Նորություններ(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i145666-Նորություններ(4)
«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 07:05 Asia/Tehran

«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Նորություններ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում նախ կխոսենք Իրանում գրանցված   բժշկական մի ձեռքբերման մասին:

Հավանաբար լսել եք ,որ հաճախ քննարկման թեմա է եղել Կորոնավիրուսի բռնկման ժամանակ այդ հիվանդությամբ տառապողների վրա Արտրիդ ռևմատոիդ դեղերի օգտակարության մասին: Հետազոտողների մի խումբ, համագործակցելով Մալայզիայի Մալայայի համալսարանի իրանցի հետազոտող Քեյվան Զանդիի հետ,  ուսումնասիրում են  բարիցիտինիբի իմունաբանական և ճանաչողական ազդեցությունը SARS-CoV-2ով  վարակված կապիկի վրա:Covid 19-ով հիվանդների մոտ ցիտոկինային փոթորիկները և SARS-CoV-2 վիրուսային  բորբոքումները խիստ կապված են հիվանդության ծանրության հետ:Այս հիվանդությունը բուժելու համար ռևմատոիդ արթրիտի դեմ դեղամիջոցը, որը կոչվում է «բարիցիտինիբ», գտնվում է կլինիկական փորձարկումներում:Ռեւմատոիդ արթրիտը իմունային համակարգի խանգարում է, որն առաջացնում է հոդերի բորբոքում:

Քեյվան Զանդիի  և նրա գործընկերների կողմից բարիցիտինիբով բուժված կենդանիների հետազոտության արդյունքներում նկատվել է բորբոքման նվազում և թոքերի պաթոլոգիայի սահմանափակում:Կարևոր է, որ բարիցիտինիբը արագ և հզոր ձևով ճնշեց թոքերի մակրոֆագերում և բորբոքային քիմոկիններում բորբոքային ցիտոկինների արտադրությունը:Քիմոկինը ,ցիտոկինի ավելի փոքր տեսակն է:Այս թեստերն ու ուսումնասիրությունները  պարզում են բարիցիտինիբի օգտակար դերը SARS-CoV-2 վարակի պատճառով առաջացած բորբոքումների բուժման մեջ:

Իրանի գիտական ​​և կենսաբանական պաշարների ազգային կենտրոնի մոլեկուլային բանկի գիտական կազմի անդամ  Լալե Փարսա Եգանեին  հաջողվեց գրանցել և նույնականացնել Իրանի երկսապատյա ուղտի ԴՆԹ-ի  ծածկագիրը:

Ըստ իրանական կենդանատեսակների ԴՆԹ-ի ծածկագրման նախագիծն իրականացնողի, ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը մոլեկուլային գործիք է, որն օգտագործվում է կենդանիների տարբեր տեսակների տաքսոնոմիկ դասակարգման համար:Կենսաբազմազանության պահպանման գործունեության առաջնահերթությունը կարգավորելու  համար տեսակների ուսումնասիրման և դասակարգման այս մեթոդը ,վերջին տարիներին դարձել է ավելի ընկալելի ու տարածված:Ըստ այս հետազոտողի, Իրանի երկսապատյա  ուղտը,  բնաջնջման  վտանգի ենթարկված  տեսակներից մեկն է, որը տարածված է Իրանի հյուսիս-արևմուտքում, ուստի հաշվի առնելով այս տեսակի քանակական խիստ նվազումը , կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից շատ կարևոր է այս ցեղի նկատմամբ ուշադրությունը: Իրանական երկսապատյա ուղտի ԴՆԹ-ի շտրիխ անալիզներից  հետո ,Իրանի այս կենդանակերպը  ճանաչվել է  «Camelus bactrianus» գիտական ​​անունով  և  նմուշների ամբողջական կենսամիջավայրի և մորֆոլոգիական բնութագրերի հետ մեկտեղ, գրանցվել է BoldSystem ԴՆԹ շտրիխ կոդի տվյալների բազայում ՝ Իրանի անունով:

Այս տվյալների բազայում նույնպես գրանցվել է Մոնղոլիայի, Ղրղզստանի, Չինաստանի և Ռուսաստանի 127 երկսապատյա ուղտերից COI գենի հաջորդականությունը և կենտրոնական Ասիայի ուղտերի արձանագրված հաջորդականությունների հետ իրանական երկսապատյա ուղտերից ստացված ԴՆԹ շտրիխ կոդերի հաջորդականությունը, ապացուցեց այդ ուղտերի գենետիկ և դրանց նախնիների նմանությունը:

Վերլուծական արդյունքները և այդ արժեքավոր գենետիկական ռեսուրսների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը տեղական և օտարերկրյա հետազոտողների համար հասանելի են www.boldsystems.org կայքում ՝ Camelus bactrianus գիտական ​​անվամբ:

****

Մասնագետ բժիշկները միշտ շեշտում են արևապաշտպանիչ քսուկների  օգտագործման անհրաժեշտությունը `մաշկի վնասը կանխելու համար, հատկանշական է ,որ  արդյունավետ և որակյալ արևապաշտպանիչ քսուկները  մեծ դեր են խաղում այդ վնասվածքները կանխելու գործում:Այդ պատճառով իրանցի հետազոտողները սկսել են արտադրել նանո-արևապաշտպանիչ քսուկներ , որոնք արտահանվելու են հարևան երկրներ:Ընկերության նորարարության վարչության պետի խոսքով ՝ ընկերության արևապաշտպան քսուկներում  օգտագործվում են տիտանի երկօքսիդի նանոմասնիկների հանքային ներծծիչներ:Արևապաշտպանիչ քսուկներում օգտագործվում է պարամետր, որպես արևի լույսի դեմ պաշտպանության բազմապատկիչ , որը ապացուցում է արևի լույսի վնասակար ճառագայթների կլանման չափը:Այս ընկերության արևապաշտպանիչ արտադրանքներում, տիտանի մասնիկների չափերը նվազեցնելով, այդ մասնիկներն ի վիճակի են կլանել և տարածել արևի ճառագայթները, և արդյունքում այդ քսուկներում ստեղծվում է արևապաշտպանիչ հատկություն:

Ըստ այս հետազոտողի, այս նանոմասնիկներն ունեն սիլան ալկիլի ծածկույթ, և այս ֆունկցիոնալ ծածկույթի առկայությունը նանոի   ,տիտանի օքսիդի մասնիկների հետ միասին, պատճառ է դարձել, որպեսզի քսուկները   ունենան բարձր SPF:Նանո-արևապաշտպանիչ քսուկները օգտագործումից անմիջապես հետո ,ստեղծում են պաշտպանիչ հատկություն ,այնպես, որ այդ քսուկներն օգտագործելուց անմիջապես հետո մաշկի վրա կազմում են  պաշտպանիչ շերտ և  արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ պաշտպանական գոտի: Այս արտադրության  մեջ օգտագործված նանոմասնիկները չեն անցնում  բջիջի մեջ  և մնում են մաշկի մահացած բջիջների նույն շերտերում:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը լյարդի ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում:Զարգացած երկրներում քաղաքացիների մոտ 30 տոկոսը և ամերիկացիների 25 տոկոսը այս հիվանդությամբ են տառապում :Մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ քրոնիկ գիրությունը, շաքարախտը, բարձր խոլեստերինը և ուտելու վատ սովորությունները, մեծացնում են հիվանդության զարգացման ռիսկը, չնայած որ հավանական է մարդիկ վարակվեն NAFLD -ով ,այդ խնդիրները չունենալով հանդերձ:Սովորաբար, լյարդում կա փոքր քանակությամբ ճարպ, բայց եթե դրա  չափը  5% կամ ավելին լինի , ապա անձը ունի ոչ ալկոհոլային ճարպային լյարդ և պետք է քայլեր ձեռնարկի ՝ հիվանդության առաջընթացից խուսափելու համար:Վատթարագույն դեպքում  լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կարող է հանգեցնել լյարդի ուռուցքի և բորբոքման, լյարդի ֆիբրոզի կամ սպիի, լյարդի աշխատանքի դադարեցման կամ   քաղցկեղի:

Այդ պատճառով, Տրասակիի ինստիտուտի մի խումբ հետազոտողներ, իրանցի հետազոտող Ալի Խադեմ Հոսեյնիի գլխավորությամբ, մշակել են չիպի վրա օրգանների մոդել ՝ ուսումնասիրելու ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության առաջընթացը:Չիպը կրկնօրինակում է ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության ամբողջ առաջընթացի պրոցեսը:Այս մոդելը ներառում է հիվանդության հաջորդականացման գործընթացում ներգրավված մարդկային բջիջների բոլոր չորս տեսակները:

Մի տեսակ չիպի ստեղծումը ,որը կրկնօրինակում է ոչ ալկոհոլային ճարպոտ լյարդի հիվանդության ամբողջական զարգացումը

Սիրելի ունկնդիրներ,շարունակում ենք  մեր զրույցը Նորություններ  հաղորդաշարի շրջանակում:Կատալիզատորը համարվում է նավթաքիմիական, վերամշակման և պողպատի ոլորտում գիտելիքահենք  և գերստրատեգիական արտադրանքներից  մեկը,որը վերջին երկու տասնամյակների ընթացքում  ներառվել է գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի կողմից հովանավորվող առաջնահերթություներում   և Իրանի արտադրության ոլորտի հզորացման մեջ:Իրանի կատալիզատորի գիտելիքահենք  արդյունաբերությունը անցյալ շաբաթ փայլուն էջ արձանագրեց , և այս երկրում առաջին անգամ բացվեց և շահագործման հանձնվեց նավթաքիմիական արդյունաբերության համալիրը կատալիզատորներով, որոնք ամբողջությամբ պատրաստվել էին  Իրանում:Այս համալիրի գործարկումով, Իրանը դասվեց կատալիզատոր արտադրող երեք երկրների շարքում:

Այս նախագծի օրական արտադրական հզորությունը կազմում է 3,250 տոննա ազոտ և երկրի համար տարեկան 268 միլիոն դոլար արտարժույթ  է ապահովելու :Դրա կարևոր կետը իրանական արտադրության կատալիզատորների լիարժեք օգտագործումն է, որոնք նախկինում օգտագործվել են միայն մեկ կամ երկու իրանական արտադրության կատալիզատորների նավթաքիմիական գործընթացներում,բայց այս նախագծում օգտագործվել է գիտելիքահենք ընկերության կողմից արտադրված 8 իրանական կատալիզատոր ՝ 344 խորանարդ մետր ծավալով և ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ:

Իրանը կատալիզատոր արտադրող երեք երկրներից մեկն է

Կատալիզատորի գերռազմավարական և գիտելիքահենք ապրանքների տեղայնացման կարևոր առավելություններից մեկը, բացի աշխատատեղերի ստեղծումը և արտարժույթի խնայողությունները, դաժան  պատժամիջոցների պայմաններում օտար երկրներից անկախությունն է և տեխնիկական ու ինժեներական ծառայություններին հասանելիությունը,ինչը երաշխավորում է երկրի  նավթաքիմիական, վերամշակման և պողպատի արտադրանքի արտադրության շարունակությունը:Բայց կատալիզատորը հայտնի է, որպես արդյունաբերական ստորաբաժանումների սիրտը, առանց որի, գործնականում հնարավոր չի լինի արտադրել  այնպիսի ապրանքներ , ինչպիսիք են՝ ազոտը, ամոնիան և մետանոլը, և դրանց չապահովելը   կարող է  տեխնիկական ու տնտեսական դժվարություններ և նույնիսկ քաղաքական ճգնաժամ  ստեղծել Իրանի նման երկրների համար, որը նավթի և գազի հսկայական պաշարներ  ունի:

Սիրելի բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: