Նորություններ (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144242-Նորություններ_(1)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում խոսելու ենք Իրանի գիտական, մշակութային, գեղարվեստական, տնտեսական և ռազմական վերջին իրադարձությունների ու ձեռքբերումների մասին: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2021 07:17 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում խոսելու ենք Իրանի գիտական, մշակութային, գեղարվեստական, տնտեսական և ռազմական վերջին իրադարձությունների ու ձեռքբերումների մասին: Ընկերակցեք մեզ։

Իրանում, իսլամական հեղափոխությունից հետո, տարբեր ոլորտներում տեղի են ունեցել հրաշալի փոփոխություններ և զարգացումներ:Այս զարգացումների շոշափելի մասերից մեկը իրականացել է կանանց շրջանում։ Գիտության եւ տեխնոլոգիայի գծով փոխնախագահի հրապարակած  զեկույցի համաձայն Իրանցի կին գյուտարարների թիվն ավելի մեծ  է, քան համաշխարհային ցուցանիշը: Ըստ ուսումնասիրությունների՝ Իրանում կին գյուտարարների մասնաբաժինը կազմում է մոտ 24 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից և նույնիսկ ավելին է, քան գյուտերի արտոնագրերի ոլորտում առաջատար երկրների վիճակագրությունը: Աշխարհում միջին հաշվով արտոնագրերում գյուտարար կանանց տոկոսը կազմում է մոտ 14 տոկոս, իսկ առաջատար երկրներում այդ ցուցանիշը չի հասնում 18 տոկոսի:

Կորոնավիրուսի համաճարակից հետո բարձրացված մտահոգություններից մեկը վիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու համար օգտագործվող դիմակների տեսակն էր: Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի գիտաշխատողը պատրաստել է սփրեյ, որը   վիրաբուժական և կտորից պատրաստված դիմակները անվնաս  է դարձնում կորոնավիրուսի դիմաց: Այս սփրեյի միջոցով սովորական դիմակները վերածվում են հակակորոնավիրուսային դիմակների:

«Կորոնա Սեյֆ» սփրեյը մշակվել է Մասիհ Դանեշվարի հիվանդանոցի թոքաբան բժիշկ Ջալալեդդին Ղանավիի հսկողության ներքո: Հետազոտողի խոսքով ՝ նպատակն այն է, որ սովորական դիմակների զտիչը կարողանա վերացնել կամ չեզոքացնել  կորոնավիրուսը: Մասնագետը հավելել է․- «Այն ինչ կորոնավիրուսը առանձնցում է մյուս վիրուսներից ,դա վիրուսի պսակն է կամ S սպիտակուցը, որը մենք նպատակ ունենք վերացնել վիրուսի այս մասը: Քանի որ այն վերացնելով՝ վիրուսն չեզոքացվում է: Այդ պատճառով այս կառուցվածքի վրա հիմնված մոլեկուլը նախագծված է S սպիտակուցի վրա հարձակվելու և վիրուսը ոչնչացնելու համար»:

«Կորոնա Սեյֆ» սփրեյը

Այս վիրուսի մարմնի կառուցվածքին հարմարվելու անհրաժեշտությունից ելնելով՝ ուսումնասիրվել են նաև հարմարվողականության գործոնները, որպեսզի եթե այս վիրուսը տարբեր եղանակներով մտնի մարմին, խնդիր չառաջանա: Հետազոտողի խոսքով, դիմակի վրա մոլեկուլի կայունությունը այս նախագծի մեկ այլ մարտահրավերն էր: Այս մոլեկուլի մարմնի հետ կենսաբազմազանությունը ուսումնասիրելուց հետո նախագծված պոլիմերները դրվել են մի սարքի վրա, որը կարող է նմանակել մարդու շնչառությունը: Այս մոլեկուլը դիմակի և այլ պաշտպանիչ սարքավորումների վրա սփրեյ ցողելով մնում է մինչև 8 ժամ:

Ասղար Ֆարհադին իրանցի ականավոր ռեժիսորներից է, ով աշխատում է նաև միջազգային ասպարեզում:  Ռեժիսորը «Բաժանում» և «Վաճառող» ֆիլմերի համար շահել է լավագույն միջազգային ֆիլմի Օսկարի մրցանակը: Վերջերս Amazon Studios- ը գնել է Ասղար Ֆարհադիի «Հերոս» նոր ֆիլմի իրավունքները: «Հերոս»-ը Ասղար Ֆարհադիի վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է Շիրազում , իսկ Amazon- ը նախատեսում է ֆիլմը ցուցադրել 2022 մրցանակաբաշխության մրցաշրջանում: Ակնկալվում է, որ ֆիլմը կցուցադրվի այս տարվա Կաննի կինոփառատոնում: Այս ֆիլմի թեմայի վերաբերյալ մանրամասները դեռ չեն հրապարակվել: Amazon- ը նախկինում գնել էր Ֆարհադիի «Վաճառող»- ֆիլմի ցուցադրման իրավունքները և սա Ֆարհադիի երկրորդ ֆիլմն է, որ Amazon- ը ստանում է ցուցադրման իրավունք: Վաճառողն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 2016-ի կինոփառատոնում, իսկ Շահաբ Հոսեյնիի լավագույն դերասանության և  լավագույն սցենարի համար ստացել է երկու մրցանակ: «Վաճառող» ֆիլմը նաև շահել է BAFTA և Ոսկե Գլոբուս մրցանակները: «Հերոս» ֆիլմը  Ալեքսանդր Մալթ-Գայի համագործակցությամբ արտադրվել է Momento Films- ում,որն արտադրել է նաև ռեժիսորի վերջին երեք ֆիլմերը:

Հեղափոխությունից հետո, հատկապես վերջին տարիներին, միջազգային հեղինակավոր փառատոներում իրանական ֆիլմերի առկայությունը շատ ավելի գունեղ դարձավ: Բացի նշանավոր ռեժիսորներ Աբբաս ًՔիառոսթամիի և Ասղար Ֆարհադիի կողմից արտադրված ֆիլմերից, օրեցօր ավելանում է նաև իրանցի երիտասարդների կողմից նկարահանած ֆիլմերի քանակը, որոնք միջազգային ասպարեզ են մտել և գնահատվում են տարբեր փառատոներում: «Թևավոր սպիտակ ձի» կարճ կինոնկարը Կանադայում «Երկաթուղուց դեպի երկաթուղի» 23-րդ փառատոնում շահեց երիտասարդ մրցավարների բաժնի ստեղծագործական  մրցանակը: Փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է երեխաների և պատանիների ֆիլմերի համար, այս տարի անցկացվել է առցանց՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմանների պատճառով: Ֆիլմի ռեժիսորն է Մահյար Մանդեգարը։Նա մասնակցել է «Բեռլին»-ի, «Տիրանա»-ի, «Իզմիր»-ի և «Ֆոտոխցիկի պատկեր»-ի փառատոներին:

Երկու միջազգային մրցանակի արժանացած իրանցի երիտասարդների նկարահանած մեկ այլ ֆիլմ է՝ «Փոխակերպումը սպանդանոցում»: Ֆիլմը «Մերկ ոսկորներ»-ի 22-րդ փառատոնում շահել է երկու միջազգային մրցանակ: Փառատոնն ամեն տարի անցկացվում է Օկլահոմայում ՝ անկախ կինոգործիչների և զարգացող տաղանդների մասնակցությամբ: Այս շրջանում Ջավադ Դարաին արժանացել է Հատուկ ժառանգության և BUMBLEBEE AWARD- ի մրցանակների: Այս մրցանակների թվում են ռեժիսորներ, ովքեր շատ հետաքրքրված են կինոնկարների ստեղծմամբ և մաքուր պատմություններ պատկերելով ` զերծ մնալով  ցանկացած կարծրատիպերից:

Փառատոնը կարծում է, որ նման կինոգործիչները կոտրելով կարծրատիպերը, խոչընդոտները և լողալով ջրի հակառակ ուղղությամբ իրենց առաջընթացի համար արժանի են ճանաչվելու: