Հատուկ հաղորդում՝ Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա առիթով
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127732-Հատուկ_հաղորդում_Իսլամի_մեծ_մարգարեի_ծննդյան_օրվա_առիթով
Նոյեմբերի 3-ին աստվածային վերջին մարգարեի Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան բարեբաստիկ տոնն է: Մարգարե, ով աշխարհի բոլոր արարածների մեջ ամենակարող Աստծու ամենասիրվածն է:Թեև ոմանք այս խառնաշփոթ ժամանակներում փորձում են աղավաղել Խաղաղության ու բարեգթության մարգարեի կերպարը:Բայց անկասկած, ինչ վիրավորանք էլ որ հասցեագրվի Իսլամին ու Մոհամմադ մարգարեին, արդյունքը կլինի հակառակը, և Իսլամին հակումը ավելի կտարածվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 11:21 Asia/Tehran

Նոյեմբերի 3-ին աստվածային վերջին մարգարեի Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան բարեբաստիկ տոնն է: Մարգարե, ով աշխարհի բոլոր արարածների մեջ ամենակարող Աստծու ամենասիրվածն է:Թեև ոմանք այս խառնաշփոթ ժամանակներում փորձում են աղավաղել Խաղաղության ու բարեգթության մարգարեի կերպարը:Բայց անկասկած, ինչ վիրավորանք էլ որ հասցեագրվի Իսլամին ու Մոհամմադ մարգարեին, արդյունքը կլինի հակառակը, և Իսլամին հակումը ավելի կտարածվի:

Վերջերս Ֆրանսիական «Charlie Hebdo»  ամսագիրը վերահրատարակեց իսլամի մեծ  մարգարեի   վիրավորական ծաղրանկարները և Ֆրանսիայի նախագահը ևս  հովանավորեց այդ քայլը ,ինչը ապացուցեց Իսլամի նկատմամբ  նրանց հանդգնության ու թշնամանքի գագաթնակետը: Նրանք ապացուցեցին ,որ այն աստիճանի են վախենում Իսլամից և այն հակասական գտնում իրենց նյութական շահերի հետ ,որ պատրաստ են աղավաղել մեծ մարգարեի սրբազան և պայծառ կերպարը:

Շնորհավորելով Իսլամի մեծ մարգարեի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ ,այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Աստծու և բոլոր մուսուլմանների սերը հանդեպ մեծ մարգարեին:

Մեքքան անսովոր հուզմունքի մեջ էր: Տարիներ շարունակ Մեքքան խավարի մեջ էր, և մոլորությունը ստվերել  էր սրտերը: Մինչև որ Աստծու վերջին առաքյալը ,ով արարչության աստղն էր ,իհայտ եկավ Հեջազի անապատում: Նա, ում մասին ավետել էին Թորան և Աստվածաշունչը: Մուհամմադը եկավ ,որպեսզի հագուրդ տա  մարդկային արժանապատվությանը, ովքեր արբեցած էին գինով, կրքերով և սրով: Նա եկավ, որպեսզի Աստծո ողորմությունը  տարածվի երկրի վրա և  միասնության աղբյուրը կարկաչի:Նա եկավ ազնիվ բարոյականությունը կատարելության գագաթնակետին հասցնելու համար:Ռաբի-օլ-Ավալ ամսի 17-ի լուսաբացին երբ նա լույս աշխարհ եկավ , սրտերում   հոսեցին  գիտակցության ցայտաղբյուրները և  աշխարհին շնորհվեց համընդհանուր ողորմություն:Նրան անվանակոչեցին Մուհամմադ: Անուն, որը, լսելով, երկնքում տիրում է  ողջույնի և օրհնության կանչը:

 

 

Մեծ մարգարե Մուհամմադը ով Աստծու վերջին առաքյալն է ,դարեր է ինչ հաջողել է Աստվածային լույսով ողողել մարդկանց իրավատենչ սրտերը և նրանց փրկել տգիտության ճիրաններից ,նրանց ուղղորդելով դեպի փրկության ուղի:Ոգեշնչող և կենսատու այաները , որոնք Աստված փոխանցեց Իր արարածներին  իր վերջին առաքյալի,  Մուհամեդ Մուստաֆա մարգարեի  միջոցով,  աստվածային վերջին խոսքերն էին ,որոնք  կախարդված հոգիներին շնորհեցին  երկնային թարմություն և իր արարածին  արժանավայել կյանքով ապրելու ցուցումներ: Սուրբ Ղուրանը իսլամի մեծ մարգարեի հրաշքն է և նրա օրինականության ապացույցը, թե նա պատկանում է բոլոր ժամանակներին:Նրա պատգամը  ուղղված է բոլոր մարդկանց մինչև այս մոլորակի մարդկային կյանքի վերջին օրը:Ուստի մարդկային ինտելեկտը երկար ճանապարհ ունի անցնելու `այն ճանաչելու և հասկանալու համար:Ինչքանով որ մարդը ճանաչում է այս գրքի վեհությունը ավելի է հարգում Աստծու առաքյալի անհատականությունը , քանի որ նա առաջին մարդն էր, ով արժանացավ  Աստծուց ստանալ  այս պատգամը (Ղուրանը):

Իսլամի սուրբ մարգարեն, հազրաթ Մոհամմադը  այն անհատականությունն է , ում ներկայությունն  ու առաքելութունը  հանգեցնում է  մարդկային փրկության:Եղբայրությունը, արդարությունը, արժանապատվությունը, բարոյականությունը և  իրավազրկվածներին  հովանավորելը կազմում են այդ Մոհամմադ մարգարեի աստվածային ,իսլամական արժեքների և ուսուցումների ամուր հիմքերը: Արժեքներ ,որոնք այսօր մարդը առավել քան երբևէ դրա կարիքն ունի: Նա բոլոր մարդկանց համար բարեկամության ու սիրո պատգամաբերն է և ինչպես Աստված է ասում  երկնի ու երկրի բարիքն է: Իսլամի մարգարեի անհատականությունը նկարագրելիս,Աստված «Ղալամ»սուրայի 4-րդ այայում հիշատակում է,որ այն մարգարեն ով ընտրվել է մեծ նպատակի համար ,իր արժանի բարոյականությամբ ու վարք ու բարքով,կարողացել է դիմակայել բոլոր դժվարություններին և որևէ դժվարություն նրան հետ չի պահում  ժողովրդին ուղղորդելուց:Լուսահոգի Է Իմամ Խոմեյնին իր « Անգիտություն և բանականություն»գրքում գրել է.« Ճշմարտության ուղու ուղեցույցների ամենամեծ դժվարությունն  ու ամենադժվար տառապանքը  միշտ եղել է և կմնա՝անգրագետների հետ ընկերակցելը և անհասկացողներին ուղղորդելը,նրանք պետք է օժտված լինեն ամենամեծ բարոյական արժեքներով և նրանց մոտ  բարության, հանդուրժողականության և լավ ընկերակցության կարողականությունը պիտի լինի այնպիսին ,որպեսզի կարողանան դիմակայել բոլոր տգետների տգիտություններին»: 

Սակայն միշտ չէ ,որ բոլոր մարդիկ ճշմարտություն են որոնում:Թեթևամիտ մարդիկ ,ովքեր աշխարհը և կյանքը տեսնում են  իրենց ցանկություններին,կրքերին ,հզոօրությանը և հարստությանը  հագուրդ տալու խաղալիք, երկնային սրբությունների նկատմամբ ոտնձգությունը ,իրենց քանի օրյա արծարծվելու նպատակով է: Ինչպես իրազեկ եք,վերջին օրերին արևմուտքում և ի մասնավորի Ֆրանսիայում ,գեշ և նողկալի պատկերների շրջագծում ,ծաղրանկարի անվամբ անարգաք է հասցեագրվել Մեծ մարգարեի ՝Մուհամադի ազնիվ և մաքրամաքուր էությանը: Նման անբարոյական քայլերի նկատմամբ Ֆրանսիայի բարձրաստիճան պատասխանատուների ցուցաբերած հովանավորությունները ,իբր «խոսքի ազատության» անվան տակ ,հարյուրավոր միլիոն մուսուլմաններին խիստ ցավ է պատճառել և խելացի մարդկանց դժգոհանքի առիթ հանդիսացել:

Հակառակ բոլոր անարգանքներին ու դավադրություններին ,այսօր առավել քան երբևէ ավելի է դրսևորվում Մուհամմադ մարգարեի փայլուն և շողարձակ անհատականությունը և նա իր վեհ արարչագործությամբ գերում է Աստծուն ու ճշմարտությանը հայցողներին: Մի խոսքով Իսլամի պատկերը աղավաղելու համար պետությունների ու արևմտյան ԶԼՄ-ների հակաիսլամական քաղաքականությունները  հակառակ ազդեցությունն են թողել և իսլամական սրբություններին հասցեագրված անարգանքը պատճառ է դարձել, որ արևմտյան համայնքներում առավել դրդապատճառներ ստեղծվեն սրբ.Ղուրանի ընթերցանության և Իսլամական ուսուցումների համար:  

Վերջում ներկայացնում ենք Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեիի  ուղերձը: Նա Ֆրանսիայի երիտասարդներին հղած իր հակիրճ ուղերձում,մարտահրավեր է նետել այդ երկրում խոսքի ազատությանը և բոլորին խորհելու կոչ է արել   ասելով.«Ձեր նախագահին հարցրեք ,ինչու է հովանավորում Աստծու մարգարեի դեմ անարգանքը ,դա համարելով խոսքի ազատություն: : Արդյո՞ք խոսքի ազատությունը նշանակում է վիրավորանք, և այն էլ սրբերի նկատմամբ:Արդյո՞ք այդ հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, որը նրան ընտրել է որպես իր նախագահ»:

Նա հավելել է. «Հաջորդ հարցը պետք է լինի հետևյալը: Ինչու՞ է Հոլոքոստը մերժելը  համարվում հանցագործություն: Եվ եթե ինչ-որ մեկն այդ կապակցությամբ հայտարարություն է անում, նա պետք է բանտ նետվի՞, սակայն ազատորեն կարո՞ղ  է վիրավորել իսլամի մարգարեին»:

Կրկին անգամ շնորհավորելով բարության  մարգարեի ծննդյան առիթով ,վստահ ենք որ նրա նկատմամբ ուղղված անարգանքը ,լոկ փոշիներ են որոնք չեն ազդելու նրա պայծառ անհատականության ու հավերժական լույսի վրա: