«Քարրար» տանկը խորհրդանշում է Իրանի մուտքը ժամանակակից զրահային տեխնոլոգիայի ոլորտ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը, վերջին տարիներին մեծ քայլեր է իրականացրել ռազմական ու սպառազինական ինքնաբավության ոլորտում ,նախագծելով և արտադրելով զանազան զրահամեքենաներ ներառյալ զրահապատ և ոչ զրահապատ:
Հիմնական մարտական տանկի (ՀՄՏ) նախագծման ու արտադրության ոլորտում կատարված կարևորագույն քայլը «Քարրար» տանկի արտադրությունն է։«Քարրար»-ը համարվում է երկրի սեփական արտադրության առաջին արդիական տանկը ,որն արտադրվել է պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության եռամյա աշխատանքի արդյունքում: Իրանական այս տանկը հանրությանն է ներկայացվել 2017 թվականի մարտի 13-ին և շահագործման հանձնվել դրա արտադրագիծը: Ինչպես ռազմական փորձագետներն են ասում,փաստորեն, դա ռուսական «T» 72-ի շատ ծանր ու հաշվարկված իրանական արդիականացված տարբերակն է, որն ինչ-որ առումով նմանվում է հզոր ու հայտնի «T90 MS» տանկերի ընտանիքին:
«Քարրար» տանկն օգտագործում է օպտիմիզացված կառուցվածքով նոր շարժիչ, որից ակնկալվում է, 1000-ից 1200 ձիաուժ:Նաև հնարավոր է օգտագործել 1300ձիաուժ հզորությամբ ազգային դիզելային շարժիչ , որի արտադրական գիծը վերջերս է շահագործվել:
Այս տանկն ունի կրակի վերահսկման համակարգչային համակարգ և էլեկտրաօպտիկական սարքավորում, տարածությունը հաշվարկող լազերային համակարգ ՝ 10,000 մետր հեռահարությամբ, բալիստիկ համակարգիչ և ֆիքսված ու շարժվող թիրախների վրա օրվա տարբեր ժամերին կրակելու ունակություն և ունի լազերային ղեկավարմամբ հրթիռարձակման շատ ճշգրիտ կարողականություն: Մասնավորապես `թիրախավորման և օպտիկական սարքավորումների ոլորտում,«Քարրար» տանկն ունի երրորդ սերնդի համակարգչային կրակի վերահսկման համակարգ և նրա հրետանային դիտարկման և թիրախավորման համակարգերը ներառում են 49-13k1 գիշերային թիրախավորման համակարգը, որը պատկանում է T-72 տանկին (որպես երկրորդային բազա) և Իրանի էլեկտրոնային արդյունաբերության արտադրած բազմաալիք թիրախավորման և դիտարկման համակարգը (որպես հրետանային հիմնական բազզա): 49-13k1 համակարգը ,տեղադրվել է ղեկավարելու համար «Քարրար»-ում օգտագործվող թնդանոթ արձակող լազերային հրթիռները, այսինքն՝ Թոնդար լազերային հրթիռները:Լազերային ղեկավարման այս հրթիռը արտադրվում է Իրանում:
Սպառազինության ոլորտում ,այս տանկը զինված է T-72 տանկի ստանդարտ 125 մմ թնդանոթով,որը փորձված զենք է և կարող է զինամթերքի լայն տեսականի արձակել տարբեր թիրախների ուղղությամբ:Այս տանկի վրա տեղադրված է նաև հեռակառավարվող գնդացիր , որի օգտագործողը կարող է այն հեշտությամբ ակտիվացնել տանկի ներսից և կրակել ցանկացած թիրախների վրա:Զենքը վերահսկող այս համակարգն ունի դիտարկման և թիրախավորման օպտիկական համակարգ:Զենքի հեռակառավարման այս տիպի համակարգը մեկն է այն արդիականացումներից, որոնք վերջերս տեղադրվում են աշխարհի արդիական տանկերում և զրահատեխնիկայում և կարող են պտտվել 360 աստիճանով և պայքարել հետեւակի և թեթև թիրախների դեմ :Տանկի ներսում մի քանի ցուցասարք է օգտագործվել ՝ տանկի շրջակայքը դիտարկելու և օրվա տարբեր ժամերին ու եղանակային զանազան պայմաններում թիրախավորման համար: Դիջիտալ նավիգացիոն էկրանը, ինչպես նաև տանկի կարգավիճակի էկրանը այս տանկում առկա այլ ցուցասարքերի շարքում են:«Քարրար» տանկում տեղադրված այս տեսախցիկներն և ցուցասարքերը նվազեցնում են անձնակազմի վրա աշխատանքային ճնշումը և հեշտացնում գործողությունները:«Քարրար»տանկի պտուտահաստոցի դիզայնը և դրա վրա տեղադրված պաշտպանական ծածկը,հիշեցնում է «T90 MS» տանկը:Տանկի պտուտահաստոցը գրեթե ամբողջությամբ ծածկված է նոր զրահապատ ծածկույթով , իսկ պտուտահաստոցի կողմերը ծածկված են միաձույլ պաշտպանական ծածկույթով:Տանկի կողքերի և հետևի մասում տեղադրված են զրահապատ ծածկույթներ , ինչպես նաև վանդակային զրահապատներ , որոնք հատկապես օգտագործվում են RPG 7-ի նման հակազրահային ռակետների սպառնալիքների դիմաց: Իրանում արտադրված լազերային կողպեքի նախազգուշացնող համակարգը Քարրար տանկի վրա տեղադրված պաշտպանական այլ համակարգերից մեկն է: Այս համակարգը օգտագործվում է թշնամու զինամթերքի հեռավորությունը ճշգրտող լազերային համակարգերի կամ զինամթերքի կառավարման համակարգերից հաստատված լազերային ճառագայթի հայտնաբերման համար, նախազգուշացումներ տալու և թաքնվելու համար ծուխ առաջացնող ծխարձակ նռնակներ է պարունակում,որպեսզի տանկը պաշտպանվի լազերային վերահսկվող զենքերի դիմաց: Տանկն ունի նաև հատուկ ծածկույթներ `ջերմային ալիքներին դիմակայելու համար և կարող է թաքնվել ջերմային որոնողների տեսադաշտից:Սա շատ կարևոր և արդյունավետ է նոր հակազրահային զինամթերքին և թիրախի հայտնաբերման համակարգերին դիմակայելու համար:
«Քարրար» տանկը ունակ է անցնելու ցամաքային խոչընդոտները,ինչպես՝ փոսերը, գետերը և քարքարոտ տարածքները,տեղաշարժվել ջրի տակ և թաքնվել հակազրահապատ զինամթերքի դիմաց:«Քարրար»տանկը նաև խիստ շարժունակ է կտրուկ թեքություն ունեցող տարածքներում:«Քարրար»տանկը զինված է նաև նավիգացիոն համակարգով, տանկի վարորդի համար ցուցասարքով և գնդացիրի ավտոմատացման համակարգով ,որը տարբեր պայմաններում կարող է կրակել ռազմաճակատի խորքային շրջաններից: Պիտանելիության առումով ,Քարրար տանկը զինված է հակազրահապատ տարատեսակ զենքերի դիմաց դիմացկուն զրահապատ պաշտպանությամբ և պաշտպանվում է հակազրահապատ զանազան զենքերի դիմաց քողարկվելով: Բազմակողմանի թաքնվելու ունակությունը ,արդի հեռահաղորդակցման հարմարությունները,մարտադաշտի դիջիտալ կառավարումը և էլեկտրոնային պատերազմին դիմակայելու հնարավորությունները «Քարրար»տանկի այլ առանձնահատկություններն են:Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժի հրամանատար բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարիի խոսքերով «Քարրար»տանկը 10- հատկանիշներով գերազանցում է աշխարհի լավագույն տանկերին, և այս տանկը համարվում է Պաշտպանության նախարարության արվեստը և մարտադաշտի լավագույն տանկը:
«Քարրար»տանկի առանձնահատկությունները՝
տեսակ՝ « մարտադաշտի հիմնական տանկ»
արտադրող՝ «Պաշտպանության նախարարությանն առընթեր «Դորուդի Բանի Հաշեմ»արդյունաբերություն»:
արտադրության թվական՝ «2017-ից առայսօր»
կշիռ՝« 51 տոննա»
երկարություն՝ «7 մետր(կմախքը) ,իսկ 9.5 մետր(ներառյալ գնդացիրի խողովակը)»
լայնությունը՝« 3.7 մետր»
բարձրությունը՝«2.3 մետր»
անձնակազմ՝ «3 հոգի(հրամանատար,վարորդ և թնդանոթաձիգ)»