Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին(7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i143960-Ծանոթանալ_մրգերին_և_բանջարեղենին(7)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը:Այսօր խոսելու ենք տանձենու հատկությունների մասին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2021 08:58 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը:Այսօր խոսելու ենք տանձենու հատկությունների մասին:Ընկերակցեք մեզ:

Տանձենու  գիտական անունն է Pyrus  Communis: Տանձը հյութեղ և համեղ միրգ է: Այն առօրյա սննդակարգին ավելացնելը կարող է անթիվ հատկություններ ունենալ օրգանիզմի համար:Այս միրգը հարուստ է մանրաթելերով և ունի զովացնող  հատկություն, և դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտները օգնում են պայքարել բազմաթիվ հիվանդությունների դեմ և բարձրացնել մարմնի  իմունիտետը:Իրանցի մեծ բժիշկ Ավեցիննան  տանձի օգտագործումը թույլատրելի  է համարել հիվանդների մեծ մասի համար և այն անվանել է  «մրգերի թագավորը» ՝ իր բազմաթիվ բուժիչ հատկությունների բերումով:

Տանձենի

Տանձի ծառը կամ մի քանի մետր բարձրությամբ թուփ է, կամ 10-ից 20 մետր բարձրությամբ ցողուն ունեցող ծառ:Դրա ծագման վայրը համարվում է Եվրոպայի ու Ասիայի որոշ տարածքները: Արտաքին հատկությունների առումով, այն ունի խոր արմատներ և պարզ, հարթ և ատամնավոր տերևներ:Ծաղիկները սպիտակ են կամ շատ բաց կարմիր: Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի:

Այսօր մոտավորապես  1500 տեսակի տանձենիներ  կան, որոնք դասակարգվում են ըստ չափի, ձևի, քաղցրության և ամրության, և բոլորի պտուղները կարևոր են համի, օգտակարության և մակաբույծների նկատմամբ դիմակայունության տեսանկյունից:Վայրի տանձի ծառը (անտառային տանձ) հաճախ ճյուղերին փուշեր է ունենում:Աշխարհի որոշ մասերում տանձը պատվաստում են սերկևիլին:Տանձի ծառի օգտագործելի մասերն են՝, թարմ  տերևները, ցողունի կեղևը և հյութեղ, բուրավետ և համեղ պտուղները:

Տանձը  աշխուժացնող է ու  հարուստ վիտամիններով միրգ է:Ըստ սննդաբանների ՝ տանձը օգտակար է ստամոքսի համար , լուծողական է ու միզեցնող  և շատ օգտակար է էնդոկրին գեղձերի համար:Տանձի  ազդեցությունը մարսողական համակարգի գործառույթը բարելավելու վրա զգալի է:

Թեև մեկ տանձի օգտագործումը ապահովում է  մանրաթելային մեր ամենօրյա կարիքների 18% -ը, այն կարող է խիստ  ազդեցություն ունենալ աղեստամոքսային  համակարգի աշխատանքի  բարելավման վրա:Տանձի մեջ առկա ամենաշատ մանրաթելը (NSP) չլուծվող պոլիսախարիդներից է: Այս մանրաթելը հավաքում է սնունդը եւ զանգվածի վերածում,որի արդյունքում սնունդը ավելի հեշտ է անցնում աղիքից:Դրանից բացի , դա առաջացնում է ստամոքսային սեկրեցումներ եւ ստամոքսահյութ:Այն նաեւ կարգավորում է աղիքային շարժումները եւ նվազեցնում է լուծի կամ  փորկապության հավանականությունը:Աղիքների կանոնավոր շարժումները պատճառ են  դառնում, որ թունավոր նյութերը լեղապարկի և կղանքի միջոցով  հեռանան օրգանիզմից: Տանձի մանրաթելի ավազոտ բնությունը միանում  է աղիքի մեջ քաղցկեղի առաջացման գործոններին եւ ազատ ռադիկալներին, մարմնի օրգանները հավանական վնասներից զերծ պահելով:

Տանձերի ամենակարեւոր հատկություններից մեկը արյան շրջանառության համակարգի բարելավումն է:Պղնձի եւ երկաթի բարձր քանակի պատճառով տանձը կարող է օգտակար  լինել անեմիա (սակավարյունություն) կամ հանքանյութերի պակաս ունեցող անձանց համար:Պղինձը դյուրացնում  է հանքանյութերի ներգրավումը արյան շրջանառության համար, եւ երկաթի քանակի ավելացումը  մեծացնում է կարմիր գնդիկների ստեղծումը:Մեծ քանակությամբ երկաթ եւ պղինձ պարունակող մրգերի  սպառումով դուք կարող եք կանխել հոգնածությունը,  մկանների թուլությունը եւ օրգանների այլ թերությունները,և երկու նյութերն էլ մեծ քանակությամբ գտնվում են  տանձի մեջ: 

Հատկանշական է ,որ տանձը հանգստացնում է նյարդերը և գերազանց միրգ է կրծքավանդակի հիվանդությունների համար: Տանձի շաքարը օգտակար է  շաքարի հիվանդությամբ անձանց համար:Տանձի մեջ գոյություն ունեցող կալիոմի հանքանյութերը և տանոնը  նվազեցնում են միզաթթուն: Այդ պատճառով այն օգտակար է նրանց համար ովքեր տառապում են ռևմատիզմով ,հոդակաթվածով կամ հոդացավով: Տանձենու ցողունի կեղևը ,բողբոջները ,տերևները և ծաղիկները ևս օգտագործելի են դրա մրգի նման: Այդ բոլոր մասերը միզարտադրող  և հանգստացուցիչ հատկություն ունեն տանձի պտղի նման: Հետեւաբար, դրանք նվազեցնում են թեթևակի  ջերմությունը  և արյան ճնշումը:Տանձի ծառի տերևներն ու ծաղիկները հատուկ միզամուղ հատկություն ունեն և վերացնում են երիկամների քարերը:Առողջ ոսկորները պահպանելու և օստեոպորոզը կանխելու համար շատ կարևոր է պահպանել մարմնի pH- ն ու օրական սպառել առաջարկվող քանակությամբ կալցիոմ:Մարմնի pH- ն կարելի է պահպանել սննդակարգի միջոցով`մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործմամբ:Տանձը հարուստ է բորով:Բորը հազվագյուտ հանքանյութ է, որը օգտակար է ուղեղի աշխատանքի և անվտանգության համար և ունի հակաբորբոքային հատկություն:Մասնավորապես, բորը արդյունավետ է ոսկորի առողջության պահպանման և օստեոարթրիտի կանխարգելման գործում և դերակատար  է ոսկորի ձևավորման, կալցիումի նյութափոխանակության և  D-վիտամինի և էստրոգենի գործունեության մեջ:Ֆոլաթթուն  շատ կարևոր է հղի կանանց համար, քանի որ այն օգնում է երեխային պաշտպանել բնածին արատներից,տանձը պարունակում է ֆոլաթթու, ուստի խորհուրդ է տրվում, որ այն պարբերաբար օգտագործել  հղիության ընթացքում:

Մարդու մարմնի առավել բազմակողմանի վիտամիններից մեկը A վիտամինն է:Տանձը հարուստ է A վիտամինով և դրա բաղադրություններով , ինչպիսիք են՝ լուտեինն ու զեաքսանտինը:Տանձի բաղադրիչները, հակաօքսիդիչ ֆունկցիայի շնորհիվ և  մասնակցելով օրգանների ֆերմենտային և ֆունկցիոնալ գործողություններին,կարող են նվազեցնել ծերացման հետևանքները մաշկի վրա, ինչպիսիք են՝ կնճիռները և տարիքային բծերը :Այս հզոր պտուղը նաև նվազեցնում է մազաթափությունը, աչքի դեղին բիծ կոչվող վնասվածքը , կատարակտը և ծերացման հետ կապված այլ հիվանդություններ:

Միջին մեծությամբ տանձը մոտավորապես  96 կիլո կալորիա էներգիա  է պարունակում ,մրգերի, հատկապես տանձի շաքարը կոչվում է ֆրուկտոզա,այս շաքարը ուղղակիորեն չի մտնում արյան մեջ և մի քիչ ժամանակ է պահանջում ներծծվի արյան մեջ ,որի հետո արյան շաքարի մակարդակը բարձրանում է աստիճանաբար և կանխում է քաղցի զգացողությունը ,ուստի այդ շաքարը ապահովում է հարմար քաշը:

Տանձի տեսականին

Տանձի տերևների բուժիչ հատկություններն օգտագործելու համար ,բույսի թարմ տերևները 50-ից 100 գրամը 20 րոպեում եփում են մեկ լիտր եռացող  ջրի մեջ :Այս եփուկը պատրաստելուց առաջ, սովորաբար, տանձի բարակ և կեղևով կտորները, կամ խնձորի կեղևի չորացրած կտորները ավելացվում են դրան,դրա համը բարելավելու  և միզամուղ հատկությունը ավելացնելու նպատակով: Միզուղիների և շագանակագեղձի խանգարումները թեթեւացնելու համար,խորհուրդ է տրվում այն սպառել օրական 2-ից 4 բաժակ :Մեկ լիտր  ջրում 50 գրամ տանձի տերևի եփուկը ,նույն քանակությամբ խնձորի եփուկի հետ ,որը օգտագործվում է աստիճանաբար,նպաստում է երիկամների քարի հեռացմանը:  Ամռան պտուղների մեջ տանձը ծարավն ամբողջությամբ հագեցնող մրգերից մեկն է, և այդ պատճառով ֆրանսերենում կա մի ասացվածք, որն ասում է (ծարավը հագեցնելու համար պետք է մեկ տանձ պահել): Իրանում, տանձը ամառային այլ մրգերի հետ միասին մեծապես  օգտագործվելուց բացի , ոմանք այն  օգտագործում են հացի և պանրի հետ միասին,որպես ուտեստ:Տանձն իր հաճելի համի և բույրի շնորհիվ,  օգտագործվում է նաև կոմպոտներ և որոշ քաղցրավենիքներ պատրաստելու համար:Տանձից կարելի է պատրաստել քացախ , իսկ տհաս տանձից թթուն , շատ համեղ է:Տանձի  որոշ անտառային տեսակները աճում են Իրանի հյուսիսային և արևմտյան տարածքներում ,սակայն Իրանի տանձի ամենալավ տեսակը աճեցվում է Իրանի կենտրոնական տարածքներում, ինչպես՝ Նաթանզում,Սպահանում, Յազդում և Քերմանում : Իհարկե տանձի որակյալ տեսականին աճեցվում է նաև Իրանի այլ քաղաքներում : 

Սիրելի բարեկամներ,հուսանք այս հաղորդումը Ձեր հավանությանն է արժանացել ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: