Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ (11)
Մշտապես հիշեք, որ մեդիա դաշտի ուղերձները նպատակ ունեն օգտատերերին համոզել ինչ որ բանում: Ուրեմն պետք է ասել, որ մեդիայի հիքմում ընկած է համոզելը:
Առաջին հաղորդվար
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի հերթական հաղորդումը։
Երկրորդ հաղորդավար
Մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք մի հարց, որը կարող է ձեզ համար օգտակար լինել: Ուրեմն թույլ տվեք, ես նույնպես ողջունեմ Ձեզ և ասել՝ բարի հանդիպում հարգարժան ունկնդիր։
Առաջին հաղորդավար
Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք վերարտադրության մասին: Եթե հիշում եք, որոշված էր հիմնվելով օտարացման սկզբունքի վրա, զանազանել իրական և մեդիայի վերարտադրության միջև տարբերությունը: Իսկ թե որքան է դա ձեզ հաջողվել, չգիտենք: Եթե անգամ դա ձեզ չի հաջողվել, մի մտահոգվեք, քանի որ դա այնքան էլ հեշտ չէ: Ոմանք կարծում են, որ դա նույնիսկ գիտական վերլուծությունից ավելի բարդ է: Ուստի այս հաղորդման ընթացքում մենք նպատակ ունենք ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:

Երկրորդ հաղորդավար
Մշտապես հիշեք, որ մեդիա դաշտի ուղերձները նպատակ ունեն օգտատերերին համոզել ինչ որ բանում: Ուրեմն պետք է ասել, որ մեդիայի հիմքում ընկած է համոզելը:
Վստահությունը շահելու համար, ԶԼՄ-ներն օգտվում են տարբեր մեթոդներից: Դրանք իրենց ցանկությունները սերմանում են մեր մեջ և այդպիսով մեզ հրահրում կատարել որևէ կոնկրետ գործողություն: Դա հատկապես կարելի է նկատել գովազդների մեջ: Յուրաքանչյուր գովազդ ունի հատուկ նպատակ, որին հասնելու համար, կիրառվում են տարբեր միջոցներ ու տեխնիկաներ:
Գովազդներից մեկն ունի հետևյալ բովանդակությունը. «Գնեք մեր ըմպելիքներից և ընտանիքի յուրաքանաչյուր անձի համար ստացեք 50 միլիոն թուման նվեր: Դեռ ժամանակ ունեք: Ձեր ընտանիքի անդամներից ու ընկերներից 14 հոգու հետ կիսվեք այս ուրախությամբ, քանի որ ձեզ քիչ ժամանակ է մնացել»: Այս գովազդը կարող է մարդկանց համոզել, թեկուզ կարճ ժամանակով, բայց գնել տվյալ գործարանների արտադրանքը, եթե անգամ այն անորակ է ու վնասակար: Սա միջոցներից մեկն է, որն օգտագործվում է գովազդներում: Այդ տեխնիկան կոչվում է «կաշառելու միջոց»:
---
Առաջին հաղորդավար
Պետք է ասել, որ այս տեխնիկաները գործում են մարդկանց ցանկությունների հիման վրա: Իսկ ինչ է դա նշանակում։ Եթե մեր բոլոր ցանկություններին ուշադրություն դարձնենք, դրանք կարող են մեզ օգնել լավ ապրել: Սակայն եթե որևէ մեկը չկարողանա կառավարել իր ցանկությունները, կարող է վնասվել դրանցից: Շատ է պատահում, որ մեր ուժեղ կողմերն աշխատում են մեր դեմ: Օրինակ, գեղեցիկ լինելու ցանկությունը, որը կարող է լինել մարդու լավ կողմերից մեկը, մեզ կարող է տանել գեղարվեստական որևէ ստեղծագործություն արարելու ուղղությամբ: Բացի այդ, այս ցանկությունը կարող է մեր մեջ ձևավորել բնավորության հետաքրքիր գծեր: Սակայն նույն այս ցանկությունը կարող է նաև վնասել մեզ: Որպես օրինակ, մենք կարող ենք այդ ցանկության հիման վրա հետևել գովազդին և հագնենք ու ուտենք այն, ինչ նրանք են մեզ առաջարկում: Գեղեցիկ մարդիկ լավ մոդելներ են լինում և գովազդը ստեղծողներն օգտվում են այդ հանգամանքից:

Երկրորդ հաղորդավար
Դուք մինչև հիմա մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում և ինչ է գեղեցիկը: Հետաքրքիր է, որ լրատվամիջոցները մեր փոխարեն մտածել են: Նրանք որպես պատասխան են ներկայացնում այն, ինչ իրենք են ցանկանում և այդ պատասխաններն այնքան համոզիչ են, որ մենք մտածելու կարիք չենք զգում: Փորձենք հիշել այն մարդկանց, ովքեր մեզ ներկայացվել են որպես գեղեցիկ մարդիկ՝ Մոխրոտը, Ձյունանուշը, տարբեր երգիչներ: Նրանց բոլորին միավորում է նիհար լինելը: Այսինքն՝ մեդիա դաշտը մեզ ասում է, որ գեղեցկություն այսինքն լինել նիհար: Սա կարծրատիպ ստեղծելու հնարք է: Այսինքն՝ բոլորը պետք է լինեն միանման, շաբլոնի համապատասխան:
----
Առաջին հաղորդավար
Կարծրատիպի ստեղծումն ըստ երևույթին անհրաժեշտություն է: Մենք դրանց միջոցով ճանաչում ենք մեր շրջապատը և դրանց փոխվելու դեպքում, կարող ենք փոխել մեր տեսակետը: Սակայն կարծրատիպերը կարող են մեզ մոլորեցնել: Որպես օրինակ կարծրատիպը կարող է ահաբեկիչ անվանել իրենց երկիրը պաշտպանող մարդկանց: Եվ եթե այն հնարավոր լինի տեղավորել օգտատերերի մտքում, տվյալ մարդը բոլոր նման պայքարողներին կանվանի ահաբեկիչ:

Երկրորդ հաղորդավար
Կարծրատիպերի հարցում կարևոր է հիմանալ, որ եթե մեր միտքն ընդունել է մի կարծրատիպ այն այլևս չի կարող այլ բան ընդունել: Որպես օրինակ՝ «Գեղեցկությունը նիհարելու մեջ է»: Այս պատճառով, շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, սխալ կարծիք ունեն գեղեցկության մասին, բազմաթիվ դժվարությունների միջով են անցնում՝ տվյալ կարծրատիպին համապատասխանելու համար: Նրանք ծանր դիետաներ են պահում կամ օգտվում են նիհարեցնող դեղորայքից, որը կախվածություն է առաջացնում: Նման վարքագիծը կարող է պատճառ դառնալ, որ մարդու օրգանզիմում առաջանա վիտամինի պակաս և նա հայտնվի հոգեբանական ծանր և տագնապային վիճակում: Այդ տագնապների արդյունքում առաջանալու է հոգեբանական ծանր իրավիճակ, որը կոչվում է անորեքսիա: Այդ ժամանակ մարդը սարսափելիորեն վախենում է գիրանալուց, ուստի հրաժարվում է ուտելուց: Իսկ ուտելոց հետո, անորեքսիայով տառապողներն առաջացնում են արհեստական փսխում: Նման մարդիկ անգամ նիհարելուց հետո զգում են որ պետք է նիհարեն: Այս կարծրատիպի պատճառով, շատերը կորցրել են իրենց կյանքը: Շատ աղջիկներ անորեքսիայի պատճառով սովամահ են եղել: Անորեքսիան լավագույնս ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ կարծրատիպերի պատճառով: Եվ գեղեցկության կարծրատիպը դրանցից է:

Առաջին հաղորդավար
Այս կարծրատիպերն առաջացնում են որոշակի սահմանափակումներ, որոնցից շատերը նույնիսկ իսլամի պատվիրաններից, օրինակ հիջաբի պատվիրանից ավելի խիստ են: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ հիջաբը սահմանափակում է կանանց, իսկ իրենց կողմից տարածվող վարքագիծը համարում են ազատության դրսևորում:

Իսկ եթե մարդիկ կարողանան հասկանալ, թե կարծրատիպերն ինչպիսի արհեստական չափանիշներ են ստեղծում իրենց համար, թերևս կարողանան հաղթահարել մեծ թվով դժվարություններ: