Կորոնավիրուսը և մենք(1)
Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը համարվել է դարի ամենամեծ համատարած մարտահրավերը, որը փոփոխության է ենթարկել աշխարհի ժողովրդի կյանքի շատ ասպեկտներ և ստեղծել է մեծ սահմանափակումներ առօրյա կյանքում: Վիրուսը և դրա տարածումը լուրջ ազդեցություն են ունեցել կյանքի տարբեր ոլորտների վրա և իհարկե, ավելի մեծ ազդեցություն են ունեցել մշակութային և սոցիալական ոլորտների վրա:Մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք դրա թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություններին:
Համաճարակները հնուց իվեր սպառնացել են մարդկային կյանքին ու աշխարհին և խիստ ազդեցություն են թողել մարդու կյանքի վրա:Այս չարաբաստիկ և տագնապահարույց երեւույթները, մի կողմից, կյանքին պարտադրել են վախ, անհանգստություն, թուլություն և ոչնչություն , իսկ մյուս կողմից ՝ արդյունավետ են եղել գիտելիքների տարածման և, տիեզերքի ու նրա գոյատևման նկատմամբ մարդու ճանաչողության հարցում:Մի խոսքով այն հիմք է դրել և ամրապնդել է բնության և տիեզերքի վերաիմաստավորումը:Այս ճգնաժամերում առաջացած հիվանդությունները, իրենց ազդեցության և գործունեության տարածքից ելնելով, երբեմն մեծ ազդեցություն են թողել աշխարհի գրողների, փիլիսոփաների և արվեստագետների վրա և նրանց ոգեշնչել են ստեղծել արվեստի, փիլիսոփայության և գրականության կարևոր գործեր:
Շատ արվեստագետներ և գրողներ համաճարակները համարում են ՝արվեստի և գրական ստեղծագործությունների գրավիչ թեմա և դրա միջոցով արծարծում են մարդու կյանքի խոր իմաստները, ինչպիսիք են՝ գոյությունն ու մահը, և ավելի հստակ ներկայացնում մարդկային արժեքները:Որոշ փիլիսոփաներ, փոխաբերական և այլաբանական մոտեցումներ են դրսևորել համաճարակների նկատմամբ և դրանք օգտագործել են փիլիսոփայական հասկացությունները բացատրելու համար:
2019-ի վերջին, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակը , կրկին մարդկությանը դեմ հանդիման կանգնեցրեց այնպիսի իրավիճակի , որի հետևանքները հատեցին բժշկական և առողջական սահմանները:Կորոնավիրուսը ստվերեց իմացական և գիտական ոլորտների մեծ մասը և վերափոխեց փիլիսոփայական, կրոնական, տնտեսական, քաղաքական, մշակութային, գեղարվեստական և սոցիալական ուսումնասիրությունները:Փաստորեն, Կորոնավիրուսն այսօր լուրջ մարտահրավերների դիմաց է կանգնեցրել մարդուն,սկսած սոցիալական փոխազդեցության ամենապարզ պայմանագրերից մինչև մարդկային ամենաբացարձակ հասկացությունները, ինչպիսիք են՝ կյանքը , մահը և ինքնությունը:

Կորոնավիրուսի համաճարակը հանգեցրել է բազմաթիվ քաղաքական, սոցիալական և մշակութային իրադարձությունների և միջոցառումների, այդ թվում ՝ փառատոների, ցուցահանդեսների և կինոսրահների , թատրոնների, համերգների և գրախանութների փակման և բացասական խիստ հետևանքներ թողել տարբեր բնագավառում համաշխարհային շուկաների և երկրների տնտեսությունների վրա,ինչպիսին է մշակույթը:
Լոնդոնում տպագրվող «Գարդիան»օրաթերթը գրել է,որ ըստ մի նոր զեկույցի ,Եվրոպայի մշակութային ոլորտները ինչպես՝կինոն, հեռուստատեսությունը,ռադիոն, երաժշտությունը,հրատարակչությունը,վիդեոխաղերը և թատերական ու կիրառական արվեստի ներկայացումները ,անցյալ տարի ի համեմատություն 2019-ին, 31 տոկոսով պակաս եկամուտ են արձանագրել:Զբոսաշրջության ոլորտը,ևս ,որը կորցրեց իր եկամտի 27 տոկոսը, մեծ վնասներ կրեց կորոնավիրուսից:
Այս զեկույցը,որը մշակվել է հիմնվելով հեղինակային իրավունքի ոլորտում ակտիվ կազմակերպությունների և եվրոպացի արվեստագետների կողմից հանձնարարված ուսումնասիրության արդյունքների վրա,ապացուցում է , որ Կորոնավիրուսի ժամանակաշրջանում միայն Եվրոպայի ավիացիոն արդյունաբերությունը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհորդության սահմանափակումների պատճառով 31.4տոկոս եկամտի անկում է ունեցել ավելի է տուժել Եվրոպայի մշակույթի և արվեստի ոլորտներում:
Ըստ զեկույցի ՝ 2019-ին,այսինքն կորոնավիրուսի համաճարակից առաջ Եվրոպայի արվեստի և մշակույթի սեկտորը զարգանում էր էլեկտրակայանի նման,ուներ ավելի քան 7միլիոն 600հազար աշխատողներ և 643 միլիարդ եվրոյի կապիտալ շրջանառություն, ինչը կազմում էր ԵՄ-ի համախառն ներքին արդյունքի մոտ 4,4% -ը:
Այս հետազոտության գլխավոր հեղինակ Մարկ Լերմիտն ասում է.«Կորոնավիրուսի բռնկմամբ, ականատեսը եղանք հազարավոր մշակութային և գեղարվեստական կենտրոնների փակման ծանր և էական հետևանքների:Մշակույթը առաջինն էր, որը դադարեցրեց իր գործունեությունը համաճարակից հետո և, հավանաբար, վերջինը կլինի ,որը կկարողանա վերսկսել իր աշխատանքը առանց սահմանափակումների:
Ըստ Լերմիտի, թատերական և երաժշտական արվեստների ոլորտների եկամուտները նվազել են համապատասխանաբար 90 և 76 տոկոսով:Կիրառական արվեստը, գիրքը, մամուլը, կինոն և հեռուստատեսությունը, եկամտի կրճատում են ունեցել 20-ից 40 տոկոսի սահմաններում և միայն համակարգչային խաղերի բաժինը ֆինանսական շրջանառության 9 տոկոսանոց աճով ,դիմակայել է այս ալիքին:
Կինոդահլիճների, թանգարանների, թատրոնների և համերգասրահների շուտափույթ փակումը և ամառային փառատոների չեղարկումը, որոնք անհրաժեշտ են երիտասարդ արվեստագետների և տաղանդների իհայտ գալու առումով,ամբողջ աշխարհում լրջորեն հարվածեց այս ոլորտին ,որի հետևանքները կբացահայտվեն մի քանի տարի հետո: Այս զեկույցում և այլ փորձագետների քննարկումներում նշվել է, որ եթե առաջին իսկ հնարավորության դեպքում չվերսկսվեն ֆիզիկական արտադրությունն ու ներկայացումը և կենդանի միջոցառումները, ապա նոր և զարգացող ծրագրերում ներդրված կապիտալի ոչնչանալու ռիսկ գոյություն ունի:Այնուամենայնիվ, հարցվածների գրեթե կեսը (46%) նշել է, որ նախընտրում է ամիսներ կամ տարիներ ձեռնպահ մնալ նման հավաքներին մասնակցելուց, նույնիսկ եթե համերգասրահները վերաբացվեն:
Փորձագետներն ու հետազոտողները նախազգուշացնում են, որ աշխարհի երկրները պետք է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները տրամադրեն մշակույթի և արվեստի արդյունաբերությունը վերականգնելու և վերակենդանացնելու համար և մասնավոր ներդրողներին խրախուսեն այդ քայլին գնալ,քանի որ մշակույթի և արվեստի ոլորտը երբեք տնտեսական նման փլուզման դիմաց չի կանգնել , և այս ճգնաժամը խորը հետևանքներ կունենա:

Բայց այս խնդիրը ունի նաև մեկ այլ կողմ, և գիտենք, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ միշտ բացասական է:
Կորոնավիրուսն ապացուցեց, որ այս գլոբալ գյուղում և աշխարհի յուրաքանչյուր անկյունում ստեղծվող յուրաքանչյուր սպառնալիքին դիմակայելը կհանգեցնի կառուցողական գործակցության ,որի համար անհրաժեշտ է՝ հեռու միակողմանի և գերակա դիրքերից, ազգերի միջեւ արդյունավետ համագործակցություն: Երբ խոսվում է մշակույթի,արվեստի ,գրքի և ընթերցանության մասին,մի կողմ են դրվում քաղաքական բոլոր սահմաններն ու մոլեռանդությունը և ձևավորվում են արդարացի դատողություններ և աշխարհի երեսին լուսավոր պատուհան է բացվում:
Միաժամանակ կանադացի Մարշալ Մաքլոհանը կանխատեսել էր, որ աշխարհը վերածվելու է մի գյուղի և միգուցե այսօր պայմանները ստեղծվել են: Քանի որ հաղորդակցությունը ստեղծել է գլոբալ գյուղ՝ կապի և տեղեկատվության գյուղ՝տեխնոլոգիայի, կիբերտարածության (ինտերնետ) և տեխնոլոգիայի ցանցերի ընդլայնմամբ և զարգացումով, ականատեսը կլինենք ժամանակի և տարածության սահմանափակումների ոչնչացման:
Այժմ, հաղորդակցական տարածքի շնորհիվ, ստեղծվել է գյուղ և ձևավորվել է նոր լեզու, որը կոչվում է արվեստի լեզու, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին միմյանց հետ շփվել առանց սահմանների:Սկզբում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կորոնավիրուսն այդքան տարածվեր, փոփոխություն ստեղծեր , սպառնար և ամեն տեղ իր ազդեցությունը թողներ ,սակայն այս գարշելի վիրուսը ստեղծեց նաև առիթ ,որը արվեստի,մշակույթի ,գրքի և ընթերցանության համար առանց սահմանների աշխարհն էր,մի աշխարհ ,որը կորոնավիրուսի տարածման պայմաններում ավելի տարածուն ու ընդհանրական դարձավ:
Այս ընթացքում կապերը դարձել են այնպես , որ աշխարհի բոլոր ժողովուրդները մոտեցել են համատեղ սոցիալական ու մշակութային կենսակերպի: Ռազմավարությունները հակվել են դեպի միջազգային հատված և ծրագրերը մշակվել են կորոնավիրուսի ազդեցություններից ավելի վեր, եթե նախկինում մի շարք համագումարներ,փառատոներ ու ծրագրեր սահմանափակվում էին մի քաղաքով ,այսօր ձևավորվել է միջազգային կապի մթնոլորտ և ծրագրերից շատերը դարձել են ազգային ու միջազգային:
Փաստորեն ,ճգնաժամի պայմաններում ,ժողովուրդը փոխեց կենսակերպը և ակնհայտ կարևոր փոփոխություններից էր ՝ԶԼՄ-ների օգտագործման առումով փոփոխությունը:

Կորոնավիրուսի ստեղծած այլ հնարավորություններից են՝ համայն աշխարհում դասախոսների ,գրողների և այլ մեծությունների հետ կապ հաստատելը,և նրանց՝ իրենց մասնագիտական ոլորտներ հրավիրելը: Իրենց բնակարաններից համայն աշխարհից մասնակիցների մասնակցությամբ մասնագիտական հարցերի մասին բազմաթիվ համագումարներ կազմակերպելը, բոլորին ապացուցեց հաղորդակցության և արդի տեխնոլոգիայի զարմանահրաշ կարողականությունը:
Բազմաթիվ խմբերի ու սոցիալական հիմնարկների աշխատանքները տարբեր ձևերով են ներկայացվում : Նայեք վիրտուալ միջավայրին՝ յուրաքանչյուր դասակարգ ըստ իր ցանկության զբաղվում է երաժշտությամբ և համերգներ նախաձեռնում ,գիրք ներկայացնում և զանազան դիմակներ կարում և օգնում ուրիշներին :
Նույնիսկ մարդիկ միմյանց հետ կիսում են պատվաստման փորձառությունը:
Ծնողներն կրթության նոր եղանակով ուղեկցում են իրենց երեխաներին , իսկ կիբերտարածությունից հեռու գտնվողները դիմում են հաղորդակցական գյուղին, որպեսզի հետ չմնան կրթության ընթացքից :Մեզ համար այլևս խորթ չեն ,երբ լսում կամ կարդում ենք նման բառեր, ինչպիսիք են՝ վիրտուալ դասարան, առցանց սեմինար, վիրտուալ դասընթաց, վեբինար և այլն և օրական անգամներ լսում ենք այդ բառերը: Փաստորեն այսօրվա աշխարհը շատ տարբեր է նախակորոնավիրուսային աշխարհից: Այս պայմաններում վերելք են արձանագրել , գյուղի ստեղծագործ բնակիչների ինտերնետային բիզնեսները:
Կորոնավիրուսն ապացուցեց, որ մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք, և բոլորս համահավասար ենք հիվանդության զոհ դառնալու կամ դրանից զերծ մնալու առումով ,ուրեմն ինչքան հնարավոր է պետք է օգտագործենք առիթները, ավելացնենք շփումները և ջերմություն փոխանցենք միմյանց:
Համաշխարհային այս գյուղի փրկության միակ ելքն է՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ,և յուրաքանչյուր մարդու կյանքը փրկելու համար արդյունավետ և առանց նախապաշարումների համագործակցությունը :
Մենք բոլորս ավելի քան 15 ամիս ապրեցինք նոր ձևով, աշխարհը անվտանգ պահելու համար:Այս նոր աշխարհի մասին դեռ կխոսենք առաջիկա հաղորդումների ընթացքում;