Արձագանքներ Ֆրանսիայի հակաիսլամական քաղաքականությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127970-Արձագանքներ_Ֆրանսիայի_հակաիսլամական_քաղաքականությունների_նկատմամբ
Լայն արձագանք է գտել Ֆրանսիայի պետական այրերի հովանավորությունը խոսքի ազատության անվան տակ իսլամի մարգարեի ծաղրանկարների վերահրատարակման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 12:22 Asia/Tehran

Լայն արձագանք է գտել Ֆրանսիայի պետական այրերի հովանավորությունը խոսքի ազատության անվան տակ իսլամի մարգարեի ծաղրանկարների վերահրատարակման կապակցությամբ:

Մի քանի շաբաթ առաջ, ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականն իր համարներից մեկում վերահրատարակել է իսլամի մարգարեի ծաղրանկարները: Դա տեղի է ունեցել սրանից հինգ տարի առաջ, Փարիզում թերթի գրասենյակի դեմ իրականացած հարձակման գործով մեղադրյալների դատական նիստի հետ միաժամանակ: 

Շառլի Էբդո պարբերականի այդ քայլին խիստ հակադարձել են մուսուլմանները, հատկապես քաղաքական ու կրոնական դեմքերը: Սակայն Ֆրանսիայի պետական պաշտոնատարները հովանավորել են այդ քայլը: Ֆրանսիայում հակաիսլամական մոտեցումների նկատմամբ լայն արձագանքներ եղան չեչեն ներգաղթյալի կողմից մի ուսուցչի սպանությունից հետո: Այդ ուսուցիչը խոսքի ազատության թեմայով դասերից մեկի ժամանակ, Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար է ցուցադրել: Ուսուցչուհու սպանությունը դատապարտվել է Ֆրանսիայում իսլամական կառույցների և իսլամական երկրների կողմից, սակայն մուսուլմաններին ավելի շատ զայրացրել է մարգարեի ծաղրանկարների հրապարակման նկատմամբ նախագահ՝ Էմանուել Մակրոնի հովանավորությունը: Ֆրանսիայի նախագահն ասել է.«Մենք չենք հրաժարվի նկարչություններից ու ծաղրանկարներից, նույնիսկ եթե ոմանք նահանջեն»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին իսլամ աշխարհի երևելի դեմքերից է, ով հակադարձեց ծաղրանկարների հրապարակման նկատմամբ Մակրոնի հովանավորությանը: Նա թվիթերում խոսքն ուղղելով Ֆրանսիայի երիտասարդներին, ասել է.«Ձեր նախագահից հարցրեք՝ ինչու է հովանավորում մարգարեի նկատմամբ անարգալից վերաբերմունքը և այդ քայլը խոսքի ազատություն համարում: Արդյոք խոսքի ազատություն նշանակում է հայհոյանք ու անարգանք սրբերի հասցեին: Արդյո՞ք այս հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, որը նրան ընտրել է որպես իր նախագահ»: Մեծարգո առաջնորդը Ֆրանսիայի երիտասարդներին հղած իր կարճ ուղերձում նաև հարցրել է.«Ինչու Հոլոկոստի եղելությանը կասկածելը հանցանք է համարվում, իսկ իսլամի մարգարեին անարգելու համար որևէ պատիժ չկա»»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հարց է ուղղել Ֆրանսիայի երիտասարդներին

Ֆրանսիայում և մեծ թվով Արևմտյան երկրներում հրեաների սպանությանը կասկածանքով մոտենալը հանցանք է համարվում և դրա համար որպես պատիժ ազատազրկում և տուգանք է սահմանված: Մինչ օրս Ֆրանսիայում և եվրոպական շատ երկրներում բազում հետազոտողներ դատավարության են ենթարկվել երկրորդ աշխարհամարտում նացիստների կողմից հրեաների կոտորածը հարցականի տակ տանելու մեղադրանքով: Ռոժե Գարոդին այն երևելի դեմքերից է, որ դատավարության է ենթարկվել և կալանավորվել երկրորդ աշխարհամարտում հրեանեի սպանության մասին սիոնիստներից տարբեր տեսակետ արտահայտելու համար: Եթե սիոնիստները ամուր ապացույցներ ունեն հրեաների կոտորածի մասին, չպետք է  մտահոգված լինեն այդ կապակցությամբ տարբեր տեսակետների արտահայտումից: Իրողությունն այն է, որ սիոնիստները ավելի քան 70 տարի է, որ քաղաքական ու քարոզչական նպատակներով չարաշահում են Հոլոկոստի հարցը և պատճառաբանում են Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում իրենց ոճրագործությունները: Այս բոլորն այն դեպքում, երբ հակահրեականությունն արմատավորված է ոչ թե իսլամական երկրներում, այլև Արևմուտքում:

Արևմուտքցիները ստաբանությամբ մուսուլմաներին են մեղադրում հրեատյացության մեջ: Իսլամի մեծ մարգարեի նկատմամբ անարգանքն արդարացնում են խոսքի ազատությամբ, իսկ Հոլոկոստի մասին սիոնիստներից տարբեր տեսակետ ներկայացնելը արգելված է և հանցանք է համարվում: Սա պարադոքս է, որին ոչ Ֆրանսիայի, ոչ էլ մյուս արևմտյան կառավարությունները համոզիչ պատասխան չեն տվել: 

Ֆրանսիայի երիտասարդներին հարց ուղղելով թե ինչու Հոլոկոստի մասին կասկածանք հայտնելը հանցանք է համարվում, իսկ մարգարեին անարգելն ազատ է, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ցանկացել է նրանք գիտակցեն իրենց պետայրերի ստերն ու հակասությունները և սիոնիստների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ազդեցության տակ չհայտնվեն: Ցավոք Ֆրանսիայի պաշտոնատարները քաղաքական ու քարոզչական նպատակներով չարաշահում են իսլամաֆոբիա և իսլամատյացություն հարցերը:Ֆրանսիայի հասարակության մեջ խաղաղ համակեցությունն ու չափավորությունն անտեսվում են: Տնտեսական ու սոցիալական անհավասարությունը երկու բևեռների է բաժանել Ֆրանսիայի հասարակությունը: Այդ երկբևեռությունը տարածվել է նաև կրոնական ու էթնիկ կողմերում: Դա նաև նկատելի էր 2017թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Ֆրանսիայում աջ և ձախակողմյան կուսակցությունները լուսանցք մղվեցին և Էմանուել Մակրոնը ներկայացավ որպես չափավոր հոսանք և պայքարի դուրս եկավ աջ-ծայրահեղական Մարին Լը Պենի դեմ: Իր նախագահության շրջանի ավելի քան երեք տարիների ընթացքում Մակրոնը չի հաջողել իրագործել իր խոստումներից ոչ մեկը: Այդ երեք տարիների ընթացքում Մակրոնն առճակատվել է կարևոր մարտահրավերների հետ, որոնցից էր Դեղին բաճկոնավորների շարժումը: Կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել են Մակրոնի կառավարության դեմ բողոքները: Ֆրանսիայի տնտեսությունը խիստ տուժել է այս պանդեմիայի պատճառով և Մակրոնի կառավարության դեմ բողոքները մոխրի տակի կրակի են նմանում: Կրակ, որ մարելու է 2022թ. ընտրություններում հաղթելու նրա հնարավորությունը:

Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահը փորձում է Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ-աջ հոսանքի առանցքային քաղաքականությունը համարվող իսլամատյացություն կիրառելով, կանխել իր ժողովրդականության նվազումը տկն. Լը Պենի համեմատությամբ: Սակայն Ֆրանսիայում իսլամատյացության առանցքայնությամբ երկբևեռ հասարակություն ստեղծելու Մակրոնի քաղաքականության համար Ֆրանսիան ծանր է վճարել և ծանր է վճարելու թե իր երկրում և թե արտասահմանում: Ֆրանսիայում են ապրում Եվրոպայի մուսուլմանների մեծամասնությունը: Նրանք, ովքեր այսօր սպանվում են Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, կապված են Սաուդյան Արաբիայում իշխող վահաբիական շարժման հետ: Նրանք ամենամոտ հարաբերություններն ունեն Ֆրանսիայի կառավարության և այլ արևմտյան երկրների հետ: Իսլամի ումունքների մասին վահաբիների ընկալումը ոչ մի առնչություն չունի իսլամի խաղաղատենչ ու ազատություն քարոզող ուսմունքների հետ: Էմանուել Մակրոնը հովանավորելով Իսլամի մարգարեի ծաղրանկարների հրատարակումը, թեժացրել է ծայրահեղականությունը և բռնության տարածումը: 

Վերջին օրերին Էմանուել Մակրոնի և ֆրանսիացի այլ պետական ​​գործիչների անտարբերությունը իսլամական սրբությունների նկատմամբ և գրեթե երկու միլիարդ մահմեդականների սրբություններին ուղղված անարգանքի արդարացումը ցույց տվեցին, որ համաշխարհային ասպարեզը նման չէ Ֆրանսիայի ներսում տիրող իրավիճակին: Այդ մասին են վկայում իսլամական երկրների ու մուսուլման հայտնի գործիչների արձագանքը իսլամական սրբությունների նկատմամբ Մակրոնի վիրավորանքներին: Հակադարձելով իսլամին ու Մուհամմեդ մարգարեին ուղղված Մակրոնի անարգալից վերաբերմունքին, Արաբական լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան դատապարտել է իսլամատյացության ու հրեատյացության  չափանիշերի երկվությունը, ասելով, որ այդ երկվությունը մեծ չարիք է և դրանից բխող քաղաքականությունները սրելու են իրավիճակը և այլևս հնարավոր չէ լռել: Այդ մասին նա ասել է.«Ես չեմ հասկանում ինչպես հրեատյացությունը հանցանք է համարվում, իսկ իսլամատյացությունը տեսակետ: Եթե արևելքում ու արևմուտքում շարունակվի իսլամի մասին այս մոտեցումը, քաղաքակրթությունների միջև առճակատում տեղի կունենա»:

Նշելով, որ ոչ մի մուսուլման չի հանդուրժելու մարգարեին ուղղված անարգանքը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահը արևմուտքցիներին կոչ է արել կանխել այդ անարգալից վերաբերմունքը և արմատավոր կերպով լուծել խնդիրները: Նա ասել է.«Արդար և անաչառ եղեք: Խոսքի ազատությունն ինչպես իրագործում եք ոչ մուսուլմանների համար, այնպես էլ իրագործեք մուսուլմանների համար»: Իսլամական երկրներում ֆրանսիական արտադրանքների բոյկոտումը ահազանգ է Մակրոնի և Ֆրանսիայի վնասված տնտեսության համար:

Սեյեդ Հասան Նասրոլլահ

Մակրոնի հակաիսլամական հայտարարությունների նկատմամբ իսլամական երկրների լայն արձագանքը ի վերջո Ֆրանսիայի նախագահին ստիպեց հետ կանգնել իսլամի մարգարեի ծաղրանկարների հրապարակումը հովանավորելու դիրքորոշումից: Ռայ Ալ-Յոմ օրաթերթի խմբագիր, արաբական աշխարհի անվանի գրող, վերլուծաբան՝ Աբդոլբարի Աթվանն ասել է.«Ֆրանսիայի նախագահի նահանջը իսլամի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումներից վկայում է ֆրանսիական արտադրության ապրանքների բոյկոտման արշավի հաջողության մասին»: