Աբանի 13-ը՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրն է
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր իրանական աբան ամսվա 13-ին ԻԻՀ-ում նշվում է Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը:
Աբանի 13-ը հիշեցնում է Իրանի իսլամական հեղափոխության պատմության երեք կարևոր ժամանակահատվածներում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձությունները:
Այդ երեք կարևոր իրադարձություններն են՝ 1964 թվականի նոյեմբերի 4-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի աքսորումը Թուրքիա, 1978 թվականի նոյեմբերի 4-ին Փահլավիի ռեժիմի կողմից աշակերտների կոտորածը՝ Աշակերտի օրը և 1979թ. նոյեմբերի 4-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը:
Այդ երեք իրադարձությունների ընդհանուր էջը հեղափոխական շարժումն ու կայսերապաշտության մերժումն է: Իրականում 1964թ. ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին ԱՄՆ-ի իմպերիալիզմի դեմ ունեցած բացահայտ ելույթում դեմ է արտահայտվել Իրանում կապիտուլյացիայի օրենքի կամ հյուպատոսական դատավարության իրավունքի կիրառմանը: Կապիտուլյացիան արմատավորված է գաղութատիրության մեջ և գաղութարար պետությունները այդ օրենքը պարտադրում են իրենց հպատակության տակ գտնվող թույլ երկրներին: Այդ բացահայտ բողոքից հետո, 1964թ. նոյեմբերի 4-ին, Իմամ Խոմեյնին աքսորվեց Թուրքիա:
1978թ. երբ հեղափոխությունը մոտենում էր իր ճակատագրական օրերին, շահի գործակալները Թեհրանի համալսարանում կրակ բացեցին մի խումբ բողոքող աշակերտների վրա, որի ընթացքում նահատաակվեց 56 մարդ, հարյուրավոր ուրիշներ վիրավորվեցին: Այդ նահատակների հիշատակին, այդ օրը իսլամական հեղափոխության պատմության մեջ կոչվել է աշակերտի օր:
Լրտեսական որջի գրավումը ևս համաշխարհային կայսերապաշտության դեմ պայքարի կարևոր իրադարձություններից է, որը տեղի է ունեցել 1979թ. նոյեմբերի 4-ին: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այդ քայլը երկրորդ հեղափոխություն և առաջին հեղափոխությունից ավելի մեծ քայլ է բնութագրել:
Այդպիսով իրանական Աբանի ամսի 13-ը՝ Իրանում իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր է հռչակվել: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ անցած 41 տարիների ընթացքում ԱՄՆ բազում թշնամական քայլեր է ձեռնարկել Իրանի ժողովրդի դեմ:
Իրանում խռովարարներին ու փողոցային անկարգությունների հեղինակներին հովանավորելու և ԿՀՎ-ի, ՄՈՍԱԴ-ի ու Իրանի համակարգի թշնամիների հետ ուղղակի կապ ունենալու մասին ամերիկացի պաշտոնատարների խոստովանությունները վկայում են Իրանի դեմ նրանց թշնամության իրական բնույթի ու խորության մասին:
ԱՄՆ-ի երբեմնի պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնն իր «Դժվար ընտրություններ» գրքում, անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած խռովություններին, գրել է.«ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարությունն Իրանում 2009թ. նախագահական ընտրությունների խռովություններից հետո, տասնյակ միլիոն դոլար հատկացրել է ողջ աշխարհում Իրանի կառավարության ավելի քան 5000 ընդդիմադիրների ուսուցմանը»:
Թրամփը ևս նախորդ նախագահների նման հույս ուներ կկարոանա քաղաքական ճնշմամբ ու տնտեսական շրջափակումներով Իրանի ժողովրդին պարտադրել հանձնվել ԱՄՆ-ի զոռբայություններին:
Մեկ տարի առաջ, Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա առիթով ունեցած ելույթում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով անցած 41 տարիների ընթացքում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերին, ներառյալ սպառնալիքներ, հեղաշրջումներ, պատժամիջոցներ, տարբեր ազգաբնակչություններին դրդել, անջատողականության ցանկություններ տարածել, անկարգություններ, տնտեսական շրջափակում և այլ քայլեր, ասել է.«Նրանք այդ ընթացքում ամեն ինչ կարող էին անել իսլամական հանրապետության ու հեղափոխությունից ելած կառույցների դեմ»:
ԱՄՆ-ում հանրապետական և դեմոկրտական նախագահների կառավարման տարբեր ժամանակաշրջաններում, աշխարհում այդ երկրի միջատությունների և դրանց հետևանքների մասին քաղաքական հարցերի փորձագետ՝ Մեհդի Ալիխանին ասում է.«Զորքերի տեղակայմամբ բացահայտ միջամտությունը, զինվորական հեղաշրջմամբ սպառնալը կամ իրականացնելը, իրենց կամայականություններին չենթարկվող ազգային ու ժողովրդական կառավարություններին կործանելը և նրանց փոխարեն կապիտալիստական կառավարություններին սատարելն այն քայլերն են եղել,որ ԱՄՆ-ն իրականացրել է հատկապես 50-ական թվականներից հետո, հատկապես երրորդ աշխարհում իր շահերի ապահովման ու նպատակների իրագործման համար»:
Համաշխարհային բեմում ԱՄՆ-ի միջամտությունները միշտ էլ եղել են թե դեմոկրատակաների և թե հանրապետականների նախագահության ժամանակ, բայց դրա տեսակը տարբեր է եղել ՝ սկսած քաղաքական միջամտությունից դեմոկրատականների պաշտոնավարման շրջանում, մինչև ռազմական միջամտություն հանրապետականների շրջանում:
Անցած չորս տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ը բազում կամայական քայլեր է ձեռնարկել Իրանի ժողովրդի դեմ: Սադդամի ռեժիմին Իրանի դեմ հարձակման հարցով դրդելը և 8-ամյա պատերազմ պարտադրելը, Իրանում ահաբեկչական խմբեր ակտիվացնելը, և նրանց հովանավորելով Իրանի սահմաններն անապահով դարձնելը, Իրանում կրոնական ու մշակութային ինքնությունը փոխելու համար լրատվական ցանցեր ստեղծելը և պատժամիջոցներ կիրառելով տնտեսական պատերազմ հրահրելն անցած 41 տարիների ընթացքում Իրանի դեմ ձեռնարկված ԱՄՆ-ի քայլերն են եղել:
Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալով, Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց: Այդպիսով ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառելով, անգամ արգելեց դեղորայքի ու բժշկական սարքավորումների Իրան արտահանումը, այնպես որ հիվանդները, կանայք, երեխաներն ու բոլոր խոցելի խավերը միջազգային սկզբունքներին հակառակ, ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության գլխավոր թիրախը հանդիսացան: Հետևաբար ԱՄՆ-ի գործունեության թղթածրարը լի է թշնամությամբ, դավադրությամբ ու սև էջերով:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում անդրադառնալով այն իրողությանը, որ ԱՄՆ-ի էությունը մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կրել, հավաստիացրել է, որ այսօր էլ ԱՄՆ-ը ավելի վայրագորեն ու անամոթաբար ձգտում է իր տիրակալությունը հաստատել աշխարհում:Այս բոլորը վկայում են այն մասին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքը խոր արմատներ ունի: Ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, ԱՄՆ-ը իսլամական հեղափոխության հաղթանակով, ապտակ է ստացել Իրանի ժողովրդից և այսօր երբ անմասն է մնացել Իրանի հարստություններից, երազում է վերադառնալ անցյալ ժամանակաշրջան և դրա ճանապարհը թշնամությունն ու դավադրությունն է համարում: Իսլամական հանրապետության համակարգի թշնամիների սխալ հաշվարկումները պատճառ դարձան, որ նրանք Իրանի դեմ թշնամության երկար ճանապարհ անցնեն: Սակայն Սպիտակ Տան հաշվարկներին հակառակ, այս տեղաշարժերը պատիվ ու պարծանք են բերել Իրանի ժողովրդին, այնպես որ անգամ Իրանի ժողովրդի թշնամիները խոստովանել են այդ իրողությունը: