Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները (Մաս 2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i128113-Մարդու_իրավունքները_և_Արևմուտքի_երկակի_չափանիշները_(Մաս_2)
Հայերեն ռադիոժամի հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները» հաղորդման երկրորդ և վերջին մասը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 11:41 Asia/Tehran

Հայերեն ռադիոժամի հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները» հաղորդման երկրորդ և վերջին մասը: Ընկերակցեք մեզ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկույցներին ուղղված հիմնական քննադատություններից մեկը քաղաքական ճնշումներից  ազդված լինելն է և  Մարդու իրավունքների հարցերը քաղաքական կողմնակալ նպատակներին ծառայեցնելը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից վերջերս հրապարակված հակաիրանական   հաղորդագրությունը ևս  պետք է դիտարկել այս լույսի ներքո:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն  իր վերջին զեկույցում կողմնակալ հայտարարություն անելով, Իրանին մեղադրել է մարդու իրավունքները խախտելու մեջ:

«Երբ Իրանի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն այդ մասին ոչինչ չի ասում», - հայտարարել է  Իրանի միջազգային հարցերով տեղակալ և  դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Ալի Բաղերի Քանին շեշտելով, որ մարդու իրավունքները դարձել են արևմտյան լրատվամիջոցների գործիքը:

Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի զեկուցողի նոր զեկույցը, փաստորեն, քաղաքական դրդապատճառներով ուղեկցվող հայտարարությունների կրկնությունն է, որն այլ բան չի նշանակում քան քաղաքական  խաբեություն ու պրոյեկցիա:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի տեղակալ և  դեսպան Էսհաղ Ալ Հաբիբն այս մասին  ասում է.«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր այն օգտագործում են որպես իրենց արտաքին քաղաքականության գործիք այն երկրների և օրինական կառավարությունների դեմ, որոնք հակադրվում են նրանց կայսերապաշտական շահերին, և այդ տերությունները երկակի մոտեցում են ցուցաբերում մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»:

Շատ անցանկալի դեպքեր, որ  ամեն օր կրկնվում են աշխարհի շատ կետերում, և որոնց ընթացքում ոտնահարվում են մարդու իրավունքները, Արևմուտքի մարդու իրավունքների քողի տակ թաքնված քաղաքական նպատակների արդյունքն են: Աֆղանստանում և Իրաքում արյունալի պատերազմները, Պաղեստինում ու Եմենում ԱՄՆ-ի կողմից հովանավորող մանկասպան ռեժիմների ամենօրյա ոտնձգությունները և ԱՄՆ-ի կողմից իրավազրկված  ժողովուրդների բռնահարվածությունը, վկայում են համաշխարհային տիրակալ համակարգի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Իրականում տարբեր տարածաշրջաններում, հատկապես արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ներկայության չարաբաստիկ ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների բացահայտ խախտում: 

Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ Իրանի դեմ քիմիական հարձակումներում սատարեցին  և զինեցին  Սադդամի  ռեժիմին և ավելի քան 100,000 մարդ զոհ դարձավ Արևմուտքի կողմից Իրաքի Բաասական ռեժիմին նվիրված քիմիական զենքի: ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ նույնպես աջակցում են Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորմանը, որի  ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել 17 հազար իրանցիներ: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է.«Աշխարհում չկա մի կառավարություն, որը խախտած լինի մարդու իրավունքներն այնքան, որքան ԱՄՆ կառավարությունը: ԱՄՆ-ն  ​​ոչ հավատում է մարդու իրավունքներին, ոչ մարդու արժանապատվությանը, ոչ էլ ժողովրդի ձայներին:  Միացյալ Նահանգներն   ազատության և մարդու իրավունքների ու  այլնի մասին խոսելով, փաստորեն ծաղրում է ազատությունն ու մարդու իրավունքները»:

Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ն և Եվրոպան այն դեպքում են այլ երկրների դեմ հաղորդագրություն հրապարակում,երբ բողոքարարներին ճնշելու, սևամորթներին սպանելու և կրոնական սրբություններն անարգելու, մուսուլմաններին նեղացնելու, և ԵՄ-ի սահմաններից ներս ներգաղթյալներին ճնշման տակ դնելու նման քայլերը դիտում  են, օրենքի գործադրման և խոսքի ազատության շրջանակներում: 

ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանին մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, մինչդեռ ստրկատիրությունը, ազգերի գաղութացումը և բնիկ համայնքների ոչնչացումը երբեք տեղ չեն ունեցել Իրանում: Իրանի Իսլամական Հանրապետությունը օրենքով դեմ է ռասայական գերակայությանը: Միջազգային իրավունքի տեսանկյունից, Իրանը դատապարտում և մերժում է կրոնական և աստվածային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ցանկացած անարգանք: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ ՄԱԿ-ի, ապաստան հայցողների համար ապահով հանգրվան է և  հարմար հարթակ՝ տարբեր միաստվածային կրոնների հետևորդների խաղաղ գոյակցության ու զարգացման համար: Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրները պատրաստ չեն նույնիսկ  հայացք նետել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությանը, որի դրույթները հիմնված են մարդու իրավունքների և աստվածային կրոնների նկատմամբ հարգանքի վրա: 

Իրանի Սահմանադրության համաձայն, պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները, այդ թվում քրիստոնեաները, զրադաշտականները ​​և հրեաները, ունեն քաղաքացիության նույն իրավունքները, ինչ Իրանի  մյուս քաղաքացիները: Սահմանադրության 4-րդ հոդվածը շեշտում է նրանց քաղաքացիության իրավունքների հարգումը: Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունները  ունեն հինգ պատգամավոր:

 ԱՄՆ-ի համալսարաններից մեկի կրոնի դասախոս Իսմայիլ Ֆարուղին ասում է.«Իսլամական համակարգում, ոչ մուսուլման քաղաքացին ունի իր ինքնությունն ընդհանուր օրենքի շրջանակում պահպանելու իրավունք»:

Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը հպարտ է, որ իր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը ոչ միայն իրավական և բարոյական պատասխանատվություն է համարում, այլև երկրի ազգային անվտանգության մի մաս: Իսլամական խորհրդարանում միաստվածային կրոնների պատգամավորների ներկայությունը և մյուս պատգամավորների հետ հավասար իրավունքներ ունենալը, իրենց պաշտպանյալների իրավունքների պաշտպանելը, եկեղեցիներում ազատորեն կրոնական արարողությունների ու ծեսերի կատարումը, և ասորերենի (էթնիկ լեզու) պահպանումն ընդամենը մի քանի օրինակներ են ,որոնք վկայում են Իրանի իսլամական հանրապետության կողմից  միաստվածային կրոնների հետևորդներին և նրանց հոգևոր ու սոցիալական արժեքներին ցուցաբերվող ուշադրության մասին: 

Անկախ այդ հակաքարոզչություններից, Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և խթանելու ուղին ՝ համաձայն իսլամի առաջադեմ սկզբունքների և Սահմանադրության, ապա քայլեր կձեռնարկի մարդու իրավունքների արժեքները պաշտպանելու ուղղությամբ:

Կրոնական պարտավորությունների, Սահմանադրության,ներքին օրենսդրության ու միջազգային պայմանագրերի շրջանակներում և ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում՝ Մարդու իրավունքների զարգացումն ու խթանումը Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​գերակայություններից է և Թեհրանն իրեն հանձնառու է համարում դրա  իրականացման հարցում: