Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (10)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» խորագրով հաղորդաշարի վերջին համարը: Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք վերլուծական կենտրոնների և փորձագետների տեսակետներն այս կապակցությամբ: Ընկերակցեք մեզ:
Այսօր լրատվամիջոցներն արագորեն արտադրում են լուրեր և կարող են հաղորդել աշխարհում ցանկացած վտանգի կամ խախտման մասին: Բացի այդ, ԶԼՄ-ները, ճիշտ ուսուցմամբ և վտանգների ու սպառնալիքների մասին տեղեկացնելով, կարող են կենսաբանական սպառնալիքների ոլորտում երկրների բացասական գործելակերպի մասին փոխանցել հասարակությանը՝ որպեսզի հասարակական կարծիքի ուժն օգտագործի այդ գործընթացը փոխելու համար: Միջազգային լրատվամիջոցները կարող են մանրազնին ուսումնասիրել կենսաբանական հարցերում մասնագիտացած միջազգային կազմակերպությունների գործունեությունը և արդյունավետ լուծումներ առաջարկել իրենց թերությունները վերացնելու համար: Ներկայիս ժամանակաշրջանում, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, լրատվամիջոցներն էին, որ իրենց գործունեությամբ լուրջ ազդեցություն ունեցան հասարակության կարծիքի վրա և իրենց ուսուցումներով ստանձնեցին կորոնավիրուսի միջազգային կառավարման կարևոր մասը:
Այնուամենայնիվ, մեդիա հսկաների կախվածությունը մեծ տերություններից խնդիրներ է առաջացրել: Գերտերությունները հանդիսանում են կենսաբանական զենքի արտադրության, պահեստավորման և օգտագործման բնագավառում հիմնական կասկածյալները և միջազգային լրատվամիջոցների մեծ մասն այդ երկրների մենաշնորհն են համարվում: Կապիտալիստական համակարգին հարող լրատվական հսկաների միջոցով հնարավոր չէ հանրությանը իրազեկել և միջազգային կազմակերպություններին ճնշել օրենքները բարեփոխելու և վերահսկողությունը մեծացնելու համար: Նրանք անկարող են օրինախախտ պետություններին ճնշել սպառնալի գործողությունները դադարեցնելու համար: Այդպիսով միջազգային նորմերին հավատարիմ երկրների արտասահմանյան լրատվամիջոցները կարող են արդյունավետ դերակատարություն ունենալ կենսաբանական սպառնալիքների և պատերազմների դեմ պայքարի հարցում պետությունների մոտ պարտավորություն առաջացնելու համար:
Փորձագետները միշտ կարևորել են կենսաբանական վտանգների, սպառնալիքների և պատերազմների, կենսաբանական գործունեության մոնիտորինգի, ինչպես նաև կենսաբանական գործունեության ոլորտում գերտերությունների խախտումների դեմ պայքարի անհրաժեշտության մասին միջազգային հանրության իրազեկումը: Քարնեգիի անվան միջազգային խաղաղության հիմնադրամի հայտարարության մեջ ասված է.«Թույլ և բարձր ռիսկայնության մոնիտորինգով և կենսաբանական զենքի կոնվենցիայի կառավարման համակարգով ներկայիս համակարգը բավականաչափ արդյունավետ չէ, սակայն դեռ հնարավոր է կանխել կենսաբանական նոր վտանգները:
Քարնեգիի անվան միջազգային խաղաղության հիմնադրամի համաձայն, կենսաբանական զենքի կոնվենցիան նախ պետք է ամրապնդվի, քանի որ կենսաբանական ոլորտի որոշ նոր տեխնոլոգիաներ չեն ընդգրկվում Կենսաբանական զենքի կոնվենցիայում և դա մեծ վտանգ է համարվում: Այդպիսով անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները ուշադրություն դարձնեն այս կոնվենցիային և երկրներին կոչ անեն ընդունելու նոր նորմերը և ամրապնդելու նախորդ նորմերը: Քարնեգիի հիմնադրամը հայտարարել է, որ երկրները պետք է ամրապնդեն իրենց կարողությունը՝ կենսաբանական հարձակումներին հակադարձելու համար և պետք է մեթոդներ հայտնաբերեն հարձակումների աղբյուրը հնարավորինս արագ պարզելու համար:
Քարնեգի հիմնադրամը, որը հայտնի է ԱՄՆ-ի կառավարությունում իր ազդեցիկ դիրքով, տեղյակ է հատկապես ռազմական լաբորատորիաներում ԱՄՆ-ի կենսաբանական լայն գործունեության մասին: Այդ հիմնադրամը համոզված է, որ շատ կառավարություններ լուրջ չեն վերաբերվել կենսաբանական հարձակումներից պաշտպանվելու խնդրին: Այդ հիմնադրամը համոզված է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով իր տեխնիկական գիտելիքն ու ներազդեցությունը, կարող է շատ արդյունավետ դեր ունենալ կենսաբանական զենքի դեմ պայքարում: Հետազոտական այս կենտրոնը գտնում է, որ Չինաստանն ավելի մեծ համագործակցություն է ծավալում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, քան ԱՄՆ-ը: Քարնեգիի հիմնադրամը հայտարարել է, որ կառավարություններն ու գիտնականները պետք է շտապ համագործակցեն կենսաբանական զենքերի արտադրումն ու կիրառումը կանխելու համար:
Քննադատելով մեծ տերությունների մոտեցումը կենսաբանական զենքերի վերաբերյալ Եվրոպական առաջնորդության ցանց կոչվող հետազոտական կենտրոնը աշխարհի խաղաղության համար կարևոր և արդյունավետ է բնութագրել Կենսաբանական զենքի կոնվենցիան և նշել է, որ որոշ երկրներ չեն հարգում այդ կոնվենցիան: Հետազոտական այս կենտրոնը կենսաբանական զենքի մասին կոնվենցիան կարևոր ձեռքբերում է բնութագրել խախտումներին հետևելու և այդ առնչությամբ գործերը միջազգային դատարան կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղարկելու հարցով, բայց նշում է, որ Կոնվենցիան զուրկ է հավաստիությունը ստուգելու կարողությունից: Մի մեծ թուլություն, որի վերացման առաջարկը 2002թ. մերժվեց ԱՄՆ-ի կողմից: Հետևաբար, դեռ շարունակվում է այդ թուլությունը: Փաստորեն, որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, դեմ են Կենսաբանական զենքի կոնվենցիայի և այլ միջազգային վերահսկող համակարգերի հզորացմանը:
«Heritage» հետազոտական կենտրոնը կենսաբանական վիրուսների խնդիրը լուրջ սպառնալիք է համարել մարդկանց համար, և Covid 19 հիվանդության պայմաններում կարևորում է պետությունների պատրաստվածությունը համաճարակներին և կենսաբանական հարձակումներին հակադարձելու համար: Հաշվի առնելով կոնվենցիաների պահանջները, վերլուծական այս կենտրոնը շատ կարևոր է համարում նաև կենսաբանական զենքերից պաշտպանվելու համար ազգային կառավարությունների տեղաշարժերը:
Կենսաբանական սպառնալիքների մասին ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության ազգային ասոցիացիայի տեղեկատվության գլխավոր տնօրեն՝ Էնդրու Կիլյանսկին ասել է.«Կենսաբանական սպառնալիքների ձևերը նորահայտ են և տարբեր են անցյալից: Այդ իսկ պատճառով դժվար է այդ նորահայտ վտանգներից պաշտպանվելու կառուցվածք ստեղծելը: Կենսաբանական զենքերի հին մեթոդների կիրառումը նվազել է և նորահայտ երևույթները վտանգ են ներկայացնում միջազգային հանրությանը: Կիլյանսկին համոզված է, որ կենսաբանական զենքի դեմ պայքարի մասին համաձայնագրերն ու պայմանագրերը կորցրել են իրենց գործնական դերը: Դրա վառ ապացույցն է Սիրիայում ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի օգտագործումը, քաղաքական գործիչների, այդ թվում Հարավային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանությունը նյարդերին վնասելով: Նա համոզված է, որ սպառնալիքների նոր տեսակը պահանջում է այլ պաշտպանություն:
Հարգելի ունկնդիրներ, միջազգային վերլուծական կենտրոնների և փորձագետների տեսակետների համաձայն, միջազգային հանրության կողմից կենսաբանական սպառնալիքների ներկա իրավիճակի կարգավորումը կարելի է բաժանել մի քանի մասի. Առաջին լուծումը՝ կենսաբանական զենքի արտադրության, պահեստավորման, զարգացման, վաճառքի և օգտագործման խախտումների վերացման համար նորմերի ամրապնդում, ուժեղ վերահսկողություն և իրավական բացերի վերացում և նախքան կենսաբանական աղետների առաջացումը միջազգային ատյաններում օրինախախտների դատավարություն: Երկրորդ լուծումը՝ ամբողջ աշխարհում անկախ միջազգային լրատվամիջոցների կողմից հասարակության իրազեկության և հսկողության բարձրացումը միջազգային կազմակերպություններից ու օրինախախտ կառավարություններից ժողովրդի պահանջները հետապնդելու համար:
Կենսաբանական սպառնալիքների ներկա իրավիճակը հաղթահարելու միջազգային հանրության մեկ այլ միջոց է պետությունների համագործակցության ամրապնդումը: Այս համագործակցությունն անհրաժեշտ է միջազգային անվտանգության պահպանման և կենսաբանական զենքից զերծ աշխարհի համար: Որոշ ղեկավարներ զգում են պետությունների համագործակցության նշանակությունը և համաշխարհային համակարծության պահանջը: Հարց, որի իրագործման համար կարող են շատ արդյունավետ լինել ՄԱԿ-ի պատմական դերն ու միջազգային անկախ լրատվամիջոցների համագործակցությունը:
---
Հարգարժան ունկնդիրներ ավարտվեց այս հաղորդաշարի վերջին թողարկումը: Այս հաղորդաշարի ընթացքում անդրադարձանք կենսաբանական կործանարար սպառնալիքներին, այդ ուղղությամբ երկրների մոտեցմանը, միջազգային կանոններին և կոնվենցիաներին, ինչպես նաև կենսաբանական ճգնաժամերը հաղթահարելու միջազգային հանրության ջանքերին: Հույս ունենք այս հաղորդաշարը ձեր ուշադրությանն արժանացած կլինի: