Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141946-Կենսաբանական_սպառնալիքներ_Երկրների_և_միջազգային_կազմակերպությունների_պատասխանատվությունը_(8)
Հանուն բարեգութ Աստծո։ Հարգարժան ունկնդիրներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Կենսաահաբեկչությունը ուղղված է թե՛ հասարակության առողջության, և թե նրա՛ անվտանգության դեմ, ուստի այն պետք է որակել որպես մարդու իրավունքների միջազգային օրենսդրության կոպիտ խախտում: Այս թողարկման ընթացքում կխոսենք Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիայի մասին: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2021 07:58 Asia/Tehran

Հանուն բարեգութ Աստծո։ Հարգարժան ունկնդիրներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Կենսաահաբեկչությունը ուղղված է թե՛ հասարակության առողջության, և թե նրա՛ անվտանգության դեմ, ուստի այն պետք է որակել որպես մարդու իրավունքների միջազգային օրենսդրության կոպիտ խախտում: Այս թողարկման ընթացքում կխոսենք Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիայի մասին: Ընկերակցեք մեզ։

Միջազգային համակարգում կենսաբանական և քիմիական զենքի արգելման մասին միջազգային պայմանագրերից մեկը Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիան է (chemical weapans convention. CWC): Այս կոնվենցիան պահանջներ է  սահմանել քիմիական կործանարար պաշարներին հասանելիություն չունենալու և դրանք ոչնչացնելու  համար: Քիմիական զենքի արգելման մասին միջազգային կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997 թվականի ապրիլից։ Կոնվենցիան ունի 193 անդամ: Սիոնիստական ​​ռեժիմը, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի ամենամեծ զինանոցն ունի, Եգիպտոսի, Հյուսիսային Կորեայի և Հարավային Սուդանի հետ միասին, չի միացել այդ կոնվենցիային:

--- 

Քիմիական զենքի արգելման կազմակերպություն

 

Քիմիական զենքի օգտագործման շուրջ իրականացված  քննարկումների համաձայն, 2018 թ․-ին պարզվել է, որ կառավարությունների համագործակցությամբ ոչնչացվել է կործանարար քիմիական պաշարների զգալի մասը: Բայց որոշ քիմիական նյութեր լայնորեն օգտագործվում են արդյունաբերության ոլորտում, ուստի դրանք հնարավոր չէ դուրս բերել օգտագործման ցիկլից: Որպես օրինակ` Ֆոսգենը և քլորը,  նյութեր են, որոնք կարող են ունենալ ինչպես ռազմական ավերիչ  կիրառություն, այնպես էլ կարող են շատ կարևոր նշանակություն ունենալ արդյունաբերության ոլորտում։ Քիմիական զենքի արգելման մասին միջազգային կոնվենցիայի բյուջեն 2020 թ․-ին կազմում էր շուրջ 71 միլիոն եվրո, որում  ներառում է  մոլորակի բնակչության շուրջ 98 տոկոսը: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը ջանքեր է գործադրում կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, հայտարարել է, որ վերացրել է աշխարհի կործանարար պաշարների ավելի քան 98 տոկոսը: Կազմակերպությունը քիմիական զենք արտադրելու  հնարավորություն ունեցող  97 հենակետերից ոչնչացրել է 74-ը, իսկ 23 հենակետերի գործունեությունը ծառայեցրել է խաղաղ նպատակների: Ըստ վերջին տեղեկությունների՝ 119 երկիր, կոնվենցիայի հետ կապված օրենքների իրականացումը ներառել են իրենց ազգային օրենսդրության մեջ:

Մինչ այժմ անցկացվել է  քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիայի վերաբերյալ չորս վերանայման համաժողով: Այս չորս համաժողովներից երեքը հաջողությամբ անցկացվել են` կոնվենցիայի նպատակները ամբողջացնելու համար, բայց չորրորդը`  բարդ քննարկում էր:  Համաժողովն անցկացվեց 2018-ի նոյեմբերին ՝ Սիրիայի, Մալայզիայի և Բրիտանիայի քիմիական զենքի վերաբերյալ անդամ երկրների միջև լուրջ տարաձայնությունների առկայությամբ: Չորրորդ համաժողովի բարդության պատճառն այն էր, որ արևմտյան երկրները բացեիբաց շրջանցելով Սիրիայում ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքի օգտագործումը, փորձեցին  Սիրիայի օրինական կառավարությանը մեղադրել  քիմիական զենք պահելու և օգտագործելու մեջ: Չորրորդ համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիայի ձեռքբերումները և այնպիսի հարցեր, ինչպիսին է որոշ քիմիական զենքերի ի հայտ գալը։   

Չորրորդ համաժողովըում քննարկվել են ստուգումների ուժեղացման, անդամ երկրներում կոնվենցիայի ազգային իրագործմանը հետամուտ լինելու, միջազգային համագործակցության ամրապնդման, քիմիական զենք արտադրողների հովանավորների բացահայտման և քիմիական զենքից  համաշխարհային պաշտպանության ապահովման հետ կապված հարցեր: Չորրորդ համաժողովի ձախողման հիմնական պատճառը Միացյալ Նահանգների  անհամաձայնությունն էր և այդ երկրի կառավարության  անհիմն պատճառաբանությունները:

---  

Որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Միացյալ Նահանգները նշանակալի  դեր ունի միջազգային կոնվենցիայի իրականացման կամ չիրականացման գործում: ԱՄՆ կառավարության անհիմն պատճառաբանությունները կարող են վտանգել միջազգային արժեքավոր պայմանագրի գործընթացը: Քիմիական զենքին հասանելիություն ունեցող ահաբեկչական խմբավորումների աճը միջազգային հանրության առջև ծառացած լուրջ վտանգներից մեկն է, որի մասին բարձրաձայնվեց Չորրորդ վերանայման համաժողովում: ԱՄՆ-ն չաջակցեց համաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունմանը,ինչը թույլ տվեց ենթադրել  որ ԱՄՆ-ն աջակցում է ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների քիմիական գործունեությանը:

Լիբանանի բանակի ռազմավարական հարցերով փորձագետ Ամին Հաթիթը անդրադառնալով  Սիրիայի ճգնաժամի ընթացքում Դամասկոսի կառավարության վրա ճնշում գործադրելու համար ԻԼԻՊ-ին  օգտագործելու  հարցում սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի հետ  ԱՄՆ-ի համաձայնեցմանը՝ ասել է․-«ԱՄՆ-ն Իրաք վերադառնալու և Սիրիան ապակայունացնելու նպատակով ստեղծեց ԻԼԻՊ-ին  որպես կամուրջ օգտագործելու համար։  Սիրիան դիմակայեց ԻԼԻՊ-ին ու նրան հաղթեց շատ շրջաններում: Երբ ամերիկացիները հասկացան, որ անհնար է հաղթել Սիրիայի հզոր կառավարությանը, նրանք սկսեցին վերանայել իրենց նախագծերը: Ըստ այդմ, ԱՄՆ-ը, անտեսելով ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքի օգտագործումը, փորձեց կանխել Սիրիայում այս ահաբեկչական խմբավորման պարտությունը, որպեսզի շարունակի կողոպտել սիրիական նավթը, բայց դիմադրության առանցքը ծանր պարտություն պատճառեց ԻԼԻՊ-ին»։

---  

ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի ստեղծումը և այս ահաբեկչական խմբավորման կողմից քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար

 

Հաղորդման այս հատվածում կանդրադառնանք Միջազգային մարդասիրական իրավունքի,  Մարդու միջազգային իրավունքների և կենսաբանական զենքերի արգելման փոխկապակցմանը։ «Մարդու միջազգային իրավունքները» համընդհանուր իրավական կանոնների շարք են։ Որպես համայն մարդկության արժեք՝ ցանկացած վայրում յուրաքանչյուր ոք ունի նույն իրավունքները: Բոլորը հավասարապես իրավունք ունենք առանց խտրականության օգտվել մարդու իրավունքներից: Այս բոլոր իրավունքները փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող և իրարից անբաժան: ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներն ուղղված են  մարդու միջազգային իրավունքների պաշտպանության ընդլայնմանը: «Միջազգային մարդասիրական իրավունքը» վերաբերում է նաև պատերազմի կանոններին, ներառյալ զենքի օգտագործման սահմանափակումնեին: Թե՛ «Մարդու իրավունքների միջազգային օրենքը», թե՛ «Միջազգային հումանիտար իրավունքը» արգելում են քիմիական և կենսաբանական զենքի արտադրությունը, օգտագործումն ու կիրառումը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն, ներկա սերունդը պատասխանատու է ապահովելու իրենց գործունեության անվտանգությունը և համոզված լինի, որ իր  գործունեությունը սպառնալիք չի ներկայացնելու ապագա սերունդների համար: Բնապահպանությունը, զարգացումը, մարդկային գենոմը, մշակութային ժառանգությունը և կրթությունը նոր սերնդի մարդու իրավունքների կարևոր բաղադրիչներն են: ՄԱԿ-ը 1990-ից ի վեր մարդու իրավունքների տեսանկյունից նաև հատուկ ուշադրություն է դարձրել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության խնդրին: Այս շրջանակում է ընդուվել Կիոտոյի արձանագրության և Փարիզի կլիմայի պայմանագիրը։

ՄԱԿ-ի տեսուչները հետաքննում են Սիրիայում ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքի օգտագործումը

Միջազգային մարդու իրավունքների կանոնների, միջազգային բնապահպանական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ մարդու առողջության պաշտպանությունը, շրջակա միջավայրի իրավունքի և առողջ ապրելու  իրավունքի և ապագա սերունդների իրավունքների հարգումը  բոլոր մարդկանց և կառավարությունների ընդհանուր պարտականությունն է,որոնց դեմ ցանկացած քայլ  կխախտի  մարդու իրավունքների հիմնական սկզբունքները: Այս տեսանկյունից քիմիական և կենսաբանական զենքի արտադրությունը, պահեստավորումը և օգտագործումը կխախտի ապագա սերունդների մարդու իրավունքները: Քանի որ կենսաբանական զենքը, որպես զանգվածային ոչնչացման վտանգավոր զենք, խաթարում է բնության կարգը, լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար և երկարատև ազդեցության պատճառով ապագա սերունդներին զրկում է իրենց իրավունքներից: Հետևաբար, կառավարությունները չպետք է խախտեն կենսաբանական և քիմիական զենքի արգելման մասին միջազգային կոնվենցիաներով սահմանված իրենց պարտավորությունները: