Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127994-Սրբազան_Պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(8)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Խոռամշահրում Իրաքի բաասական բանակի դեմ երկու պատանիներ Բեհնամ Մոհամմադիի ու Հոսեյն Ֆահմիդեի դիմադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 22:34 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Խոռամշահրում Իրաքի բաասական բանակի դեմ երկու պատանիներ Բեհնամ Մոհամմադիի ու Հոսեյն Ֆահմիդեի դիմադրության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, որ իրանցի երիտասարդները ինչպես ամենաչնչին ռազմական հնարավորություններով դիմադրեցին թշնամուն ու պաշտպանեցին իրենց հայրենիքը: Ամենապայծառ ու միաժամանակ ամենատխուր դիմադրություններից մեկը Իրաքի սահմանամերձ տարածքներում Խոռամշահրի երիտասարդների ու պատանիների դիմադրությունն էր: Խոռամշահրի պաշտպանները քաղաքի դարպասների մոտ 34 օր կասեցրեցին Իրաքի բանակի մի քանի գումարտակների, զրահային ու հետևակ բրիգադների առաջխաղացումը: Նրանք մինչև կյանքի վերջին րոպեները պատերազմեցին թշնամիների դեմ և կերտեցին մի հեղափոխական ու միաժամանակ տխուր ու բռնահարված մի դյուցազներգություն: Խոռամշահրի պանծալի օրերի մասին Ասոշիեյդտ պրեսի թղթակից Ալեքս Աֆնայը գրել  է.«Խոռամշահրում քիչ թվով բնակարանների վրա փամփուշտի ու հրանետերի հետքեր չկան: Այս փաստերը վկայում են, որ իրանցի պաշտպանները ինչպես տնից տուն գնալով պաշտպանել են քաղաը»: Այդ ժամանակ իրաքցի ավագ հրամանատարներից մեկը խոստովանեց, որ իրանցիները, որ հաճախ պատերազմի փորձ չունեցող երիտասարդներ են մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին Խոռամշահրի պաշտպանության համար: Խոռամշահրի սխրանքներից մեկի հեղինակը 13-ամյա մի պատանի էր՝ «Բեհնամ Մոհամմադի» անունով: Բեհնամը ծնվել է 1967թ. Խոռամշահրում իր պապիկի տանը: 1980թ. սեպտեմբերին տարածվեցին Խոռամշահրի վրա իրաքցիների հարձակման լուրերը: Բեհնամը չէր հավատում, որ իրաքցիները կբռնագրավեն Խոռամշահր քաղաքը, սակայն պատերազմը իսկապես սկսվել էր: Բեհնամը որոշեց մնալ: Ռմբակոծոությունների ժամանակ էլ Բեհնամը շտապում էր վիրավորվածների օգնության: Քաղաքի պաշտպանները մի քանի կալաշնիկով և G3 ինքնաձիգերով ու մոլոտովի կոկտեյլներով կանգնեցին իրաքցիների դեմ:

Բեհնամ Մոհամմադի

Բեհնամը գնում էր հետախուզության: Նա քանիցս ասել էր.«Մորս եմ փնտրում. Կորցրել եմ նրան: Իրաքցի զինվորներն էլ, որ չէին մտածում 13-ամյա պատանին հետախուզական աշխատանք է իրականացնում բաց էին թողնում նրան: Քաղաքն ընկել էր իրաքցիների ձեռքը և յուրաքանչյուր բնակարանում թաքնվել կամ էլ հանգստանում էին մի քանի բաասական զինվոր: Բեհնամը իր շորերը կեղտոտում էր, մազերն էր խճճում ու լացակումած փնտրում էր ու մտքում պահում էր այն բնակարանները որտեղ կային իրաքցի զինվորներ: Իրաքցիներն էլ հողոտ ու փոշոտած երեխայի հետ գործ չունէին: Բեհնամը իր ձեռք բերած տեղեկությունները հաղորդում էր քաղաքի պաշտպաններին: Մեկը մյուսին հաջորդելով պայթում էին արկերը: Քաղաքի Արաշ անունով պողոտայում սաստկացան բախումները: Ինչպես միշտ Բեհնամը հասավ: Հանկարծ քաղաքի պաշտպանները հասկացան, որ Բեհնամը մի անկյունում ընկած է ու նրա մարմնից արյան է հոսում: Բեհնամի կապույտ շապիկը թաթախվել էր արյան մեջ: Մի քանի օր Խոռամշահրի անկումից առաջ նահատակվեց խոռամշահրցի փոքրրիկ հերոսը: Չնայած իր փոքր տարիքին նա կտակ էր գրել: Բեհնամի կտակի մի բաժնում ասված էր.«Ես ուզում եմ կտակել: Ես ամեն վայրկյան սպասում եմ նահատակության: Տղաներին կոչ եմ անում Իմամին մենակ չթողնել ու Աստծուն ապավինել: Հայրերն ու մայրերը ջիհադ անող ու պայքարող երեխաներ դաստիարակեն»: Ագրեսորների դեմ իրանցի երիտասարդների 8-ամյա Սրբազան Պաշտպանության յուրահատկություններից մեկը առ Աստված նրանց խոր հավատն էր: Հենց այս հավատն էր, որ հատուկ հոգևոր մթնոլորտ էր առաջացրել ռազմաճակատներում: Իրանցի զինվորների համար պարտությունը իմաստ չուներ: Հենց մահից չվախենալու պատճառով էր, որ նրանք ամենաչնչին հնարավորություններով կարողանում էին դիմադրել Իրաքի բաասական ռեժիմի բանակին: Այն բանակին, որ ֆինանսական, ռազմական, տեղեկատվական ու քաղաքական աջակցություն էր ստանում արևելյան ու արևմտյան երկու բլոկների 58 երկրներից և չնայած որ ուներ ամենաարդիական սպառազինությունը ստիպված եղավ նահանջել բռնագրաված բոլոր շրջաններից:

Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդե

Խոռամշահրում Իրաքի բաասական ռեժիմի բանակի դեմ պայքարող մյուս հերոսներից Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեն էր: Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեն ևս Բեհնամ Մոհամմադիի նման 13-ամյա պատանի էր, որ ծնվել էր 1967թ.: Իտարբերություն Բեհնամ Մոհամմադիի նա Խուզեստանցի չէր: Նա ծնվել էր Իրանի կենտրոնական քաղաք Ղոմում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 1979թ. Իմամ Խոմեյնիի հրամանով աշխարհազորի ձևավորումից հետո անդամագրվեց աշխարհազորում: Այս փոքրիկ հերոսը Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի հետ միաժամանակ մեկնեց Իրաքի սահմանամերձ հարավային ռազմաճակատներ: Նա իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեեյնիի հետևորդներից էր ու հիացած էր Իմամով: Ցածր տարիքի պատճառով երբ Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեին ռազմաճակատից վերադարձրին նա ասաց.«Ձեզ նեղություն մի տվեք: Եթե Իմամն ասի, որտեղ էլ լինեմ պատրաստ եմ գնալ: Ես պիտի ծառայեմ հայրենիքիս: Ես ոչ մի բան չեմ խոստանում»: Չնայած հակառակություններին նա հերթական անգամ գնաց հարավային ռազմաճակատ: Առաջնագծում նա և իր ընկեր Մոհամմեդ Ռեզա Շամսը մի խրամատում էին գտնվում: Մոհամմեդ Ռեզան վիրավորվեց և Մոհամմեդ Հոսեյնը դժվարությամբ նրան բերեց թիկունք ու ինքը վերադարձավ խրամատ: Տեսնելով Իրաքի տանկերի գրոհը իր ձեռքում պահած ու գոտուն կապած նռնակներվ Մոհամմեդ Հոսեյնը շարժվեց դեպի թշնամու տանկերը: Այս ընթացքում մի փամփուշտ դիպավ նրա ոտքին ու նա վիրավորվեց, սակայն այն չկարողացավ կանգնեցնել նրան: Հետևաբար առանց վարանելու նա իրականացրեց մտքին դրածը: Բոլոր կողմերից արձակվող փամփուշտների արանքից նա հասավ առաջատար տանկին և նռնակների օգնությամբ կարողացավ պայթեցնել դրան ու միաժամանակ ինքն էլ կտոր-կտոր եղավ: Տանկի պայթելուց հետո իրաքցիներն ենթադրեցին, որ հարձակում է կատարվել: Հետևաբար համարձակությունը կորցրած իրաքցիները թողնելով տանկերը փախան այդտեղից: Արդյունքում պաշարման օղակը կոտրվեց և քիչ անց օգնական ուժերը տեղ հասան: Իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով հղած ուղերձում Իմամ Խոմեյնին ասել է.«Մեր առաջնորդը այն 13-ամյա պատանին է, որ իր մանկական սրտով ավելի բարձր է քան հարյուրավոր խոսքեր ու գրություններ: Նա նռնակներով նետվեց թշնամու տանկի տակ, պայթեցրեց այն ու հասավ նահատակության վեհ աստիճանին»: Իրանի սխրանքների պանծալի պատմության մեջ այս խոսքերով գրանցվեց ու հավերժական դարձավ Հոսեյն Ֆահմիդեի անձնուրացության պատմությունը: Այժմ, յուրաքանչյուր պատանի Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեին համարում է իրանցիների հավերժական պարծանքը: Նահատակ Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեի մասունքները ամփոփվեցին Թեհրանի Բեհեշթ Զահրա գերեզմանատանը: