում սոցիալական առողջապահության առաջին բուժքույրն էր ,արժանի ծառայություն մատուցեցեին Իրանի բժշկական համայնքին:

Դոկտ.Լալե Բախտիարը երիտասարդ տարիներին

 

Լալեն հասակ նետեց իր քրիստոնյա մոր կողքին: Հաճախեց կրոնական դպրոց և շատ հավատացյալ ու ակտիվ էր: Նույնիսկ երիտասարդ տարիներին մասնակցում էր եկեղեցու լուսաբացի արարողությանը ,սակայն 19 տարեկանում հրաժարվեց կաթողիկե դավանանքից :Լալեն, քոլեջում սովորեց պատմություն և բակալավրը ստանալուց հետո ամուսնացավ:24 տարեկան հասակում ՝ այսինքն իրանական 1340-ականների սկզբին, նա իր ամուսնու  և երկու մանկահասակ դուստրերի հետ եկավ  Իրան:Իրանում իր կյանքի հենց  առաջին տարիներից նա հաճախել է «Սեյեդ Հոսեյն Նասրի» փիլիսոփայության և միստիկայի դասընթացներին:Նասրի ուսմունքներով նա շատ հետաքրքրվեց իսլամով, իսլամական միստիցիզմով և սուֆիզմով, իսկ 26 տարեկան հասակում ընդունեց իսլամը:Նրա խոսքով, իսլամի մեջ նրան ամենից շատ գրավեց  իսլամի ուսուցումերում սերը  բոլոր մարդկանց հանդեպ և այս գաղափարի կապը  աղոթքի ու ծոմապահության հետ ,որոնք միշտ վառ են պահում Աստծու ներկայությունը:

Լալե Բախտիարը 25 տարի ապրեց Իրանում: Այս ընթացքում նա ուսումնասիրել է իսլամը, միստիցիզմը  և իսլամական արվեստը, ու  իր ամուսնու  հետ  հեղինակել  է իրանական ճարտարապետության մասին մի գիրք ՝ «Միասնության զգացումը»խորագրով:Այս գիրքը իրանական ճարտարապետության մասին գրված ամենակարևոր գրքերից մեկն է:Այս գրքի սկզբունքներից են `ճարտարապետական ​​ավանդույթների ակունքների քննարկումը ընդհանրապես, և իրանական ու  իրանա-իսլամական ճարտարապետական ​​ավանդույթները` մասնավորապես, և դրա կապը այլ արվեստների և գրական ու փիլիսոփայական դպրոցների  հետ:Նա անգլերենի է թարգմանել գրքեր՝դոկտ. Ալի Շարիաթիից,  մեծ մտավորական Մորթեզա Մոթահարիից նաև  իսլամական իմաստասիրության մասին գրքեր: Իրանցի փիլիսոփան և հետազոտողը 1988 թ. վերադարձել է ԱՄՆ, իր եղբոր ֆինանսական աջակցությամբ, և մի քանի տարի Մեքսիկոյի համալսարանում սովորելուց հետո ստացել է դոկտորի կոչում կրթական հոգեբանության ոլորտում, այնուհետև զբաղվում է կլինիկական բուժմամբ և խորհրդատվությամբ:1991 թվականին նա հիմնադրեց խորհրդատվական կենտրոն, որը կոչվում է «Ավանդական էթիկայի և հոգեբանության ինստիտուտ»:

Իրանցի արդի միսիտագետ դոկտ.Լալե Բախտիարը

Այդ կենտրոնում Լալեհ Բախտիարը, իր նորարարական մեթոդի հիման վրա ընդհանուր խորհրդատվական ծառայություններից բացի, հատուկ խորհրդատվական և հոգեբուժական ծառայություններ էր մատուցում մուսուլման  ներգաղթյալ կանանց և աղջիկներին:Քանի որ նա ինքը ամբողջովին երկու տարբեր միջավայրում ապրելու փորձ ուներ, նա լավ էր հասկանում ներգաղթյալ ընտանիքների պատանի  և երիտասարդ աղջիկների ծանր վիճակը,աղջիկներ, ովքեր ամերիկյան մշակույթի և հասարակության մեջ օտարական  էին համարվում,և մյուս կողմից, ավանդական մուսուլման  ընտանիքները ,նրանց թույլ չէին տալիս համակերպվել ամերիկյան մշակույթի հետ:Այս աղջիկների համար տան և հասարակության  երկակիությունը հոգեբանական մեծ վնասներ պատճառեց և  հոգեբանական  տագնապներ առաջացրեց նրանց և նրանց ընտանիքների համար:Բախտիարը փորձում էր հոգեթերապիայի իր սեփական մեթոդը կիրառելով, մուսուլման ներգաղթյալ աղջիկների կյանքում հավասարակշռություն հաստատել կրոնական մտքի ու  գործելակերպի և ամերիկյան ժամանակակից  կյանքի միջև :

Իրանցի այս գիտահետազոտողն ու ուսումնասիրողը 21-րդ դարի հետ միաժամանակ սկսեց դժվար և նոր ճանապարհ: Նա նաև  տեսնում էր , որ չնայած արեւմուտքում  մեծ աշխատանք է տարվում Իսլամը ծանոթացնելու համար,սակայն դեռևս արևմուտքին չի ներկայացվել , իսլամի իրական և դրական դիմագիծը :Ամերիկացիների դիտանկյունից  իսլամը  կոշտ ու կոպիտ կրոն է, որը չի համընկնում ժամանակակից կյանքի հետ:Լալե Բախտիարը փորձում էր ապացուցել ,որ Իսլամը  ոչ մի կապ չունի  ծայրահեղական հոսանքների հետ: Հիմնվելով իսլամի հովանու ներքո իր 40 ամյա փորձառությանն ու գիտելիքներին և ծանոթ լինելով արաբերենին ,նա Ղուրանը թարգմանեց անգլերենի: Նա այդ դժվարին գործը իրականացնելու համար դադարեցրեց իր բոլոր աշխատանքները և յոթը տարի նա միայն ընթերցեց ,ուսումնասիրեց ու թարգմանեց : Նրա համոզմամբ ,Ղուրանը  բոլոր մարդկանց առաջնորդելու համար է և որևէ հատուկ խմբի նկատի չունի: Քանի որ  Աստված, բոլոր արարածների  տերն է :Հետևաբար, Ղուրանի բովանդակության  ցանկացած մեկնաբանություն, որը սահմանափակի լսարանին  և որոշ խմբերի զրկի բովանդակությանը հաղորդակից լինելուց և այն ընբռնելուց ,դա սխալ է և  հակասում է բովանդակության բնութագրերին:Ըստ այդ սկզբունքի, Բախտիարը անգլերեն թարգմանության մեջ «Ալլահ» բառի փոխարեն օգտագործեց անգլերեն Աստված բառը, որը յուրաքանչյուր անգլախոս մարդ, ինչ հավատքով ու խմբից էլ որ լինի հասկանում է դրա իմաստը:

Ղուրանի նրա թարգմանությունը լույս է տեսել 2007 թվականին «Վեհ Ղուրան»խորագրով։ Այն լայն արձագանք գրավ  գիտական ​​բազմաթիվ շրջանակներում: Բախտիարը այաների հիմնական պատգամների հիմամբ անգլախոս լսարանին ներկայացրեց Ղուրանից հետաքրքիր հատված: ԱՄՆ-ում մուսուլման  և ոչ մուսուլման շատ ընթերցողներ հավանեցին այս թարգմանությունը և այն որակեցին Ղուրանի լավագույն թարգմանությունը: Բայց թարգմանությունը ընդիմախոսներ ունեցավ  Ալ-Ազհար կենտրոնի որոշ  մուֆթիների և  մուսուլման արաբ մտավորականների շրջանակներում:Բախտիարը բազմաթիվ հոդվածներ և դասախոսություններ ներկայացրեց  իր թարգմանության դեմ ուղղված մարտահրավերներից պաշտպանվելու համար։

Դոկտ.Լալե Բախտիարը իր հրատարակությունների հետ

Դոկտ Բախտիարը Ղուրանի թարգմանությունից հետո ,Չիկագոյում պրոֆ.Նասրի վերահսկողությամբ ,հիշարժան գործեր թողեց: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իսլամական գաղափարախոսության բանականությանը: Այս հավատարմությունն ակնհայտ էր 2019-ին լույս տեսած  նրա վերջին արժեքավոր աշխատանքում ՝ «Ղուրանի հոգեբանություն. Իսլամական բարոյական հոգեբանության աշխատություն»գրքում:Հիշյալ ստեղծագործության մեջ  նա իր հոգեբանական ուսումնասիրությունների  համար մեծապես օգտագործել է Ավիցեննայի «ԷլմոլՆաֆս»-ի  և Մոլլա Սադրայի  սկզբունքներն ու տեսակետները :Իրանցի միստիկագետ տիկնոջ  վերջին ուսումնասիրությունը՝  սուրբ Ղուրանի տեսանկյունից Ալի իբն Աբի Թալեբի քարոզների, նամակների և ելույթների մասին ակնարկներ էր:Նա իսլամի մասին ևս 25 գրքերի հեղինակ է:

Դոկտ. Լալե Բախտիարը սիրում էր մարդկանց և իր կյանքի բոլոր իրադարձությունները համարում էր Աստծու կամքը:Նա մարդկանց պատգամում էր ապրել մարդկային վարք ու բարքով ,բարոյական արժեքներով և ջանասիրությամբ: