Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ (9)
Մեդիագրագիտության միջոցով մենք պետք է առաջին հերթին կարողանանք խորանարդի ձևով տեսնել համացանցում հրապարակված տեքստերի չափերը:Լրատվական մի տեքստն ունի տարբեր կողմեր և մենք սովորաբար տեսնում ենք դրա միայն մի կողմը:
Առաջին հաղորդավար
Հանուն Աստծու, ողջույն Ձեզ: Սա «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի հերթական թողարկումն է, որի ընթացքում մենք կխոսենք մեդիագրագիտության մասին: Չգիտեմ, ձեր երկրում գրագիտությունն ինչ մակարդակի վրա է, կամ ինչպես է զարգացել, սակայն Իրանում կառավարությունը ժամանակին մեծ շարժում սկսեց, որպեսզի մարդիկ սովորեն գրել ու կարդալ, հատկապես նրանք, ովքեր միջին տարիքում գրագետ չէին: Իսկ այստեղ խոսքը մեդիագրագիտության մասին է, ինչը նույնպես շատ կարևոր է:

Երկրորդ հաղորդավար
Բարև Ձեզ: Ես էլ այսօր Ձեզ համար մի լուր ունեմ, որը ցնցող է: Մի երեխա, զենքով խաղալու ժամանակ, սպանել էր իր եղբորը: Այս երեխան դեպքից մի քանի օր առաջ եղբոր հետ դիտել էր «Վարազի որսորդը» ֆիլմը, որտեղ Վիետնամում գերեվարված ամերիկացի զինվորները խաղում են «ռուսական ռուլետկա»: Խաղի ժամանակ յուրաքանչյուր անդամ կրակում էր իր գլխին, մի ատրճանակից, որում կա միայն մեկ փամփուշտ: Մի քանի օր հետո, խաղի ժամանակ, երեխաները մահճակալի տակ գտնում են զենք ու որոշում խաղալ այդ խաղը: Արդյունքում, նրանցից մեկը սպանվում է: Նման դեպքերի պատճառով, հասարակությունն ավելի շատ է մտահոգվում երեխաների ճակատագրով և կարևորվում է մեդիագրագիտության հարցը:Այս կապակցությամբ հրապարակված առաջին գիքրը լույս տեսավ 1993թ. և ն կոչվեց «Մշակույթ և բնություն»: Գրքի հեղինակն էր անգլիացի Ֆրենկ Ռեյմոնդ Լիվիսը: Նրան անհանգստացնում էր այն հարցը, որ հոլիվուդյան ֆիլմերի կեղտոտ մշակույթը կարող է ոչնչացնել իսկական արժենքերը, գրականությունն ու արվեստը:

Առաջին հաղորդավար
Այս մտահոգությունն ունի մի քանի պատասխան: Նախ՝ հնարավոր է, որ մենք մտածենք, թե անկարող ենք մեդիայի քայքայիչ հետևանքների նկատմամբ: Նեյլ Փոթմենն այս կապակցությամբ ասում է. «Ես երբեք չէի կարող ենթադրել, որ կառնչվեմ որևէ հարցի հետ և իմ ուժը չի կարողանա այդ խնդրից առաջ գնալ»: Ոմանք կարծում են, որ որոշակի սահմանափակություններով կարելի է կանխել այդ քայքայիչ ազդեցությունները: Սակայն Ճապոնիայում քննարկվեց այն հարցը, որ այդ սահմանափակումները կարող են լինել հեռարձակման նկատմամբ վերահսկողությունը և ոչ պատճաշ հաղորդումներ ցուցադրելու համար մեծ գումարներ ստանալը:
Երկրորդ հաղորդավար
Սակայն ոմանք համոզված են, որ մեդիա գրագիտության ուսուցումը մեծապես օգնում է, որպեսզի մեդիայի վնասները մեծ չլինեն ու հնարավոր լինի մեդիայի դրական ու կառուցողական հնարավորությունները ճիշտ օգտագործել: Լիվիսին կարելի է ներառել այս խմբում:Մեդիագրագիտության առաջին նպատակն է տեքստերը խորանարդի նման բազմակողմանի կերպով դիտել: Երկրորդ հերթին, մենք, որպես լրատվության ոլորտի օգտատերեր, պետք է կարողանանք առանցքային հարցեր տալ ու գտնել պատասխանները:

Այլ խոսքով, մեդիա գրագիտության ամենակար նպատակներից մեկը հարցնելու հոգեբանությունը զարգացնելն է: Դա պատճառ է դառնում, որ օգտատերը ոչ միայն կլանի այդ ինֆորմացիան, այլ նաև քննադատելու ուժ ունենա: Անգլախոսներն այս կապակցությամբ ասում են, որ նրանք, ովքեր հեռուստացույց են դիտում, նման են կարտոֆիլի, որ պարկել է բազմոցին: Ըստ այս կարծիքի, մեդիաօգտատերն ի վերջո վերածվում է կարտոֆիլի: Սակայն հարցնող միտքը հակառակն է ապացուցում:

Առաջին հաղորդավար
Շատ կարևոր է որևէ մեդիա տեքստ կարդալիս հարց տալ, թե ի՞նչ է ուզում ասել խոսքի հեղինակը և ինչ նպատակով է այն ասել: Ինչո՞ւ է նա ընդհանրապես այդ խոսքն ասել և ինչ հարց է ցանկանում լուծել: Բովանդակության և գեղեցկության միջև, մեդիագրագիտությունն ընտրում է բովանդակությունը: Մեդիագրագիտությունը փորձում է գտնել խոսքի բովանդակությունն ու դրա ազդեցությունը, մինչ գեղեցիկ խոսքին ուշադրություն դարձնելը: Սա է տարբերությունն արվեստագետի ու քննադատի միջև: Սակայն վերը նշված հարցերին պատասխանելու համար, պետք է ծանոթանանք նաև մեդիա խոսքի հետ: Մեդիա ոլորտը խոսում է պատմվածքի լեզվով: Դա այս ոլորտի առաջին առանձնահատկությունն է: Իսկ հեքիաթը ոչ միայն մեդիալեզուն է, այլ մարդու լեզուն ողջ պատմության ընթացքում: Մարդիկ նույնիսկ փորձում են որևէ տեքստի հանդիպելիս, որի մեջ որևէ լուրջ բան չկա, վերածել պատմության: Թերևս նկատել եք, որ երբ երեխաները չունեն կարդալու ու գրելու կարողություն, թերթում են գրքի էջերն ու հորինում պատմություններ՝ նայելով նկարներին:
Երկրորդ հաղորդավար
Մեդիաոլորտում քաղաքականությունը, լուրերը, քարոզչությունը նույնպես, հագնում են պատմվածքի հագուստը: Որպես օրինակ, լրատվական ծառայություններն ԱՄՆ-Իրաք պատերազմին պատմվածքի ձև տվեցին, որտեղ ԱՄՆ-ն դարձավ փրկիչ, իսկ Սադդամը՝ բացասական հերոս: Պատմվածքի գեղեցիկ ավարտը եղավ այնպիսին, որ Իրաքն ազատագրվեց, իսկ Սադդամը ձերբակալվեց: Չնայած Սադդամ Հոսեյնն իրոք բացասական կերպար է եղել պատմության մեջ, սակայն ԱՄՆ-ի ռազմական հարձակումն Իրաքի դեմ և այդ երկրում ռազմական ներկայությունը, որևէ դրական արդյունք չի ունեցել: Սա ցույց է տալիս, թե մեդիան ինչպիսի ուժ կարող է ունենալ, որպես օրինակ մի երկրի զավթումը ներկայացնելով որպես ազատագրում և ինչպես կարող է մի ժողովրդի ռեսուսրներին տիրանալը ներկայացնել որպես ահաբեկչության դեմ պայքար:

Առաջին հաղորդավար
Օգտատերերը պետք է իմանան, որ յուրաքանչյուր մեդիա և յուրաքանչյուր հեղինակ ունի սեփական գաղափարներ: Պետք է նաև հասկանալ, որ ոչ մի մեդիա հաղորդագրություն չի ներկայացնում ճշմարտությունը: Այն ներկայացնում է դեպքի միայն մի մասը: Իսկ իրավիճակից դուրս գալու համար, պետք է ուսումնասիրել ու կարդալ նաև այդ հարցի շուրջ այլ լրատվամիջոցների կարծիքը: Այդպիսով հնարավորություն կլինի հասկանալ թե մեդիադաշտի տերերն ինչ նպատակներ են հետապնդում, ինչն են ջնջում իրենց հաղորդագրություններում և ինչը՝ փոփոխում:
Երկրորդ հաղորդավար
Բոլոր մեդիահաղորդագրությունները փորձում են մեզ ստիպել հավատալ ինչ որ մի բանի, կամ կատարել որևէ քայլ: Նրանք փորձում են մեզ ուղղորդել դեպի իրենց նպատակները: Միևնույն ժամանակ, նրանք իրենք հայտարարում են «անկեղծ խոսքի աղբյուրներ»: Սակայն մեդիատեքստերի հեղինակները կարդացողին համոզելու համար օգտվում են տարբեր տեխնիկաներից: Այլ խոսքով, հաղորդագրության հեղինակները, համոզելու տեխնիկայի հիման վրա, իրենց փորձն ու արժեքները ներկայացնում են կոդավորված մեդիա հաղորդագրությունների տեսքով: Ուստի հակառակ գործընթացի միջոցով, կարելի է դրանք ապակոդավորել ու ցույց տալ, թե ովքեր ու ինչ նպատակով են այն ստեղծել:
Առաջին հաղորդավար
Մենք կարող ենք հասկանալ, թե մեզ համոզելու համար ինչ տեխնիկա է կիրառվել և պատմության որ մասը չի ասվել: Այդպես մենք կսովորենք ավելի մեծ և լիարժեք ինֆորմացիա ստանալ: Ուստի պետք է ասել, որ յուրաքանչյուր նյութ, որ հաղորդագրության տեսքով կոդավորվում է, կարելի է ապակոդավորել: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք մարդուն համոզելու տեխնիկայի մասին: