Բայդենի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ և ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները
2018 թ․-ի մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ, և ժամանակ առ ժամանակ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու և նորընտիր նախագահ Ջո Բայդենը իր ընտրարշավի ընթացքում անդրադառնում էր Իրանին և ՀԳՀԾ-ին: Բայդենը 2020 թվականի սեպտեմբերին CNN լրատվական ցանցին հղած գրությամբ քննադատելով Իրանի մասին Թրամփի կառավարության քաղաքականությունը,ներկայացրեց Իրանի մասին իր քաղաքականությունները,ընտրություններում հաղթելու դեպքում: Բայդենը հստակեցրեց,որ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից հեռանալով սխալ է թույլ տվել և ԱՄՆ-ի ազգային շահերին հակասող քայլի դիմելով ավելի է մեկուսացրել այս երկիրը,այն աստիճանի,որ Վաշինգտոնի կողմից Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և միջազգային պատժամիջոցները վերականգնելու հարցում , Եվրոպայում, ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները նույնիսկ հրաժարվեցին աջակցել նրան և Իրանի դեմ դիրքորոշում ընդունել :Բայդենի խոստովանությունը թե՝ Իրանի նկատմամբ Թրամփի ընթացքը ձախողել է, վկայում է այն մասին , որ նույնիսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան քաղաքական գործիչները գիտակցել են, որ չնայած Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, հատկապես Մայք Պոմպեոյի բազմիցս պնդումներին, թե՝ առավելագույն ճնշման լծակը բարդացրել է Իրանի Իսլամական Հանրապետության պայմանները , սակայն գործնականում Իրանը առավելագույն դիմադրության ռազմավարության շրջանակներում դիմակայել է այդ ճնշումներին և ձախողել է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները շարունակելու Վաշինգտոնի ջանքերը :Վաշինգտոնի արևմտյան Ասիայի ինստիտուտում Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկայի խոսքերով.«Միացյալ Նահանգները միայնակ է մնացել Իրանի նկատմամբ իր մոտեցման հարցում»
Բայդենը իր գրության այլ բաժնում անդրադարձել էր Իրանի նկատմամբ իր կառավարության քաղաքականությանը,2020թվականի նոյեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում: Նա շեշտել էր,որ նախագահ ընտրվելու դեպքում ,Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունները փոփոխություն են կրելու՝ առաջին հերթին փորձելու է կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքի: Նա ավելացրել է,որ երկրորդ հերթին իր կառավարությունը Իրանի դիմաց դիվանագիտական գործընթացի վստահելի ուղի է բացելու և եթե Իրանը կատարելապես հարգի ու վերադառնա ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորություններին, Վաշինգտոնը ևս նոր բանակցությունների որպես սկիզբ ,կվերադառնա համաձայնարին:Բայդենը, կրկնելով Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ որոշ պնդումներ, ասել է, որ երրորդ քայլը կլինի այդ քայլերին բհակազդելը, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի անվտանգության ապահովումը: Եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի լիարժեք իրագործմանը ,ԱՄՆ-ը ևս որպես առաջիկա բանակցությունների սկզբնակետ ,Իրանի միջուկային աշխատանքները սահմանափակելու համար ,միանալու է միջուկային գործարքին։
Երբ Բայդենը ստանալով ընտրիչների ավելի քան 270 քվեն, հաղթող ճանավեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ,ներկայացրեց իր արտաքին քաղաքականության թիմին և միաժամանակ Իրանի ու ՀԳՀԾ-ի առնչությամբ ավելի հստակ դիրքորոշում կիրառեց : Բայդենը վերջերս New York Times- ին տված ասուլիսում ասել է,որ եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի կատարյալ իրագործմանը , ապա ԱՄՆ-ը ,որպես առաջիկա բանակցությունների սկզբնակետ ,Իրանի միջուկային աշխատանքները սահմանափակելու համար կմիանա միջուկային գործարքին: Նա ասել է.«Ելնելով այն եզրակացություններից, որոնք մենք ձեռք ենք բերել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, մենք մտադիր ենք բանակցություններ վարել և հետևել համաձայնագրերին, որպեսզի կարողանանք ուժեղացնել և երկարաձգել Իրանի միջուկային սահմանափակումները և զբաղվել նրա հրթիռային ծրագրով»: ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նաև ասել է ,որ անհրաժեշտության դեպքում միշտ առկա է պատժամիջոցներին ավտոմատ կերպով վերադառնալու տարբերակը, որի մասին գիտի Իրանը:«Ջո Բայդեն»-ը միաժամանակ քննադատելով Իրանի հարցով այդ երկրի գործող նախագահ «Դոնալդ Թրամփ»-ի քաղաքականությունները ,շատ դժվար է համարել Թեհրանի հետ բանակցային գործընթացը: Բայդենը նույնպես հավակնել է,որ եթե Իրանը վերադառնա իր պարտավորություններին ,Վաշինգտոնը չեղարկելու է Թեհրանի դեմ պատժամիջոցները ,որոնք կիրառվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: 2018-ին Թրամփը միակողմանիորեն հեռացավ ՀԳՀԾ-ից ,որի հետևանքով Իրանը նվազեցրեց համաձայնագրում իր պարտավորությունները: Բայդենի խոսքերը հնչեցին ընդամենը մի քանի օր անց Իրանի այն հայտարարությունից , որի համաձայն՝ Թեհրանն արագացնում է իր միջուկային ծրագիրը, Իսլամական խորհրդարանի կողմից ընդունված «Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական գործողությունների մասին» բանաձևի համաձայն:Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանը ասել է.«Ջո Բայդենի և նրա ազգային անվտանգության թիմի տեսակետն այն է, որ երկու կողմերի միջոցով միջուկային համաձայնագրի լիարժեք իրականացումից հետո և կարճ ժամկետում բանակցություններ ընթանան միջուկային սահմանափակումները երկարացնելու համար՝ինչը կարող է հանգեցնել (ատոմային) ռումբի արտադրմանը»: Բայդենի դիրքորոշումը երկակի հակազդեցություն է առաջացրել ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում:Նրանցից ոմանք, հատկապես դեմոկրատները, ցանկանում են և ՀԳՀԾ-ին վերադառնալու հարցով հետևել Օբամայի վարչակազմի վարած քաղաքականությանը :ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնախմբի նորանշանակ նախագահ Gregory W. Meeks պահանջել է՝ Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքին:Միքսը մի հաղորդագրությամբ հայտնել է.«Մենք կփորձենք ,որ Ջո Բայդենի նորանշանակ կառավարության օրոք ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ-ին»:
Փոխարենը՝ հանրապետական քաղաքական գործիչները, հատկապես Թրամփի վարչակազմի նախկին անդամները, որոնց հակաիրանական տեսակետները հայտնի են, մտահոգություն են հայտնել Բայդենի դիրքորոշման կապակցությամբ:ՄԱԿ-ում, ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլին, որը Թրամփի վարչակազմում համարվում էր հակաիրանական գործիչ, ասել է.«ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վերադարձը ՀԳՀԾ-ին ՝ մեծ սխալ է»:ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը ոչ միայն խոսել է Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունները իրականացնելու անհրաժեշտության մասին նախքան ԱՄՆ-ի վերադարձը այդ համաձայնագրին, այլև պահանջել է Իրանի հետ նոր բանակցություններ ,ոչ միայն ՀԳՀԾ-ի ,այլև հրթիռային կարողականության և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունների մասին:Բայդենը CNN լրատվական ցանցի հետ ասուլիսի ընթացքում ասել է,որ շատ դժվար է լինելու Իրանի հետ բանակցությունը այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ,և այդ քայլի համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է Եվրոպայի համընթաց դիրքորոշումը: Այսպիսով Բայդենը մտադիր է Իրանի նկատմամբ կիրառել ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի գործելաոճը և այդ շրջագծում ,եվրոպացիների հետ լիակատար աջակցությամբ հակաիրանական միակողմանի պատժամիջոցներ կիրառել: Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, որը ոչ միայն չի հանգեցրել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումներին, այլ նկատի առնելով Իսլամական խորհրդարանի վերջին բանաձևը ,հանգեցրել է այդ ծրագրի ընդլայնմանը, նա մտադիր է Եվրոպայի հետ համագործակցաբար և հավաքական մոտեցմամբ ,Թեհրանի վրա ճնշում գործադրել ՝ ընդունելու միջուկային նոր գործարք, նաև հրթիռային կարողությունների ոլորտում սահմանափակություններ կիրառել և ճնշում բանեցնել տարածաշրջանային քաղաքականությունների հարցով: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Ջոն Բուլտոնը ,«Վալստրիտ ջուրնալ»օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.«Ջո Բայդենը հայտարարել է,որ ցանկանում է միանալ Իրանի միջուկային համաձայնությանը ,սակայն նա պարտավոր է ուշադրություն դարձնել Ասիայի արևմուտքում Վաշինգտոնի դաշնակիցների շահերին և իմանա որ այս տարածաշրջանում պայմանները փոխվել են »:
Կարևոր է շեշտել ,որ վերջին 40 տարիներին ԱՄՆ-ի բոլոր Նախագահները ,լինեն նրանք հանրապետական թե դեմոկրատական Իրանի նկատմամբ կիրառել են թշնամական մոտեցումներ և ճնշումների ,իմասնավորի՝ պատժամիջոցների վրա հիմնված գործընթաց ,և նրանցից որոշները ինչպես՝ Ռեյգանի վարչակազմը ,պարտադրյալ պատերազմի վերջին շրջանում Իրանի դեմ ուղղակի առճակատման մեջ մտան: Օբամայի կառավարությունը ևս թեև 5+1 խմբի շրջագծում մասնակցեց ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրին ,սակայն բազմիցս պարագաներում Թեհրանի դեմ պատժամիջոցներ գործադրեց ու շարունակեց և հրաժարվեց իրականացնել ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորությունները:Այժմ ևս Բայդենը ,ով Օբամայի տեղակալն էր, հավակնում է ՀԳՀԾ-ին վերադառնալ ,միաժամանակ ընդգծել է,որ նրա վարչակազմում,Վաշինգտոնը իր դաշնակիցների հետ միասին փորձելու է սաստկացնել ՀԳՀԾ-ի շրջագծում սահմանափակումները և երկարաձգել դրանք ու միաժամանակ զբաղվել ԱՄՆ-ին մտահոգող այլ հարցերով , ներառյալ մարդու իրավունքների հարցով: Փաստորեն Բայդենը ոչ միայն ցանկանում է Իրանի միջուկային աշխատանքների ոլորտում ՀԳՀԾ-ի սահմանափակությունները խստացնել և երկարաձգել դրանց ժամկետը ,այլև Օբամայի պես մտադիր է այլ ՀԳՀԾ-ների շրջագծում Թեհրանին պարտադրել այլ հարցեր ,ինչպես ՝հրթիռային կարողականությունը, տարածաշրջանային քաղաքականությունները և մարդու իրավանց խնդիրները: Բայդենի վարչակազմում, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում առաջադրված թեկնածու Ջեյկ Սոլիվանի հավաստմամբ.«Առաջիկա կառավարության մեջ ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին, և պատժամիջոցների չեղարկումը առիթ է ընձեռելու Իրանի հետ հաջորդ բանակցություններում քննարկել առավել հարցեր» :Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է,որ ինքը հավատարիմ է միջուկային համաձայնագրին և ընդհանրապես չի ենթարկվելու Վաշինգտոնի պահանջներին ,կապված հրթիռային,տարածաշրջանային ,մարդու իրավանց և այլ հարցերի հետ: Միևնույն ժամանակ, Իսլամական խորհրդարանի բանաձևը կապված ՝ միջուկային ծրագրի զարգացման և պատժամիջոցների վերացման հետ,լուրջ նախազգուշացում է արևմուտքի, հատկապես Եվրոպական եռյակի և Եվրամիության երկրների համար ՝ կատարելու ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց պարտավորությունները:Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը տեսակապի ձևաչափով կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» թեմայով նիստին , այդ մասին ասել է,-«(Եթե)Եվրոպան և ԱՄՆ-ն վերադառան ՀԳՀԾ-ին չի գործադրվելու խորհրդարանի բանաձևը ,կվերականգնվեն նախկին քայլերը և լիիրավ կիրագործվի ՀԳՀԾ-ն:Սակայն եթե Եվրոպան չկատարի իր պարտավորությունները ,մենք պետք է կիրառենք այս օրենքը՝ հաստատման գործընթացն ավարտվելուց հետո»: