Իրանցի կանայք(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i128060-Իրանցի_կանայք(4)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր ձեզ կծանոթացնենք գործագործության արվեստի վարպետ, Իրանի գորգերի ազգային կենտրոնի ղեկավար Ֆարահնազ Ռաֆեի հետ, ով փորձում է զարգացնել և աշխարհին ներկայացնել այս իրանական ինքնատիպ արվեստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 08:34 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր ձեզ կծանոթացնենք գործագործության արվեստի վարպետ, Իրանի գորգերի ազգային կենտրոնի ղեկավար Ֆարահնազ Ռաֆեի հետ, ով փորձում է զարգացնել և աշխարհին ներկայացնել այս իրանական ինքնատիպ արվեստը:

Դարեր շարունակ իրանական գորգը աշխարհին ներկայացել և շարունակում է ներկայանալ իր բարձր որակով ու անկրկնելի դասական նախշերով: Իրանական գորգն այսօր դարձել է Իրանի ամենագեղեցիկ այցեքարտերից մեկը: Իրանն աշխարհի առաջատար երկրներից է գորգերի արտադրության ոլորտում:

Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր, գորգագործությունն Իրանում ամենատարածված արհեստներց մեկն է: Եվ ամենակարևորը՝ այն շարունակում է պահել իր որակը:

Գորգագործությունն իրանական ամենաինքնատիպ արհեստներից մեկը, որը միշտ փայլել է աշխարհում: Այն   Իրանում ամենասիրված արհեստներից է, որն ապահովում  է զբաղվածություն և եկամուտ: Իրանցիներն արհեստի այս ոլորտում, ինչպես և այլ բնագավառներում, գործել են շատ խելացի և  արարել  են նուրբ  ու  յուրօրինակ գորգեր:

Իրանական գեղեցիկ գորգերի նմուշներ

 

Գորգագործությունն Իրանում 3000 տարվա վաղեմիություն ունի։ Ներկայումս իրանական գորգերի շատ գեղեցիկ նմուշներ պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում և ծառայում են որպես Իրանի գեղարվեստական ​​և մշակութային դեսպաններ: Դեռ վաղ ժամանակներում, իրանական բոլոր տներում, նույնիսկ  ամենախղճուկ տներում  ձեռագործ գորգերը համարվում էին  տան զարդարանքներից մեկը: Սովորաբար ամբողջ սենյակը ծածկում էին գորգերով: Մեծ գորգերի վրայի աչք շոյող ծաղիկներն ու նախշերը ծածկում էին ամբողջ սենյակի հատակը: Երբեմն նախշերն այնքան գեղեցիկ էին ու իմաստալից, որ գորգը չէին փռում հատակին  և  պաստառների  նման կախում էին  պատերից:

Այս հաղորդման ընթացքում Ձեզ կծանոթացնենք գործագործության արվեստի վարպետ, Իրանի գորգերի ազգային կենտրոնի ղեկավար Ֆարահնազ Ռաֆեի հետ, ով փորձում է   զարգացնել և աշխարհին ներկայացնել  այս իրանական ինքնատիպ  արվեստը: 

Ֆարահնազ Ռաֆեն ծնվել է 1964 թվականին Խոռամշահր քաղաքում։ Նա իր կարիերան սկսել է որպես փրկարար-մարզիչ, կարի  և Ղուրանի ուսուցիչ, ապա աշխատել է Կարմիր մահիկում՝ որպես գրասենյակի ղեկավար: Նա ունի քաղաքացիական ճարտարագիտության բակալավրի աստիճան, ֆինանսական կառավարման մագիստրոսի կոչում և  արաբական լեզվի ու գրականության դոկտորի աստիճան: Ռաֆեն դասավանդել է Սուսանգերդի և Խոռամշահրի «Փայամե Նուր» ազատ համալսարանում և երկու շրջան աշխատել է Խոռամշահրի քաղաքային խորհրդում: Նա նաև եղել է Կարմիր մահիկի ընկերակցության կանանց ու ընտանիքի հարցերով զբաղվող կամավորների կազմակերպության ղեկավարը:  Ֆարահնազ Ռաֆեն զբաղեցրել է նաև Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության Դիմադրության տնտեսության շտաբի քարտուղարի պաշտոնը: Այնուհետև նշանակվել է Իրանի ձեռագործ գորգերի ազգային կենտրոնի ղեկավար: 

 

 

Նա 11 տարեկան հասակում հայտնվել է Իրանի SAVAK հետախուզական ծառայության ճիրաններում:  Իսլամական հեղափոխությունից հետո Ֆարահնազ Ռաֆեն իր ընտանիքի հետ ակտիվ դեր է խաղացել սրբազան պաշտպանության տարիներին: Ապավինելով  ամենամեծ կամավորական  ու բարեգործական կազմակերպություններից մեկին, այս տարիների ընթացքում, նա կարողացել է  մեծ ծառայություններ մատուցել կարիքավորներին: 

Ֆարահնազ Ռաֆեի ամուսինը Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մասնակիցներից է: Ռաֆեն ասում է. «Ես շատ շուտ ամուսնացա: Ունեմ երկու որդի: Ավագ որդիս անգլերենի թարգամանիչ է, իսկ կրտսեր որդիս տրանպորտի հարցերով ավագ փորձագետ: Այս ճյուղում նա նվաճել է առաջին տեղը: Նա ներկայումս դոկտորանտուրայի ուսանող է: Ունեմ մեկ թոռ»:

Երբ նրան հարցնում են թե չի՞ զղջում, որ շուտ է ամուսնացել Ռաֆեին պատասխանում է․ «Ինձ համար շատ քաղցր ու հուսադրող է երբ  կյանքի  վայրիվերումներով լի ճանապարհին, ամուսինս ուղեկցում է ինձ: Բացի այդ, ես այժմ ավելի մեծ պոտենցիալ  ունեմ սոցիալական գործունեության համար, քանի որ այլևս չպետք է  մտահոգվեմ իմ երեխաների, նրանց կրթության և ամուսնության համար: Ես կարող եմ խոստովանել, որ իմ  երիտասարդ մնալու գաղտնիքը վաղ ամուսնանալն է, քանի որ ես չէի ցանկանում հետաձգել ամուսնությունն ու երեխաներ ունենալը՝ իմ կրթության, աշխատանքի և սոցիալական գործունեության պատճառով»:

«Ցավոք, այսօր աղջիկները հրաժարվում են ամուսնանալ` կրթությունն ավարտելու, սոցիալական համապատասխան դիրք զբաղեցնելու և հասարակության մեջ ավելի ակտիվ  ներկայութնու ունենալու   պատճառով: Կարծում եմ, որ ամեն ինչին պետք է խորը մոտեցում ցուցաբերել: Եթե ​​կյանքը հիմնված չէ սիրո ու բարության վրա, ապա այն չի կարող հաջողվել և լինել  բեղմնավոր: Ամուսնու կողքին լինելը և ընտանիքի անդամների միջև սերտ  կապը կարևոր դեր են խաղում ընտանեկան երջանկության զարգացման գործում: Կարծում եմ, որ երիտասարդները չպետք է կորցնեն հույսը կյանքի և ապագայի հանդեպ, և նրանք կյանքում պետք է իրենց ամուսնու հետ համերաշխ լինեն: Այս գործոնները կարևոր դեր են ունեցել իմ կյանքում»,ասում է Ֆարահնազ Ռաֆեն։

 

Նա հավելում է. «Իրանցի կանայք ուժեղ, պատասխանատու և նվիրված են, ու նրանց ջանքերի և պատասխանատվության զգացումի շնորհիվ, այսօր Իրանում հասարակության մեջ կան բարձր կրթություն ստացած բազմաթիվ կանայք, նրանք լավ գործունեություն են ծավալում կանանց կառավարման և մասնագիտական ​​մակարդակներում։ Այդ կանանց համար գոյություն չունի որևէ սահմանափակություն, իհարկե, պաշտոնյաներն ու պետական ​​այրերը պետք է ավելի շատ օգտագործեն  այս պոտենցիալը»։

Ֆարահնազ Ռաֆե

 

Խոռամշահարցի այս տիկինը նաև  գորգագործության արվեստի վարպետ է: Երկրի   որոշ  հյուսիսային գյուղերում Ֆարահնազ Ռաֆեն ակտիվ գործունեություն է ունեցել որպես գորգագործության ու դիզայնի մասնագետ: Նա ասում է. «Իրանցիների ամենակարևոր առանձնահատկությունն իմամների ու մարգարեի ընտանիքի հանդեպ սերն է, ապա պոեզիայի և գորգերի հանդեպ հետաքրքրությունը, քանի որ երկրի յուրաքանչյուր մասում գորգագործության ոլորտի ակտիվիստները ծավալուն աշխատանք են իրականացնում: Գորգագործությունն արվեստ է, և  արդյունաբերություն, որն ստեղծում է աշխատատեղեր  և նպաստում  տնտեսության զարգացմանը:  Այս ոլորտում ավելի քան 2 միլիոն մարդ ներկայումս աշխատում  է, և մենք ձգտում ենք ընդլայնել այս գործընթացը»:

Իրանի գորգերի ազգային կենտրոնի ղեկավարը նշել է ,որ  իր ծրագրում  ներառված են շուկայավարության զարգացումը, իրանական գորգի արտահանման ծավալների մեծացումը, չնայած պատժամիջոցներին, գորգի արտահանման նոր ուղիները, ոլորտում մասնագիտական ​​աշխատատեղերի ստեղծումը  և արդյունաբերական հեղափոխության իրականացումը:

Նա կարծում է, որ գորգերի շուկայի զարգացման պարագայում, յուրաքանչյուր իրանցի  5 միլիոն թուման  կապիտալով և ճիշտ ուսուցման արդյունքում  կարող է դառնալ գորգագործ:

Իրանի գորգերի ազգային կենտրոնի ղեկավարն ասում է. «Թրամփի կողմից էմբարգոյի ենթարկված իրանական երկրորդ արտադրանքը գորգն  է: Սա ցույց է տալիս, որ Թրամփը շատ լավ գիտակցել է իրանական գորգերի արժեքը: Ձեռագործ գորգերի արտահանումն  ամրապնդելու համար, մենք այժմ ձգտում ենք գորգերի տներ ստեղծել թիրախային երկրներում, ինչպիսիք են՝ Մոսկվան, Չինաստանը, ԱՄԷ-ն և այլն, որպեսզի իրականացնենք ցուցահանդեսներ և սեզոնային աճուրդ-վաճառքներ»: