Իրանցի կանայք (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i128322-Իրանցի_կանայք_(5)
Բուժքրոջ մասնագիտությունն այնպիսին է, որ միայն սիրով կարելի է շարունակել աշխատանքը: Չնայած այդ մասնագիտությամբ համալսարանում ընդունվելն ու սովորելը չի տարբերում մյուս մասնագիտություններից, սակայն այդ մասնագիտությամբ աշխատելը հնարավոր է միայն սիրով: Կորոնավիրուսի պանդեմիայի այս ճգնաժամային օրերին, բուժքույրերը մեծ զոհողությունների են գնացել: «Իրանցի կանայք» հաղորդաշարի այս համարում ձեզ ենք ներկայացնում մի քանի բուժքույր կանանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 23:07 Asia/Tehran

Բուժքրոջ մասնագիտությունն այնպիսին է, որ միայն սիրով կարելի է շարունակել աշխատանքը: Չնայած այդ մասնագիտությամբ համալսարանում ընդունվելն ու սովորելը չի տարբերում մյուս մասնագիտություններից, սակայն այդ մասնագիտությամբ աշխատելը հնարավոր է միայն սիրով: Կորոնավիրուսի պանդեմիայի այս ճգնաժամային օրերին, բուժքույրերը մեծ զոհողությունների են գնացել: «Իրանցի կանայք» հաղորդաշարի այս համարում ձեզ ենք ներկայացնում մի քանի բուժքույր կանանց:

Բուժքույրերը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում

Այս օրերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անկատար են մնում շատ երազանքներ, չեն կայանում շատ հավաքներ, խնջույքներ, հարսանյաց հանդեսներ, սակայն ոմանք իրենց գեղեցիկ քայլերով, սփոփում են շատերի սրտերը:

2020թ. նոյեմբերի 6-ին, Բաբոլ քաղաքի «Այաթոլլահ Ռոհանի» հիվանդանոցում եռուզեռ էր տիրում: Հիվանդանոցում ամուսնանում էր բուժքույր՝ Ֆաթեմե Քարիմյանը: Իրանցի այս բուժքրոջ կյանքը լի է հայրենակիցների կյանքը կորցնելու կամ կյանք վերադառնալու դառն ու քաղցր պահերով:

Ֆաթեմե Քարիմյանը հիվանդանոցի նեվրոլոգիայի բաժնի բուժքույր է: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նա չեղարկեց իր հարսանյաց հանդեսը և իր համատեղ կյանքն սկսեց հիվանդանոցում մի համեստ արարողությամբ: Նա ասում է.«Երբեք չեն մոռանա կորոնավիրուսի ի հայտ գալն ու տարածվելը: Ինձ համար շատ դժվար էր ընդունել այդ վիրուսի վտանգները: Ընդամենը երկու տարի է, որ աշխատում եմ բուժքրոջ մասնագիտությամբ: 2020թ. մարտ ամսին մեր հիվանդանոցի նեվրոլոգիայի բաժինը դարձավ կորոնավիրուսով վարակվածների բաժին և հենց այդ ժամանակ ես հասկացա, որ այդ վիրուսը շատ լուրջ է»:

Հարսանեկան պարզ տոնակատարություն Բաբոլի Այաթոլլահ Ռոհանիի հիվանդանոցում՝ բուժքույր Ֆաթեմե Քարիմյանի և նրա ամուսնու համար

Այս նորահարս բուժքույրն ասում է.«Կորոնավիրուսի տարածվելով, հայրս վարակվեց այդ հիվանդությամբ և տնում կարանտինացվեց և ես էի նրան խնամում: Այդ ընթացքում սարսափում էի հորս կորցնելու մտքից: Որոշ ժամանակ  անց, Աստծո կամոք, հայրս ապաքինվեց: Իմ ամուսնության հարցն առաջ եկավ: Ամուսնուս ընտանիքը մտադիր էր փոքր խնջույք կազմակերպել, բայց ես ցանկանում էի բոլորին ասել, թե ինչքան վտանգավոր է հավաքներում ներկայանալը  և ես պատրաստ էի առանց հարսանյաց զգեստի ամուսնանալ: Այդպես ամուսնուս հետ որոշեցինք օրինակ հանդիսանալ ուրիշների համար և ցույց տալ, որ կարելի է առանց հանդեսի ևս սկսել համատեղ կյանքը և չվտանգել սիրելիների կյանքը: Սակայն հիվանդանոցում գործընկերներս անակնկալ մատուցեցին և համեստ ընդունելություն կազմակերպեցին: Հիվանդանոցի համազգեստները դարձան իմ ու ամուսնուս հարսանեկան զգեստը: Եվ մեր խնջույքը կայացավ բժիշկների ու բուժքույրերի մասնակցությամբ»:

****************

Ֆաթեմե Գելիջը Իրանի Կարմիր մահիկի կամավոր բուժքույրերից է, ով մեծ սիրով կատարում է իր մասնագիտական պարտավորությունները: Նա ինքը վարակվել է կորոնավիրուսով և ծանր օրեր է անցկացրել: Ապաքինվելուց հետո, նա այսօր կանգնած է հիվանդների կողքին: Ֆաթեմե Գելիջը Ղոմ քաղաքի Իզադի հիվանդանոցում Կարմիր մահիկի կամավոր բուժքույր է: Նա մասնագիտությամբ հոգեբան է: Նա ասում է.«Աստված մեզ ստեղծել է բարեպաշտության համար և բարեպաշտ լինելը միայն նամազ անելով ու ծով պահելով չի լինում: Մենք հանձնառու ենք մեր ժողովրդի ու աշխատանքի  նկատմամբ և երբ տեսնում ենք մեր կարիքը կա, օգնության ենք շտապում: Մեր աշխատանքը զուգորդված է կարոտով ու ցավով: Սակայն հանձն ենք առել մնալ հիվանդների կողքին: Ինչպես պատերազմի ժամանակ, երբ մի խումբ մարդիկ նահատակվում էին, այստեղ էլ կա այդ վտանգը և մենք ընդունել ենք հետևանքները»:

Ֆաթեմե Գելիջը՝ Կարմիր մահիկի կամավոր բուժքույր

Բուժքույր Ֆաթեմե Գելիջն ասում է.«Ես մի անգամ վարակվել եմ կորոնավիրուսով և ընտանիքս մտահոգված է: Սակայն դա  ռիսկ է, որ ընդունել եմ: Ես կարող էին ընտանիքիս հետ միասին ապահով կյանքով ապրել քաղաքից հեռու, սակայն ես ամենայն սիրով եմ ընտրել հիվանդներին ծառայելու աշխատանքը: Աշխարհն այս է, շուկա է, որտեղ շահ ու վնաս կա: Բոլորս պետք է ձգտենք կանխել վնասը: Աշխարհում բարեգործությունը մեր բերքն է լինելու հանդերձյալ կյանքում: Պետք է զգույշ լինենք չզլանանք: Հավատքը պետք է ուժեղ լինի, այդ դեպքում կապահովենք մեր կյանքը հանդերձյալ աշխարհում»:

***********

Ռազի հիվանդանոցի ավագ բուժքույր՝ Ֆորուզան Դարաբ Փուրը շատ լուրջ, ուժեղ ու բարի անձնավորություն է: Նա 12 տարի ավագ բուժքույր է եղել և արդեն 3 տարի է, որ Ահվազի Ռազի հիվանդանոցի տնօրենն է: Նա ասում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի այս օրերին շատ կարևոր է հոգեկան լարվածության վերահսկումը: Դարաբ Փուրը նշել է, որ հիվանդ խնամելը և նրան գոհ պահելն այս օրերին ամենադժվար գործերից է համարվում: Բուժանձնակազմն ամբողջությամբ նվիրված է հիվանդներին: Բուժքրոջ աշխատանքը շատ  սթրեսային է: Եվ սա այն աշխատանքներից է, որտեղ վերջին խոսքն ասում է մարդը իր փորձից ու ուսումնասիրությունից ելնելով:

Ֆորուզան Դարաբ Փուր՝ Ահվազի Ռազի հիվանդանոցի ավագ բուժքույր

Անդրադառնալով կորոնավիրուսի ճգնաժամի դիմագրավման ուղղությամբ ձեռքբերումներին, Դարաբ փուրն ասել է.«Պետք է դաս քաղենք կորոնավիրուսից և ուշադրություն դարձնենք հասարակության մեջ աշխատանքների նշանակությանը: Կորոնավիրուսի տարածվելով հասարակության մեջ մի շարք աշխատանքների կարևորությունն ավելի շատ զգացվեց: Ոչ-ոք չգիտի ինչքան է մնալու այս վիրուսը: Բայց պետք է պատրաստ լինել հետկորոնավիրուսյան օրերի համար, որովհետև այդ վիրուսը ամբողջությամբ փոխել է հարաբերությունները:

Իրանում բուժքույրերի մեծ մասը կանայք են : Դժվարության առումով այս աշխատանքը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել ուրիշ աշխատանքների հետ:Բուժքույրերից շատերը, որոնք մայր են խիստ խնդիրներ ունեն իրենց աշխատաքն ու անձնական կյանքը համադրելու հարցով: Այդուհանդերձ կորոնավիրուսի տարածման շղթան կոտրելու համար, նրանք նաև հերթապահ են լինում իրենց աշխատակիցների փոխարեն:

Մարիամ Հազրաթի

Բարձր գնահատելով բուժքույրերի աշխատանքը, Իրանի առողջապահության նախարարության բուժքույրական բաժնի փոխտնօրեն՝ դկտ. Մարիամ Հազրաթին ասել է.«Նախքան կորոնավիրուսի պանդեմիան, երկրում բուժքրոջ խիստ պակաս էր զգացվում և այդ վիրուսը տարածվելով բուժքրոջ բացն ավելի շատ զգացվեց: Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարը հնարավոր է դարձել միայն բուժանձնակազմի սիրո ու զոհողության շնորհիվ, որոնք կամավոր կերպով շուրջօրյա ծառայում են հիվանդներին: