Հատուկ հաղորդում՝ Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա առիթով
Նոյեմբերի 3-ին աստվածային վերջին մարգարեի Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան բարեբաստիկ տոնն է: Մարգարե, ով աշխարհի բոլոր արարածների մեջ ամենակարող Աստծու ամենասիրվածն է:Թեև ոմանք այս խառնաշփոթ ժամանակներում փորձում են աղավաղել Խաղաղության ու բարեգթության մարգարեի կերպարը:Բայց անկասկած, ինչ վիրավորանք էլ որ հասցեագրվի Իսլամին ու Մոհամմադ մարգարեին, արդյունքը կլինի հակառակը, և Իսլամին հակումը ավելի կտարածվի:
Վերջերս Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը վերահրատարակեց իսլամի մեծ մարգարեի վիրավորական ծաղրանկարները և Ֆրանսիայի նախագահը ևս հովանավորեց այդ քայլը ,ինչը ապացուցեց Իսլամի նկատմամբ նրանց հանդգնության ու թշնամանքի գագաթնակետը: Նրանք ապացուցեցին ,որ այն աստիճանի են վախենում Իսլամից և այն հակասական գտնում իրենց նյութական շահերի հետ ,որ պատրաստ են աղավաղել մեծ մարգարեի սրբազան և պայծառ կերպարը:
Շնորհավորելով Իսլամի մեծ մարգարեի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ ,այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Աստծու և բոլոր մուսուլմանների սերը հանդեպ մեծ մարգարեին:
Մեքքան անսովոր հուզմունքի մեջ էր: Տարիներ շարունակ Մեքքան խավարի մեջ էր, և մոլորությունը ստվերել էր սրտերը: Մինչև որ Աստծու վերջին առաքյալը ,ով արարչության աստղն էր ,իհայտ եկավ Հեջազի անապատում: Նա, ում մասին ավետել էին Թորան և Աստվածաշունչը: Մուհամմադը եկավ ,որպեսզի հագուրդ տա մարդկային արժանապատվությանը, ովքեր արբեցած էին գինով, կրքերով և սրով: Նա եկավ, որպեսզի Աստծո ողորմությունը տարածվի երկրի վրա և միասնության աղբյուրը կարկաչի:Նա եկավ ազնիվ բարոյականությունը կատարելության գագաթնակետին հասցնելու համար:Ռաբի-օլ-Ավալ ամսի 17-ի լուսաբացին երբ նա լույս աշխարհ եկավ , սրտերում հոսեցին գիտակցության ցայտաղբյուրները և աշխարհին շնորհվեց համընդհանուր ողորմություն:Նրան անվանակոչեցին Մուհամմադ: Անուն, որը, լսելով, երկնքում տիրում է ողջույնի և օրհնության կանչը:
Մեծ մարգարե Մուհամմադը ով Աստծու վերջին առաքյալն է ,դարեր է ինչ հաջողել է Աստվածային լույսով ողողել մարդկանց իրավատենչ սրտերը և նրանց փրկել տգիտության ճիրաններից ,նրանց ուղղորդելով դեպի փրկության ուղի:Ոգեշնչող և կենսատու այաները , որոնք Աստված փոխանցեց Իր արարածներին իր վերջին առաքյալի, Մուհամեդ Մուստաֆա մարգարեի միջոցով, աստվածային վերջին խոսքերն էին ,որոնք կախարդված հոգիներին շնորհեցին երկնային թարմություն և իր արարածին արժանավայել կյանքով ապրելու ցուցումներ: Սուրբ Ղուրանը իսլամի մեծ մարգարեի հրաշքն է և նրա օրինականության ապացույցը, թե նա պատկանում է բոլոր ժամանակներին:Նրա պատգամը ուղղված է բոլոր մարդկանց մինչև այս մոլորակի մարդկային կյանքի վերջին օրը:Ուստի մարդկային ինտելեկտը երկար ճանապարհ ունի անցնելու `այն ճանաչելու և հասկանալու համար:Ինչքանով որ մարդը ճանաչում է այս գրքի վեհությունը ավելի է հարգում Աստծու առաքյալի անհատականությունը , քանի որ նա առաջին մարդն էր, ով արժանացավ Աստծուց ստանալ այս պատգամը (Ղուրանը):

Իսլամի սուրբ մարգարեն, հազրաթ Մոհամմադը այն անհատականությունն է , ում ներկայությունն ու առաքելութունը հանգեցնում է մարդկային փրկության:Եղբայրությունը, արդարությունը, արժանապատվությունը, բարոյականությունը և իրավազրկվածներին հովանավորելը կազմում են այդ Մոհամմադ մարգարեի աստվածային ,իսլամական արժեքների և ուսուցումների ամուր հիմքերը: Արժեքներ ,որոնք այսօր մարդը առավել քան երբևէ դրա կարիքն ունի: Նա բոլոր մարդկանց համար բարեկամության ու սիրո պատգամաբերն է և ինչպես Աստված է ասում երկնի ու երկրի բարիքն է: Իսլամի մարգարեի անհատականությունը նկարագրելիս,Աստված «Ղալամ»սուրայի 4-րդ այայում հիշատակում է,որ այն մարգարեն ով ընտրվել է մեծ նպատակի համար ,իր արժանի բարոյականությամբ ու վարք ու բարքով,կարողացել է դիմակայել բոլոր դժվարություններին և որևէ դժվարություն նրան հետ չի պահում ժողովրդին ուղղորդելուց:Լուսահոգի Է Իմամ Խոմեյնին իր « Անգիտություն և բանականություն»գրքում գրել է.« Ճշմարտության ուղու ուղեցույցների ամենամեծ դժվարությունն ու ամենադժվար տառապանքը միշտ եղել է և կմնա՝անգրագետների հետ ընկերակցելը և անհասկացողներին ուղղորդելը,նրանք պետք է օժտված լինեն ամենամեծ բարոյական արժեքներով և նրանց մոտ բարության, հանդուրժողականության և լավ ընկերակցության կարողականությունը պիտի լինի այնպիսին ,որպեսզի կարողանան դիմակայել բոլոր տգետների տգիտություններին»:
Սակայն միշտ չէ ,որ բոլոր մարդիկ ճշմարտություն են որոնում:Թեթևամիտ մարդիկ ,ովքեր աշխարհը և կյանքը տեսնում են իրենց ցանկություններին,կրքերին ,հզոօրությանը և հարստությանը հագուրդ տալու խաղալիք, երկնային սրբությունների նկատմամբ ոտնձգությունը ,իրենց քանի օրյա արծարծվելու նպատակով է: Ինչպես իրազեկ եք,վերջին օրերին արևմուտքում և ի մասնավորի Ֆրանսիայում ,գեշ և նողկալի պատկերների շրջագծում ,ծաղրանկարի անվամբ անարգաք է հասցեագրվել Մեծ մարգարեի ՝Մուհամադի ազնիվ և մաքրամաքուր էությանը: Նման անբարոյական քայլերի նկատմամբ Ֆրանսիայի բարձրաստիճան պատասխանատուների ցուցաբերած հովանավորությունները ,իբր «խոսքի ազատության» անվան տակ ,հարյուրավոր միլիոն մուսուլմաններին խիստ ցավ է պատճառել և խելացի մարդկանց դժգոհանքի առիթ հանդիսացել:
Հակառակ բոլոր անարգանքներին ու դավադրություններին ,այսօր առավել քան երբևէ ավելի է դրսևորվում Մուհամմադ մարգարեի փայլուն և շողարձակ անհատականությունը և նա իր վեհ արարչագործությամբ գերում է Աստծուն ու ճշմարտությանը հայցողներին: Մի խոսքով Իսլամի պատկերը աղավաղելու համար պետությունների ու արևմտյան ԶԼՄ-ների հակաիսլամական քաղաքականությունները հակառակ ազդեցությունն են թողել և իսլամական սրբություններին հասցեագրված անարգանքը պատճառ է դարձել, որ արևմտյան համայնքներում առավել դրդապատճառներ ստեղծվեն սրբ.Ղուրանի ընթերցանության և Իսլամական ուսուցումների համար:
Վերջում ներկայացնում ենք Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեիի ուղերձը: Նա Ֆրանսիայի երիտասարդներին հղած իր հակիրճ ուղերձում,մարտահրավեր է նետել այդ երկրում խոսքի ազատությանը և բոլորին խորհելու կոչ է արել ասելով.«Ձեր նախագահին հարցրեք ,ինչու է հովանավորում Աստծու մարգարեի դեմ անարգանքը ,դա համարելով խոսքի ազատություն: : Արդյո՞ք խոսքի ազատությունը նշանակում է վիրավորանք, և այն էլ սրբերի նկատմամբ:Արդյո՞ք այդ հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, որը նրան ընտրել է որպես իր նախագահ»:
Նա հավելել է. «Հաջորդ հարցը պետք է լինի հետևյալը: Ինչու՞ է Հոլոքոստը մերժելը համարվում հանցագործություն: Եվ եթե ինչ-որ մեկն այդ կապակցությամբ հայտարարություն է անում, նա պետք է բանտ նետվի՞, սակայն ազատորեն կարո՞ղ է վիրավորել իսլամի մարգարեին»:
Կրկին անգամ շնորհավորելով բարության մարգարեի ծննդյան առիթով ,վստահ ենք որ նրա նկատմամբ ուղղված անարգանքը ,լոկ փոշիներ են որոնք չեն ազդելու նրա պայծառ անհատականության ու հավերժական լույսի վրա: