Իրանի Իսլամական հեղափոխությունը և ժամանակակից տգիտության վերացումը (2.Նվիրված Այգաբացի տասնօրյակին)
(last modified Wed, 02 Feb 2022 10:09:34 GMT )
Փետրվար 02, 2022 13:39 Asia/Tehran

Տգիտություն տերմինը ,որին ակնարկվել է Ղուրանում , մարգարեի կամ նրա հաջորդների զրույցներում և պատմական շատ տեքստերում ,ծավալուն իմաստ ունի:

1979 թվականին ,Իսլամական հեղափոխության հաղթանակով, կարծես թե՝աշխարհում նոր ձայն լսվեց: Հեղափոխության հիմնադիր գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնին , ձայն բարձրացրեց  այն ժամանակակից տգիտության դեմ ,որը տերմիտների նման կրծում էր իշխանության կառույցները: Ժամանակակից տգիտություն ,որում մարդկային ցանկության և զայրույթի ուժը գերակշռում էր կենսապրուստի  միջավայրին և իմամը ,որպես Աստվածային մարգարե, հասարակության մեջ վերականգնեց Աստծու կրոնը և գերիշխող դարձրեց Աստվածային հրամանը:

Տգիտությունը չի նշանակում միայն գիտելիքի ու իմացականության  պակաս, այլ մի շրջան  է, երբ մի տեսակ հոգեվիճակ ու հոգեկան որակ գերակշռում է մարդուն և պատճառ հանդիսանում, որ նա համառորեն չհետևի  Աստվածային հրահանգներին: Տգիտությունը գոյություն է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում ,որի հիմնականը՝ նախքան Աստծու մեծ մարգարեի ,մարգարեության շրջանն էր և Ղուրանը այն համարում է «Նախնական տգիտություն»: Նախնական տգիտության ժամանակ ,ժողովուրդը հրաժարվելով Աստծուն պաշտելուց,պնդում էր իր սին հավատքի և կռապաշտության վրա։ Այդ ժամանակաշրջանում խավարամտությունը, բռնությունը,անոմալությունը ,դժկամությունը ,շտապողականությունը և հոգեկան տվայտանքներին  իշխելու անկարողությունը գերակշռում էր մարդկային արժանապատվությունը և մարդկայնությունն ու բարոյականությունը ամենացածր մակարդակում էին: Նեխածությունը, լկտիությունը , կամակորությունը և ազգամիջյան ու էթնիկական հրահրումները ,պարծենկոտությունն ու եսասիրությունը ,հարևանին նեղացնելն ու չարչարելը ,կնոջը ստոր համարելը, և շատ ու շատ չարագործություններ ,իրենց գագաթնակետին էին հասել ,մինչ այն ասիճան ,որ մի հայր իր անմեղ դստերը ողջ ողջ թաղում էր և հպարտանում իր արարքով: Այս ժամանակ Աստված ,լույսի ու  բարիքի  մարգարեին ,ով բարության ու մարդկայնության ակունք էր համարվում  հռչակեց որպես մարգարե: Մուհամմեդ Մուստաֆան իր մարգարեությամբ ,փոփոխման ենթարկեց տգետ մարդկանց կամակորությունները,կարծրատիպ  գաղափարները ,նեխածությունը և մոլությունը և նրանց սրտերում բոցավառեց առաջնորդության լույսը և այս ճանապարհին բազմաթիվ դժվարություններ հանդուրժեց:

Նա ,Աստվածապաշտությունը, ճշտախոսությունը , ավանդապահությունը, ընտանիքին հարգելը ,բարեկամին հարգելը, հարևանի նկատմամբ բարությունը ,կրոնի դեմ քայլերից հրաժարվելը ,որբերին չթալանելը, կոռուպցիայից  և անբարո կյանքից հրաժարվելը և Աստծուն  երկրպագելը ,փոխարինվեց տգիտության գաղափարներով ու մտայնությամբ: Աստծու մարգարեն իր համբերատարությամբ, և վեհ բարոյականությամբ ,թեև խիստ վերաբերմունքի էր արժանանում անհավատների կողմից ,սակայն կազմեց մուսուլմանների սկզբնական կորիզը և տարածեց միաստվածության պաշտամունքը և մարգարեի Իսլամական իշխանությունը ձևավորվեց առանց բռնության ու պատերազմի: Բարձրյալն Աստված ,Սուրբ Ղուրանում այսպես է ասում.«Եվ հենց  նա է,ով անգրագետ հասարակության մեջ հենց նրանց միջից ընտրեց մարգարեին և իր այաները ընթերցեց նրանց համար և նրանց ողորմություն շնորհեց  և նրանց ուսուցանեց  Ղուրանը և իմաստությունը ,թեև դրանից առաջ կատարյալ անգրագիտության մեջ էին»:(Ջումա սուրահ,2-րդ այա)

Աստծու մարգարեն հիմքը դրեց  առաջնորդող, բարեմիտ և մարդակերտ իշխանության և վերակենդանացրեց մարդկային արժանապատվությունը և կանանց շնորհեց արժանապատվություն ,իսկ բռնությունը փոխարինեց բարությամբ  և մուսուլմաններին միմյանց եղբայրներ անվանեց :

Տգիտությունը սակայն միայն չի վերագրվում մեծն մարգարեի նշանակման ժամանակաշրջանին ,այլ ընդհանրապես երբ մարդկային հասարակությունը հեռանում է տրամաբանական արժեքների շրջագծից և մի կողմ է  դրվում մարդկային ու հոգեմտավոր արժեքները  , գերիշխում է տգիտությունը:

14 դար էր անցնում Աստծու մեծ մարգարեի իսլամական հեղափոխությունից և համայն աշխարհում գերակա է դարձել ժամանակակից տգիտությունը:Իրանում ևս հաստատվել էր թագավորական իշխանություն: Փահլավի գերդաստանը և նրա իշխանության հետևորդները   խիստ վայելքներով ու փառքերով էին տարված ,մինչդեռ շատ գյուղեր ու ու քաղաքներ զրկված էին ամենատարրական հնարավորություններից :Թեև թագավորը իրեն համարում էր մուսուլման ,սակայն բացահայտորեն կապված էր Անգլիայի և հետագայում ԱՄՆ-ի գաղութատիրությանը և խիստ հակված էր արևմուտքի մշակույթին: Այդ իշխանության կարգախոսն էր «ոտքից գլուխ»արևմտամետ լինել և չեր խնայում իր ջանքը Իրանում,որի բնակչության մեծամասնությունը մուսուլման են , գերկա դարձնել արևմտյան մշակույթը :Նման տգետ մտայնության բացահայտ դրսևորումը կանանց գլխից հիջաբը և չադրան վերցնելն էր :

Անբարոյական կենտրոնների ,ալկոհոլային խմիչքների վաճառման կենտրոնների, խաղատների ,կազինոների ,պարասրահների թւային աճը և թմրամոլության տարածումը երիտասարդերի մոտ  ,նաև վարչական կոռուպցիան ապացուցեց ,որ փահլավի  համակարգը  միտումնավոր  դեմ գնալով և հակառակելով կրոնական  ու իսլամական ուսուցումներին ,հսկա գումարներ էր  ծախսում  և խորազուզված էր տգիտության մեջ ,որը «կիրքերի ու թշնամանքի  իշխանություն» էր:

 

Այաթոլլահ Խամենեին ,թագավորի ժամանակավա նեխածության ու կոռուպցիայի մասին ասում է.«Քարոզչություն էր տարվում ,որպեսզի ժողովրդին մղեն անբարոյականության ,լկտիության ու շվայտության: Նույնիսկ  հեռավոր և աղքատ վայրերում ,այն վայրերում որտեղ ժողովուրդը օրվա հացի կարոտ էր ,լկտիության ու անբարոյականության համար  հնարավորություններ էին նկատի առնված: Դա հիմնականում նկատվում էր երիտասարդական վայրերում ,ինչպես համալսարաններում և զորանոցներում ,ոչ այնքանով որ երիտասարդական բնազդն է պահանջում, դա սաստկացված էր նոր սերնդին փչացնելու համար: Երբ մի ժողովրդի երիտասարդ սերունդը շփանա, այլևս չկա ազգ ու ժողովուրդ  և չի դիմադրելու :

Երկրի գանձապետարանը ոչ թե ժողովրդի բարորության ու հանգստության համար էր ,այլ կարծես թե՝ թագավորի անձնական հաշվեհամարն էր և տարբեր ձևերով  գումարներ էր մսխվում: ԱՄՆ-ի ու Անգլիայի գիտական հիմնարկներին  ֆինանսական հսկա օժանդակությունները  համարվում էին թագավորի հաճոյանալը իր տերերին : Թագավորական հանդիսությունների համար հսկայական գումարներ ծախսելը և ԱՄՆ-ում ու ևրոպական երկրներում բազմաթիվ բնակարաններ ու առանձնատներ գնելը , միայն մի նմուշն են թագավորի և նրա գերդաստանի հսկա ծախսերի ,որոնք կատարվում էին երկրի գանձապետարանի հաշվին : Մինչդեռ պետական համալսարաններում ,ուսանողների աղոթելու համար նույնիսկ մի փոքր աղոթատեղի գոյություն չուներ : Ահավասիկ թագավորի կապվածությունն ու կամազրկությունը ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջների նկատմամբ  ավելի էր զայրացնում ժողովրդին ու հոգևորականությանը:

Միանգամից Աստվածային գերդաստանից մի մարդ ոտքի ելավ և իր հակառակությունը հայտնեց թագավորական իշխանության հետ: Իմամ Խոմեյնին այն գիտակից,իրազեկ ու բարձրաստիճան հոգևորականն էր ,ով կրոնը ոչ թե քաղաքականությունից անջատ էր համարում ,այլ՝քաղաքականությունը համարում կրոնական խնդիր:

Իմամը իր առաջին բացահայտ ելույթում , թագավորի վարչակարգը բնութագրեց  ԲանիՕմայեի և Յազիդի իշխանություն: Իմամը ժողովրդից ուզեց սթափվեն և թագավորին հորդորեց ,որ հրաժարվի արևելքի ու արևմուտքի գաղութատիրությանը կապվածությունից ու Իսրայելի գարշելի ռեժիմի հետ բարեկամությունից և հույսը կապի Իրանի ժողովրդի վրա: Այդ խօսքերը մուսլուման բարձրաստիճան հոգևորականի կողմից ,բռնկեց թագավորին ,որից հետո վարչակարգի օրակարգում մտավ ժողովրդին ու հոգևորականությանը ճնշելն ու կոտորածի ենթարկելը: Բազմաթիվ երիտասարդներ  նահատակվեցին ծավալուն բողոքների ու բողոքի ցույցերի ժամանակ ,սակայն դիմակայեց Իրանի մուսուլման ժողովուրդը ,մինչև որ հաղթանակեց  հուսեյնական այս շարժումը : Իվերջո Իրանից թագավորի խույս տալով , Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հաղթանակեց իսլամական հեղափոխությունը  և  ժողովրդի բարձր քվեով հիմքը դրվեց Իրանի Իսլամական Հանրապետության:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարների հիմքը  սուրբ Ղուրանի և սուրբ մարգարեի  և նրա սուրբ գերդաստանի ուսուցմունքներն էին:Իմամ Խոմեյնին ով ուներ կարիզմատիկ  և կրոնական անհատականություն ,Աստվածային մարգարեների պես  ընդվզեց հանուն Աստվածային օրենքների ու հրամանների իրագործման ու վեհության : Նա կրոնական ժողովրդավարությունը  գլոբալացրեց,որպես իսլամական իշխանության խորհրդանիշ և արևմտյան ումանիստական մշակույթը և արևելյան սոցիալիզմի գաղափարը ,որոնք այն ժամանակվա գերակա ուժերն էին  ապաակտիվացրեց :

Իմամ Խոմեյնիի և նրանից հետո Այաթոլլահ Խամենեիի ղեկավարությամբ  ,իսլամական հեղափոխությունը  ,իսկզբանե մինչ այսօր  դիմակայել է մի կողմից շեղված և Իսլամից այսպես ասած ժամանակակից մեկնաբանություններով խմբավորումներին ,ինչպես վահաբականության և ամերիկյան ու լիբերալ իսլամի  և մյուս կողմից արևմուտքի ու մեծապետական մշակույթին և չեղյալ համարել  դրանց մտայնություններինը ,գաղափարները ու իդեալները ,որպեսզի նման տգիտությունների հետ իր սահմանները ճշտի և  արտացոլի Մուհամմեդի անաղարտ իսլամի իրականությունը:

Սակայն ժամանակակից տգիտությունը տարատեսակ գույներով ու դաջերով գերել է աշխարհը: ժամանակակից տգիտությունը, արտացոլումն է անցյալ դարաշրջանների տգիտության : Այսօր ,զարգացման հավակնությամբ երկրները ,իրենք  գաղութատեր են և ժողովրդավարության ու մարդու իրավունքները պաշտպանելու պատրվակով ,ոչնչացնում են աշխարհի անկախ ազգերի արժեքներն ու կրոնական հավատամքները : Տարիներ է ինչ Պաղեստինը ,Իսրայելի մանկասպան ռեժիմի ճիրաններում է : Կրոնը մեկնաբանվում է անհատական մոտեցում ,որի սահմաններն են միայն եկեղեցիներն ու աղոթավայրերը  և տիրակալ է դարձել մարդկային կիրքն ու դաժանությունը և աշխարհում տարածվում է տարատեսակ նեխածությունները և լկտիությունները ,որպեսզի մոռացության տրվեն Աստվածային հրամաններն ու մարդու հնազանդությունները:

Այս մասին Այաթոլլահ Խամենեին ասում է.«Այն ինչն այսօր տարածում են արևմուտքի քաղաքական կառույցները, հենց նույն տգիտության ժամանակաշրջանի նման  է ,որ մեծն մարգարեի նշանակումով ,կատարվեց մարդկային կյանքից այն վերացնելու նպատակով: Այդ տգիտության նշանները այսօր աշխարհում  նկատելի է  աշխարհի նեխած ընդհանրացող մշակութի մեջ: Հենց նույն անարդարոթյունը ,նույն խտրականությունը ,մարդկային արժանապատվության անտեսումը ,սեռական հարցերի ու կարիքների տարածելը... համարվում են նախնական տգիտության և կանանց նսեմացնելու օրինակները: Այսօր արևմտյան քաղաքակրթության հիմնական երևույթներից են ,նսեմացնելը ,դա հենց նույն տգիտությունն է  սակայն այնպիսի տգիտություն ,որը կարողացել է իրեն զինել ժամանակակից քարոզչական զենքով ,քողարկել ժողովրդի աչքից: Մուսուլմանները պետք է հասկանան ու իմանան այս ամենը»: