Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (66)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i166880-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(66)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Վալֆաջր 8 օպերացիայի ընթացքում Սադդամի ռեժիմին ցուցաբերված ռազմական ու տնտեսական ծավալուն աջակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 16:13 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Վալֆաջր 8 օպերացիայի ընթացքում Սադդամի ռեժիմին ցուցաբերված ռազմական ու տնտեսական ծավալուն աջակցության մասին:

Պարտադրված պատերազմի հինգերորդ տարին ավարտվեց 1985 թվականին այն պայմաններում, երբ ԻԻՀ-ն ցույց տվեց իր գերազանցությունը Իրաքի բաասական ռեժիմի նկատմամբ մի շարք անակնկալ գործողությունների միջոցով՝ չնայած բոլոր սահմանափակումներին և տնտեսական ու ռազմական պատժամիջոցներին: Մյուս կողմից, Սադամի բաասական ռեժիմը վայելում էր բոլոր տեսակի ֆինանսական, քաղաքական, տնտեսական, ռազմական և հետախուզական ուղղակի աջակցություն: Մարտադաշտում պարտված Սադդամը ռմբակոծելով և հրթիռակոծելով քաղաքները, թիրախավորելով Պարսից ծոցում գտնվող իրանական տանկերն ու նավթային տերմինալները և կիրառելով լայնածավալ քիմիական ռումբեր փորձեց ազդել   պատերազմի ընթացքի վրա: Ի դիմաց Խարկ կղզու և նավթային օբյեկտների վրա իրաքյան հարձակումների, Իրանը պատերազմի առաջին տարիներին ձգտում էր շարքից հանել Ալ-Բաքր և Ալ-Ումայյա նավթային սարքավորումները՝ իրաքյան նավթի արտահանումը Պարսից ծոցից դադարեցնելու համար: Իրաքը Պարսից ծոցում շատ նավահանգիստներ ու նավթային օբյեկտներ չուներ։ Այսպիսով, Իրանի պատասխանը սահմանափակվում էր Իրաքի ներսում գտնվող նավթային կենտրոնների ու օբյեկտների ռմբակոծություններով։ Պարսից ծոց իրաքյան ներխուժման սրմամբ բնական էր, որ Իրանը չէր կարող անտարբեր մնալ իր տանկերի ու նավթային տերմինալների ռմբակոծությունների թիրախ դառնալու նկատմամբ։ Համապատասխանաբար, Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց պաշտպանական միջոցներ՝ նվազեցնելու տանկերին հասցված վնասը և հարձակողական միջոցներ՝ տանկերների պատերազմում զսպման հասնելու համար: Մի կողմից՝ Իրանը պայմանագրեր կնքեց նավերի փրկարարական որոշ ընկերությունների հետ՝ տանկերներին ուղեկցելու նպատակով, որպեսզի վնասվելու դեպքում նրանք անմիջապես փրկարարական աշխատանքներ իրականացնեն։ Իսկ մյուս կողմից, Իրանը աստիճանաբար փոխեց նավթի արտահանման տերմինալների գտնվելու վայրը Խարկ կղզուց Սիրի կղզի, և ապա Հորմուզի նեղուցում գտնվող Լարկ կղզու շրջակայքում: Նույնպես խորհուրդ տվեց նավերին փոխել նավապետի և ղեկավարման բաժնի դիրքը՝ հրամանատարական կամրջից դեպի նավերի ճակատը։ Նա կեղծ թիրախներ տեղադրեց որոշ վնասված նավերի վրա՝ ավելի շատ ռադարային ազդանշաններ արձակելու և հրթիռներ գրավելու համար, որպեսզի մյուս նավերն ավելի ապահով անցնեն դրանց կողքով։

8 տարի Սրբազան պաշտպանություն

Քաղաքական առումով Իրանը հայտարարել է, որ եթե Իրաքի բաասական վարչակարգը Պարսից ծոցը դարձնի անապահով, ապա տարածաշրջանն անապահով կլինի նաև այլ երկրների համար: Հայտարարվել է նաև, որ եթե Իրանից նավթի արտահանումը դադարեցվի, Հորմուզի նեղուցը փակ կլինի նավթի արտահանման համար։ Իհարկե, Իրանը երբեք նման սպառնալիք չի իրականացրել։ Մյուս կողմից, Իրանն իր օրակարգում դրեց նաև որոշ հարձակողական և պաշտպանական միջոցներ Պարսից ծոցում կանխարգելիչ ուժեր ձեռք բերելու համար։ Իրանի ռազմածովային ուժերը մշտապես վերահսկել են Պարսից ծոցում նավագնացության ուղիների անվտանգությունը։ Պարսից ծոցում իրանական նավերի, կղզիների և նավթային օբյեկտների վրա իրաքյան բաասական բանակի հարձակումների տարածմամբ Իսլամական Հանրապետության բանակի նավատորմը սկսեց ստուգել նավերը տարածաշրջանում, որպեսզի վերահսկի ռազմական ապրանքների չմտնելը և Իրաքյան նավթի արտահանումը Պարսից ծոցով: Պատերազմի ժամանակ նավերի ստուգումները շարունակվում էին ռադիոկապի և անհրաժեշտության դեպքում օբյեկտիվ դիտարկման միջոցով։ Հաշվի առնելով, որ Պարսից ծոցում պատերազմի ցանկացած զարգացում և լցանավերի և նավթային տերմինալների վրա հարձակումներ կվնասեն Իրանին, ուստի Իրանը փորձեց խուսափել Պարսից ծոցում Իրաքի պատերազմական քաղաքականության ճանապարհին հայտնվելուց: Բայց Խարկ կղզու, նավթահորերի և նավերի վրա իրաքյան հարձակումների ընդլայնմամբ Իրանը ստիպված եղավ օդուժի օգնությամբ հակահարված տալ իրաքյան գործողություններին: Երբ Իրաքի հարձակումները Պարսից ծոցում նավերի և տանկերի վրա տարածվեցին, և Իրանի հետ առճակատումը, որին ներքաշվել էր նաև Սաուդյան Արաբիան, սրվեց, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը 1985 թվականի մայիսի 19-ին այցելեց Իրան և խոսեց իրանցի պաշտոնյաների հետ: Նա պատասխանել է խորհրդարանի խոսնակ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, ով քննադատել էր Սաուդյան Արաբիայի օգնությունն Իրաքին՝ ասելով, որ իրենք սկսել են օգնել Իրաքին՝ Իրանի Իրաք ներխուժելուց հետո։ Սաուդ Ալ-Ֆեյսալը կոչ է արել դադարեցնել կրակը, իսկ խորհրդարանի նախագահն ասել է. «Ընդունեք, որ Իրաքը ագրեսոր է, և դատարան հիմնեք ագրեսորին դատելու համար, Այդ ժամանակ Իրանը կընդունի զինադադարը»։ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ասել է, որ ընդունում է դատավարությունը, սակայն նախքան դատավարության անցկացումը մերժում է Իրաք ներխուժելու առարկությունները:

1985 թվականին, նախքան «Վալֆաջր 8» գործողության մեկնարկը և ռազմավարական Ֆավ նավահանգստի գրավումը, իրաքյան բաասական բանակի իրավիճակն ու հնարավորությունները նախկինի պես ընդլայնվեցին։ Այս տարվա ընթացքում, Իրաքի կառավարությունն իր տարեկան ՀՆԱ-ի կեսը՝ մոտ 14 միլիարդ դոլար, հատկացրեց տարբեր զինատեսակների և սպառազինությունների, ինչպես նաև անհրաժեշտ զենքերի պատրաստման տեխնոլոգիայի գնմանը և պատերազմի ծախսերի համար: Այդ տարի հաստատվել էր բաասական բանակի ամբողջական ռազմական գերազանցությունը իրանական ուժերի նկատմամբ։ Իրաքի ռազմաօդային ուժերի կարողությունների մաս էին կազմում մոտ 600 տեսակի ռմբակոծիչներ և կործանիչներ, այդ թվում՝ Տուպոլևներ, ՄիԳ-21, 23 և 25, Սուխոյ 5 և 22, Mirage 1-F կործանիչներ և հակամակերեսային հրթիռներ տեղափոխելու հատուկ Սուպեր ստանդարտ կործանիչներ, որ ստացել էր Ֆրանսիայից: Այն ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերի օպերատիվ կարողությունները մոտ չորս անգամ գերազանցում էին Իրանի ռազմաօդային ուժերին: Այդ տարվա ընթացքում շարունակվեց արաբական երկրների ֆինանսական օգնությունն Իրաքին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Քուվեյթից և այլ երկրներից, և այդ երկրները նաև քաղաքական, տնտեսական, հոգեբանական և քարոզչական առումով վճռականորեն աջակցել են Սադամի բաասական ռեժիմին։ Եգիպտոսի և Հորդանանի նման վարչակարգերը նույնպես քաղաքական, քարոզչական և ռազմական օգնության տեսակետից Սադամի կողքին էին: Դեպի Իրաք զենքի արտահանման հարցում եվրոպական երկրների աջակցությունը բաասական ռեժիմին այնքան մեծացավ, որ Ֆրանսիան, Mirage 2000-F1 ինքնաթիռներից բացի, Իրանի նավթային տերմինալների ու նաև տանկերների վրա հարձակվելու հնարավորություն տալու համար բաասական բանակին տրամադրեց լազերային ռումբեր և հակառադարային հրթիռներ:

Միրաժ ինքնաթիռներ, որոնց Ֆրանսիան հանձնեց Իրաքի բաասական ռեժիմին

Գերմանիան Սադամի ռեժիմին ցուցաբերող աջակցություններին ավելացրեց նաև քիմիական զենքի արտադրման տեխնոլոգիաների արտահանումը։ ԽՍՀՄ-ը շարունակում էր ռեժիմին մատակարարել առաջադեմ սպառազինություններ՝ ներառյալ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր, անձնակազմ փոխադրիչներ և հեռահար «երկիր-երկիր» հրթիռներ: Սադամի ռեժիմը կարողացավ նաև դաշտային հրետանի ստանալ Ավստրիայից՝ ավելի քան 45 կմ. հեռահարությամբ։ Բաասական բանակը ձգտում էր ընդլայնել պատերազմը Պարսից ծոցում՝ հարձակվելով իրանական տանկերների և նավթային նավահանգիստների վրա, այդ թվում՝ Խարկ կղզու նավթային օբյեկտի վրա: Մյուս կողմից, նա փորձում էր պաշտպանական դասավորվածություն ունենալ ցամաքային ճակատներում, ինչպես նաև հուսալի պաշտպանական համակարգ և Իրանի ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար որոշակի ժամանակներում շարունակել քաղաքների վրա իրականացվող հարձակումները։ Այս տարվա ընթացքում բաասական բանակը կարողացավ օդային հարվածներ հասցնել Իրանի ավելի հեռավոր քաղաքներին, ինչպես նաև օդային հարվածներ հասցնել Իրանի տնտեսական կենտրոններին: Նաև այս տարվա ընթացքում, ավելացավ Իրանի ռազմական շարժումները վերահսկելու համար ԱՄՆ հետախուզական աջակցության օգտագործումը, հատկապես Սաուդյան Արաբիայում տեղակայված AWACS լրտեսական ինքնաթիռների միջոցով և ԱՄՆ-ն գյուղատնտեսական օգնության անվան տակ մեծ վարկեր ու ֆինանսական օգնություններ տրամադրեց Սադամ Հուսեյնի ռեժիմին: Նման պայմաններում տեղի ունեցավ «Վալֆաջր 8» մեծ, փառահեղ և անակնկալ օպերացիան  և Իրաքի պատրաստվածության գագաթնակետին ցույց տվեց իրանական ուժերի կարողությունը։

Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի մանրամասն կխոսենք այս օպերացիայի մասին: