Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները (Մաս.1)
Արևմուտքի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարությունները անկախ երկրների, այդ թվում ՝ Իրանի գործունեության մասին, դարձել է կրկնվող թեմա, որոնց հիմքում ընկած են անհիմն զեկույցները:
Այդ զեկույցներում, որոնցից ամենավերջինը հրապարակվել է վերջերս, հստակ երևում է քաղաքական ճնշումների ազդեցությունը:
Իրանի դատական ուժի մարդու իրավանց հարցով կենտրոնի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին մերժելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողի նոր զեկույցը՝ Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, հստակեցրել է.«Այս զեկույցները հիմնականում հիմնված են ՝ Իրանի Իսլ. Հանրապետության թշնամի կառավարություններին կապված խմբերի և ահաբեկչական խմբավորումների կողմից կեղծ մեղադրանքների, ամբաստանությունների և տեղեկատվության վրա»:Նման զեկույցների մշակման և ներկայացման հարցով ուշադրության արժանի կետը ՝դրանց քաղաքական բնույթն է:
Դա հանգեցրել է իրարամերժ տեսակետների՝ մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ, ինչը անվստահություն է առաջացրել մարդու իրավունքների զեկույցների նկատմամբ:Այս գործընթացը փաստորեն մարդու իրավանց հաստատություններին հեռացրել է իրենց իրական դիրքից:
Խաղաղության և սոցիալական արդարության ակտիվիստ և հետազոտող Ռոբերտ Ֆանտինան Արևմուտքի կողմից մարդու իրավունքները քաղաքականացնելու և դրանց նկատմամբ երկակի մոտեցում ցուցաբերվելու մասին ասել է.«Երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, պետք է նախ տեսնենք, թե դա ինչ է նշանակում:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ,1948 թվականի դեկտեմբերի 10-ին,Փարիզում և վավերացվել է 48 երկրների կողմից,այդ թվում՝ ԱՄՆ-ի:Հռչակագրում մանրամասն ներկայացված է մարդու իրավունքների սկզբունքները, որոնք պետք է հովանավորվեն միջազգային մակարդակով ,սակայն ԱՄՆ-ն անգամ չի գործադրել այդ հռչակագիրը , որն ընդունվել է արեւմտյան երկրների կողմից»:
Դժբախտաբար,ԱՄՆ-ը և ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ որոշ երկրներ , այդ թվում ՝ Ֆրանսիան; Բրիտանիան և Կանադան, որոնք իրենց համարում են աշխարհում Մարդու իրավունքների պաշտպան,այս ոլորտում որդեգրել են խտրական և անարդար մոտեցում:Հատկանշական է,որ մարդու իրավունքները մաս են կազմում այն իրավունքների, որը յուրաքանչյուր մարդ տարբեր ձևերով վայելում է այն : Ազատությունը, հավասարությունը և արդարությունը, այս ոլորտի ցուցիչներից են:Ուստի մարդու իրավունքները հնարավոր չէ պարտադրել հասարակությանը միակողմանիորեն և անձնական կարծիքների հիման վրա, և յուրաքանչյուր մշակույթ ու ավանդություն , մարդու իրավունքները մեկնաբանում է ՝ ելնելով իր ուսմունքներից, մշակութային ու սոցիալական կառուցվածքներից, կրոնից ու դավանանքից:
Ներկայումս, Մարդու իրավունքների հիմքը համարվում է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը ,որը բանաձևի շրջագծում հաստատվել է 1948թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլիայի կողմից :Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը սահմանում է երեք ընդհանուր սկզբունք, որոնք կազմում են մարդու իրավունքների հիմքը:Հիշյալ սկզբունքներն են՝ Ազատությունը,հավասարությունը և եղբայրությունը,որոնք սակայն ոտնահարվում են Մարդու իրավանց հռչակագրի հեղինակների կողմից:Դրա պատճառը Մարդու իրավունքները որպես գործիք չարաշահումն է:
Ակնհայտ է, որ մարդու իրավունքները պետք է զերծ լինեն ցանկացած քաղաքական նկատառումներից և արտահայտեն մարդկային արժեքները ՝ անկախ ռասայից, կրոնից և ազգությունից:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, գործնականում դարձել է միջոց՝ արևմուտքի միակողմանի տեսակետները աշխարհի այլ երկրներին պարտադրելու համար և այսպիսով արևմուտքը մտադիր է իր մշակույթը և նորմերը պարտադրել այլ երկրներին: Այս գործընթացը նշանակում է,որ միակողմանի են դառնում Մարդու իրավունքների չափանիշները ՝ չնայած,Աստվածային օրենքները ընդունող հասարակություններում ,զանազանվում են մշակութային արժեքները ,հավատամքային և կրոնական ու բարոյական համոզմունքները:
Արևմուտքի կողմից այլ հասարակություններին մարդու իրավունքների հասկացությունների միակողմանի պարտադրումը պատճառ է դարձել անտեսվեն հիմնական տարբերությունները ,որոնք գոյություն ունեն մարդու իրավունքների նյութական և արժեքային տեսակետների միջև: Ինչպես օրինակ կարելի է ակնարկել մարդկային կյանքին առնչվող որոշ իրավունքներ, իշարս ՝գաղութատիրության արգելված լինելը և դրա դեմ պայքարի իրավունքը ,կամ թե՝մարդկային կյանքի դեմ ոտնձգությանը դիմադրելու իրավունքը ,հեռու բարոյական անկումից մաքուր միջավայրում ապրելու իրավունքը և կրոնական անվտագություն ունենալը ,որոնք նկատի չեն առնվել մարդու իրավանց համաշխարհային հռչակագրում : Մինչդեռ իսլամական մարդու իրավունքների հռչակագրում այդ կարևոր խնդիրները հստակ ձևով ուշադրության են արժանացել:
Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը հստակեցնում է ,որ ըստ Իսլամի կրոնական սկզբունքների(շարիաթ)-ի մարդու իրավունքը ակունք է առնում մարդու բնական արժեքներից ու արժանապատվությունից և իսլամական համայնքը ,որին Աստված համարել է լավագույն ումման ,ունի համաշխարհային առաքելություն ու թեև մարդկությունը արձանագրել է առաջընթաց նյութական գիտության ոլորտներում ,սակայն իր իրավունքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար խիստ կարիք ունի հավատքի ու հոգևոր արժեքների:
Նման տարբերություններ ապացուցում են ,որ արևմուտքի երկստանդարտ քայլերով մարդու իրավունքների հարցը կանգնած է հակասությունների և երկակի չափանիշների առաջ և քաղաքական մոտեցումները շեղել են մարդու իրավունքների կառույցների գործունեությունը՝ մարդու իրավունքների իրական պաշտպանությունից:Մարդու իրավունքների խորհուրդը, որը պարտականություն ունի վերահսկելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի դրույթների իրականացումը՝ ՄԱԿ-ի անդամ երկրներում , այս կարևոր մարտահրավերի դիմաց է կանգնած:
Նման երկակի մոտեցումների արդյունքն է՝ անկախ երկրների դեմ մարդու իրավունքների զեկույցների գծով երկակի չափանիշերի կիրառումը և խտրական մոտեցումը, իդիմաց տարածաշրջանում մանկասսպան ռեժիմների անձեռնամխելիության ,որի պատճառը ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ նրանց համատեղ շահերն են ,որի արդյունքում թուլացել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ու կառույցների դիրքը:
ՄԱԿ-ում Իրանի իսլ.հանրապետության դեսպան և ներկայացուցչության տեղակալ Էսհաղ Ալէ Հաբիբը այս մասին ասում է.«Ժողովրդավարության և մարդու իրավունքների ամենամեծ թշնամիները նրանք են ,ովքեր դա չարաշահում են իրենց արտաքին քաղաքականության մեջ այն ժողովուրդների և երկրների օրինավոր կառավարությունների դեմ ,որոնք հակասում են նրանց կայսերապաշտական շահերին և այդ ուժերի համար հիմնական երկփեղկվածություն է նկատվում Մարդու իրավունքներին առնչվող հարցերում»:
Այս մասին կոխսենք այս հաղորդման հաջորդ թողարկման ընթացքում: