Նորություններ (3)
Հարգելի ունկնդիրներ, «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:
Թանկագին բարեկամներ, հաղորդումը սկսում ենք՝ խոսելով գիտատեխնիկակական մի ձեռքբերման մասին:

Անցած մի քանի տարիների ընթացքում, Իրանը մեծ հաջողություններ է գրանցել՝ չորս սերնդի ռոբոտների արտադրության հարցում: Իրանական առաջին նման ռոբոտը՝ Սորենան, արտադրվեց 2008թ. 8 տոկոս ազատ գործողության գործակցով: Երկրորդ նմանատիպ ռոբոտը՝ արտադրվեց 2010թ., 22 տոկոս ազատ գործողության գործակցով:
Այս ռոբոտի 3-րդ սերնդի համեմատությամբ, որն ունի 31 տոկոս ազատ գործողության գործակից և արտադրվել է 2015թ., Սորենա-4 մարդանման ռոբոտը, ներկայացվեց վերջերս:Այն ունի 43 տոկոս ազատ գործողության գործակից: Այս ռոբոտը հնարավորություն ունի բռնել իրերը տարբեր ձևերով: Սորենա-4-ը 2019թ․ մեծ ուշադրության արժանացավ էլեկտրոնիկայի ոլորտի ինժեներների միջազգային ասոցիացիայի և ԱՄՆ-ի մեխանիկ-ինժեներների միության կողմից: Իսկ վերջինս այս ռոբոտը ներկայացրեց 2020թ․ տասը մարդանման ռոբոտների շարքում:
Այս ռոբոտը նախագծվել և արտադրվել է Իրանում՝ 1.7 մետր հասակով, 68 կգ քաշով և եռաչափ տեխնոլոգիայի կիրառմամբ: Դա հնարավորություն է տվել զարգացնել համալսարանական հետազոտությունները:
Սորենա-3 ռոբոտի քայլելու արագությունը կազմում էր 0.3կմ/ժ: Իսկ Սորենա-4-ն ունի ավելի մեծ հնարավորություններ և քայլում է 0.7 կմ/ժ արագությամբ: Այս ռոբոտը կարող է քայլել և հարթ և ոչ հարթ մակերեսների վրա: Այն կարող է ճանաչել նաև մարդու դեմքը և հաշվել դեմքերը: Այն ունի իրերն իրարից զատելու, դրանց տեղը ճշտելու, մարդու շարժումները որոշելու հնարավորություն: Ռոբոտը նաև կարող է ընկալել խոսքն ու պատասխան տալ: Այն հնարավորություն ունի հետևել մարդկանց, իրերին, և կրկնօրինակել մարդու շարժումները:
Իրանում գրանցված հաջորդ ձեռքբերումը Սիմորղ գերհզոր համակարգիչն է: Այս գերհզոր համակարգչի հզորությունը հասնում է 5 պետաֆլափսի: Համակարգչի հզորությունը կարող է հասնել մինչև 10 պետաֆլափսի: Դա հնարավորություն կտա մի քանի հազար անգամ ավելի արագ շարժվել սեղանի ռոբոտների շրջանում:
Պետք է ասել, որ այս հզոր համակարգիչը 12 անգամ ավելի հզոր է, քան նմանատիպ համակարգիչը, որն արտադրվել է 2011թ. նույն թիմի կողմից: Համակարգչի կառուցման ժամանակ կիրառվել են համաշխարհային ամենաարդիական տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ, այս գերհամակարգիչը համարվում է Իրանի ամենաժամանակակից և հզոր համակարգիչը:

Վերջին սերնդի գրաֆիկական տեխնոլոգիաներն այսօր կարելի է կիրառել ժամանակակից մի շարք ոլորտներում, ինչպես՝ արհեստական բանականության տվյալների վերլուծության, իրեր ընտրելու, պատկերներ ստեղծելու, խաղերի ու անիմացիայի ոլորտներում: Այս տեխնոլոգիան կիրառելի է նաև գիտական կլոնավորման, օդերևութաբանության, գենետիկ տվյալների վերլուծության և գիտական այլ ոլորտներում: Իրանը ներառվել է պետաֆլափսի ներուժով հզոր համակարգիչ ունեցող 30 երկրների ցանկում: Համակարգչի թիրախը հետազոտողներն են, ինժեներները, գիտահենք ընկերությունները, ստարտափերը, պետական ու մասնավոր կազմակերպությունները՝ բանկերը, հիվանդանոցները, քաղաքապետարանը: Այն կիրառվելու է նաև ռազմավարական նշանակության կարևոր հետազոտությունների համար:

Կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, վարչական գործերով զբաղվող անձանց մտահոգություններից մեկը վերաբերում էր թղթի աղտոտվածությանը: Իրանական գիտահենք ընկերության մասնագետները ստեղծել են մի սարք, որը կարող է թղթի վրայից ոչնչացնել մանրէները և միկրոբները: Ընկերության տնօրենի ասելով. «Սարքն ունի ախտահանելու հնարավորություն, որն իրականացվում է շատ կարճ ժամանակում և հնարավորություն է տալիս կանխել աշխատակիցների կողմից վիրուսի տարածումը»: Այս սարքը նման է միկրոալիքային վառարանի: Ընկերության տնօրենը հավելում է , որ սարքն օժտված է բոլոր տեսակի վիրուսները ոչնչացնող բոլոր հնարավորություններով ու չնայած բակտերիայի ոչնչացումն ավելի դժվար է, քան վիրուսինը, սարքն օժտված է նաև բվակտերիաները, վիրուսներն ու միկրոբները թղթի վրայից 98 տոկոսով վերացնելու հնարավորությամբ: Սարքը կարող է 5 րոպեում թղթի վրայից ոչնչացնել մանրէներն ու վիրուսները: Ներկայումս բանակցություններ են անցկացվում՝ այս սարքը Ռուսաստանին, Թուրքիային ու Արևելյան Ասիայի երկրներին վաճառելու ուղղությամբ:
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: