Անդրադարձ՝ ֆրանսիացի երիտասարդներին ուղղված Այաթոլլահ Խամենեիի նամակին(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127816-Անդրադարձ_ֆրանսիացի_երիտասարդներին_ուղղված_Այաթոլլահ_Խամենեիի_նամակին(1)
Այաթոլլահ Խամենեին ֆրանսիացի երիտասարդներին հարցրել է.«Հոլոքոստը կասկածի տակ առնելը ինչո՞ւ է հանցագործություն համարվում:Եվ եթե մեկը այս թեմայով մի բան է գրում ինչո՞ւ է բանտարկվում, սակայն իսլամի մարգարեին անարգելը ազա՞տ է »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 10:43 Asia/Tehran
  • Անդրադարձ՝ ֆրանսիացի երիտասարդներին ուղղված Այաթոլլահ Խամենեիի  նամակին(1)

Այաթոլլահ Խամենեին ֆրանսիացի երիտասարդներին հարցրել է.«Հոլոքոստը կասկածի տակ առնելը ինչո՞ւ է հանցագործություն համարվում:Եվ եթե մեկը այս թեմայով մի բան է գրում ինչո՞ւ է բանտարկվում, սակայն իսլամի մարգարեին անարգելը ազա՞տ է »:

Իսլամի մեծ մարգարեի հասցեին  ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի հրապարակած  լկտի ու վիրավորական ծաղրանկարները , միառ ժամանակ է ինչ   աշխարհի շուրջ երկու միլիարդ մուսուլմանների  զայրույթի ու բողոքի պատճառ է դարձել :Այս զայրույթն ու նողկանքը  ավելի է սրվել այն ժամանակ , երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ֆրանսիացի այլ պաշտոնյաներ ուղղակիորեն և անուղղակիորեն հովանավորել են այս հակաիսլամական և լկտի արարքը, և շատ մուսուլմաններ  բոյկոտել են  ֆրանսիական ապրանքները:

Իսլամի մեծ մարգարեին անարգելու դեմ Եմենի ժողովրդի ծավալուն բողոքը

Այն պահից, երբ մուսուլմաններն  ի հովանավորություն իրենց մեծ  մարգարեին բողոքի ցույցեր ձեռնարկեցին,իսլամական որոշ երկրների պաշտոնատարներ ու  կառավարություններ ևս դատապարտելով Աստծու վերջին մարգարեի նկատմամբ անարգանքը ,ֆրանսիացի պաշտոնատարներին ու կառավարությանը հղած ուղերձներով ,պահանջել են կանխել նման լկտի ծաղրանկարների հրապարակումը: Իհարկե, նման գործընթաց , միշտ  էլ կրկնվել է այսպիսի դեպքերում, սակայն գործնական ազդեցություն չի ունեցել,քանի որ արևմուտքը գիտի ,որ նման ուղերձներ ու խոսքեր միայն դիվանագիտական ու քաղաքական մակարդակում են մնալու:Սակայն Իսլ.հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ,ով իրազեկ է այս մասին ,իր խոսքը չի ուղղում արևմուտքի պետական այրերին , որոնք իրենք են կանգնած նման նողկալի  վիրավորանքների հետևում, այլ իր ուղերձը  ուղղակիորեն ուղղում է արևմուտքի ժողովրդին, հատկապես երիտասարդությանը:Նախապես  նա երկու նամակ է գրել արևմուտքի  և Ֆրանսիայի  երիտասարդներին, Ֆրանսիայում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչություններից և հակաիսլամական  ալիքից հետո: 2015-ի հունվարին հրապարակված առաջին նամակում կարդում ենք.«Ես դիմում եմ ձեզ `երիտասարդներին,ոչ այն պատճառով, որ անտեսում եմ ձեր ծնողներին, այլ այն պատճառով, որ ձեր ձեռքում տեսնում եմ ձեր ազգի ու երկրի ապագան, և ձեր սրտերում ճշմարտության որոնման զգացողությունն ավելի վառ ու զգոն եմ գտնում:Այս նամակով նույնպես չեմ դիմում ձեր քաղաքական գործիչներին և պետական ​​այրերին, քանի որ կարծում եմ, որ նրանք  քաղաքականության ուղին միտումնավոր անջատել  են ազնվության և ճշմարտացիության  ուղուց»:

Հեղափոխության առաջնորդի ուղերձը ֆրանսիացի երիտասարդներին

 

Իսլամական սրբությունները անարգելու  նպատակով ,արևմտյան ԶԼՄ-ների չարաշահումը ,ներառյալ՝ գրավոր, աուդիո և տեսողական,կատարվում է խոսքի ազատության  անվան տակ:Վիրավորական և նվաստացուցիչ ծաղրանկարների տպագրումը   «Charlie Hebdo» պարբերականի կողմից և դրանց վերահրատարակման համար պնդումը  և Ֆրանսիայում ու այլ երկրներում այևմտյան պաշտոնատարների ցուցաբերած աջակցությունը ,բոլորը կատարվում են խոսքի ազատության պատրվակով:Այս մասին Մակրոնը ասում է .«Այս ծաղրանկարները կարելի է հովանավորել խոսքի ազատության շրջագծում»: 

Բայց Հեղափոխության գերագույն առաջնորդի վերջերս հղած ուղերձը մարտահրավեր է նետում արեւմտյան պաշտոնյաների, հատկապես ֆրանսիացիների կողմից արծարծվող  ազատությանը:Նա խոսքն  ուղղելով ֆրանսիացի երիտասարդներին ասում է .«Հարցրեք ձեր նախագահին. Ինչո՞ւ է հովանավորում Աստծո մարգարեին վիրավորելը և դա համարում խոսքի ազատություն:Արդյոք դա է խոսքի ազատության իմաստը:Անարգանք և վիրավորանք լուսավոր ու սրբազան հեղինակությունների նկատմամբ: Արդյո՞ք այդ հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, ով  նրան ընտրել է,որպես իր նախագահ»:Մեծարգո առաջնորդը նման հարցադրումներով  փաստորեն սահմանում է խոսքի ազատության, վիրավորանքի և հանդգնության սահմանը :

Ազատությունը մարդկային վեհ  նպատակներից և իդեալներից է, որին հասնելու համար ազգերը մեծ ջանքեր են իգործ դրել  և այդ ճանապարհին նույնիսկ շատերն են զոհվել:Իսլամում նույնպես հատուկ ուշադրություն է դարձվում մարդու ազատությանը և այն համարվում է Աստծո կողմից շնորհված  պարգև:Քանի որ, մարդը միակ էակն է, ով ազատ է ընտրելու իր կյանքի ուղին,համոզմունքներն ու գործողությունները:Իհարկե, նա նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի իր ճիշտ կամ սխալ ընտրությունների համար:Արևմուտքում, միջնադարում եկեղեցու բռնատիրությունը  ավարտվելուց  հետո, հատուկ ուշադրություն էր դարձվում ազատությանը, բայց այդ ազատությունը աստիճանաբար կորցնում է իր հիմնական  և կառուցողական իմաստը և շատ պարագաներում դառնում կործանիչ ու քայքայիչ:Օրինակ, այսօր, արևմուտքում սանձարձակ սեռական ազատությունը մարդկանց կանգնեցրել է բարոյազրկման եզրին,   խարխլելով  ընտանիքի հիմքը:Արևմտյան ոճի ազատության հիմնական թերություններից մեկը՝ մարդկային արժանապատվության, սրբությունների և բարոյական առաքինությունների անտեսումն է: Իսլամի ամենասուրբ և վեհագույն անհատականությունը համարվող Մուհամմադ մարգարեին ուղղված անարգանքը, ապացուցում է արևմուտքում ազատության նպատակներից շեղումը: 

Մուհամմադ մարգարեն բարության պատգամաբեր

 

Այաթոլլահ  Խամենեին արևմուտքի  երիտասարդներին ուղղած իր ուղերձում  նաև մատնանշում  է սրբությունները վիրավորելու և չհարգելու հարցում արևմտյան  ազատության թերությունը , դա անվանելով ՝հիմարություն:Քանի որ, երբ ազատությունը, որն ինքնին սրբազան է և ծառայում է մարդկությանը օգտագործվի  այլ սրբություններին անարգելու  համար, դա անտրամաբանական և միտումնավոր արարք է, և իրականում նպատակների ոտնահարում է:Երբ մի երկրի քաղաքական գործիչները, ազատութան  չարաշահումը  կանխելու փոխարեն,քարոզչությամբ և հարահրոցով  հովանավորում  են գրեթե երկու միլիարդ մուսուլմանների  սրբությունների նկատմամբ  վիրավորանքը , հենց այնպես ,որ  Այաթոլլահ  Խամենեին է ընդգծել իր ուղերձում ,դա վիրավորանք է պատկան ազգի խղճին:Ֆրանսիացի պետական այրերի կողմից  իրենց ժողովրդի հանդեպ այս վիրավորանքի նշաններն ակնհայտ են դառնում,այն ժամանակ, երբ հստակ  դեպքերում նրանք լիովին սահմանափակում և երբեմն էլ  անտեսում են ազատությունը:Օրինակ, պետական  դպրոցներում ֆրանսիացի մուսուլման  աղջիկներին արգելված է կրել իսլամական գլխաշոր(հիջաբ)և  այս երկրում հիջաբի դեմ խիստ սահմանափակումներ կան:Վերջերս Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով հայտնի է իր հակաիսլամ կեցվածքով, օրինագիծ է ներկայացրել մուսուլմանների  նկատմամբ սահմանափակումները մեծացնելու համար , որոնք կազմում են երկրի բնակչության 10 տոկոսը:

Բայց այն հարցերից մեկը, որը պարզում է , թե ֆրանսիայում ազատությունը ինչքանով  է քաղաքական և խտրական , սիոնիստական ​​ռեժիմին առնչվող  հարցերում խոսքի ազատության սահմանափակությունն և երբեմն էլ արգելքն է , որոնցից ամենակարևորը «Հոլոքոստ»-ն է:Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ,ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում հենց այս խնդրի մասին է նրանց հարցնում և գրում է.«Հաջորդ հարցը հետևյալն ՝է Հոլոքոստը կասկածի տակ առնելը ինչո՞ւ է հանցագործություն համարվում:Եվ եթե մեկը այս թեմայով մի բան է գրում ինչո՞ւ է բանտարկվում, սակայն իսլամի մարգարեին անարգելը ազատ է»:Սիոնիստները պրոպագանդում են  ,որ երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի կառավարությունը սպանել է վեց միլիոն հրեաների: Նրանք այդ պատրվակով ներկայացան, որպես իրավազրկված կողմ, հասարակական կարծիքը և կառավարություններին հրահրելու նպատակով ,որի արդյունքում ՄԱԿ-ը համաձայնեց Իսրայելի անօրինական ռեժիմի կազմավորմանը:Հենց այդ պատճառով ,սիոնիստները կտրականապես դեմ են ,որ խնդրի ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվեն: Արևմտյան որոշ  կառավարություններ, ինչպես Ֆրանսիան ,խոսքի ազատության պատրվակով  Հոլոքոստի վերաբերյալ ցանկացած կասկած կամ  հակառակ տեսակետ համարում են  հանցագործություն: Օրինակ, պրոֆ. Ռոժե Գարոդին դատապարտվեց բանտարկության և տուգանվեց 1998 թվականին ,քանի որ իր գրքում կասկածի տակ էր առել Գերմանիայի գետոներում  դիակիզարանների գոյությունը և սպանված հրյաների թիվը:Ութ տարի անց Գարոդիի մեկ այլ հայրենակից ՝ ֆրանսիացի պատմաբան, պրոֆ. Ռոբերտ Ֆորիսոնը տուգանվեց և բանտարկվեց նույն մեղադրանքներով:Հատկանշական է ,որ այս գիտնականները չէին հերքել  հրեաների սպանությունը և միայն  գիտական ուսումնասիրությունների հիմամբ  ակնարկել էին Հոլոքոստի վերաբերյալ հակասություններին:

Հոլոքոստը ,սիոնիստների գործարքն է՝ պաղեստինցիներին ճնշելու նպատակով

 

Հոլոքոստի քննադատության արգելքն այժմ դարձել է Ֆրանսիայում և արևմուտքում խոսքի ազատության երկակիության  խորհրդանիշը:Իհարկե, ֆրանսիայի իշխանությունները, մանավանդ Մակրոնը, որոնք մեծապես ազդված են սիոնիստներից չափերը անցնելով  նրանց  սին համոզմունքների դեմ քննադատությունը համարում են     հակասեմականություն  և պատիժ սահմանում դրա համար:Մինչդեռ շատ հրեաներ չեն ընդունում սիոնիստական ​​գաղափարները և դա համարում են հերետիկոսություն հրեականության  մեջ:

Այսպիսով , Այաթոլլահ Խամենեին իր երկու հարցադրումներով,արևմուտքի ժողովրդի և իմասնավորի երիտասարդների համար պարզում է հետևյալը ,որ նրանց պատասխանատուները խոսքի ազատությունը չարաշահում  են հօգուտ  իրենց նպատակների և չեն հավատում դրան:Հակառակ դեպքում, Charlie Hebdo  գռեհիկ պարբերականը  չէր կարող նրանց  աջակցությամբ, անարգել մեծ մարգարեին,որին պաշտում են մոտավորապես երկու միլիարդ մուսուլմաններ,որոնցից վեց միլիոնը ֆրանսիացիներ են, սակայն Հոլոքոստի,սիոնիստների ,կամ Իսրայելի ռեժիմի ագրեսոր քաղաքականությունների  հասցեին ամենաչնչին անարգանքը արգելված է և հանցագործություն է համարվում: