Իրանը՝ 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i143338-Իրանը_13_րդ_նախագահական_ընտրությունների_նախաշեմին(6)
Իրանի Իսլամական Հանրապետության հիմքը հանրաքվեն է:Հեղափոխության հաղթանակից հետո 42 տարվա ընթացքում Իրանում ընտրությունների անցկացումը դարձավ կայուն և ինստիտուցիոնալացված գործընթաց:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշին, որը շատ կարևոր է եղել Իրանի ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2021 05:42 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության հիմքը հանրաքվեն է:Հեղափոխության հաղթանակից հետո 42 տարվա ընթացքում Իրանում ընտրությունների անցկացումը դարձավ կայուն և ինստիտուցիոնալացված գործընթաց:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշին, որը շատ կարևոր է եղել Իրանի ընտրություններում:

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, երկրի գործերը պետք է կարգավորվեն հասարակության կարծիքի հիման վրա ՝ընտրություններով:

Իրանի ընտրական համակարգում ընտրություններին մասնակցելը պարտադիր չէ, բայց միջին մասնակցության ցուցանիշը 50% -ից ավելին է եղել:

Իրանի ժողովուրդը Սահմանադրության շրջանակներում ընտրում է իր ներկայացուցիչներին առաջնորդության բանիմացների խորհրդում: Ժողովուրդը  նաև ընտրում է Իսլամական խորհրդարանում իր պատգամավորներին, հաստատելու երկրի օրենքները սահմանադրության և համակարգի ընդհանուր քաղաքականության շրջանակներում  և ժողովրդի շահերը պաշտպանելու համար:Ընտրությունների երրորդ կատեգորիան, որը նաև ամենակարևոր ընտրությունն է՝ նախագահական ընտրություններն են, որին ժողովուրդը մասնակցելով ,ընտրում է գործադիրի իշխանության  պատասխանատու՝հանրապետության   նախագահին 4-ամյա շրջանի համար: Ընտրությունների չորրորդ կատեգորիան, որը հայտնի է նաև, որպես տեղական և ժողովրդական կառավարում, քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրություններն են:

Ընտրությունների կարևորության մասին իր ելույթում նշելով,որ նտրություններին առավելագույն մասնակցությունը ժողովրդի ազատության խորհրդանիշըն է իր ճակատագիրը  տնօրինելու  համար, Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Երբ ընտրում եք նախագահին, այսինքն ՝ երկրի գործադիր բոլոր հարցերը  հանձնում եք նրան, ով ընտրվում է ձեր կողմից և ըստ Ձեր քվեի և կամքի :Սա նշանակում է ժողովրդի իշխանությունը՝երկիրը ղեկավարելու և երկրի ճակատագիրը ժողովրդի  կողմից վերահսկելու համար:Սա չնչին և աննշան հարց չէ:Սա մեզ համար ամեն ինչ է: ...Այս ներկայությունը երկրի համար նման է  խրամատի,որը հույժ կարևոր է: Եթե մեր երկրում չլիներ ընտրությունը,ժողովրդավարությունը ,ժողովրդական ներկայությունը եւ ժողովրդի ինքնաբուխ կամքը ,լավ իմացեք որ այս հեղափոխությունը անգամ  մեկ տարի չէր գոյատևելու :Կառավարությունները չէին կարող դիմակայել  քաղաքական հարձակումներից ու տնտեսական պատժամիջոցներից նույնիսկ մեկին, իրական խրամատը դուք եք: Ընտրությունները ժողովրդի ներկայության խորհրդանիշն են,հենց այնպես որ «Բահմանի 22-ի»-ի քայլարշավին մասնակցելը ևս ժողովրդական ներկայության խորհրդանիշերից է: Թշնամին և մեծապետական ապառատները վախենում են Ձեր ընտություններից ու քայլարշավներից,ուստի չեն խնայում որևէ ջանք,որպեսզի միգուցե  կարողանան այս ժողովրդից ու երկրից խլեն ընտրությունները, ժողովրդի ներկայությունը ,ազատ ձայնը և ժողովրդի մասնակցությունը  իր ճակատագրին  ...»:

Վերջին 42 տարիներին  Իրանում անցկացվել են 38 ընտրություններ, և տարբեր պայմաններում , բոլոր ընտրություններին ժողովրդի մասնակցությունը միշտ եղել է ուշագրավ:

Բացառությամբ 1388 թվականին, երբ ընտրությունների հիմնական երկու թեկնածուների միջև առաջացած երկբևեռության պատճառով ,ականատեսն էինք 85 տոկոսանոց մասնակցության , 1380 և 1384 թվականի նախագահական ընտրություններում  մասնակցությունը 62 տոկոս և 66 տոկոս էր : 1392 և 1396 թվականների ընտրություններում ևս մասնկացությունը  համապատասխանաբար 72.94 տոկոս և 73 տոկոս էր:

Նախագահական ընտրությունները հատուկ նշանակություն ունեն երկրում նախագահի հատուկ դիրքի և խմբակցությունների ու  կուսակցությունների  սեղմ  մրցակցության բերումով :

Համալսարանի դասախոս և քաղաքական հարցերի փորձագետ դոկտոր Հանիզադեն անդրադառնալով   Իրանի Իսլամական Հանրապետության շեշտը ժողովրդի ձայնի կարևորության վրա ասում է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում և, թերևս, աշխարհում կրոնական ժողովրդավարության առաջին մոդելը, մեծապես կարևորում է ժողովրդի քվեարկությունը, և իրականում ժողովուրդն ունի  առավելագույն և հիմնական դերակատարությունը    Իսլամական Հանրապետությունում իշխանության քաղաքական կառուցվածքում:Իրականում, Իրանի իսլամական հանրապետության համակարգի հարատևումը պայմանավորված է   տարբեր ընտրություններում ժողովրդի մասնակցությամբ, լինի դա նախագահական,  խորհրդարանական ,քաղխորհուրդներ ու գյուղխորհուրդներ  և  յուրաքանչյուր ընտրության մեջ հիմքը՝ժողովրդի ներկայությունն է: Այդ պատճառով, ցանկացած ընտրության ժամանակ, անկախ քաղաքական հակումներից և ընտրական ասպարեզում առկա հոսանքների առճակատումից, ժողովրդի ներկայությունը , որպես Իրանում ուժի կառույցի հիմքը , կարող է նոր եռուզեռ առաջացնել  հեղափոխության ,Իրանի Իսլամական Հանրապետության  և կրոնական ժողովրդավարության կառուցվածքում»:

Իրանի սահմանադրությունը 116-րդ կետում հստակեցրել է.«Նախագահության  թեկնածուները նախքան ընտրությունները սկսելը պետք է պաշտոնապես հայտարարեն իրենց պատրաստակամության մասին:Նախագահի ընտրության կարգը որոշվում է օրենքով»:

Այս տարի Կորոնավիրուսի համաճարակի պատճառով , ընտրությունների անցկացումն ուղեկցվում է հատուկ նախապատրաստական ​​աշխատանքներով:Այս առումով ընտրատեղամասերի թիվն ավելի շատ կլինեն, և շեշտվում է նաև քվեարկության ժամերի ավելացումը:Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մտահոգությունների պատճառով ,Առողջապահության նախարարության,Պահապանների  խորհրդի և Իսլամական խորհրդարանի համակարգմամբ միջոցներ են կիրառվել  քաղաքացիների  առողջությունը պաշտպանելու համար :

Նախագահի ընտրությունները, ըստ ընտրական օրենսգրքի  պետք է անցկացվեն մեկ օրվա ընթացքում:

Այս կապակցությամբ Նախագահական ընտրությունների մասին օրենքի 20-րդ հոդվածը հստակեցնում է.«Քվեարկությունը երկրում և արտերկրում  կատարվում է մեկ օրվա ընթացքում, դրա տևողությունը 10 ժամ է,իսկ  անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել»:Այս հոդվածի  համաձայն,ընտրությունների երկարաձգման պատասխանատվությունը վերապահված է Ներքին գործերի նախարարությանը;

Հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով  նախագահական ընտրությունների կարևորությանը , մատնանշում է.«Ընտրությունները մեկօրյա իրադարձություն են,որոնք  տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում,բայց  այն իրադարձություններից է, որն ունի երկարաժամկետ ազդեցություն:Նախագահական ընտրությունները  դուք անցկացնում եք մեկ օրում, բայց նախ երկրի ճակատագիրը և հիմնական ընթացքը չորս տարով հանձնում եք ինչ-որ մեկին կամ ոմանց ,երկրորդ, դրա ազդեցության շրջանակը չի սահմանափակվում նույն չորս տարիների ընթացքում:Երբեմն կառավարությունները այնպիսի քայլերի են դիմում ,որոնց ազդեցությունը մնում է տարիներ,թե՝լավ գործեր և թե՝Աստված մի արասցե ոչ լավ գործեր ,որոնց ազդեցությունը չի սահմանափակվում չորս տարվա մեջ և մի հոսանքի նման  ընթանում է :Այսպիսով, դուք մեկ օրվա ընթացքում մի քայլ եք կատարում, մեկ ընտրություն եք կատարում, գործողություն եք ձեռնարկում, որի կարճաժամկետ ազդեցությունը չորս տարի է ,իսկ  երկարաժամկետը երբեմն  մնում է ՝ քառասուն տարի:Ընտրություններն այդքան կարևոր են»: